Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈ ...

 

 

050.0690.290107

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         01           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007016

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2006 թվականի N 690-Ն

 

i

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ» ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել «Արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշման կարգը»` համաձայն հավելվածի (կցվում է):

i

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման կարգը հաստատելու մասին» թիվ 118-Ն որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2006 թվականի նոյեմբերի 21-ի

թիվ 690-Ն որոշմամբ

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Սույն կարգը սահմանում է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը որոշվում է Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձևավորված արտարժույթի առաջարկի և պահանջարկի հիման վրա:

3. Արտարժութային շուկաներում արտարժույթի նկատմամբ հայկական դրամի տվյալ օրվա միջին փոխարժեքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
21.11.2006
N 690-Ն
Որոշում