050.0322.051297 (նոր խմբագրությունը տես 22.07.98 թիվ 144 որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
05 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 322
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին անցում կատարելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել, որ սկսած 1998 թվականի հունվարի 1-ից բանկերը հաշվապահական հաշվառումը վարում են միջազգային ստանդարտներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման վարման հիմնական սկզբունքների մասին» կարգը` ներկայացնելով այն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը:
3. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական ցուցումները` ներկայացնելով այն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը:
4. Դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների մասին» կարգը մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը հաստատելու առաջարկով:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ժամկետները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
i
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱԳԱՀ ՆԱԽԱՐԱՐ
___________ Բ. ԱՍԱՏՐՅԱՆ ______________ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ
«05» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ. «16» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
050.0322. 05.12.97 ԹԻՎ 516
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների տարրերի գնահատումը և ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը իրականացնում են հետևյալ սկզբունքների ու հիմունքների համաձայն:
1. Հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման համար կիրառվող սկզբունքներ են`
1.1. Անընդհատության սկզբունքը, ֆինանսական հաշվետվությունները
պատրաստվում են այն ենթադրությամբ, որ բանկը գործում է և
շարունակելու է իր գործունեությունը տեսանելի ապագայում և միտում
կամ անհրաժեշտություն չունի լուծարվելու կամ էականորեն կրճատելու իր
գործունեությունը:
1.2. Անփոփոխության սկզբունք. հաշվապահական հաշվառման քաղաքականությունը
մի հաշվետու ժամանակաշրջանից մյուսը չպետք է փոփոխվի, բացառությամբ
այն դեպքերի, երբ էական փոփոխություններ են տեղի ունենում բանկի
գործառնությունների բնույթում, կամ հաշվապահական հաշվառման
քաղաքականության փոփոխության միջոցով տրվում է առավել էական
տեղեկատվություն, կամ տեղի են ունեցել փոփոխություններ հաշվապահական
հաշվառումը կարգավորող օրենսդրության մեջ:
1.3. Հաշվեգրման սկզբունք. Տնտեսական գործունեության արդյունքները
(ակտիվները, պարտավորությունները, կապիտալը, եկամուտները և
ծախսերը) հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են այն ժամանակ,
երբ դրանք տեղի են ունեցել անկախ դրանց հետ կապված դրամական
միջոցների վճարման կամ ստացման ժամկետներից:
1.4. Կարևորության (նշանակալիության) սկզբունք. տեղեկատվությունը
համարվում է կարևոր, եթե այն ներգործում է օգտագործողների
տնտեսական որոշումների վրա, օգնելով վերջիններիս գնահատել անցած,
ներկա և ապագա դեպքերը, հաստատել կամ ուղղել իրենց նախկին
գնահատականները:
1.5. Էականության սկզբունք. տեղեկատվությունը համարվում է էական, եթե
նրա չբացահայտումն ազդում է օգտագործողների կայացրած տնտեսական
որոշումների վրա:
1.6. Ամբողջական ներկայացման սկզբունք. ֆինանսական հաշվետվություններում
ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական` էականության
և արժեքի սահմաններում:
1.7. Ձևի նկատմամբ բովանդակության գերակայության սկզբունք. տնտեսական
գործունեության արդյունքները հաշվապահական հաշվառման և ֆինանսական
հաշվետվությունների մեջ պետք է հաշվառվեն և ներկայացվեն ելնելով
իրենց տնտեսավարման բովանդակությունից և տնտեսական պայմաններից, և
ոչ թե իրենց իրավական ձևից:
1.8. Չեզոքության սկզբունք. ֆինանսական հաշվետվությունները չպետք է
ուղղված լինեն օգտագործողների որևէ խմբի շահերի բավարարմանը` դրանց
այլ խմբերի նկատմամբ:
1.9. Համադրելիության սկզբունք. բանկի տարբեր ժամանակաշրջանների
ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև տվյալ բանկի և այլ
բանկերի ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն համադրելի:
1.10. Միասնականության սկզբունք. հաշվապահական հաշվառման բնույթով և
գործառույթներով նման հաշիվները ֆինանսական հաշվետվությունների մեջ
պետք է միավորվեն, եթե նրանց առանձին ներկայացումն էական
տեղեկատվություն չի պարունակում:
1.11. Հաշվետվության (զգուշության) սկզբունք. բավարար չափի զգուշության
պահպանումն է, այնպես, որ ակտիվները կամ եկամուտները գերագնահատված
չլինեն, իսկ պարտավորություններն և կորուստները (ծախսերը)`
թերագնահատված, միևնույն ժամանակ թույլ չտալով թաքցված պահուստների
ստեղծում:
1.12. Հաշվանցման սկզբունք. ակտիվների, սեփական կապիտալի և
պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հոդվածների միջև
հաշվանցում չի թույլատրվում, բացի այն դեպքերից, երբ այդպիսի
հաշվանցումը նախատեսված է հաշվապահական հաշվառումը կարգավորող
օրենսդրությամբ:
1.13. Սահմանազատման սկզբունք. բանկի ակտիվներն ու պարտավորությունները
առանձնացված են այդ բանկի սեփականատերերի և այլ
կազմակերպությունների ակտիվներից ու պարտավորություններից:
2. Ֆինանսական հաշվետվությունների տարրերի գնահատման համար կիրառվող հիմունքներն են`
2.1. Սկզբնական արժեք. Ակտիվները գրանցվում են դրանց ձեռք բերման ժամանակ
վճարված դրամական միջոցների գումարի չափով կամ դրանց ձեռքբերման
պահին կողմերի համաձայնությամբ գնահատված արժեքով:
Պարտավորությունները գրանցվում են դրանց դիմաց ստացված ակտիվների
գումարի չափով, կամ, որոշ դեպքերում` ընթացիկ գործունեության
արդյունքում առաջացած պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ
դրամական միջոցների գումարի չափով:
2.2. Ընթացիկ (վերականգնման) արժեք. Ակտիվները գրանցվում են դրամական
միջոցների այն գումարի չափով, որը կվճարվեր, եթե ներկա պահին
միևնույն կամ համանման այլ ակտիվ ձեռք բերվեր: Պարտավորությունները
գրանցվում են դրամական միջոցների այն գումարի չափով, որն անհրաժեշտ
կլիներ ներկա պահին առաջացող միևնույն պարտավորությունները մարելու
համար:
2.3. Իրացման (մարման) արժեք. Ակտիվները գրանցվում են դրամական միջոցների
այն գումարի չափով, որը կարող էր ներկա պահին ստացվել, եթե
ակտիվներն իրացվեն: Պարտավորությունները գրանցվում են իրենց մարման
արժեքով, այսինքն ընթացիկ գործունեության ժամանակ
պարտավորությունները մարելու համար անհրաժեշտ դրամական միջոցների
գումարի չափով:
2.4. Գնահատման հիմունքների կիրառման եղանակները սահմանվում են
հաշվապահական հաշվառման ստանդարտներով: Եթե ստանդարտներով սահմանված
չէ տվյալ ակտիվի կամ պարտավորության գնահատման եղանակը, ապա
գնահատումը կատարվում է սկզբնական արժեքով:
3. Մինչև հաշվապահական հաշվառման ստանդարտների ընդունումը` ներքոթվարկված ակտիվների և պարտավորությունների գնահատումը կատարվում է հետևյալ ձևով`
3.1. Արտարժույթը և արտարժույթով արտահայտված ակտիվների և
պարտավորությունների հաշվառման և վերագնահատման նպատակով կարող են
օգտագործվել ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը, ՀՀ
կենտրոնական բանկ վիճակագրական նպատակով ներկայացվող
հաշվետվություններում առք ու վաճառքի փոխարժեքների միջնակետը կամ
իրենց կողմից կատարված առք ու վաճառքի գործառնությունների հիման
վրա ձևավորված փոխարժեքը: Ընդ որում, ընտրված մեթոդի մասին
հայտարարվում է ֆինանսական տարվա սկզբին, և այն տարվա ընթացքում
ենթակա չի փոփոխման:
3.2. Ժամկետային ֆինանսական ներդրումները հաշվառվում են.
ա) վերավաճառքի համար նախատեսվածները` սկզբնական արժեքով
բ) երկարաժամկետ ներդրումները` անվանական արժեքով, առանձին հաշվով
ցույց տրվող զեղչատոկոսի կամ հավելավճարի գումարը:
Զեղչատոկոսի կամ հավելավճարի գումարը արժեթղթերի շրջանառության
ժամկետի ընթացքում հավասարաչափ հաշվեգրվում է բանկի ֆինանսական
արդյունքներին:
Բանկի ներդրումները այլ կազմակերպությունների
բաժնետոմսերում, գնանշվում են Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի կողմից ընտրված բորսայում, հաշվետվությունները
կազմելիս արտացոլվում են շուկայական (գնանշված) գներով, եթե
վերջինս պակաս է հաշվեկշռային արժեքից: Այլ ներդրումները
բաժնետոմսերում հաշվառվում են սկզբնական (ձեռք բերման) արժեքով:
3.3. Հիմնական միջոցները հաշվառվում են սկզբնական (ձեռք բերման) կամ
ընթացիկ (վերականգնման) արժեքով: Հիմնական միջոցները
վերագնահատելիս, համամասնորեն վերագնահատվում է նաև հիմնական
միջոցների կուտակված մաշվածքը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱԳԱՀ ՆԱԽԱՐԱՐ
___________ Բ. ԱՍԱՏՐՅԱՆ ______________ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ
«05» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ. «16» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
050.0322. 05.12.97 ԹԻՎ 516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Հաշվային պլանի կազմման սկզբունքները
Հաշվային պլանի կոդավորումը կատարված է հետևյալ կերպ. կարգերը բաժանված են երկնիշ բաժինների, բաժինները` եռանիշ ենթաբաժինների, ենթաբաժինները` քառանիշ հաշիվների: Կարգ-1000- 2000` ակտիվներ, 3000-4000` պարտավորություններ, 5000` կապիտալ և պահուստներ, 6000` եկամուտներ, 7000` ծախսեր, 8000` արտահաշվեկշռային հաշիվներ, 9000` ծանուցում:
Հաշվառման գործընթացի կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ բացի համադրական (սինթետիկ) հաշիվների մակարդակով պարունակված տեղեկատվությունից, հաշվառումը հաշվետվական նպատակով պետք է ապահովի տեղեկատվության ստացումն ըստ ժամկետայնության (պայմանագրային և մինչև մարումը մնացած օրերի թվով), ըստ տնտեսության ճյուղերի ու ըստ արտարժույթի տեսակի (փոխարկելի և ոչ փոխարկելի) և այլն:
Հաշվառումը ծանուցման կարգում կազմակերպելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ծանուցման հաշիվների ներկայացված կառուցվածքը նախատեսված է պարտադիր հաշվառման ենթակա հոդվածների գումարային արտացոլման համար: Բացի այդ հաշիվներից, բանկը, սեփական հայեցողությամբ, կարող է վարել նաև այլ ծանուցման հաշիվներ (օրինակ` հատուկ հաշվառման բլանկների և այլ փաստաթղթերի հաշվառման համար):
Բանկերը, հաշվառման սկզբունքները չխախտելով և ելնելով գործարքի բնույթից, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ` կարող են ինքնուրույն բացել և վարել նոր հաշիվներ:
Հաշվային պլանի 18-րդ բաժինը («Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր») կիրառության մեջ կդրվի միջազգային հաշվապահական «Ներդրումների հաշվառումը» չափանիշ 25-ում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:
ԿԱՐԳ 1000-2000 ԱԿՏԻՎՆԵՐ
Հաշիվները ներկայացվում են արժույթների անվանական արժեքով: Արտարժույթով ներկայացված բոլոր հաշիվներում արտացոլված գումարների անվանական մնացորդը պետք է վերածվի դրամի` փոխարժեքի յուրաքանչյուր փոփոխության դեպքում: Արժույթի յուրաքանչյուր տեսակի համար բացվում են առանձին լրացուցիչ մատյաններ` վերլուծական (անալիտիկ) հաշվառումը վարելու նպատակով:
10 Դրամական ակտիվներ
101 Կանխիկ դրամական միջոցներ
1011 Կանխիկ դրամական միջոցներ դրամարկղում
Այս հաշվում հաշվառվում են ազգային թղթադրամներ,
մետաղադրամներ և արտարժույթ, որոնք պահվում են բանկում և
մասնաճյուղերում:
1012 Կանխիկ դրամական միջոցներ ճանապարհին
Այս հաշվում հաշվառվում են ճանապարհին գտնվող ազգային
թղթադրամներ, մետաղադրամներ և արտարժույթ:
1013 Կանխիկ դրամական միջոցներ գործառնական գրասենյակներում
Այս հաշվում հաշվառվում են բանկի գործառնական գրասենյակներում
գտնվող ազգային թղթադրամները, մետաղադրամները և արտարժույթը:
1014 Կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր
Այս հաշվում հաշվառվում են այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են
չեկերը և այլ վճարային փաստաթղթերը:
1015 Կանխիկ դրամական միջոցներ բանկոմատներում
Այս հաշվում հաշվառվում են բանկոմատներում գտնվող կանխիկ
դրամական միջոցները:
102 Մնացորդներ ՀՀ կենտրոնական բանկում
1021 Թղթակցային հաշիվներ ՀՀ կենտրոնական բանկում
Այս հաշվում հաշվառվում են ՀՀ կենտրոնական բանկում ազգային
արժույթով և արտարժույթով թղթակցային հաշիվների մնացորդները,
որոնք օգտագործվում են անկանխիկ հաշվարկների և պարտադիր
պահուստավորման համար:
1022 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդներ
1023 Կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվ ՀՀ ԿԲ-ում
Այս հաշիվն օգտագործվում է նոր ստեղծվող բանկերի համար
կանոնադրական հիմնադրամի ձևավորման նպատակով` մինչև ՀՀ ԿԲ
կողմից սահմանված կարգով դրանց լիցենզավորումը: Օգտագործվում
է նաև բաց բաժնետիրական ընկերությունների կողմից
բաժնետոմսերի թողարկման ժամանակ` մինչև թողարկման
արդյունքների սահմանված կարգով գրանցումը: Նոր ստեղծվող
բանկերին լիցենզիա տրամադրելուց, իսկ բաց բաժնետիրական
ընկերությունների թողարկումները գրանցելուց հետո այս
հաշիվները փակվում են, իսկ նրանցում հաշվառված միջոցները`
փոխանցվում բանկերի թղթակցային հաշիվներին:
103 Թղթակցային հաշիվներ
Այս հաշիվները ներկայացնում են թղթակցային հաշիվների մնացորդները
ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում` ազգային արժույթով և
արտարժույթով
1031 Թղթակցային հաշիվներ ռեզիդենտ բանկերում
1032 Թղթակցային հաշիվներ ոչ ռեզիդենտ բանկերում
1033 Կանոնադրական հիմնադրամի համալրման կուտակման հաշիվ այլ
բանկերում
Այս հաշիվն օգտագործվում է բաց բաժնետիրական ընկերությունների
կողմից բաժնետոմսերի թողարկման ժամանակ` մինչև թողարկման
արդյունքների սահմանված կարգով գրանցումը: Բաց բաժնետիրական
ընկերությունների թողարկումները գրանցելուց հետո հաշիվները
փակվում են, իսկ նրանցում հաշվառված միջոցները` փոխանցվում
բանկերի թղթակցային հաշիվներին:
11 ՈՍԿԻ
Հաշիվների այս խումբը ներկայացնում է ոսկու ստանդարտացված և ոչ
ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև ոսկով ներդրված ավանդները:
Ոսկին պետք է ձևակերպվի իր անվանական արժեքով` վերափոխված ունցիայի:
Ոսկու անվանական մնացորդը պետք է վերածվի դրամի` արժեքի յուրաքանչյուր
փոփոխության դեպքում:
111 Ոսկի
1111 Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ
1112 Ոսկու ոչ ստանդարտացված ձուլակտորներ
112 Ոսկով ներդրված ավանդներ
1121 Ոսկով ավանդներ ռեզիդենտ բանկերում
1122 Ոսկով ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում
12 Արժեթղթեր վերավաճառքի համար
121 Արժեթղթեր վերավաճառքի համար
Այս խմբի արժեթղթերը պահվում են վերավաճառքի նպատակով, կարող են
լինել տոկոսով կամ առանց տոկոսի, գրանցվում են ձեռքբերման սկզբնական
արժեքով, իսկ շուկայական արժեքի փոփոխության դեպքում գնահատվում
իրական շուկայական արժեքով: Հավելավճարները և զեղչատոկոսները,
որպես անվանական արժեքի և ձեռք- բերման գնի տարբերություն, չեն
գրանցվում և դուրս գրվում (ամորտիզացվում), քանի որ այս կարգի
արժեթղթերը չեն պահվում մինչև մարման ժամկետը:
1211 Պետական գանձապետական պարտատոմսեր
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ
կառավարության կողմից թողարկված արժեթղթերում,
որոնք ապահովում են տոկոսային եկամուտ:
1212 Գանձապետական մուրհակներ
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ կառավարության
կողմից զեղչատոկոսով թողարկված գանձապետական մուրհակներում,
որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում:
1213 Այլ պետական արժեթղթեր
Այս հաշիվը ներկայացնում է վերավաճառքի համար նախատեսված
պետական այլ արժեթղթերը (օրինակ` սեփականաշնորհման
հավաստագրեր (սերտիֆիկատներ):
1214 Ոչ պետական տոկոսային արժեթղթեր
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ոչ պետական
կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք
հիմնականում ապահովում են տոկոսային եկամուտ:
1215 Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթեր
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ ոչ պետական
կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում և
բաժնետոմսերում, որոնք սովորաբար տոկոսային եկամուտ չեն
ապահովում
1216 Զեղչված մուրհակներ
Այս հաշվում հաշվառվում են մուրհակներ, որոնք գնվել են
զեղչատոկոսով, այսինքն` անվանական արժեքից ցածր գնով:
Զեղչատոկոսն իրենից ներկայացնում է տոկոսային եկամուտ
մուրհակի չլրացած ժամկետի համար: Մուրհակի պարտատերը
անվանական արժեքն ստանում է մարման ժամկետի լրանալու օրը:
Զեղչատոկոսի գումարը չի գրանցվում և դուրս գրվում
(ամորտիզացվում), որովհետև բանկը մտադիր չէ պահել արժեթուղթը
մինչև մարման ժամկետը:
1217 Վերավաճառքի արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշիվ
Այս հաշվում ներկայացվում են վերավաճառքի համար նախատեսված
արժեթղթերի ձեռքբերման գնի ճշգրտումները` կապված նրանց իրական
շուկայական արժեքի փոփոխության հետ: Այս հաշիվը թղթակցում է
եկամուտների և ծախսերի մասի «Վերավաճառքի արժեթղթերի
գնահատումից չիրացված շահույթ/վնաս» հաշվի հետ: Վերավաճառքի
արժեթղթերի գնահատումից առաջացած չիրացված շահույթը/վնասը
գրանցվում է որպես ընթացիկ տարվա շահույթ/վնաս:
122 Արժեթղթեր հետգնման պայմանագրով (ռեպո)
Այս հաշվում հաշվառվող հաշիվները ներկայացնում են արժեթղթերի
կարճաժամկետ գնում կանխիկ գումարով` հետգնման պայմանագրով, այն
պայմանով, ըստ որի վաճառողը հետ կգնի այդ կամ նմանատիպ արժեթուղթ`
հաստատուն գնով ավելի ուշ ամսաթվով: Այս գործառնությունը կոչվում է
նաև հակադարձ ռեպո: Այս գործարքը ավելի շուտ ապահովված վարկային
գործառնություն է, քան արժեթղթերի առք ու վաճառք, քանի որ սկզբնական
գործարքում սեփականատիրոջ օգուտն ու ռիսկը ընդմիշտ չի փոխանցվում
վաճառողից գնորդին:
1221 Գործառնություններ ռեզիդենտների հետ արժեթղթերով հետգնման
պայմանագրով:
1222 Գործառնություններ ոչ ռեզիդենտների հետ արժեթղթերով հետգնման
պայմանագրով:
13 Պահանջներ այլ բանկերի նկատմամբ
131 Պահանջներ այլ բանկերի նկատմամբ
1311 Ավանդներ ռեզիդենտ բանկերում
1312 Ռեզիդենտ բանկերին տրված վարկեր
1313 Ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտներ
1314 Ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերում
1315 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկեր
1316 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտներ
14 Հաճախորդներին տրված վարկեր
Հաշիվների այս խումբը ներկայացնում է բանկերի հաճախորդների տարբեր
խմբերին տրված և տոկոսային եկամուտ ապահովող վարկերը:
141 Ռեզիդենտներին տրված վարկեր
1411 Վարկեր ֆիզիկական անձ ռեզիդենտներին
1412 Վարկեր ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին
1413 Վարկեր ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական
ձեռնարկություններին
1414 Վարկեր ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
սուբյեկտներին
1415 Վարկեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ
կազմակերպություններին
142 Ռեզիդենտներին տրված վարկային քարտեր
1421 Ռեզիդենտներին տրված վարկային քարտեր
Այս հաշվում հաշվառվում են գումարներ` կուտակված բնակչությանը
տրամադրված վարկային քարտերի օգտագործված գումարի չափով:
143 Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր
1431 Վարկեր ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին
1432 Վարկեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
սուբյեկտներին
1433 Վարկեր իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ
ռեզիդենտ սուբյեկտներին
1434 Վարկեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ
կազմակերպություններին
144 Ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտեր
1441 Ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտեր
145 Օվերդրաֆտ ռեզիդենտներին
Հաշիվների այս խումբը ներկայացնում է օվերդրաֆտներ` տրված տարբեր
հաճախորդների:
1451 Օվերդրաֆտ ֆիզիկական անձ ռեզիդենտներին
1452 Օվերդրաֆտ ռեզիդենտ պետական մասնակցությամբ
ձեռնարկություններին
1453 Օվերդրաֆտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ
պետական ձեռնարկություններին
1454 Օվերդրաֆտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
սուբյեկտներին
1455 Օվերդրաֆտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ
կազմակերպություններին
146 Օվերդրաֆտ ոչ ռեզիդենտներին
1461 Օվերդրաֆտ ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին
1462 Օվերդրաֆտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
սուբյեկտներին
1463 Օվերդրաֆտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ
ռեզիդենտ սուբյեկտներին
1464 Օվերդրաֆտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ
կազմակերպություններին
147 Վարկերի հնարավոր կորուստների պահուստաֆոնդ
1471 Վարկերի հնարավոր կորուստների ծածկման պահուստաֆոնդ
Այս հաշվում հաշվառվում են անհուսալի վարկերի համար
նախատեսված պահուստները, որոնք ստեղծվում և օգտագործվում են
համաձայն գործող կարգի: Այս հաշիվն ունի կրեդիտային մնացորդ
և ցույց է տրվում բացասական նշանով:
15 Հաշվարկված (ստացվելիք) տոկոսներ
Այս խմբի հաշիվներում հաշվառվում են տարբեր եկամտաբեր ակտիվների հետ
կապված կուտակված ստացվելիք տոկոսները: Ստացվելիք տոկոսները
հաշվետվության օրվա դրությամբ դեռևս չիրացված եկամուտներն են: Կուտակված
տոկոսները գրանցվում են` դեբետագրելով այս խմբի համապատասխան հաշիվները
և կրեդիտագրելով 6000 կարգի հաշիվների տոկոսային եկամտի նույնանուն
հաշիվները: Եթե կուտակված տոկոսները սահմանված կարգի համաձայն ճանաչվում
են անհուսալի, ապա 6000 կարգի հաշիվների տոկոսային եկամտի համապատասխան
հաշիվները դեբետագրվում են, իսկ հաշիվների այս խմբի նույնանուն հաշիվները
կրեդիտագրվում են:
151 Դրամական ակտիվներից և ոսկով ներդրված ավանդներից ստացվելիք
տոկոսներ
1511 ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդներից
1512 Ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից
1513 Ոչ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից
1514 Ռեզիդենտ բանկերում ոսկով ներդրված ավանդներից
1515 Ոչ ռեզիդենտ բանկերում ոսկով ներդրված ավանդներից
152 Վարկերից և վարկային քարտերից ստացվելիք տոկոսներ
1521 Ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից
1522 Ոչ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից
1523 Ռեզիդենտ բանկերին տրված վարկերից
1524 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկերից
1525 Ֆիզիկական անձ ռեզիդենտներին տրված վարկերից
1526 Ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին տրված վարկերից
1527 Ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին տրված
վարկերից
1528 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական
ձեռնարկություններին տրված վարկերից
1529 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
սուբյեկտներին տրված վարկերից
1530 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող սուբյեկտներին
տրված վարկերից
1531 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ
սուբյեկտներին տրված վարկերից
1532 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ
կազմակերպություններին տրված վարկերից
1533 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ
կազմակերպություններին տրված վարկերից
1534 Բանկի հետ կապված անձանց տրված վարկերից
1535 Բանկի աշխատակիցներին տրված վարկերից
1536 Ռեզիդենտներին տրված վարկային քարտերից
1537 Ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտերից
154 Օվերդրաֆտից ստացվելիք տոկոսներ
1541 Ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից
1542 Ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից
1543 Ֆիզիկական անձ ռեզիդենտներին տրված օվերդրաֆտից
1544 Ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներին տրված օվերդրաֆտից
1545 Ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկություններին
տրված օվերդրաֆտից
1546 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական
ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից
1547 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
սուբյեկտներին տրված օվերդրաֆտից
1548 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
սուբյեկտներին տրված օվերդրաֆտից
1549 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
սուբյեկտներին տրված օվերդրաֆտից
1550 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ
կազմակերպություններին տրված օվերդրաֆտից
1551 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ
կազմակերպություններին տրված օվերդրաֆտից
156 Կատարված ներդրումներից ստացվելիք տոկոսներ
1561 Պետական արժեթղթերում կատարված ներդրումներից
1562 Ոչ պետական արժեթղթերում կատարված ներդրումներից
1563 Հետգնման պայմանագրով (ռեպո) գործառնություններից
157 Տոկոսներ և ստացվելիք այլ եկամուտներ
1571 Ֆակտորինգային գործունեությունից
1572 Գործառնական լիզինգից
Այս հաշիվը թղթակցում է «Գործառնական լիզինգից ստացված
եկամուտ» հաշվի հետ:
1573 Ստորադաս փոխատվություններից
1574 Վերավաճառքի և վաճառքի համար նախատեսված բաժնետոմսերից
շահաբաժիններ
Այս հաշիվը թղթակցում է «Ներդրումներից ստացված
շահաբաժիններ» հաշվի հետ:
1575 Ֆինանսական այլ գործառնություններից
Այս հաշիվը թղթակցում է «Այլ տոկոսային եկամուտ» հաշվի հետ:
16 Տարբեր ստացվելիք գումարներ
Հաշիվների այս խումբը ներկայացնում է բանկի այն պահանջները, որոնք
հաշվետվության օրվա դրությամբ դեռևս իրացված չեն:
161 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև
1611 Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև
Այս հաշվում հաշվառվում են այն գումարները, որոնք առաջանում
են բանկի և մասնաճյուղերի միջև փոխադարձ հաշվարկների
արդյունքում: Հաշվետվությունը ներկայացնելու կամ
հրապարակելու ժամանակ այս հաշիվը ենթակա է զրոյացման:
161 Բանկային երաշխիքների և ակրեդիտիվների գծով ստացվելիք
գումարներ
1621 Բանկային երաշխիքներով կատարված վճարումներ ռեզիդենտներին
Այս հաշվում հաշվառվում են բանկի պահանջները`
կատարված երաշխիքային պարտավորությունների գծով:
1622 Բանկային երաշխիքներով կատարված վճարումներ ոչ
ռեզիդենտներին
1623 Ակրեդիտիվներով կատարված վճարումներ ռեզիդենտներին
Այս հաշվում հաշվառվում են բանկի նկատմամբ այլ բանկերի
պարտավորությունները` երրորդ անձի պահանջով թողարկված
ակրեդիտիվների գծով, որոշակի սահմանված գումարով, համաձայն
ակրեդիտիվի մեջ նշված ժամկետների և պայմանների:
1624 Ակրեդիտիվներով կատարված վճարումներ ոչ ռեզիդենտներին
Այս հաշվում հաշվառվում են բանկի նկատմամբ այլ
բանկերի պարտավորությունները` երրորդ անձի պահանջով թողարկված
ակրեդիտիվների գծով, որոշակի սահմանված գումարով, համաձայն
ակրեդիտիվի մեջ նշված ժամկետների և պայմանների:
163 Հավատարմագրային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ
Հաշիվների այս խումբը արտացոլում է բանկի պահանջները մատուցված
հավատարմագրային կամ լիազորագրային կառավարման ծառայությունների
դիմաց:
1631 Ստացվելիք գումարներ ռեզիդենտներից հավատարմագրային կամ
լիազորագրային կառավարման գործառնություններից
1632 Ստացվելիք գումարներ ոչ ռեզիդենտներից հավատարմագրային կամ
լիազորագրային կառավարման գործառնություններից
164 Ֆակտորինգային գործառնությունների գծով ստացվելիք գումարներ
Այս հաշիվներում հաշվառվում են բանկին վաճառված և պահանջի
իրավունքը հիմնավորող համապատասխան փաստաթղթերից ստացվելիք
գումարները:
1641 Ստացվելիք գումարներ ռեզիդենտներից ֆակտորինգային
գործառնություններից
1642 Ստացվելիք գումարներ ոչ ռեզիդենտներից ֆակտորինգային
գործառնություններից
165 Ֆինանսական լիզինգի գծով ստացվելիք գումարներ
Այս հաշիվներում հաշվառվում են բանկի պահանջները վարձակալի նկատմամբ
ֆինանսական լիզինգի գծով: Այս հաշիվները դեբետագրվում են ներդրման
համախառն գումարով, որը որոշվում է որպես լիզինգային վճարումների
նվազագույն գումար` առանց պարտադիր վճարումների (հարկեր և այլն):
Համախառն ներդրման և լիզինգով հանձնված ակտիվի արժեքի
տարբերությունը պետք է կրեդիտագրվի «Գալիք ժամանակաշրջանի
եկամուտներ ֆինանսական լիզինգի գծով» հաշվին:
1651 Ռեզիդենտներին տրամադրված ֆինանսական լիզինգից ստացվելիք
գումարներ
1652 Ոչ ռեզիդենտներին տրամադրված ֆինանսական լիզինգից ստացվելիք
գումարներ
166 Հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ստացվելիք գումարներ
1661 Ռեզիդենտ հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով
ստացվելիք գումարներ
1662 Ոչ ռեզիդենտ հաճախորդներին մատուցված
ծառայությունների գծով ստացվելիք գումարներ
17 Առհաշիվ տրված գումարներ և կանխավճարներ
171 Հաշվարկներ բանկի հետ կապված անձանց և աշխատակիցների հետ
1711 Բանկի աշխատակիցներին տրված առհաշիվ վճարումներ
Այս հաշվում հաշվառվում են առհաշիվ վճարումներ` ուղղված բանկի
աշխատողներին տարբեր նպատակներով, ինչպիսիք են` առհաշիվ
վճարումներ գործուղման հետ կապված ծախսերի համար, կանխավ
տրված աշխատավարձ և այլն:
1712 Բանկի աշխատակիցներին տրված վարկեր
1713 Բանկի հետ կապված անձանց տրված վարկեր
Այս հաշվում հաշվառվում են բանկի հետ կապված անձանց տրված
վարկերը (սահմանումը տրված է «Բանկերի և բանկային
գործունեության մասին» ՀՀ օրենքում):
172 Արտաքին առհաշիվ տրված գումարներ
Այս հաշվում հաշվառվում են մատակարարներին ապրանքների և / կամ
ծառայությունների համար տրված կանխավճարները: Ապրանքների ստացման
կամ ծառայությունների մատուցման դեպքում կանխավճարներն այս հաշվից
փոխանցվում են համապատասխան ակտիվի կամ ծախսերի հաշվին:
1721 Կանխավճարներ ռեզիդենտ մատակարարներին
1722 Կանխավճարներ ոչ ռեզիդենտ մատակարարներին
173 Հաշվարկներ գանձապետարանի հետ
1731 Կանխավճարներ պետական գանձապետարանին
Այս հաշվում հաշվառվում են կանխավճարներ` տրված պետական
գանձապետարանին հաշվարկված հարկերի գծով պարտավորությունների
համար: Պարտավորության ժամկետը լրանալուն պես կանխավճարները
դուրս են գրվում այս հաշվից` թղթակցելով պարտավորությունների
համապատասխան հաշվի հետ: Յուրաքանչյուր հարկատեսակի գծով
բացվում է առանձին ենթահաշիվ` վերլուծական հաշվառումը վարելու
համար:
1732 Կանխավճարներ տեղական գանձապետարանին
174 Ծախսերի կանխավճար
Հաշիվների այս խմբում ներառվում են այն գումարները, որոնք վճարվում
են գալիք ժամանակաշրջանում սպառվող ապրանքների կամ կատարվող
ծառայությունների համար: Այս կանխավճարային հոդվածների կամ
ծառայությունների սպառումից անմիջապես հետո, գումարները փոխանցվում
են 7000 կարգի` ծախսերի համապատասխան հաշիվներին:
1741 Տնտեսական գույք
1742 Ծախսերի կանխավճար
18 Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր
181 Վաճառքի համար նախատեսված արժեթղթեր
Այս խումբը ներկայացնում է ներդրումներ` վաճառքի համար նախատեսված
պարտատոմսերում կամ բաժնետոմսերում: Սրանք այնպիսի արժեթղթեր են,
որոնք չեն գնվել կամ պահվել հատկապես մոտակա ժամանակաշրջանում
վաճառելու համար և / կամ մինչև մարման ժամկետը պահվելու համար: Այս
արժեթղթերը կարող են լինել տոկոսով կամ առանց տոկոսի, ունեն մարման
հաստատուն ժամկետ (սովորաբար մինչև մեկ տարի), գրանցվում են
ձեռքբերման սկզբնական արժեքով, իսկ շուկայական արժեքի փոփոխության
դեպքում` գնահատվում իրական շուկայական արժեքով: Շուկայական արժեքի
փոփոխությունները հաշվետու մի օրից մյուսը գրանցվում են հաշվեկշռի
կապիտալի բաժնում` որպես այդ արժեթղթերի գնահատումից կուտակված
շահույթի կամ վնասի զուտ գումար: Եթե վաճառքի համար նախատեսված
արժեթղթերը փոխանցվում են վերավաճառքի արժեթղթերի կարգը, ապա այդ
օրվա դրությամբ կուտակված չիրացված շահույթը կամ վնասը անմիջապես
գրանցվում է որպես եկամուտ (վնաս): Եթե վաճառքի համար նախատեսված
արժեթուղթը փոխանցվում է երկարաժամկետ ներդրումների կարգ, ապա
չիրացված շահույթը կամ վնասը անմիջապես գրանցվում է հաշվեկշռի
կապիտալի բաժնի առանձին ենթաբաժնում և դուրս է գրվում
(ամորտիզացվում է) մինչև մարումը մնացած ժամանակաշրջանում` որպես
եկամտի ճշգրտում, այնպես, ինչպես դա կարվեր ցանկացած հավելավճարի
կամ զեղչատոկոսի համար: Հավելավճարները և զեղչատոկոսները, որպես
անվանական արժեքի և ձեռքբերման գնի տարբերություն, չեն գրանցվում
և / կամ դուրս գրվում (ամորտիզացվում), որովհետև այս կարգի
արժեթղթերը չեն պահվում մինչև մարման ժամկետը:
1811 Ներդրումներ պետական գանձապետական պարտատոմսերում
Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ՀՀ կառավարության
կողմից թողարկված արժեթղթերում, որոնք ապահովում են տոկոսային
եկամուտ:
1812 Ներդրումներ գանձապետական մուրհակներում
Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ՀՀ կառավարության
կողմից զեղչատոկոսով թողարկված գանձապետական մուրհակներում,
որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում:
1813 Ներդրումներ պետական այլ արժեթղթերում
1814 Ներդրումներ ոչ պետական տոկոսային արժեթղթերում
Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ոչ պետական
կազմակերպությունների կողմից թողարկված
պարտատոմսերում, որոնք ապահովում են տոկոսային
եկամուտ:
1815 Ներդրումներ ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում
Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ոչ պետական
կազմակերպությունների կողմից թողարկված բաժնետոմսերում կամ
պարտատոմսերում, որոնք տոկոսային եկամուտ չեն ապահովում:
1816 Ներդրումներ զեղչված մուրհակներում
1817 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի
ճշտման հաշիվ
Այս հաշվում հաշվառվում են վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի ձեռքբերման գնի ճշգրտումները` կապված նրանց իրական
շուկայական գնի փոփոխության հետ: Այս հաշիվը թղթակցում է
կապիտալի բաժնի «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի
գնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս» հաշվի հետ`
մինչև արժեթղթերի իրացումը:
19 Երկարաժամկետ ներդրումներ
Այս խումբը ներառում է երկարաժամկետ ներդրումների համար նախատեսված
պարտատոմսեր և բաժնետոմսեր, որոնք գնվում են մինչև մարման ժամկետը
պահելու համար: Եթե բանկը այս կարգի արժեթղթերը վերադասակարգում է
վերավաճառքի կամ վաճառքի համար նախատեսված արժեթղթերի կարգ, ապա
գրանցումը կատարվում է դրանց տվյալ օրվա շուկայական գնի համաձայն: Այն
դեպքում, երբ արժեթղթերը վերադասակարգվում են վերավաճառքի համար
նախատեսված արժեթղթերի, ապա գնահատման ժամանակ առաջացած շահույթը կամ
վնասը` հաշվարկված որպես իրական շուկայական արժեքի և մինչև մարման
ժամկետը պահված արժեթղթերի գնի միջև եղած տարբերություն, գրանցվում է
եկամուտների հաշվետվության մեջ որպես չիրացված շահույթ կամ վնաս: Եթե
վերադասակարգվում է վաճառքի համար նախատեսված արժեթղթի, ապա գնահատման
արդյունքը գրանցվում է հաշվեկշռի կապիտալի բաժնի «Վաճառքի համար
նախատեսված արժեթղթերի գնահատումից առաջացած չիրացված շահույթ/վնաս»
հաշվում: Ներդրումների համար նախատեսված պարտատոմսերը սովորաբար չեն
վերագնահատվում, բացառությամբ այն դեպքի, երբ դրանց շուկայական արժեքի
մեջ գների երկարաժամկետ իջեցում է տեղի ունենում, որն անհավանական է
դարձնում ամբողջ արժեքի վերականգնումը: Այս դեպքում մինչև մարման
ժամկետը պահված ներդրման արժեքը իջեցվում և հավասարեցվում է
վերականգնման հավանական գումարին:
191 Ներդրումներ դուստր ձեռնարկություններում
Հաշիվների այս խումբը ներկայացնում է պարտատոմսերում կամ
բաժնետոմսերում ներդրումներ` փոխկապակցված բանկերում կամ այլ
ֆինանսական կազմակերպություններում: Պարտատոմսերում ներդրումը
հաշվառվում է անվանական արժեքով, բացառությամբ այն դեպքի, երբ դրա
շուկայական արժեքի մեջ գների երկարաժամկետ իջեցում է տեղի ունենում,
որն անհավանական է դարձնում ամբողջ արժեքի վերականգնումը: Այդ
դեպքում պարտատոմսի գինը իջեցվում և հավասարեցվում է վերականգնման
հավանական գումարին: Կապիտալում ներդրումները հաշվառվում են
համաչափ տեղաբաշխման մեթոդով: Այս մեթոդը նախատեսում է բանկի
մասնակցության չափով դուստր ձեռնարկությունների շահույթները և / կամ
վնասները գրանցել բանկի ներդրման համապատասխան հաշվին` թղթակցելով
եկամուտների հաշվետվության «Դուստր ձեռնարկություններում
ներդրումներից զուտ շահույթ (վնաս)» հաշվին: Այդ ներդրումներից
շահաբաժինների ստացման ժամանակ ներդրումների համապատասխան հաշիվը
պակասեցվում է ստացված շահաբաժինների գումարի չափով:
1911 Ներդրումներ դուստր բանկերում և այլ ֆինանսական
կազմակերպություններում
1912 Ներդրումներ ոչ ֆինանսական կազմակերպություններում
192 Երկարաժամկետ ներդրումներ պետական արժեթղթերում
Այս արժեթղթերն ունեն մարման հաստատուն ժամկետ (սովորաբար մինչև
մեկ տարի) և կարող են լինել տոկոսով կամ առանց տոկոսի, գրանցվում
են անվանական արժեքով, ձեռք բերվում զեղչատոկոսով կամ հավելավճարով:
Զեղչատոկոսն արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի ցածր)
ձեռքբերման գնի միջև եղած տարբերությունն է, իսկ հավելավճարը`
արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի բարձր) ձեռքբերման գնի
միջև եղած տարբերությունը: Զեղչատոկոսները կամ հավելավճարները
դուրս են գրվում (ամորտիզացվում են) ներդրումների տևողության
ժամանակ ստացված տոկոսային եկամուտների հաշվին` համամասնային
հիմունքով:
1921 Ներդրումներ պետական գանձապետական պարտատոմսերում
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ
կառավարության կողմից թողարկված պարտատոմսերում,
որոնք նախատեսված են ներդրումների նպատակով և
կարող են ապահովել տոկոսային եկամուտ:
1922 Պետական գանձապետական պարտատոմսերում կատարված
ներդրումների զեղչատոկոս
1923 Պետական գանձապետական պարտատոմսերում կատարված
ներդրումների հավելավճար
1924 Ներդրումներ գանձապետական մուրհակներում
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ` ՀՀ
կառավարության կողմից զեղչատոկոսով թողարկված
գանձապետական մուրհակներում, որոնք նախատեսված են
ներդրումների համար և չեն ապահովում տոկոսային
եկամուտ:
1925 Գանձապետական մուրհակներում կատարված ներդրումների զեղչատոկոս
1926 Գանձապետական մուրհակներում կատարված ներդրումների հավելավճար
1927 Ներդրումներ պետական այլ արժեթղթերում 1933 Երկարաժամկետ ներդրումներ ոչ պետական արժեթղթերում
Այս արժեթղթերն ունեն մարման հաստատուն ժամկետ (սովորաբար մինչև մեկ
տարի) և կարող են լինել տոկոսով կամ առանց տոկոսի, գրանցվում են
անվանական արժեքով, ձեռք են բերվում զեղչատոկոսով կամ հավելավճարով:
Զեղչատոկոսն արժեթղթերի անվանական արժեքի և դրանց (ավելի ցածր)
ձեռքբերման գնի, իսկ հավելավճարը` արժեթղթերի անվանական արժեքի և
դրանց (ավելի բարձր) ձեռքբերման գնի տարբերությունն է:
Զեղչատոկոսները կամ հավելավճարները դուրս են գրվում (ամորտիզացվում
են) ներդրումների տևողության ժամանակ ստացված տոկոսային եկամուտների
հաշվին` համամասնային հիմունքով:
1931 Ներդրումներ ոչ պետական տոկոսային արժեթղթերում
Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ ոչ պետական
ձեռնարկությունների կողմից թողարկված
պարտատոմսերում, որոնք նախատեսված են
ներդրումների նպատակով և կարող են ապահովել
տոկոսային եկամուտ:
1932 Ոչ պետական տոկոսային արժեթղթերում կատարված
ներդրումների զեղչատոկոս
1933 Ոչ պետական տոկոսային արժեթղթերում կատարված
ներդրումների հավելավճար
1934 Ներդրումներ ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում
Այս հաշիվը ներկայացնում է ներդրումներ` ոչ պետական
ձեռնարկությունների կողմից թողարկված
պարտատոմսերում կամ բաժնետոմսերում`
ներդրումների նպատակով: Պարտատոմսերը սովորաբար
լինում են առանց տոկոսի:
1935 Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում կատարված
ներդրումների զեղչատոկոս
1936 Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթերում կատարված
ներդրումների հավելավճար
194 Ներդրումների համար նախատեսված այլ արժեթղթեր
1941 Ներդրումներ զեղչված մուրհակներում
Այս հաշվում հաշվառվում են մուրհակներ, որոնք գնվել են
զեղչատոկոսով: Զեղչատոկոսն իրենից ներկայացնում է տոկոսային
եկամուտ մուրհակի չլրացած ժամկետի համար: Մուրհակի պարտատերը
ստանում է անվանական արժեքը մարման ժամկետի լրանալու օրը:
Զեղչատոկոսի գումարը դուրս է գրվում (կուտակվում է) տոկոսային
եկամտի հաշվին մուրհակի տևողության ընթացքում` համամասնային
հիմունքով:
1942 Մուրհակների զեղչատոկոս
Այս հաշիվը ներկայացնում է մուրհակների զեղչատոկոսներ, որոնք
հաշվարկվում են որպես արժեթղթերի անվանական արժեքի և նրա
(ավելի ցածր) ձեռքբերման գնի միջև եղած տարբերություն:
Զեղչատոկոսն իրենից ներկայացնում է տոկոսային եկամուտ` մուրհակի
չլրացած ժամկետի համար: Զեղչատոկոսի գումարը դուրս է գրվում
(կուտակվում է) տոկոսային եկամտի հաշվին մուրհակի տևողության
ընթացքում` համամասնային հիմունքով:
195 Ներդրումներ հետգնման պայմանագրերում
Այս հաշիվը ներկայացնում է արժեթղթերի երկարաժամկետ ներդրում`
հետգնման պայմանով: Այս գործառնությունը կոչվում է նաև հակադարձ
հետգնման պայմանագիր (ռեպո): Այս գործարքների էությունն ավելի շուտ
ապահովված վարկային գործառնություն է , քան առք ու վաճառք, քանի որ
սկզբնական գործարքում սեփականատիրոջ օգուտն ու ռիսկը ընդմիշտ չեն
փոխանցվում վաճառողից գնորդին:
1951 Ներդրումներ հետգնման պայմանագրերում
196 Ստորադաս փոխառություններ
1961 Ստորադաս փոխառություններ
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ ոչ պետական
ձեռնարկությունների կողմից թողարկված պարտատոմսերում, որոնք
դասակարգվում են որպես ստորադաս փոխառություններ և նախատեսված
են ներդրումների նպատակով: Ստորադաս փոխառություններն ունեն
վերականգնման իրավունք, որը պարտապանի լուծարման դեպքում
հաջորդում է մյուս կրեդիտորներին,: Այս ներդրումներն ապահովում
են տոկոսային եկամուտ, ունեն մարման հաստատուն ժամկետ և
գրանցվում են ձեռքբերման գնով: Ներդրման տևողության ընթացքում
ցանկացած զեղչատոկոս կամ հավելավճար դուրս է գրվում
(ամորտիզացվում է) տոկոսային եկամտի հաշվին` օգտագործելով
տոկոսային մեթոդը: Համամասնության մեթոդը կարող է կիրառվել այն
դեպքում, երբ այդ մեթոդի գործածումից արդյունքն էականորեն չի
տարբերվում տոկոսային մեթոդից:
20 Հիմնական միջոցներ
201 Հիմնական միջոցներ
Հաշիվների այս խումբը ներառում է հող, շենքեր, կահույք և
գրասենյակային սարքավորումներ, համակարգիչներ և հաղորդակցման
սարքավորումներ, մեքենաներ, անավարտ շինարարություններ, ինչպես նաև
այլ երկարաժամկետ ակտիվներ, որոնք օգտագործվում են բանկի
գործունեության ընթացքում: Այս ակտիվները պարբերաբար դուրս են գրվում
(ամորտիզացվում են) իրենց օգտագործման տևողության համաձայն,
բացառությամբ հողի և անավարտ շինարարության, որոնք ենթակա չեն
դուրսգրման (ամորտիզացման): Բանկը պարբերաբար կարող է վերագնահատել
իր գույքը համաձայն օրենսդրության: Վերագնահատման արդյունքն
արտացոլվում է բանկի հաշվեկշռի կապիտալի բաժնում, որպես կապիտալի
պահուստներ, և դրանց բաշխումը չի թույլատրվում մինչև գույքի
իրացնելը:
2011 Հող
Այս հաշվում հաշվառվում են ներդրումներ հողում, սովորաբար
շինարարական նպատակներով, բացառությամբ անշարժ գույքի, որը ձեռք
է բերվում գրավի տնօրինման հետևանքով: Հողը ներկայացվում է
ձեռքբերման արժեքով, որը ներառում է գնման գինը` ներառյալ բոլոր
անհրաժեշտ ծախսերը` հողը մտադրված նպատակներով օգտագործման
պիտանի դարձնելու համար: Ծախսերի կազմի մեջ մտնում են նաև
կոյուղու համակարգի տեղադրման, ճանապարհների կառուցման,
հարթեցման և վերականգնման հետ կապված ու նմանատիպ այլ ծախսերը:
Հողի արժեքը դուրս չի գրվում (ամորտիզացվում), որովհետև այս
տեսակի ակտիվի ծառայության ժամկետը անսահմանափակ է:
2012 Շենքեր
Այս հաշվում հաշվառվում են բանկի շենքերում (տարածքում)
կատարված ընդհանուր ներդրումը: Շենքերը ներկայացվում են
ձեռքբերման գնով, որը ներառում է շենքի, տարածքի պատրաստման
ծախսերը, ինչպիսիք են հիմք փորելը, փոխադրման և տեղադրման
ծախսերը, ճարտարապետների և ուսումնասիրողների վարձավճարը,
շինարարական ծախսերը և բոլոր այն անհրաժեշտ ծախսերը, որոնք
կատարվում են տվյալ ակտիվն օգտագործման պիտանի դարձնելու համար:
Ակտիվը բարելավելու համար կատարված այն ծախսերը, որոնք
հաջորդում են նրա սկզբնական ձեռքբերման գնին և բարձրացնում
ակտիվի արդյունավետությունը կամ ավելացնում դրա օգտագործման
տևողությունը, պետք է ավելացվեն ակտիվի հաշվեկշռային արժեքին:
2013 Համակարգիչներ և հաղորդակցման միջոցներ
Այս հաշվում հաշվառում են բանկի գործունեության համար
օգտագործվող համակարգիչների և հաղորդակցման սարքավորումների
համար կատարված ներդրումներ: Այս ներդրումները ներկայացվում են
ձեռքբերման արժեքով, որը ներառում է չփոխհատուցվող
(չհաշվանցվող) հարկերը, տեղափոխման ծախսերը և այլ անհրաժեշտ
ծախսերը, որոնք կատարվում են այդ ակտիվներն օգտագործման պիտանի
դարձնելու համար:
2014 Փոխադրամիջոցներ
Այս հաշվում հաշվառվում են բանկի գործունեության համար
օգտագործվող փոխադրամիջոցների համար կատարված ներդրումներ: Այս
ներդրումները ներկայացվում են ձեռքբերման արժեքով, որը ներառում
է չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տեղափոխման և այլ
անհրաժեշտ ծախսերը, որոնք կատարվում են այդ ակտիվներն
օգտագործման համար պիտանի դարձնելու համար:
2015 Այլ հիմնական միջոցներ
Այս հաշվում հաշվառվում են բանկի գործունեության համար
օգտագործվող այլ հիմնական միջոցների համար կատարված
ներդրումներ: Այս ներդրումները ներկայացվում են ձեռքբերման
արժեքով, որը ներառում է է չփոխհատուցվող (չհաշվանցվող)
հարկերը, տեղափոխման և այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք
կատարվում են այդ ակտիվներն օգտագործման համար պիտանի դարձնելու
համար:
2016 Ֆինանսական լիզինգով ստացված հիմնական միջոցներ
Այս հաշվում հաշվառվում են այն ակտիվները, որոնք պահվում են
համաձայն ֆինանսական լիզինգի պայմանների: Յուրաքանչյուր ակտիվ
գնահատվում է լիզինգի համաձայն նախատեսված վճարումների
ամենացածր ներկա արժեքով կամ ակտիվի իրական գնով: Ակտիվի արժեքը
դուրս է գրվում (ամորտիզացվում է) պարբերաբար ձևով ակտիվի
օգտակար տևողության ընթացքում կամ լիզինգի տևողության
ընթացքում` գումարած վերականգնման ժամանակաշրջանը, կախված
նրանից, թե որ ժամանակաշրջանն է ավելի կարճ, և արդյոք բանկը
հնարավորություն կունենա ձեռք բերել տվյալ ակտիվը լիզինգի
ժամկետը լրանալուց հետո: Երբ լիզինգի ժամկետը ավարտվում է,
ակտիվի սեփականատիրական իրավունքը փոխանցվում է վարձակալող
բանկին կամ վերադարձվում վարձատուին, և այդ հաշիվը
կրեդիտագրվում է:
2017 Անավարտ շինարարություն
Այս հաշիվը ներկայացնում է հիմնական միջոցների կառուցման համար
կատարվող ներդրումներ, որոնք դեռևս ավարտված չեն և ենթակա չեն
օգտագործման համար: Անավարտ շինարարությունը ներառում է այնպիսի
ծախսեր, որոնք կարող են վերագրվել շինարարական այնպիսի
ոլորտների, ինչպիսիք են նախագծափորձարարական, պայմանագրային և
շինարարության ընթացքում կապիտալիզացված տոկոսային ծախսերը: Այս
հաշիվը կրեդիտագրվում է շինարարության ավարտից և ակտիվը
շահագործման հանձնելուց հետո: Դրանից հետո ավարտված շինարարական
ծախսերը դառնում են դուրսգրման (ամորտիզացման) ենթակա ակտիվներ`
օգտակար գործունեության ընթացքում:
203 Կուտակված ամորտիզացիա
Հաշիվների այս խումբը բաղկացած է կրեդիտային մնացորդով հաշիվներից,
որոնք ներկայացնում են դուրսգրման (ամորտիզացիայի) ընդհանուր
գումարները, արդեն կուտակված համապատասխան հիմնական միջոցների համար:
Դուրսգրումը (ամորտիզացիան) գրանցվում է պարբերաբար ձևով` հիմնված
հիմնական միջոցների օգտակար գործունեության ժամկետի վրա` թղթակցելով
ծախսերի համապատասխան հաշիվների հետ: Երբ ակտիվները վաճառվում են,
մաշվում կամ դուրս գրվում, ապա դրանց ձեռքբերման արժեքները
կրեդիտագրվում են հիմնական միջոցների հաշվին, իսկ դրանց կուտակված
ամորտիզացիոն ծախսերը դեբետագրվում են հաշիվների այս խմբից:
2031 Կուտակված ամորտիզացիա - շենքեր
2032 Կուտակված ամորտիզացիա - համակարգիչներ և հաղորդակցման
միջոցներ
2033 Կուտակված ամորտիզացիա - փոխադրամիջոցներ
2034 Կուտակված ամորտիզացիա - այլ հիմնական միջոցներ
2035 Կուտակված ամորտիզացիա - ֆինանսական լիզինգով ստացված
հիմնական միջոցներ
21 Ոչ նյութական ակտիվներ
211 Ոչ նյութական ակտիվներ
Ակտիվների այս խումբը ներկայացնում է տարբեր իրավունքներ, որոնք
բանկը գնել է և / կամ որոնք կարող են օգտակար լինել բանկի հետագա
գործունեության համար: Յուրաքանչյուր ոչ նյութական ակտիվ դուրս է
գրվում (ամորտիզացվում է) պարբերաբար ձևով, իր հաշվարկված օգտակար
տևողության կամ օրենսդրությամբ սահմանված տևողության ընթացքում`
կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի կարճ:
2111 Վարձակալված հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումներ
Այս հաշիվը ներկայացնում է կապիտալ ներդրումներ` ուղղված
գործառնական լիզինգի համաձայն վարձակալ բանկի տրամադրության տակ
գտնվող հիմնական միջոցներին, որոնք կվերադարձվեն վարձատուին`
լիզինգի ժամկետի ավարտից հետո: Վարձակալված հիմնական միջոցներին
ուղղված կապիտալ ներդրումները դուրս են գրվում (ամորտիզացվում
են) պարբերաբար ձևով` դրանց հաշվարկված օգտակար տևողության
ընթացքում կամ լիզինգի տևողության ընթացքում` ներառելով
ցանկացած հնարավոր վերականգնման ժամանակաշրջան, որի ընթացքում
լիզինգը կնորացվի` կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի կարճ:
2112 Գուդվիլ
Այս հաշիվն առաջանում է գործող կազմակերպությունների ձեռքբերման
ընթացքում: Գուդվիլը ներկայացնում է այդ ձեռնարկության գնման
համար վճարված գնի (ավելի բարձր կամ ցածր) և ձեռք բերված
նյութական ու ոչ նյութական զուտ ակտիվների իրական շուկայական
արժեքի (ավելի ցածր կամ բարձր) միջև եղած տարբերությունը:
Գուդվիլը դուրս է գրվում (ամորտիզացվում է) պարբերաբար ձևով,
իր օգտակար տևողության ընթացքում` չգերազանցելով
օրենսդրությամբ սահմանված ժամանակաշրջանը:
2113 Լիցենզիաներ, ապրանքանիշեր և այլ ոչ նյութական ակտիվներ
Այս հաշիվը ներկայացնում է լիցենզիաների և / կամ ապրանքանիշերի
գնման ծախսերը, որոնք անընդհատ օգտակար են լինում բանկի
գործունեության ընթացքում: Դրանք դուրս են գրվում
(ամորտիզացվում են) պարբերաբար ձևով` հաշվարկված օգտակար
տևողության կամ օրենսդրությամբ սահմանված տևողության
ընթացքում` կախված նրանից, թե որ ժամկետն է ավելի կարճ:
2114 Համակարգչային ծրագրեր
Այս հաշիվը ներկայացնում է գնված կամ բանկի ներսում մշակված
համակարգչային ծրագրերի գծով կատարված ծախսերը, որոնք անընդհատ
օգտագործվում են բանկի հետագա գործունեության ընթացքում:
Համակարգչային ծրագրերի գծով կատարված ծախսերը դուրս են գրվում
(ամորտիզացվում են) պարբերաբար ձևով` հաշվարկված օգտակար
տևողության ընթացքում:
2115 Կազմակերպական ծախսեր
Այս հաշիվը ներկայացնում է այն անհրաժեշտ ծախսերը, որոնք
կատարվել են բանկի գրանցման և կազմակերպման ընթացքում: Այս
ծախսերն ընդգրկում են բանկի լիցենզավորման, տարբեր գրանցումների
և դրանց հետ կապված օրենսդրական, բաժնետոմսերի թողարկման ու
տպագրման, բաժնետերերի գրանցման հետ կապված ծախսերը և վարչական
ծախսերը` կատարված մինչև բանկի գործունեություն և
գործունեության ընթացքում: Կազմակերպական ծախսերը դուրս են
գրվում (ամորտիզացվում են) պարբերաբար ձևով, նրանց օգտակար
տևողության ընթացքում` չգերազանցելով օրենսդրությամբ սահմանված
ժամանակաշրջանը:
2116 Այլ ոչ նյութական ակտիվներ
Այս հաշիվը ներկայացնում է ցանկացած ոչ նյութական այլ ակտիվ,
որոնց հաշվառման համար առանձին հաշիվներ նախատեսված չեն:
212 Ոչ նյութական ակտիվների կուտակված ամորտիզացիա
Հաշիվների այս խումբը բաղկացած է կրեդիտային մնացորդ ունեցող
հաշիվներից, որոնք ներկայացնում են դուրսգրման (ամորտիզացիայի)
ընդհանուր գումարները համապատասխան ոչ նյութական ակտիվների համար:
Դուրսգրումը (ամորտիզացիան) գրանցվում է պարբերաբար ձևով` հիմնված
ոչ նյութական ակտիվների օգտակար տևողության վրա` թղթակցելով ծախսերի
համապատասխան հաշիվների հետ: Երբ ակտիվները վաճառվում են, մաշվում
կամ դուրս գրվում, ապա դրանց ձեռքբերման արժեքները կրեդիտագրվում են
ոչ նյութական ակտիվների հաշվին, իսկ դրանց կուտակված դուրսգրման
(ամորտիզացիոն) ծախսերը` դեբետագրվում հաշիվների այս խմբից:
2121 Կուտակված ամորտիզացիա -վարձակալված հիմնական միջոցներին
ուղղված կապիտալ ներդրումներ
2122 Կուտակված ամորտիզացիա -գուդվիլ
2123 Կուտակված ամորտիզացիա -լիցենզիաներ, ապրանքանիշեր և այլ
ոչ նյութական ակտիվներ
2124 Կուտակված ամորտիզացիա -համակարգչային ծրագրեր
2125 Կուտակված ամորտիզացիա -կազմակերպական ծախսեր
2126 Կուտակված ամորտիզացիա -այլ ոչ նյութական ակտիվներ
22 Այլ ակտիվներ
221 Այլ ակտիվներ
2211 Գրավի տնօրինման (տիրապետման) հետևանքով կամ այլ
պահանջներից առաջացած սեփականացված անշարժ գույք
Այս հաշվում հաշվառվում են անշարժ գույքի արժեքը, այն է` հող
կամ շենքեր, որոնք բանկը ձեռք է բերել գրավի տնօրինման
(տիրապետման) հետևանքով: Գրանցումը սկզբում կատարվում է բանկի
պահանջի հաշվեկշռային արժեքով և, համապատասխանաբար,
