ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկամսյա ժամկետում.
i
- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.
- հաստատել պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կառուցվածքը, տնօրինության առարկան և լիազորությունները.
- սահմանել սանիտարական կանոնների, նորմերի և հիգիենիկ նորմատիվների մշակման, վերանայման և կիրարկման կարգն ու պայմանները.
- սահմանել իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները.
- սահմանել հիգիենիկ ուսուցման, ընդհանուր բժշկական և հիգիենիկ գիտելիքների տարածման կարգն ու պայմանները.
- հաստատել բնակչության համապատասխան սոցիալ-ժողովրդագրական խմբերի, վնասակար արտադրության մեջ աշխատողների (ցանկը հաստատվում է) առողջական վիճակի նախնական և պարտադիր բժշկական զննություն անցկացնելու կարգը.
- սահմանել սանիտարական օրենսդրության խախտման դեպքում հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից (անկախ սեփականության ձևերից) քաղաքացիներին, բուժկանխարգելիչ և սանիտարականխարգելիչ հիմնարկներին ծախսերի փոխհատուցման կարգն ու պայմանները.
- հաստատել մարդկանց առողջությանը հասցված վնասի փոխհատուցման կարգը: