Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ...

 

 

010.0029.130107

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. ՈՒժը կորցրած ճանաչել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մայիսի 2006 թվականի, ՀՕ-124-Ն) 7-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ նախադասությունը:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի մաս կազմող «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» ցանկ թիվ 1-ում`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկը 90018 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով.

 

._________________________________________________________________________.

|«90046       |»Տեխնիկական մշակաբույսերի            |քաղ. Աբովյան         |

|             |փորձարարական կայան» ՊՓԲԸ             |Կարմիրբանակայինի 6». |

._________________________________________________________________________.

 

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ընկերությունների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետևյալ բովանդակությամբ.

 

._________________________________________________________________________.

|«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն                   |

|_________________________________________________________________________|

|90047        |«Նեյտրոն գիտաարտադրական միավորում»   |քաղ. Երևան,          |

|             |ՓԲԸ                                  |Բագրատունյաց 73      |

|_____________|_____________________________________|_____________________|

|90048        |«Բագավան» ՓԲԸ                        |քաղ. Աշտարակ,        |

|             |                                     |Բագավան 2            |

|_____________|_____________________________________|_____________________|

|90049        |«Լազերային տեխնիկա» ՓԲԸ              |քաղ. Երևան,          |

|             |                                     |Շոպրոնի 21           |

|_____________|_____________________________________|_____________________|

|90050        |«Ռեմդիզել» ՓԲԸ                       |Կոտայքի մարզ,        |

|             |                                     |ավան Բալահովիտ».     |

._________________________________________________________________________.

 

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընկերությունների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետևյալ բովանդակությամբ`

 

._________________________________________________________________________.

|«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի   |

|և  սպորտի պետական կոմիտե                                                 |

|_________________________________________________________________________|

|90051        |«Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ          |քաղ. Երևան,          |

|             |                                     |Հրազդանի կիրճ 4».    |

._________________________________________________________________________.

 

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկում ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը.

ե) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից ուժը կորցրած ճանաչել 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի մաս կազմող «Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերությունների, որոնք հանվում են ծրագրից» ցանկ թիվ 2-ը լրացնել հետևյալ տողով`

 

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և

գրահրատարակչության վարչության ցանկից`

 

786. 9219    «Գրականության տարածման   քաղ. Երևան,

             հանրապետական կենտրոն»    Ն. Զարյան 24»:

             ՊՓԲԸ

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

13 հունվարի 2007 թվականի

ՀՕ-29-Ն

 

 

pin
ՀՀ 22.12.2006
N ՀՕ-29-Ն օրենք