ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 2007 թվականի N 07-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի երրորդ մասով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի աշխատանքային ներքին կարգապահական կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 3-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2007 թ. հուլիսի 30-ի
թիվ 07-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Սույն կանոններով սահմանվում են «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» (այսուհետ` Դեպարտամենտ) պետական կառավարչական հիմնարկի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքային ներքին կարգապահական կանոնները (այսուհետ` Կանոններ):
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Սույն Կանոններով օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
ա) Դեպարտամենտի դատական ծառայողներ` դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք.
բ) Դեպարտամենտի աշխատողներ` Դեպարտամենտի դատական ծառայողներ, տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողներ և ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատողներ.
գ) աշխատողի անմիջական ղեկավարը`
Դեպարտամենտի դատական ծառայողների համար` նրանց պաշտոնի անձնագրով նախատեսված այն պաշտոնատար անձինք, որոնց անմիջականորեն ենթակա ու հաշվետու են դատական ծառայողները.
Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների համար` Դեպարտամենտի ղեկավարի տեղակալները.
Դեպարտամենտի ղեկավարի տեղակալների համար` Դեպարտամենտի ղեկավարը.
Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումների տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների համար` այն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, որի կազմում ընդգրկված են այդ աշխատողները.
Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումների կազմում ընդգրկված ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատողների համար` համապատասխան ստորաբաժանման ղեկավարը.
դ) աշխատանքի վայր` Դեպարտամենտի աշխատանքային տարածքները.
ե) աշխատատեղ` աշխատանքի վայրում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը կամ աշխատողին հատկացված աշխատասենյակը.
զ) Դեպարտամենտում անձնակազմի կառավարման պատասխանատու պաշտոնյա` Դեպարտամենտի կենտրոնական մարմնում` կադրերի բաժնի պետը, իսկ Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներում` առանձնացված ստորաբաժանման ղեկավարը (աշխատակազմի ղեկավարը):
1.2 Կանոնները Դեպարտամենտում աշխատանքային կարգուկանոն սահմանող, աշխատանքային պայմանների առանձնահատկություններն արտահայտող և Դեպարտամենտի աշխատողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող նորմեր են, որոնք խախտողներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարգապահական պատասխանատվության:
1.3 Կանոնները տարածվում են Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումների աշխատողների վրա:
2. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ
2.1 Դեպարտամենտում աշխատանքային շաբաթը կազմված է հինգ աշխատանքային և երկու հանգստյան օրերից: Հանգստյան օրերն են շաբաթը և կիրակին:
2.2 Դեպարտամենտում աշխատանքային օրն սկսվում է ժամը 09:00-ին և ավարտվում է ժամը 18:00-ին (այսուհետ` Աշխատանքային ժամեր):
2.3 Դեպարտամենտում աշխատանքային օրվա ընդմիջումն սկսվում է ժամը 13:00-ին և ավարտվում ժամը 14:00-ին (այսուհետ` Ընդմիջման ժամ):
2.4 Ընդմիջման ժամն Աշխատանքային ժամերի մեջ չի մտնում:
2.5 Դեպարտամենտի աշխատողն Ընդմիջման ժամն օգտագործում է իր հայեցողությամբ:
2.6 Աշխատողն Աշխատանքային ժամերին աշխատանքից կարող է բացակայել ծառայողական նպատակներով:
2.7 Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է 1 ժամով:
2.8 Դեպարտամենտում հարգելի են համարվում աշխատանքից բացակայության այն դեպքերը, որոնք կապված են`
ա) աշխատողի կողմից իր պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունները կատարելու և ծառայողական լիազորություններն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով, աշխատանքի վայրից դուրս այլ վայրեր մեկնելու հետ, որը կատարվում է աշխատողի անմիջական ղեկավարի թույլտվությամբ, հանձնարարությամբ կամ գործուղման փաստաթղթի առկայությամբ.
բ) աշխատողի անաշխատունակության, հիվանդության, անհետաձգելի դեպքերի և այլ հարգելի պատճառների հետ` մեկ և ավելի օր տևողությամբ, որի մասին աշխատողը պարտավոր է ներկայացնել հարգելի բացակայությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ (անաշխատունակության թերթիկ, բժշկի տեղեկանք, պատճառաբանված զեկուցագիր և այլն):
Դեպարտամենտում հարգելի են համարվում նաև իրավական ակտերով սահմանված` աշխատանքից բացակայության այլ դեպքերը:
2.9 Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը աշխատողի անմիջական ղեկավարը Դեպարտամենտում անձնակազմի կառավարման պատասխանատու պաշտոնյային է ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարի կողմից սահմանված ձևանմուշի գրավոր փաստաթուղթ` տվյալ ամսվա ընթացքում աշխատողի կողմից հարգելի և անհարգելի բացակայության դեպքերի վերաբերյալ:
Դեպարտամենտում անձնակազմի կառավարման պատասխանատու պաշտոնյան հարգելի և անհարգելի դեպքերի ամփոփման արդյունքները ներկայացնում է գլխավոր հաշվապահին:
i
2.10. Անհարգելի բացակայությունների դեպքում աշխատողը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության` ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(2.10-րդ կետը փոփ. 16.02.09 թիվ 03-Ն որոշում)
2.11 Մինչև ընթացիկ տարվա հունվարի 15-ն ամենամյա արձակուրդ տալու հերթականությունը (նախնական ժամանակացույցը) աշխատողի անմիջական ղեկավարի առաջարկությունների հիման վրա սահմանում են արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձինք: Ամենամյա արձակուրդ տալու հերթականությունը կարող է խախտվել աշխատողների և արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի համաձայնությամբ:
2.12 Արձակուրդ տալու հերթականությունը սահմանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 164-րդ հոդվածի պահանջները, աշխատողի ցանկությունը և Դեպարտամենտի աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը:
2.13 Արձակուրդ տրամադրելու վերաբերյալ դիմումը Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատողի անմիջական ղեկավարի նշագրումով ներկայացվում է Դեպարտամենտի ղեկավարին, իսկ առանձնացված ստորաբաժանումներում աշխատողի անմիջական ղեկավարի նշագրումով` աշխատակազմի ղեկավարին:
2.14 Հերթական և ուսումնական արձակուրդների համընկման դեպքում աշխատողի նախաձեռնությամբ և նրան արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի համաձայնությամբ հերթական արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ:
2.15 Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի հիմքերից և այլ հարգելի պատճառներից ելնելով` աշխատողն իր անմիջական ղեկավարի համաձայնության դեպքում կարող է դիմել իրեն արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձին չվճարվող արձակուրդ տրամադրելու համար:
3. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
3.1 Դեպարտամենտի պաշտոնատար անձինք, աշխատանքային կարգապահության հետ կապված, պարտավոր են`
ա) Դեպարտամենտի աշխատողների համար ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրանց վերապահված իրավունքների և պարտականությունների ճշգրիտ ու ժամանակին կատարման համար անհրաժեշտ երաշխիքներ.
բ) ժամանակին` մինչև աշխատանքի անցնելը, ծանոթացնել աշխատանքի պայմաններին, գործավարության կարգին, անվտանգության տեխնիկայի կանոններին, սույն Կանոններին, ինչպես նաև ապահովել դրանց կատարումը.
գ) աշխատողներին աշխատանքային օրվա ընթացքում ապահովել աշխատանքով, տրամադրել աշխատատեղ.
դ) կազմակերպել աշխատանքի առաջավոր մեթոդների ուսումնասիրումը, տարածումն ու ներդրումը, ապահովել աշխատանքի ճիշտ կազմակերպումը.
ե) անշեղորեն պահպանել աշխատանքային օրենսդրության պահանջները.
զ) համապատասխան միջոցներ ձեռնարկել ծխելու գոտիներ ստեղծելու համար` միևնույն ժամանակ տեսանելի վայրում ապահովելով ծխելու արգելքի մասին հայտարարությունը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողներին վարձատրել համարժեք աշխատանքի դիմաց.
ը) աշխատողներին չտալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին հակասող, ինչպես նաև հանձնարարականներ տվողի և կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս հանձնարարականներ.
թ) ժամանակին արձագանքել աշխատողների կարիքներին ու պահանջներին, բարելավել նրանց աշխատանքի պայմանները.
ժ) ապահովել աշխատողների որակավորման պարբերաբար բարձրացումը, ստեղծել պայմաններ աշխատանքն ուսուցման համապատասխան ձևերի հետ համատեղելու համար.
ժա) ապահովել սույն Կանոնների պահանջների անշեղորեն կատարումը և ժամանակին արձագանքել դրանց խախտումներին:
Սույն կետի ենթակետերում նշված պարտականությունների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:
3.2 Դեպարտամենտի աշխատողը, աշխատանքային կարգապահության պահպանման հետ կապված, պարտավոր է`
ա) պահպանել օրենքների, իր պաշտոնի անձնագրի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև ժամանակին ու ճշգրիտ կատարել դրանցով սահմանված հիմնական, պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունները և ծառայողական լիազորությունները, պահպանել դրանցով նախատեսված սահմանափակումները.
բ) ժամանակին ու ճշգրիտ կատարել իր անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականները.
գ) ժամանակին ու ճշգրիտ կատարել գործավարության կարգի, սույն Կանոնների պահանջները.
դ) խնամքով վերաբերվել աշխատանքների կատարման նպատակով հատկացված տեխնիկական, ֆինանսական և մյուս նյութական միջոցներին, ճիշտ և նպատակային օգտագործել դրանք.
ե) աշխատանքի վայրում պահպանել էլեկտրատեխնիկայի, էլեկտրաէներգիայի օգտագործման, հակահրդեհային պաշտպանության կանոնների պահանջները.
զ) աշխատանքի ժամերին մշտապես գտնվել աշխատանքի վայրում.
է) առանց պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունների և ծառայողական լիազորությունների իրականացման անհրաժեշտության չբացակայել աշխատատեղից.
ը) աշխատասենյակում պահպանել կարգուկանոն.
թ) պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունների և ծառայողական լիազորությունների իրականացման անհրաժեշտությունից ելնելով` մեկնել գործուղման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ժ) պարբերաբար բարձրացնել մասնագիտական որակավորումը.
ժա) թույլ չտալ դատական ծառայողի կոչմանն անվայել արարք.
ժբ) լինել անաչառ, անկողմնակալ, համբերատար, սկզբունքային, զուսպ, բարձր պահել դատական իշխանության և դատական ծառայության հեղինակությունը.
ժգ) բացառել ցանկացած տիպի կոպտության դրսևորումներ կոլեկտիվի անդամների, դատարան մուտք գործած անձանց, գրավոր և այլ տեսակի շփումներում.
ժդ) աշխատանքային վայրում և Դեպարտամենտը ներկայացնելիս կրել այնպիսի հագուստ, որով չի հեղինակազրկվի դատական ծառայողի համբավն ու վարքագիծը, չի խախտի էթիկայի նորմերը և կապահովի ներկայացուցչություն համապատասխան վայրում.
ժե) Աշխատանքային ժամերին ժամանակավորապես բացակայելիս և աշխատանքային օրվա ավարտին զննել իր աշխատասենյակը, անջատել էլեկտրական ջահերը, այդ թվում` շենքի միջանցքների, և մյուս էլեկտրական սարքերը, փակել պատուհանները, կողպել դռները.
ժզ) պահպանել ու կատարել սույն Կանոնների մյուս դրույթները:
Սույն կետի ենթակետերում նշված պարտականությունների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:
3.3 Դեպարտամենտի աշխատողին կարող է ներկայացվել նաև իրավական ակտերով նախատեսված աշխատանքային կարգապահության և վարքագծի կանոնների պահպանման հետ կապված այլ սահմանափակումներ:
3.4 Դեպարտամենտի աշխատողներին, աշխատանքային կարգապահության հետ կապված, արգելվում է`
ա) Աշխատանքային ժամերին զբաղվել իր պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունների և ծառայողական լիազորությունների հետ չկապված ցանկացած գործունեությամբ.
բ) առանց ծառայողական անհրաժեշտության օգտվել ծառայողական հեռախոսների միջքաղաքային կամ բջջային հեռախոսակապերից, ինչպես նաև կապի այլ միջոցներից.
գ) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել ծառայողական նպատակներով հատկացված տեխնիկական, ֆինանսական և մյուս նյութական միջոցները.
դ) շեղել աշխատողին անմիջական աշխատանքից հասարակական աշխատանքներ կատարելու նպատակով` բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
4. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ
4.1 Դեպարտամենտի գործառույթներից բխող առանձին առաջադրանքներ կատարելու համար, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում, Դեպարտամենտի աշխատողները աշխատանքները կատարելուց հետո խրախուսվում են օրենքով նման լիազորություն ունեցող պաշտոնատար անձանց կողմից: Սույն կետում նշված խրախուսանքը կիրառվում է անմիջական ղեկավարի ներկայացմամբ կամ Դեպարտամենտի ղեկավարի կողմից:
4.2 Դեպարտամենտի աշխատողների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի տեսակները:
4.3 Դեպարտամենտի աշխատողների նկատմամբ կարգապահական տույժերը կիրառվում են նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:
4.4 Դեպարտամենտի աշխատողների նկատմամբ կարգապահական տույժ նշանակելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ հանգամանքները`
ա) կարգապահական խախտման ծանրության աստիճանը.
բ) կարգապահական խախտում կատարած աշխատողի մեղքի աստիճանն ու տեսակը.
գ) կարգապահական խախտումը կատարելու հանգամանքներն ու պայմանները.
դ) աշխատողի բնութագիրը.
ե) այն բոլոր բացասական հետևանքները, որոնք առաջացրել է կամ կարող էր առաջացնել տվյալ կարգապահական խախտումը:
4.5 Դեպարտամենտի աշխատողների նկատմամբ նշանակված կարգապահական տույժը հանելու հետ կապված` սույն Կանոններով չնախատեսված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: