(ուժը կորցրել է 14.10.10 թիվ 1507-Ն հրաման)
i
110.0039.020207
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 02 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007030
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 հունվարի 2007 թվականի N 39-Ն
i
«ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 08-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 26-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 14-րդ հոդվածի 7-րդ կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72 հոդվածի 1-ին մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգը /համաձայն հավելվածի/:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2000 թվականի հունվարի 17-ի «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու մասին» N 08-Մ հրամանը:
3. Նախարարության օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Հովհաննիսյան/ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2007թ. հունվարի 29-ի
N 39-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 26-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 14-րդ հոդվածի 7-րդ կետերին համապատասխան:
i
2. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցի աշակերտների համար էքստեռն փոխադրական քննություններ, ինչպես նաև հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:
(2-րդ կետը փոփ. 31.10.08 թիվ 1008-Ն հրաման)
2. ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Հանրակրթական դպրոցի աշակերտների համար էքստեռն փոխադրական քննություններ /հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն/ կազմակերպվում է` ելնելով աշակերտի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման փաստացի մակարդակից:
4. Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են բացառապես դպրոցների այն աշակերտների համար, ովքեր նախորդ դասարաններում ունեցել են գերազանց առաջադիմություն և ցուցաբերել են հատուկ օժտվածություն որևէ առարկայից:
i
5. Հանրակրթական դպրոցում տվյալ ուսումնական տարվա 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար, էքստեռն փոխադրական քննություններ չի կազմակերպվում:
(5-րդ կետը փոփ. 31.10.08 թիվ 1008-Ն հրաման)
i
6. Աշակերտների համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով`
ա/ Երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 10-ը, իսկ առաջին և 10-րդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը, աշակերտի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով:
բ/ Երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 20-ը, իսկ առաջին և 10-րդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 15-ը, դիմումը քննարկվում է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում:
Մանկավարժական խորհուրդը քննարկման հիման վրա ընդունում է որոշում երաշխավորելու ու նախարարությանը միջնորդելու աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու վերաբերյալ:
Մանկավարժական խորհրդի որոշումը դպրոցի տնօրենի կից գրությամբ, աշակերտի առաջադիմության վերաբերյալ փաստաթղթերի հետ միասին /եռօրյա ժամկետում/ ներկայացվում է նախարարություն և մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություն:
գ/ Երկրորդից յոթերորդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունիսի 30-ը, իսկ առաջին և 10-րդ դասարանների աշակերտների համար` մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 30-ը:
Դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված աշակերտները /անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից/, կենտրոնացված կարգով հանձնում են փոխադրական քննություններ Երևան քաղաքում:
1-4-րդ դասարաններ - գիտելիքների ստուգում /հ. լեզու, մաթեմատիկա/:
5-7-րդ դասարաններ - քննություն /հ. լեզու, մաթեմատիկա/:
10-րդ դասարան - քննություն /հ. լեզու, մաթեմատիկա/:
Քննություններն անց են կացվում նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովը նախագահում է ՀՀ կրթության և գիտության նախարարը /այսուհետ` նախարարը/:
Քննություններն անց են կացվում կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմված քննական առաջադրանքներով, ընտրված դպրոցում և հաստատված ժամանակացույցով.
1-ին և 10-րդ դասարաններում` տվյալ ուսումնական տարվա հունվարի 20-25-ը ժամանակահատվածում,
2-7-րդ դասարաններում տվյալ ուսումնական տարվա հունիսի 20-25-ը ժամանակահատվածում:
դ/ Տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած բոլոր առարկաների քննությունները /գիտելիքների ստուգումը/ անց է կացվում տվյալ դպրոցում` դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից:
1-ին և 10-րդ դասարաններում տվյալ ուսումնական տարվա հունվարի 26-ից փետրվարի 15-ը ժամանակահատվածում:
2-7-րդ դասարաններում տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 15-30-ը ժամանակահատվածում:
Կենտրոնացված փոխադրական քննություններ անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում աշակերտը իրավունք է ստանում մասնակցելու տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած առարկաների քննություններին:
ե/ 1-ին և 10-րդ դասարանցիները փոխադրական քննությունները /գիտելիքների ստուգումը/ հանձնում են տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի բոլոր ուսումնական առարկաների ծրագրային նյութից: 2-7-րդ դասարանի աշակերտները` հաջորդ դասարանի բոլոր ուսումնական առարկաների ծրագրային նյութից:
զ/ Հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, օտար լեզու առարկաների քննությունները անց են կացվում գրավոր, իսկ մնացած առարկաների քննությունները` ըստ մանկավարժական խորհրդի որոշման:
է/ Դպրոցում կազմակերպվող փոխադրական քննություններին մասնակցում է մարզային /Երևան քաղաքի/ կրթության վարչության ներկայացուցիչը.
ը/ 2009-2010 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ դասարաններում կասեցնել էքստեռն փոխադրական քննությունները:
(6-րդ կետը փոփ. 31.10.08 թիվ 1008-Ն, 26.11.09 թիվ 949-Ն հրամաններ)
7. Փոխադրական բոլոր քննություններից միայն «լավ» և «գերազանց» գնահատականներ ստանալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում աշակերտին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:
8. Դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա աշակերտին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և եռօրյա ժամկետում տեղեկացնում նախարարությանը և մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչությանը:
9. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված աշակերտների գնահատականները համարվում են կիսամյակային /տարեկան/ ամփոփիչ գնահատականներ:
3. ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
i
10. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան:
(10-րդ կետը փոփ. 31.10.08 թիվ 1008-Ն հրաման)
i
11. Էքստեռն ավարտական. քննություններին կարող են մասնակցել և էքստեռն կարգով հիմնական և միջնակարգ կրթության ավարտական վկայական /ատեստատ/ ստանալ հանրակրթության համակարգից առնվազն մեկ տարի դուրս մնացած և ինքնակրթությամբ զբաղված անձինք:
(11-րդ կետը փոփ. 31.10.08 թիվ 1008-Ն հրաման)
12. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են ՀՀ մարզկենտրոններում /Երևան քաղաքում/, էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք վերապահված դպրոցներում: Դպրոցները ընտրվում են նախարարության կողմից, մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչությունների ներկայացմամբ:
13. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար էքստեռն ավարտական քննություններ կազմակերպվում են նախարարության թույլտվությամբ, համապատասխան դպրոցում:
i
14. Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողները մինչև տվյալ ուսումնական տարվա մայիսի 5-ը ներառյալ դիմում են մարզկենտրոններում էքստեռն քննություններ ընդունելու իրավունք վերապահված դպրոցների տնօրեններին: Դիմումի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա/ հիմնական կրթության վկայական ստանալու համար.
- անձը հաստատող փաստաթուղթ,
- տեղեկանք նախնական կրթության մասին,
բ/ միջնակարգ կրթության վկայական ստանալու համար.
- հիմնական կրթության վկայական (բնօրինակը),
- անձը հաստատող փաստաթուղթ:
Դիմորդների ցուցակները և ներկայացված փաստաթղթերը մինչև մայիսի 10-ը ներկայացվում են նախարարություն, փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար:
(14-րդ կետը փոփ. 31.10.08 թիվ 1008-Ն հրաման)
i
15. Էքստեռն քննություններն անցկացվում են մայիսի 20-ից հունիսի 20-ը` ըստ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցերի:
Այն քննությունները, որոնք համընկնում են հանրակրթական հաստատությունների ավարտական և պետական ավարտական քննությունների հետ, անցկացվում են ավարտական և պետական ավարտական քննությունների միասնական քննական օրերին` ՀՀ կրթության և գիտության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով: Մնացած առարկաների քննական տոմսերը, առաջադրանքները առարկայական ծրագրերին համապատասխան, կազմում են դպրոցի համապատասխան մեթոդմիավորումները:
(15-րդ կետը փոփ. 31.10.08 թիվ 1008-Ն հրաման)
16. (16-րդ կետն ուժը կորցրել է 31.10.08 թիվ 1008-Ն հրաման)
i
17. Նախորդ տարում էքստեռն կարգով ավարտական քննություններ հանձնած դրսեկների ստացած քննական դրական գնահատականները պահպանվում են և նրանք քննություններ են հանձնում միայն այն առարկաներից, որոնցից քննություններ չեն հանձնել կամ ստացել են քննական անբավարար գնահատականներ:
18. Քննությունների հանձնաժողովները կազմում են դպրոցների տնօրենները հետևյալ սկզբունքով.
ա/ ութերորդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,
բ/ տասներորդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երեք անդամ,
գ/ յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում առնվազն մեկ անդամ ընդգրկվում է մարզի այլ դպրոցներից, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչության ներկայացմամբ:
i
19. Բոլոր քննություններից դրական գնահատականներ ստացողներին քննությունները կազմակերպող դպրոցը սահմանված կարգով տալիս է հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական վկայական` /կամ ատեստատ/ «Էքստեռն» նշումով /նշումը կատարվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում/:
(19-րդ կետը փոփ. 31.10.08 թիվ 1008-Ն հրաման)
20. Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով կամ մեդալով չեն պարգևատրվում:
21. Էքստեռն կարգով ավարտողներին տրված ավարտական վկայականները գրանցվում են վկայականների և ատեստատների բաշխման մատյաններում` «էքստեռն» նշումով:
22. Գրանցման մատյանը, քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող դպրոցում:
4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
23. 2006- 2007 ուստարում 1-ին և 9-րդ դասարանների աշակերտների համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով.
ա/ մինչև տվյալ ուսումնական տարվա փետրվարի 20-ը աշակերտի ծնողը, դասղեկը և երեքից ոչ պակաս դասավանդող ուսուցիչներ միասին գրավոր դիմում են դպրոցի տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու խնդրանքով,
բ/ մինչև տվյալ ուսումնական տարվա փետրվարի 25-ը դիմումը քննարկվում է դպրոցի մանկավարժական խորհրդի նիստում: Մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված աշակերտները /անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և անկախ հաստատությունում ուսուցման լեզվից/, կենտրոնացված կարգով հանձնում են փոխադրական քննություններ Երևան քաղաքում, փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը ժամանակահատվածում,
գ/ տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած բոլոր առարկաների քննությունները /գիտելիքների ստուգումը/ անց է կացվում տվյալ դպրոցում` դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` մարտի 2-ից մինչև մարտի 20-ը ժամանակահատվածում: