Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ Ն ...

06.06.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.10.2001  -ից մինչեւ   06.06.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 26.06.07 թիվ 33 հրաման)

i

301.0045.240298

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

12 նոյեմբերի 1997թ թիվ 45

 

i

«ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ» ԿԱՐԳԸ, «ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ» ԿԱՐԳԸ, ՀՀ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԼՐԱԽՄԲԱԳՐՎԱԾ ՏԵՔՍՏԸ ԵՎ «ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ» ԿԱՐԳԻ ԼՐԱԽՄԲԱԳՐՎԱԾ ՏԵՔՍՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայարտոնագրի խորհրդի 1997 թ. նոյեմբերի 12-ի որոշման, հաստատել և ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման ներկայացնել հետևյալ նորմատիվ ակտերը`

1. Կարգ ֆիրմային անվանման գրանցման հայտի ձևակերպման և ներկայացման:

2. Հրահանգ ֆիրմային անվանումների փորձաքննության անցկացման:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 23.03.01 թիվ 15 հրաման)

i

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 23.03.01 թիվ 15 հրաման)

 

Հաստատված է

Հայարտոնագրի 1997թ.

նոյեմբերի 12-ի 45 հրամանով

 

ԿԱՐԳ

 

i

Ֆիրմային անվանման գրանցման հայտի

i

ձևակերպման և ներկայացման

 

Սույն կարգը սահմանված է «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենքի) 4 հոդվածի և ՀՀ վարչապետի 1995թ. դեկտեմբերի 18-ի թիվ 350 որոշմամբ հաստատված Հայարտոնագրի կանոնադրության 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն և նախատեսված է կարգավորել ֆիրմային անվանումների գրանցման հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը:

1. Օրենքի 4 հոդվածի համաձայն, հայտը (ձևը կցվում է) պարունակում է դիմում ֆիրմային անվանման գրանցման մասին և գրանցման ներկայացված ֆիրմային անվանման մեկնաբանությունը (բացատրությունը), եթե այն հայերեն հասկանալի չէ:

2. Դիմումի 1-ին կետում նշվում է գրանցման ներկայացված ֆիրմային անվանումը, դրա հապավումը կամ կրճատ ձևը, եթե այդպիսիք կան:

2.1. Իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության (այսուհետ` ձեռնարկություն) ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո նա իրականացնում է իր գործունեությունը և որը թույլ է տալիս նրան զանազանվել այլ ձեռնարկություններից:

2.2. ֆիրմային անվանումը պետք է բովանդակի տվյալ ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության գոնե մեկ հատուկ (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում) կամ հասարակ անուն, օրինակ` Բաժնետիրական ընկերություն «Արարատ», Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն «ԲԱՎԱՐ», Արտադրական կոոպերատիվ «Սատուրն», Ջրօգտագործողների «Անուշ» սպառողական կոոպերատիվ և այլն:

2.3. ֆիրմային անվանումը կարող է բովանդակել նաև տվյալ ձեռնարկության գտնվելու վայրի անվանումը, նրա գործունեությունը բնորոշող բառեր, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք նրա սեփականատերը (հիմնադիրը) համարում է անհրաժեշտ, օրինակ` Բաժնետիրական ընկերություն «Ապարանի Նիգ», Բերդավանի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն «Հմայք», Օշականի դեղագործական լիակատար ընկերակցություն «Մեսրոպ և ընկերներ» և այլն:

2.4. Անհատական (ընտանեկան) ձեռնարկության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «անհատական ձեռնարկություն» (ընտանեկան ձեռնարկություն) բառերը և դրա սեփականատերերից (հիմնադիրներից) յուրաքանչյուրի անունը և (կամ) ազգանունը կամ սեփականատերերից (հիմնադիրներից) առնվազն մեկի անունը և (կամ) ազգանունը` ավելացնելով նրանց փոխհարաբերությունները բնորոշող բառեր, օրինակ` Անհատական ձեռնարկություն «Մելքոնյան» (կամ «Արամ Մելքոնյան»), Ընտանեկան ձեռնարկություն «Արմեն և Աշոտ», Ընտանեկան ձեռնարկություն «Մելիքյան եղբայրներ», Ընտանեկան ձեռնարկություն «Սարգսյան հայր և որդի» և այլն:

2.5. Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է բովանդակի «լիակատար (կամ վստահության վրա հիմնված) ընկերակցություն» բառերը, ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները և (կամ) անվանումները կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)` ավելացրած «և գործընկերներ» կամ «և ընկերներ» բառերը, օրինակ` Լիակատար ընկերակցություն (վստահության վրա հիմնված ընկերակցություն) «Վան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և գործընկերներ», Տնտեսական ընկերակցություն «Վարդան և «Անուշ» բաց բաժնետիրական ընկերություն» և այլն:

2.6. 2-րդ կետում որպես հայտատու նշվում է ձեռնարկության սեփականատիրոջ (հիմնադրի (երի) անվանումը (ները) և (կամ) անունը (ները): Եթե սեփականատերերը (հիմնադիրները) մեկից ավելի են, ապա կարող է տրվել նրանցից մեկի անունը (անվանումը)` ավելացնելով «և մյուսներ» բառերը:

2.7. 3-րդ կետում տրվում է այն ձեռնարկության նախատեսվող իրավաբանական հասցեն և հեռախոսը, որի համար խնդրարկվում է ֆիրմային անվանման գրանցումը:

2.8. 4-րդ կետում նշվում են ձեռնարկության գործունեության նպատակը և հիմնական բնագավառները:

2.9. Դիմումը ստորագրում է հայտատուն կամ նրա կողմից լիազորված անձը, նշելով անունը, ազգանունը և ստորագրման թվականը: Եթե հայտատուն իրավաբանական անձ է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, ապա դիմումն ստորագրում է դրա ղեկավարը (նշելով պաշտոնը), որի ստորագրությունը վավերացվում է կնիքով:

3. Այն դեպքում, երբ ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվանումը հայերեն հասկանալի չէ, ապա տրվում է նրա մեկնաբանությունը (բացատրությունը):

4. Հայտը լրացվում է հայերեն, տպագրված կամ տպատառերով լրացված, 1 օրինակից և ներկայացվում է Հայարտոնագիր:

Հայտը ՀՀ արտոնագրային վարչություն ներկայացնում է հայտատուն կամ նրա կողմից լիազորված անձը:

Եթե հայտը ներկայացվում է հայտատուի կողմից լիազորված անձի միջոցով, ապա հայտին կցվում է նաև լիազորագիրը:

5. Եթե ֆիրմային անվանման մեջ օգտագործված են «Հայ», «Հայաստան», «հայկական», «հանրապետություն», «հանրապետական» բառերը կամ դրանց թարգմանությունները, ապա ՀՀ կառավարության 1997թ. դեկտեմբերի 26-ի դ 609 որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգ) 3-րդ կետի համաձայն հայտին պետք է կցվի ՀՀ կառավարության թույլտվությունը:

Եթե ֆիրմային անվանման մեջ օգտագործված է ՀՀ վարչատարածքային միավորի (մարզի, քաղաքի, գյուղի) անվանում, ապա կարգի 5-րդ կետի համաձայն հայտին պետք է կցվի տվյալ մարզպետի թույլտվությունը:

Եթե ֆիրմային անվանման մեջ օգտագործված է պատմական կամ այլ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անուն, ապա օրենքի հոդված 3-ի 1-ին մասի համաձայն հայտին պետք է կցվի տվյալ անձի կամ նրա ժառանգների համաձայնությունը (թույլտվությունը) վկայող փաստաթուղթը (սահմանված կարգով հաստատված):

6. Հայտին կցված յուրաքանչյուր փաստաթղթի համար համապատասխան վանդակում կատարվում է «X» - աձև նշում:

 

Ձև N Ֆ. 1

 

ՀԱՅՏ

Ֆիրմային անվանման գրանցման

Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչություն

 

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն, 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

1. Խնդրում եմ (ենք) _______________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

անվանումը գրանցել որպես ֆիրմային անվանում:

2. Հայտատու

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

3. Հասցեն __________________________________________________________ _____________________________________________  հեռ. ___________________

4. Իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության գործունեության նպատակը և բնագավառը

________________________________________________________________________

 

5. _________________________________________________________________ (հայտատուի անուն, ազգանուն) (ստորագրություն, թվական)

 

Ֆիրմային անվանման մեկնաբանությունը __________________________________

 

Կից ներկայացվող փաստաթղթեր

 

( սահմանված տուրքի վճարման անդորրագիրը ( լիազորագիր ( համաձայնությունը կամ թույլտվությունը վկայող փաստաթուղթը օրենքի 3 հոդվածով նախատեսված դեպքերում

 

Տուրքը պետք է վճարվի հանրապետական բյուջե, ՀՀ կենտրոնական բանկի գործառնական վարչություն, հաշվի թիվ 103008016208:

 

Հաստատված է

Հայարտոնագրի 1997թ.

նոյեմբերի 12-ի 45 հրամանով

 

Հրահանգ

i

Ֆիրմային անվանումների փորձաքննության անցկացման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն հրահանգը սահմանված է «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 5 հոդվածի և ՀՀ վարչապետի 1995թ. դեկտեմբերի 18-ի դ 350 որոշմամբ հաստատված Հայարտոնագրի կանոնադրության 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն և կարգավորում է «Ֆիրմային անվանումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան գրանցման ներկայացված ֆիրմային անվանումների փորձաքննության անցկացման հետ կապված հարցերը:

1.2. ֆիրմային անվանման փորձաքննությունը օրենքի 4 հոդվածի սահմանած պահանջներին համապատասխան հայտարկված ֆիրմային անվանումը գրանցելու նպատակով Հայարտոնագրի կողմից իրականացվող ստուգում է, որով որոշվում է ֆիրմային անվանման համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին:

 

II. Հայտի քննարկումը

 

2.1. Ձեռնարկության ֆիրմային անվանման գրանցման հայտի քննարկումն սկսվում է սահմանված պահանջներին նրա կազմության և ձևակերպման համապատասխանության ստուգմամբ:

2.2. Հայտը պետք է պարունակի`

ա) Հայարտոնագրի կողմից սահմանված կարգով լրացված դիմում ֆիրմային

անվանումը գրանցելու մասին.

բ) Ֆիրմային անվանման մեկնաբանությունը, եթե այն հայերեն հասկանալի չէ:

Հայտին պետք է կցվի`

ա) օրենքի 3 հոդվածի առաջին մասի համաձայն, պատմական կամ այլ հանրահայտ

անձի լրիվ կամ կրճատ անվան օգտագործման դեպքում ` այդ անձի կամ նրա

ժառանգների համաձայնությունը.

բ) լիազորագիրը, եթե հայտը ներկայացվել է հայտատուի կողմից լիազորված

անձի միջոցով.

գ) ֆիրմային անվանման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու

և վկայական տալու համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը:

2.3. Եթե քննարկման ընթացքում Հայարտոնագրի փորձագետը (այսուհետ` փորձագետ) պարզում է, որ հայտը ներկայացված է սահմանված պահանջների խախտմամբ, ապա համապատասխան հիմնավորմամբ այն մերժում է, ինչի մասին եռօրյա ժամկետում ծանուցում է հայտատուին, այսինքն փորձագետը պարտավոր է համապատասխան որոշման ընդունման օրվանից եռօրյա ժամկետում այն առաքել հայտատուին ` պատվիրված փոստով կամ հանձնել անձամբ:

2.4. Եթե քննարկման ընթացքում փորձագետը պարզում է, որ հայտը ներկայացված է սահմանված պահանջներին համապատասխան, օրենքի 5 հոդվածի համաձայն 15-օրյա ժամկետում, իսկ 18 հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սեփականաշնորհվող ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների համար` հնգօրյա ժամկետում: Անցկացվում է ֆիրմային անվանման փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում են տվյալ ֆիրմային անվանման համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին:

Այս կապակցությամբ, ֆիրմային անվանման փորձաքննության ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել, որ որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չեն օրենքի 6 հոդվածով նախատեսված անվանումները:

2.5. Օրենքի 6 հոդվածի «ա» կետի համաձայն որպես ֆիրմային անվանում գրանցման ենթակա չեն այն անվանումները, որոնք համընկնում են Հայաստանի Հանրապետությունում ավելի վաղ գրանցված ձեռնարկությունների ֆիրմային անվանումներին, ինչպես նաև ավելի վաղ գրանցման գործողություն ունեցող ապրանքային կամ սպասարկման նշաններին, ապրանքների ծագման տեղանուններին կամ շփոթելու աստիճան նման են դրանց և վերաբերում են գործունեության նույն ոլորտին:

2.5.1. Ավելի վաղ գրանցված ֆիրմային անվանումների թվին են պատկանում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից գրանցված և հայտի ներկայացման օրվա դրությամբ գոյություն ունեցող ձեռնարկությունների անվանումները, ինչպես նաև օրենքին համապատասխան ավելի վաղ գրանցման ներկայացված այն ֆիրմային անվանումները, որոնք արդեն գրանցվել են կամ դեռևս կարող են գրանցվել:

Եթե ֆիրմային անվանումը համընկնում է ավելի վաղ գրանցման ներկայացված և դեռևս չգրանցված անվանմանը, որի գրանցման հնարավորությունները ամբողջովին սպառված չեն (այսինքն գրանցումը մերժելու մասին փորձաքննության որոշումը հայտատուի կողմից դեռևս կարող է գանգատարկվել Հայարտոնագրի գանգատարկման խորհրդում, իսկ վերջինիս նման որոշումը` դատական կարգով), ապա տվյալ ֆիրմային անվանման գրանցման մասին որոշման ընդունումը հետաձգվում է մինչև ավելի վաղ գրանցման ներկայացված ֆիրմային անվանման գրանցման մասին վերջնական որոշման ընդունումը, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

2.5.2. Ավելի վաղ գրանցման գործողություն ունեցող ապրանքային կամ սպասարկման նշանների թվին են պատկանում այն բառային ապրանքային նշանները կամ համակցված նշանի մեջ պաշտպանությունից չհանված բառային արտահայտությունը կամ բառը (այսուհետ` նշան), որոնք ՀՀ օրենսդրությանը համապատասխան ավելի վաղ են գրանցման ներկայացվել (այդ թվում ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան), քան տվյալ ֆիրմային անվանման հայտը և արդեն գրանցվել են կամ դեռևս կարող են գրանցվել:

Եթե ֆիրմային անվանումը համընկնում է ավելի վաղ գրանցման ներկայացված և դեռևս չգրանցված նշանին, որի գրանցման հնարավորությունները ամբողջովին սպառված չեն (այսինքն գրանցումը մերժելու մասին փորձաքննության որոշումը հայտատուի կողմից դեռևս կարող է գանգատարկվել Հայարտոնագրի գանգատարկման խորհրդում, իսկ վերջինիս նման որոշումը` դատական կարգով), ապա տվյալ ֆիրմային անվանման գրանցման մասին որոշման ընդունումը հետաձգվում է մինչև ավելի վաղ գրանցման ներկայացված նշանի գրանցման մասին վերջնական որոշման ընդունումը, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

Եթե ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ-ում իրավական պաշտպանություն ստանալու համար միջազգային ընթացակարգով ավելի վաղ գրանցման ներկայացված նշանի հայտի մասին տեղեկություններն ստացվել են ավելի ուշ, քան օրենքին համապատասխան գրանցվել է դրան համընկնող ֆիրմային անվանում, ապա վերջինիս սեփականատերն այդ մասին իմանալուց հետո պարտավոր է փոխել իր ֆիրմային անվանումը կամ ՀՀ օրենսդրությանը համապատասխան ձեռնարկել որևէ այլ միջոցառում, եթե նշանը գրանցման է ներկայացվել տվյալ ձեռնարկության գործունեության ոլորտին առնչվող ապրանքների համար:

2.5.3. Ավելի վաղ գրանցման գործողություն ունեցող ապրանքների ծագման տեղանունների թվին են պատկանում ապրանքների ծագման բոլոր այն տեղանունները, որոնք արդեն գրանցվել կամ հետագայում կարող են գրանցվել, քանի որ յուրաքանչյուր դեպքում տեղանվան առաջնությունը համարվում է ավելի վաղ, քան ֆիրմային անվանման գրանցման որևէ հայտի ներկայացման թվականը:

Ֆիրմային անվանման գրանցումից հետո դրան շփոթելու աստիճան նման ապրանքի ծագման տեղանուն գրանցելու դեպքում, ֆիրմային անվանման սեփականատերը պարտավոր է փոխել իր ֆիրմային անվանումը, եթե դրանք վերաբերում են գործունեության նույն ոլորտին:

Օրինակ, եթե որոշակի հատկություններով գինու համար, որի

առանձնահատկությունները պայմանավորված են Բագրատաշենում աճող

խաղողով, գրանցվել է ապրանքի ծագման «Բագրատաշեն» տեղանունը,

ապա «Բագրատաշեն» Սահմանափակ պատասխանատվությամբ

ընկերությունը, որը զբաղվում է ոգելից խմիչքների

արտադրությամբ, պարտավոր է փոխել իր ֆիրմային անվանումը:

2.5.4. Ֆիրմային անվանումներին շփոթելու աստիճան նմանությունը առաջին հերթին արտահայտվում է տարբերակող նշանակության անվանումների նույնությամբ: Այսինքն, եթե հայտարկված ֆիրմային անվանման մեջ տարբերակող անունը (մասը) համընկնում է արդեն գրանցված ֆիրմային անվանման տարբերակող անվանը, ապա հայտարկված ֆիրմային անվանման գրանցումը ենթակա է մերժման:

2.5.5. Ֆիրմային անվանումը համարվում է ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման, եթե ֆիրմային անվանման մեջ տարբերակող անունը համընկնում է տվյալ ապրանքային նշանին: Այսինքն, եթե ՀՀ-ում գրանցված է «ԽՐՈռ» ապրանքային նշանը, ապա չի կարող գրանցվել որևէ ֆիրմային անվանում, որի մեջ տարբերակող անունը «կրայ» է:

Ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների համեմատության դեպքում պետք է հաշվի առնել, որ տարբերակող անվան հետ համեմատվում է ոչ թե բառային ապրանքային նշանը կամ համակցված ապրանքային նշանի բառային մասը, այլ դրա հայերեն գրադարձությունը (արտասանությունը), անկախ նրանից, թե տվյալ ապրանքային նշանն ինչ լեզվով է գրանցված:

2.6 Փորձաքննության ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև օրենքի հոդված 3-ի համապատասխան 1997թ. դեկտեմբերի 26-ի դ 609 որոշմամբ ՀՀ կառավարության կողմից հաստատված ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների մեջ որոշ անունների և անվանումների օգտագործման կարգի (այսուհետ` կարգ) պահանջները, որի 2-րդ կետի համաձայն «Հայ», «Հայաստան», «հայկական», «հանրապետություն», «հանրապետական» բառերը առանց թույլտվության կարող են օգտագործվել ֆիրմային անվանումներում, եթե դրանք տվյալ ֆիրմային անվանմամբ ձեռնարկությունը չեն բնորոշում որպես համահայկական, համահայաստանյան կամ հանրապետական նշանակության սուբյեկտ:

Օրինակ` «Հայկական գինիների արտահանման ՍՊԸ «Պողոսյան և ընկերներ»,

«Հայ գրականության ուսուցման Անհատական Ձեռնարկություն «Աշոտ

Զաքարյան» և այլն:

Կարգի 3-րդ կետի համաձայն, եթե նշված բառերի օգտագործումը ֆիրմային անվանումներում տվյալ ֆիրմային անվանմամբ ձեռնարկությունը բնորոշում է որպես համահայկական, համահայաստանյան կամ հանրապետական նշանակության սուբյեկտ կամ այդ բառերը հանդիսանում են ֆիրմային անվանման տարբերակող անուն, ապա անհրաժեշտ է ստանալ ՀՀ կառավարության թույլտվությունը:

Օրինակ` «Արտադրական կոոպերատիվ «Հայաստան», փակ բաժնետիրական

ընկերություն «Հայկական ավիաուղիներ» և այլն:

Կարգի 4-րդ կետի համաձայն վարչատարածքային միավորների անվանումները առանց թույլտվության կարող են օգտագործվել ֆիրմային անվանումներում, եթե դրանք տվյալ ֆիրմային անվանմամբ ձեռնարկությունը չեն բնորոշում որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ:

Օրինակ` Իջևանի ԲԲԸ «Բենտոնիտ», «Անհատական ձեռնարկություն

«Գյումրեցի Մուկուչ», «Արագածոտնի լիակատար տնտեսական

ընկերակցություն «Վան և գործընկերներ» և այլն:

Կարգի 5-րդ կետի համաձայն, եթե ՀՀ վարչատարածքային միավորի (մարզ, քաղաք, գյուղ) անվանման օգտագործմամբ ֆիրմային անվանումը ձեռնարկությունը բնորոշում է որպես տվյալ վարչատարածքային նշանակության սուբյեկտ ապա անհրաժեշտ է ստանալ տվյալ մարզպետի թույլտվությունը:

Օրինակ` «ՍՊԸ «Սյունյաց մշակույթ» անվանման համար անհրաժեշտ է ստանալ

Սյունիքի մարզպետի թույլտվությունը, «Երևանյան երեկո» ՍՊԸ»

անվանման համար Երևանի քաղաքապետի թույլտվությունը «Գյումրի»

ՓԲԸ անվանման համար` Շիրակի մարզպետի թույլտվությունը և այլն:

Եթե ֆիրմային անվանման մեջ օգտագործված է պատմական կամ այլ հանրահայտ անձի անուն, ապա օրենքի հոդված 3-ի 1-ին մասի համաձայն անհրաժեշտ է ստանալ տվյալ անձի կամ նրա ժառանգների թույլտվությունը:

Օրինակ` «ԲԲԸ «Հովհաննես Շիրազ» ֆիրմային անվանման համար անհրաժեշտ է

ստանալ Հովհաննես Շիրազի ժառանգների թույլտվությունը:

Եթե որևէ ֆիզիկական անձի անունը (ազգանունը) համընկնում է պատմական կամ այլ հանրահայտ անձի անվան հետ, ապա վերջինս, որպես որևէ ձեռնարկության հիմնադիր իր անունը կարող է օգտագործել ֆիրմային անվանման մեջ` ավելացնելով ծննդավայրի կամ բնակության վայրի անվանումը կամ մասնագիտությունը կամ այլ անձնական հատկանիշ բնորոշող բառեր, որոնցով էլ նա կտարբերվի պատմական կամ հանրահայտ անձից:

Օրինակ` «Անհատական ձեռնարկություն «կոշկագործ Շիրազ» կամ` «ընտանեկան

ձեռնարկություն «Դիլիջանցի Չարենց և որդիներ» և այլն:

Կարգի 6-րդ կետի համաձայն, պատմական կամ այլ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը` տվյալ անձի մահվան և ժառանգներ չունենալու դեպքում առանց թույլտվության կարող է օգտագործել ֆիրմային անվանման մեջ, միայն այն դեպքում, երբ այդ անձի հռչակը ձեռք է բերվել այն ոլորտում, որը տվյալ ձեռնարկության գործունեության համար համարվում է հիմնական:

Օրինակ` Ուսումնական, հրատարակչական և նմանատիպ այլ հիմնական

գործունեության համար կարող է գրանցվել «Շիրակացի» կամ «Անանիա

Շիրակացի» տարբերակող անունով կամ դրանց օգտագործմամբ ֆիրմային

անվանում` կամ շինարարության, ճարտարապետության, կիրառական

արվեստի բնագավառների հիմնական գործունեության համար կարող է

գրանցվել «Մոմիկ» կամ «Հորոմանյան» տարբերակող նշանակության

անունով կամ դրանց օգտագործմամբ ֆիրմային անվանում:

Ֆիրմային անվանման փորձաքննության արդյունքում կայացվում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) ֆիրմային անվանման գրանցման մասին.

բ) ֆիրմային անվանման գրանցումը մերժելու մասին, նշելով մերժման

հիմքերը, ինչի մասին եռօրյա ժամկետում ծանուցվում է հայտատուն:

Ֆիրմային անվանման գրանցման մասին որոշման մեջ նշվում են հայտի համարը, ներկայացման թվականը, որը նաև ֆիրմային անվանման գրանցման թվականն է, ֆիրմային անվանման գրանցման համարը, ձեռնարկության գործունեության նպատակը, ոլորտը և հասցեն:

Եթե գրանցված ֆիրմային անվանմամբ ձեռնարկությունը 6 ամսվա ընթացքում չի գրանցվում ձեռնարկությունների պետական ռեգիստրում, որոշում է կայացվում ֆիրմային անվանման գրանցումը չեղյալ ճանաչելու մասին, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

Եթե տվյալ ֆիրմային անվանմամբ ձեռնարկությունը 6 ամսվա ընթացքում գրանցվում է պետական ռեգիստրում, ապա որոշում է կայացվում ֆիրմային անվանման վկայական տալու մասին, որից հետո մեկամսյա ժամկետում հայտատուին է հանձնվում ֆիրմային անվանման գրանցման վկայականը:

Սույն հրահանգով նախատեսված աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության ֆիրմային անվանումների բաժինը:

 

Հաստատված է Հայարտոնագրի

1995թ.հոկտեմբերի 24-ի

Կ 35 հրամանով

 

Լրախմբագրված տեքստը

հաստատված է Հայարտոնագրի 1997թ.

նոյեմբերի 12-ի 45 հրամանով

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

i

Հայաստանի Հանրապետության արտոնագրային

վարչության գանգատարկման խորհրդի

(կանոնադրությունն ուժը կորցրել է 23.03.01 թիվ 15 հրաման)

 

Հաստատված է Հայարտոնագրի

1995թ.հոկտեմբերի 24-ի

Կ 35 հրամանով

 

Լրախմբագրված տեքստը

հաստատված է Հայարտոնագրի 1997թ.

նոյեմբերի 12-ի 45 հրամանով

 

Կ Ա Ր Գ

i

Հայարտոնագրի Գանգատարկման խորհուրդ

գանգատների ներկայացման և դրանց քննարկման

(կարգն ուժը կորցրել է 23.03.01 թիվ 15 հրաման)

 

 

pin
Արտոնագրային վարչություն
12.11.1997
N 45
Հրաման