(ուժը կորցրել է 22.11.02 թիվ 474 հրաման)
i
111.0392.251297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հ Ր Ա Մ Ա Ն
22 սեպտեմբերի 1997թ. թիվ 392
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՈՉՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 15-ի թիվ 356 որոշմամբ հաստատված «ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրության» 2-րդ գլխի «Նախարարության հիմնական խնդիրներն ու գործունեությունը» 5-րդ կետի «ձ» ենթակետի «ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում սահմանված կարգով շնորհում է մարզական կոչումներ»
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչման շնորհման կանոնադրությունը:
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի
ԹԻՎ 392 ՀՐԱՄԱՆՈՎ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՈՉՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ
1. «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչումը շնորհվում է ֆիզկուլտուրայի ոլորտի աշխատողներին` երկարամյա, բեղմնավոր աշխատանքի համար, որոնք ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեն մեծ ծառայություններ և այդ բնագավառում աշխատում են ոչ պակաս, քան 30 (երեսուն) տարի:
2. «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչման շնորհման միջնորդությունը ներկայացվում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն տարածքային գործադիր մարմինների մշակույթի և սպորտի բաժինների կողմից:
3. «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչումը շնորհում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը:
4. «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող» կոչում ստացող անձանց, հանդիսավոր պայմաններում, տրվում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համապատասխան վկայական:
(5-րդ կետն ուժը կորցրել է 30.04.99 թիվ 157 հրաման)
i
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 13970072