(ուժը կորցրել է 06.12.01 թվականից` 25.09.01 ՀՕ-232 օրենք)
i
010.0169.301297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«17» դեկտեմբերի 1997թ.
i
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սեփականաշնորհման նպատակով պետական բաժնետիրական ընկերությունների վերակազմավորման, լրացուցիչ բաժնետոմսերի, պարտատոմսերի թողարկման առանձնահատկությունները սահմանվում են սեփականաշնորհումը կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով»:
30 դեկտեմբերի 1997թ.
ՀՕ-169