(ուժը կորցնելու է 10.01.17 թվականից` 21.06.16 թիվ 104-Ն որոշում)
i
050.0520.061006
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 10 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006320
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2006 թվականի թիվ 520-Ն
i
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՈՒՆԵՑԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՆԿԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ» ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը, 47-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը»` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի օգոստոսի 29-ի
թիվ 520-Ն որոշման
Ձև 1
i
Հաղորդագրություն թիվ __________________
(ունիկալ համար)
ՈՐՈՇՈՒՄ ____
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ______________ 20 թ. ք. ________________
ԴԱՀԿ ծառայության _______________ բաժնի ___________ /բաժանմունքի/
_________________________________________________________ուսումնասիրելով
(պաշտոնը, անունը, ազգանունը) ____ _______________ 20 թ. հարուցված թիվ ________կատարողական վարույթի
նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
(կատարողական թերթի պահանջը)
___________________________________________________________________

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
1. _________________ ___________________ __________
(գումարը թվերով) (գումարը տառերով) (արժույթը)
ընդհանուր գումարով դրամական միջոցների չափով արգելանք դնել պարտապան`
___________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային
տվյալները, բնակության վայրը, իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ,
իրավաբանական անձի գտնվելու վայրը) ___________________________________________________ -ի բանկային հաշիվներում առկա և դեռևս չարգելադրված դրամական միջոցների վրա, որից
_________________ ___________________ դրամական միջոցները
(գումարը թվերով) (գումարը տառերով)
որպես կատարողական թերթով նախատեսված գումար և
_________________ ___________________ դրամական միջոցները` որպես
(գումարը թվերով) (գումարը տառերով) կատարողական ծախսեր:
2. Բանկի անվանումը __________________________________
Պարտապանի բանկային հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում արգելանք դնել պարտապանի այլ բանկային հաշիվներում, ավանդներում, «դեպո» հաշիվներում (ենթապահառուի գործառույթներ իրականացնող գործակալների/ դիլերների կողմից վարվող «դեպո» հաշիվներ), ինչպես նաև մետաղական հաշիվներում առկա և դեռևս չարգելադրված դրամական միջոցների վրա` մինչև սույն որոշման 1-ին կետում նշված չափով ընդհանուր գումարի ապահովումը:
3. Պարտապանի բանկային հաշիվներում, ավանդներում, «դեպո» հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում տեղեկացնել բանկում պահվող այլ ակտիվների առկայության մասին (արժեքը չի նշվում) և արգելանք դնել դրանց վրա:
4. Պարտապանի բանկային հաշիվների ներքո բացել ներքին ենթահաշիվներ և դրանց մուտքագրել
___________________________________________________________________ հաշվի
(նշվում է բանկային հաշվի համարները) համար(ներ)ից հետագայում ստացվող միջոցները: Սույն կետով նախատեսված ենթահաշիվները սպասարկվում են համապատասխան բանկային կամ այլ հաշվի բացման և սպասարկման պայմանագրի հիման վրա` նույն պայմաններով ու կարգով, առանց որևէ լրացուցիչ վճարի գանձման, ընդ որում, ենթահաշիվներին մուտքագրված գումարները պարտապանը կարող է կանխիկացնել կամ այլ կերպ ազատ տնօրինել բանկի և դրա մասնաճյուղերի տարածքում, իսկ հնարավորության դեպքում` նաև համապատասխան բանկային հաշվի համար տրված վճարային քարտի միջոցով (վճարային քարտով վճարումները կարող են իրականացվել բացառապես ենթահաշվի միջոցով):
5. Տեղեկացնել պարտապանի բանկային հաշվին կամ ավանդներին (ներառյալ` նոր բացված) հետագայում մուտքագրվող դրամական միջոցների (բացառությամբ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված ենթահաշիվներին մուտքագրվող միջոցների), ինչպես նաև արգելանքից ազատվող այն դրամական միջոցների մասին, որոնք արգելադրված են եղել արգելանք դնելու մասին այլ որոշում(ներ)ով (նշելով գումարի չափը), և արգելանք դնել դրանց վրա` մինչև սույն որոշման 1-ին կետում նշված չափով ընդհանուր գումարի ապահովումը:
6. Արժեթղթերի հաշվարկի համար հիմք է ընդունվում դրանց անվանական արժեքը:
7. Պարտապանի արտարժութային միջոցների արգելանքի դեպքում արգելադրվում է տվյալ հաշվի արժույթով:
8. Մինչև արգելանք դնելը սույն որոշման մասին պարտապանին տեղեկացնելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Որոշման պատճենը ուղարկել կողմերին, բանկին:
Որոշումը կարող է բողոքարկվել _________________ դատարան կամ վերադասության կարգով` որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
Հարկադիր կատարող _____________________ __________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
(1-ին ձևը փոփ. 04.09.12 թիվ 234-Ն որոշում)
Ձև 2
Հաղորդագրություն թիվ ______
ՈՐՈՇՈՒՄ ____
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____ ______________ 20 թ. ք. ________________
ԴԱՀԿ ծառայության _____________բաժնի _______ /բաժանմունքի/
_____________________________________________________ ուսումնասիրելով
(պաշտոնը, անունը, ազգանունը) ____ _______________ 20 թ. հարուցված թիվ ________կատարողական վարույթի
նյութերը`
ՊԱՐԶԵՑԻ
(կատարողական թերթի պահանջը)
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
___________________________________________________________________
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
1. _________________ ___________________ ՀՀ դրամ ընդհանուր գումարի
(գումարը թվերով) (գումարը տառերով)
չափով, բռնագանձում տարածել պարտապան`
___________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային
տվյալները, բնակության վայրը, իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ,
իրավաբանական անձի գտնվելու վայրը)
________________________________________________________-ի` թիվ _____ հաղորդագրությամբ արգելադրված դրամական միջոցների, ինչպես նաև բանկային հաշիվներում և ավանդներում առկա և մինչև սույն կատարողական վարույթը չարգելադրված, ինչպես նաև հետագայում մուտքագրվող (ներառյալ` նոր բացված հաշիվներին կամ ավանդներին) դրամական միջոցների (բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ենթահաշիվներին մուտքագրվող միջոցների) վրա, որից
_________________ ___________________ ՀՀ դրամը որպես
(գումարը թվերով) (գումարը տառերով)
կատարողական թերթով նախատեսված` բռնագանձման ենթակա գումար և
_________________ ___________________ ՀՀ դրամը` որպես կատարողական
(գումարը թվերով) (գումարը տառերով) ծախսեր:
2. Պարտապանի բանկային հաշիվների ներքո բացել ներքին ենթահաշիվներ և դրանց մուտքագրել _________________________________________________ հաշվի
(նշվում է բանկային հաշվի համարները) համար(ներ)ից հետագայում ստացվող միջոցները: Սույն կետով նախատեսված ենթահաշիվներն սպասարկվում են համապատասխան բանկային կամ այլ հաշվի բացման և սպասարկման պայմանագրի հիման վրա` նույն պայմաններով ու կարգով, առանց որևէ լրացուցիչ վճարի գանձման, ընդ որում, ենթահաշիվներին մուտքագրված գումարները պարտապանը կարող է կանխիկացնել կամ այլ կերպ ազատ տնօրինել բանկի և դրա մասնաճյուղերի տարածքում, իսկ հնարավորության դեպքում` նաև համապատասխան բանկային հաշվի համար տրված վճարային քարտի միջոցով (վճարային քարտով վճարումները կարող են իրականացվել բացառապես ենթահաշվի միջոցով):
3. Բանկի անվանումը ______________________
սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական միջոցները փոխանցել
_________________________________________ գանձապետական բաժանմունքի
ԴԱՀԿ_________________________________________ բաժնի ________________ հաշվին:
4. Եթե սույն կատարողական վարույթի հետ կապված` բանկում կան պարտապանի արգելադրված միջոցներ, ապա սույն որոշման 1-ին կետով նախատեսված ընդհանուր գումարը բռնագանձելուց հետո ___________________________________ ազատել
(նշվում է գումարի չափը) արգելանքից:
5. Պարտապանի տվյալներում անճշտությունները հայտնաբերելու դեպքում անհապաղ հայտնել ԴԱՀԿ ծառայությանը: Մինչև բռնագանձում տարածելը սույն որոշման մասին պարտապանին տեղեկացնելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
Որոշման պատճենը ուղարկել կողմերին, բանկին:
Որոշումը կարող է բողոքարկվել ___________ դատարան կամ վերադասության կարգով` որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:
Հարկադիր կատարող _____________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
(2-րդ ձևը փոփ. 04.09.12 թիվ 234-Ն որոշում)
Ձև 3
i
Հաղորդագրություն թիվ ______
ՈՐՈՇՈՒՄ ____
Պարտապանի արգելադրված դրամական միջոցները մասնակի կամ ամբողջությամբ
արգելանքից ազատելու մասին
Բանկի անվանումը ________________________________ ԴԱՀԿ ծառայության _________ /բաժանմունքի/
_________________________________________________________ ուսումնասիրելով
(պաշտոնը, անունը, ազգանունը) «____» _______ 200__թ. հարուցված թիվ _____ կատարողական վարույթի հետ կապված
ՊԱՐԶԵՑԻ
(կատարողական թերթի պահանջը և արգելանքը մասնակի կամ ամբողջությամբ վերացնելու հիմքը)
_________________________________________________________________________

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով _________ և/ կամ 44.1-րդ հոդվածի կետով`
ՈՐՈՇԵՑԻ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐԳԵԼԱՆՔԸ
Պարտապան` ________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային
տվյալները, բնակության վայրը, իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ,
իրավաբանական անձի գտնվելու վայրը)
__________________________________________________________________________
թիվ _____ հաղորդագրությամբ արգելադրված միջոցներից ________________________
(մասնակի/ ամբողջությամբ)
այդ թվում` ________________ ____________________________ _______________
(գումարը թվերով) (գումարը տառերով) (արժույթը)*
________________ ___________________________________ _______________
(գումարը թվերով) (գումարը տառերով) (արժույթը)
________________ ___________________________________ _______________
(գումարը թվերով) (գումարը տառերով) (արժույթը)
Արժեթղթեր «դեպո» հաշիվներից` __________________ ___________________
(անվանական արժեքը (անվանական արժեքը
թվերով) տառերով)
Բանկում առկա ի պահ տրված այլ ակտիվներից արգելանքը վերացնելու մասին (արժեքը
չի նշվում) _____________________
(արգելանքը վերացնել)
Գումարը լրացնելու նպատակով պարտապանի հաշիվների վրա հետագայում մուտքագրված
դրամական միջոցներից, որոնց վրա արգելանք է դրվել _____________________
(արգելանքը վերացնել)
* Տարբեր արժույթներով արգելադրման դեպքում ավելացվում են տողեր և նշված տեսքով լրացվում բոլոր արժույթների համար: Որոշման պատճենը ուղարկել կողմերին, բանկին: Որոշումը կարող է բողոքարկվել դատարան կամ վերադասության կարգով` որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում: «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները: Հարկադիր կատարող __________________ _____________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
(3-րդ ձևը փոփ. 04.09.12 թիվ 234-Ն որոշում)
Ձև 4
i
Հաղորդագրություն թիվ ______
Ի պատասխան թիվ __________________ հաղորդագրության
Պարտապանի արգելադրված միջոցների վերաբերյալ
Բանկի անվանումը _________________________ ԴԱՀԿ ծառայության _________ բաժնի _____ /բաժանմունքի/ ______________________________________________________ ուսումնասիրելով
(պաշտոնը, անունը, ազգանունը) «____» _______________ 200_ թ. հարուցված թիվ ________կատարողական վարույթի հետ կապված հայտնում ենք, որ
Պահանջվում էր արգելադրել
________ _________________ __________ ընդհանուր գումարով դրամական միջոցներ (գումարը (գումարը տառերով) (արժույթը) թվերով) Պարտապան` ________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային
տվյալները, բնակության վայրը, սոցիալական քարտի համարը (առկայության
դեպքում), իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ, իրավաբանական անձի
գտնվելու վայրը)
__________________________________________________________________________
«____» _______________ 200__թ. դրությամբ
ԱՐԳԵԼԱԴՐՎԵԼ Է
________ __________ ___________ ընդհանուր գումարով դրամական միջոցներ, որից (գումարը (գումարը (արժույթը) թվերով) տառերով)
__________ ___________ ________________________________ ______________
Փոխարժեքը (գումարը (գումարը տառերով) (արժույթը)*
թվերով)
__________ ___________ ________________________________ ______________
Փոխարժեքը (գումարը (գումարը տառերով) (արժույթը)
թվերով)
__________ ___________ ________________________________ ______________
Փոխարժեքը (գումարը (գումարը տառերով) (արժույթը)
թվերով)
Արժեթղթեր «դեպո» հաշիվներից **` __________________ ______________________
(անվանական արժեքը (անվանական արժեքը
թվերով) տառերով)
Եթե գումարը չի բավարարում, նշվում է. Բանկում ի պահ տրված այլ ակտիվների առկայության և արգելադրման մասին (արժեքը չի նշվում) __________
(այո, ոչ) * Տարբեր արժույթներով արգելադրման դեպքում ավելացվում են տողեր և նշված տեսքով լրացվում է բոլոր արժույթների համար: ** - Ենթապահառուի գործառույթներ իրականացնող գործակալների/դիլերների կողմից վարվող «դեպո» հաշիվներ:
Գումարը չի արգելադրվել
քանի որ նշված պարտապանի անձնական տվյալներում առկա են հետևյալ անճշտությունները`
Սխալ տվյալներ _________________________
Չարգելադրված միջոցները բացակայում են _____ (թիվ _____ հաղորդագրության (հաղորդագրությունների) հիման վրա առկա են _________________________
(նշվում է գումարի չափը) արգելադրված դրամական միջոցներ)
Հաշվեհամարը բացակայում է _________________________
Այլ (նշել) _________________________________________________
Բանկի վարչության նախագահ _______________________
(գործադիր տնօրեն) (ստորագրություն) Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ _______________________
(ստորագրություն)
(4-րդ ձևը փոփ. 04.09.12 թիվ 234-Ն որոշում)
Ձև 5
Հաղորդագրություն թիվ ______
Ի պատասխան թիվ __________________ հաղորդագրության
Պարտապանի միջոցների բռնագանձման վերաբերյալ
Բանկի անվանումը _________________________ ԴԱՀԿ ծառայության ________ բաժնի ______ /բաժանմունքի/ __________________________________________________________ ուսումնասիրելով
(պաշտոնը, անունը, ազգանունը) «____» _______________ 200_ թ. հարուցված թիվ ________կատարողական վարույթի հետ կապված հայտնում ենք, որ «____» _______________ 200_ թ. դրությամբ
ՓԱՍՏԱՑԻ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ Է
________ _________________ ընդհանուր գումարով ՀՀ դրամ և փոխանցվել է (գումարը (գումարը տառերով) թվերով) ___________________________________________ գանձապետական բաժանմունքի ԴԱՀԿ ___________________________________________ բաժնի ________________ հաշվին Եթե բռնագանձվող գումարը չի բավարարում, նշվում է. պակաս բռնագանձված գումարը ____________ _________________________ ՀՀ դրամ
(գումարը (գումարը տառերով)
թվերով)
Պահանջվում էր բռնագանձել
________ _________________ ընդհանուր գումարով ՀՀ դրամ: (գումարը (գումարը տառերով) թվերով) Պարտապան` ________________________________________________________________
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային
տվյալները, բնակության վայրը, սոցիալական քարտի համարը (առկայության
դեպքում), իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ, իրավաբանական անձի
գտնվելու վայրը)
__________________________________________________________________________
Գումարը չի բռնագանձվել
քանի որ նշված պարտապանի անձնական տվյալներում առկա են հետևյալ անճշտությունները
Սխալ տվյալներ _________________________
Չարգելադրված միջոցները բացակայում են _____ (թիվ _____ հաղորդագրության (հաղորդագրությունների) հիման վրա առկա են _________________________
(նշվում է գումարի չափը) արգելադրված դրամական միջոցներ)
Հաշվեհամարը բացակայում է _________________________
Այլ (նշել) _________________________________________________
Բանկի վարչության նախագահ _______________________
(գործադիր տնօրեն) (ստորագրություն) Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ _______________________
(ստորագրություն)
(5-րդ ձևը փոփ. 04.09.12 թիվ 234-Ն որոշում)