(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 1992 թ. թիվ 295
i
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽԵՂՄԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻ
1. Սահմանել,որ 1992 թվականի մայիսի 1-ից աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեվանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարները հաշվարկվում են անկախ տուժողին նշանակված հաշմանդամության կենսաթոշակից և վճարվում լրիվ չափով:
2. Սահմանել,որ աշխատողներին աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարները 1992 թվականի մայիսի 1-ից ինդեքսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի <բնակչության եկամուտների="" ինդեքսավորման="" կարգի="" մասին=""> հ.6 որոշմանը համապատասխան:
3. Պատճառված վնասի փոխհատուցման գումարը վճարում են վնասի պատճառման համար պատասխանատու ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, վերջիններիս վերակազմավորման դեպքում` նրանց իրավահաջորդները, իսկ լուծարման դեպքում` սոցիալական ապահովության մարմինները, պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Իրավունք վերապահել ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին` հնարավորության սահմաններում բարձրացնել փոխհատուցման գումարի չափը:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ֆոնդի և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի հետ համատեղ 20-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման կիրարկման կարգը:
բնակչության>