վերագնահատվում զուտ իրացվելի արժեքով` դեբետագրելով կամ
կրեդիտագրելով կապիտալի բաժնի «Սեփականացված գույքի գնահատումից
առաջացած չիրացված շահույթ/ վնաս» հաշիվը` զուտ իրացվելի արժեքի
և պահանջի հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերության չափով:
Այդ գույքի վաճառքի դեպքում, երբ գրավի զուտ իրացվելի արժեքը
գերազանցում է հաշվեկշռային արժեքը, վերը նշված հաշիվը փակվում
է` թղթակցելով եկամուտների համապատասխան հաշվի հետ, իսկ եթե
վարկի հաշվեկշռային արժեքը գերազանցում է գրավի զուտ իրացվելի
արժեքը, ապա այդ հաշիվը թղթակցում է ծախսերի համապատասխան հաշվի
հետ: Գրավի տնօրինման (տիրապետման) հետևանքով սեփականացված
գույքը սովորաբար պահվում է վերավաճառքի համար և չի
ենթարկվում դուրսգրման (ամորտիզացիայի):
2212 Գրավի տնօրինման (տիրապետման) հետևանքով կամ այլ
պահանջներից առաջացած սեփականացված այլ ակտիվներ
Այս հաշիվը ներկայացնում է անշարժ գույքից բացի այլ ակտիվների
արժեքը, որոնք բանկը ձեռք է բերել գրավի տնօրինման (տիրապետման)
հետևանքով: Այդ գույքը սկզբում գրանցվում է պահանջի
հաշվեկշռային արժեքով և համապատասխանորեն վերագնահատվում զուտ
իրացվելի արժեքով` դեբետագրելով կամ կրեդիտագրելով կապիտալի
բաժնի «Սեփականացված այլ ակտիվների գնահատումից առաջացած
չիրացված շահույթ/վնաս» հաշիվը` զուտ իրացվելի արժեքի և
պահանջի հաշվեկշռային արժեքի միջև եղած տարբերության չափով:
Այդ գույքի վաճառքի դեպքում, երբ գրավի զուտ իրացվելի արժեքը
գերազանցում է հաշվեկշռային արժեքը, վերը նշված հաշիվը փակվում
է` թղթակցելով եկամուտների համապատասխան հաշվի հետ, իսկ եթե
պահանջի հաշվեկշռային արժեքը գերազանցում է գրավի զուտ իրացվելի
արժեքը, ապա այդ հաշիվը թղթակցում է ծախսերի համապատասխան հաշվի
հետ: Գրավի տնօրինման (տիրապետման) հետևանքով սեփականացված
գույքը սովորաբար պահվում է վերավաճառքի համար և չի ենթարկվում
դուրսգրման (ամորտիզացիայի):
2213 Շահագործումից դուրս հիմնական միջոցներ
Այս հաշիվը նախատեսված է ձեռք բերված և դեռևս չտեղակայված,
ինչպես նաև ծառայությունից դուրս եկած և օտարման ենթակա
հիմնական միջոցների հաշվառման համար: Ծառայությունից դուրս
գալու ժամանակ ակտիվի արժեքը կրեդիտագրվում է համապատասխան
հիմնական միջոցի հաշվին, իսկ դրա հետ կապված կուտակված
ամորտիզացիան` դեբետագրվում համապատասխան կուտակված
ամորտիզացիայի հաշվին: Այսինքն` հաշվառումը տարվում է
մնացորդային արժեքով: Ծառայությունից դուրս եկած ակտիվներն
ամորտիզացիայի ենթակա չեն: Օտարման արդյունքում իրենց վաճառքի
գնի, եթե այդպիսին կա, և իրենց հաշվեկշռային արժեքի միջև եղած
տարբերությունը դեբետագրվում է «Վնասներ հիմնական միջոցների
օտարումներից» հաշվին կամ կրեդիտագրվում «Հիմնական միջոցների
օտարումից ստացված շահույթ» հաշվին:
2214 Շահագործումից դուրս այլ ակտիվներ
Այս ակտիվների հաշվառումը կազմակերպվում է նույնանման այն
հաշվառմամբ, որը նախատեսված է 2213 «Շահագործումից դուրս
հիմնական միջոցներ» հաշվի համար:
2215 Հետաձգված հարկերի գծով առաջացած ակտիվներ
Այս հաշիվը ներկայացնում է շահութահարկի կանխավճարները
ֆինանսական հաշվետվության տեսանկյունից: Երբ հարկման ենթակա
շահույթը համաձայն հարկային հաշվետվության ավելի բարձր է, քան
համաձայն ֆինանսական հաշվետվության, ապա այդ տարբերությունը
վերագրվում է հարկային հաշվետվության նպատակներով եկամուտների
և ծախսերի ընդունման ու ֆինանսական հաշվետվության նպատակներով
դրանց ընդունման միջև եղած ժամանակային բաշխման տարբերությանը:
Այս ակտիվը փոխանցվում է շահութահարկի ծախսերին` որպես դրա հետ
կապված ժամանակային բաշխման տարբերության հակադարձում:
2216 Այլ ակտիվներ
Այս հաշվում հաշվառվում է հաշիվների այն խումբը, որոնց համար
առանձին հաշիվներ նախատեսված չեն:
ԿԱՐԳ 3000-4000 ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30 Թղթակցային հաշիվներ
301 Թղթակցային հաշիվներ
Այս հաշիվները ներկայացնում են թղթակցային հաշիվների
մնացորդները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում`
ազգային արժույթով և արտարժույթով:
3011 Ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ
3012 Ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներ
31 Հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային փաստաթղթերով
311 Հաշվարկային պարտավորություններ չեկերով և այլ վճարային
փաստաթղթերով
Այս հաշիվները ներկայացնում են վճարային փաստաթղթերով և չեկերով
կատարվող անկանխիկ հաշվարկներր: Վճարման փաստաթղթերը գրանցվում են
մինչև թղթակցային հաշվից դուրսգրումը:
3111 Ռեզիդենտների նկատմամբ հաշվարկային չեկերով և այլ վճարային
փաստաթղթերի գծով պարտավորություններ
3112 Ոչ ռեզիդենտների նկատմամբ հաշվարկային չեկերով և այլ վճարային
փաստաթղթերի գծով պարտավորություններ
32 Ոսկով ավանդներ
321 Ոսկով ավանդներ
3211 Ոսկով ավանդներ ռեզիդենտ բանկերից
3212 Ոսկով ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերից
33 Ցպահանջ ավանդներ
Հաշիվների այս խումբը ներառում է ՀՀ կենտրոնական բանկից, ռեզիդենտ և ոչ
ռեզիդենտ բանկերից ներգրաված միջոցները, ձեռնարկությունների և
կազմակերպությունների, ֆիզիկական անձանց ժամկետային և այլ ավանդները,
ինչպես նաև տեղական և հանրապետական գանձապետարանների, սոցիալական
նպաստների և կենսաթոշակների վճարման համար նախատեսված հաշիվները:
331 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտներից
3311 Ցպահանջ ավանդներ ֆիզիկական անձ ռեզիդենտներից
3312 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտ պետական մասնակցությամբ
ձեռնարկություններից
3313 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի
կարգավիճակով ոչ պետական ձեռնարկություններից
3314 Ցպահանջ ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ
չունեցող սուբյեկտներից
3315 Ցպահանջ ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող
ռեզիդենտ կազմակերպություններից
3316 Ցպահանջ պարտավորություններ պետական գանձապետարանի
նկատմամբ
3317 Ցպահանջ պարտավորություններ տեղական գանձապետարանի
նկատմամբ
332 Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտներից
3321 Ցպահանջ ավանդներ ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներից
3322 Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի
կարգավիճակով սուբյեկտներից
3323 Ցպահանջ ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի
կարգավիճակ չունեցող սուբյեկտներից
3324 Ցպահանջ ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ
ռեզիդենտ կազմակերպություններից
3325 Ցպահանջ ավանդներ միջազգային ֆինանսական
կազմակերպություններից
34 Ավանդներ բանկերից
341 Ավանդներ ՀՀ կենտրոնական բանկից
3412 Ավանդներ ՀՀ կենտրոնական բանկից
342 Ավանդներ այլ բանկերից
3421 Ավանդներ ռեզիդենտ բանկերից
3422 Ավանդներ ոչ ռեզիդենտ բանկերից
35 Ժամկետային ավանդներ
351 Ժամկետային ավանդներ ռեզիդենտներից
3511 Ժամկետային ավանդներ ֆիզիկական անձ ռեզիդենտներից
3512 Ժամկետային ավանդներ ռեզիդենտ պետական մասնակցությամբ
ձեռնարկություններից
3513 Ժամկետային ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի
կարգավիճակով ոչ պետական ձեռնարկություններից
3514 Ժամկետային ավանդներ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ
չունեցող սուբյեկտներից
3515 Ժամկետային ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող
ռեզիդենտ կազմակերպություններից
3516 Ժամկետային պարտավորություններ պետական գանձապետարանի
նկատմամբ
3517 Ժամկետային պարտավորություններ տեղական գանձապետարանի
նկատմամբ
352 Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտներից
3521 Ժամկետային ավանդներ ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտներից
3522 Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի
կարգավիճակով սուբյեկտներից
3523 Ժամկետային ավանդներ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի
կարգավիճակ չունեցող սուբյեկտներից
3524 Ժամկետային ավանդներ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ
ռեզիդենտ կազմակերպություններից
3525 Ժամկետային ավանդներ միջազգային ֆինանսական
կազմակերպություններից
36 Ստացված վարկեր
Այս խումբը ներառում է ՀՀ կենտրոնական բանկից և բանկերից ստացված
վարկերը, օվերդրաֆտները: ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված վարկերը
և օվերդրաֆտները պետք է գրանցվեն ըստ վարկի տեսակի:
361 ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկեր
3611 Վարկեր ՀՀ կենտրոնական բանկից
3612 Օվերդրաֆտ ՀՀ կենտրոնական բանկից
362 Այլ բանկերից ստացված վարկեր
3621 Վարկեր ռեզիդենտ բանկերից
3622 Օվերդրաֆտ ռեզիդենտ բանկերից
3623 Վարկեր ոչ ռեզիդենտ բանկերից
3624 Օվերդրաֆտ ոչ ռեզիդենտ բանկերից
37 Բանկի կողմից թողարկված արժեթղթեր
371 Ավանդային հավաստագրեր (սերտիֆիկատներ)
3711 Ավանդային հավաստագրեր
Այս հաշիվը ներկայացնում է բանկում ներդրված միջոցներ`
ավանդների տեսքով: Համաձայն պայմանագրի, սահմանվում են ավանդի
ժամկետն ու տոկոսադրույքը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված
պայմանների խախտման դեպքում առաջացող տույժերը և տուգանքները:
Որոշ ավանդային հավաստագրեր կարող են ըստ փոխանցագրի փոխանցվել
այլ կողմերին և սակարկվել չեկերի կամ այլ սակարկելի
փաստաթղթերի նման:
372 Թողարկված մուրհակներ
3721 Թողարկված մուրհակներ
373 Թողարկված պարտատոմսեր
3731 Թողարկված պարտատոմսեր
374 Թողարկված այլ արժեթղթեր
3741 Թողարկված այլ արժեթղթեր
38 Հաշվարկված (վճարվելիք) տոկոսներ
381 Հաշվարկված (վճարվելիք) տոկոսներ
Հաշիվների այս խումբը ներկայացնում է հաշվետվության օրվա դրությամբ
տարբեր պարտավորությունների գծով կուտակված վճարվելիք տոկոսները: Այս
հաշիվները դեբետով թղթակցում են ծախսերի համապատասխան հաշիվների հետ:
Կուտակված տոկոսների վճարման դեպքում խմբի համապատասխան հաշիվը
դեբետագրվում է, իսկ կանխիկ դրամական միջոցների կամ ավանդների
համապատասխան հաշիվները` կրեդիտագրվում:
3811 ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ պարտավորությունների
դիմաց
3812 Ռեզիդենտներից ներգրաված ոսկով ավանդների դիմաց
3813 Ոչ ռեզիդենտներից ներգրաված ոսկով ավանդների դիմաց
3814 Ռեզիդենտ բանկերի ցպահանջ պարտավորությունների դիմաց
3815 Ոչ ռեզիդենտ բանկերի ցպահանջ պարտավորությունների դիմաց
3816 Ռեզիդենտ բանկերի ժամկետային պարտավորությունների դիմաց
3817 Ոչ ռեզիդենտ բանկերի ժամկետային պարտավորությունների դիմաց
3818 Ֆիզիկական անձ ռեզիդենտների նկատմամբ պարտավորությունների դիմաց
3819 Ֆիզիկական անձ ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտավորությունների
դիմաց
3820 Ռեզիդենտ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների նկատմամբ
պարտավորությունների դիմաց
3821 Ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ պետական
ձեռնարկությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց
3822 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
սուբյեկտների նկատմամբ պարտավորությունների դիմաց
3823 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ռեզիդենտ սուբյեկտների
նկատմամբ պարտավորությունների դիմաց
3824 Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ոչ ռեզիդենտ
սուբյեկտների նկատմամբ պարտավորությունների դիմաց
3825 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ռեզիդենտ
կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց
3826 Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ ռեզիդենտ
կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց
3827 Միջազգային ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ
պարտավորությունների դիմաց
3828 Բանկի կողմից թողարկված արժեթղթերի դիմաց
3829 Ֆակտորինգի դիմաց
3830 Գործառնական լիզինգի դիմաց
3831 Ստորադաս փոխառության դիմաց
3832 Այլ պարտավորությունների դիմաց
39 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
391 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
3911 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ ֆինանսական լիզինգի գծով
Այս հաշիվը ներկայացնում է ֆինանսական լիզինգի գծով չստացված
տոկոսային եկամուտը, որը ստացվում է լիզինգի տևողության
ընթացքում և դուրս գրվում (ամորտիզացվում է) լիզինգային
գործառնություններից ստացված տոկոսային եկամուտ հաշվից`
օգտագործելով տոկոսային մեթոդը
3912 Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ
Այս հաշիվը ներկայացնում է հաճախորդներից կամ այլ աղբյուրներից
ստացված վճարումները` բանկի կողմից մատուցվող ծառայություների
դիմաց, որոնք վերաբերում են գալիք ժամանակաշրջանին: Նշված
գործարքներից միջոցները կգրանցվեն որպես եկամուտ այն
ժամանակաշրջանում, որին դրանք վերաբերում են:
40 Այլ պարտավորություններ
401 Ներքին պարտավորություններ
4011 Հաշվարկներ բանկի և մասնաճյուղերի միջև
Այս հաշիվը ներկայացնում է բանկի և իր մասնաճյուղերի միջև
փոխադարձ հաշվարկները: Հաշվի մնացորդը հաշվեկշռի կոնսոլիդացիայի
ժամանակ փակվում է համապատասխան ակտիվային մնացորդի հետ:
4012 Պարտավորություններ բանկի աշխատակիցների նկատմամբ
Այս հաշիվը ներկայացնում է կուտակված պարտավորություններ` բանկի
աշխատողների հետ տարբեր գործառնությունների գծով: Հաշիվը
թղթակցում է մշտական աշխատողներին տրվող աշխատավարձ,
պայմանագրային աշխատողներին տրվող աշխատավարձ, պարգևատրումներ
և լրավճարներ, արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի համար
վճարումներ, այլ անձնակազմի ծախսեր հաշիվների հետ:
402 Արտաքին պարտավորություններ
4021 Պարտավորություններ պետական գանձապետարանի նկատմամբ
4022 Պարտավորություններ տեղական գանձապետարանի նկատմամբ
Այս հաշիվները ներկայացնում են պետական և տեղական
բյուջեների նկատմամբ կուտակված տարբեր ընթացիկ
պարտավորությունները, ինչպիսիք են հատկացումներ
կենսաթոշակային և զբաղվածության, սոցիալական
ապահովության հիմնադրամներին, պարտավորություններ
հարկերի գծով և այլն:
4023 Պարտավորություններ բանկի ռեզիդենտ մատակարարների նկատմամբ
Այս հաշիվը ներկայացնում է ապրանքների և ծառայությունների գծով
ռեզիդենտ մատակարարների նկատմամբ ընթացիկ պարտավորությունների
գումարները:
4024 Պարտավորություններ բանկի ոչ ռեզիդենտ մատակարարների նկատմամբ
վճարումներ
Այս հաշիվը ներկայացնում է ապրանքների և ծառայությունների գծով
ոչ ռեզիդենտ մատակարարների նկատմամբ ընթացիկ
պարտավորությունների գումարները:
4025 Վճարվելիք շահաբաժիններ (դիվիդենդներ)
Այս հաշիվը ներկայացնում է բաժնետերերին վճարվելիք
շահաբաժինները` այն պաշտոնապես հայտարարելուց հետո: Հաշիվը
կրեդիտով թղթակցում է ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված
շահույթ/վնաս կամ նախորդ ժամանակաշրջանի կուտակված չբաշխված
շահույթ/վնաս հաշիվների հետ:
4026 Պարտավորություններ ֆակտորինգի գծով ռեզիդենտների նկատմամբ
4027 Պարտավորություններ ֆակտորինգի գծով ոչ ռեզիդենտների նկատմամբ
4028 Պարտավորություններ հավատարմագրային կամ լիազորագրային
կառավարման գործառնությունների գծով ռեզիդենտների հետ
4029 Պարտավորություններ հավատարմագրային կամ լիազորագրային
կառավարման գործառնությունների գծով ոչ ռեզիդենտների հետ
4030 Այլ պարտավորություններ
Այս հաշիվը ներկայացնում է բանկի կողմից վճարվելիք
գումարները այլ պարտավորությունների գծով:
404 Տարանցիկ հաշիվներ
Այս հաշիվը ներկայացնում է այն պարտավորությունները, որոնք դեռևս
չեն վերագրվել հաշվետերերի համապատասխան հաշիվներին` կապված
միջոցների թղթակցային հաշվով դուրսգրման և քաղվածքը ստանալու հետ:
Գումարները պետք է համապատասխան ձևով դասակարգվեն և այս հաշվից
դուրս գրվեն համաձայն սահմանված կարգի:
4041 Տարանցիկ հաշիվներ ռեզիդենտների հետ հաշվարկների գծով
4042 Տարանցիկ հաշիվներ ոչ ռեզիդենտների հետ հաշվարկների գծով
41 Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ
411 Հետգնման պայմանագրի գծով պարտավորություններ
4111 Ռեզիդենտներին հետգնման պայմանագրերով արժեթղթերի վաճառք
Այս հաշվում հաշվառվում են հետգնման պայմանով վաճառված
արժեթղթերը: Այս գործարքներն ըստ էության ապահովված վարկային
գործառնություններ են:
4112 Ոչ ռեզիդենտներին հետգնման պայմանագրերով արժեթղթերի վաճառք
4113 Պահուստներ` նախատեսված հետգնման պայմանագրով վաճառված
արժեթղթերից ստացված վնասների համար
Այս հաշիվը ներկայացնում է հետգնման պայմանով (ռեպո) վաճառված
արժեթղթերի գծով վնասների պահուստ: Որպես վնաս ընդունվում է
հետգնման համաձայնեցված գնի և արժեթղթի շուկայական արժեքի
(հետգնման օրվա և հաշվետվության օրվա դրությամբ) միջև եղած
բացասական տարբերությունը: Այս հաշիվը դեբետով թղթակցում է
«Հատկացումներ արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման
պահուստաֆոնդին» հաշվի հետ:
42 Ֆինանսական լիզինգի գծով պարտավորություններ
421 Ֆինանսական լիզինգի գծով պարտավորություններ
4211 Ֆինանսական լիզինգի գծով պարտավորություններ
Այս հաշիվը ներկայացնում է ֆինանսական լիզինգի գծով բանկի
պարտավորությունները` հաշվարկված որպես լիզինգային նվազագույն
վճարումների ներկա արժեք: Երբ լիզինգի գծով վճարումը կատարվում
է, ապա մի մասը գրանցվում է տոկոսային ծախսեր լիզինգային
գործառնությունների գծով հաշվին` օգտագործելով տոկոսային
մեթոդը: Յուրաքանչյուր վճարված գումարի և տոկոսային ծախսի
տարբերությունն ուղղվում է մայր գումարի մարմանը:
43 Հետաձգված հարկային պարտավորություններ
431 Հետաձգված հարկային պարտավորություններ
4311 Հետաձգված հարկային պարտավորություններ
Այս հաշիվը ներկայացնում է շահութահարկի կուտակում` ֆինանսական
հաշվետվության տեսանկյունից: Եթե համաձայն հարկային
հաշվետվության հարկման ենթակա շահույթն ավելի մեծ է, քան
համաձայն ֆինանսական հաշվետվության, ապա այդ տարբերությունը
վերագրվում է հարկային հաշվետվության եկամուտների և ծախսերի ու
ֆինանսական հաշվետվության եկամուտների և ծախսերի միջև եղած
ժամանակային բաշխման տարբերությանը: Այս պարտավորությունը
փոխանցվում է ընթացիկ ժամանակաշրջանում վճարվելիք շահութահարկի
վերլուծական հաշիվներին` պարտավորություններ պետական
գանձապետարանի նկատմամբ կամ պարտավորություններ տեղական
գանձապետարանի նկատմամբ:
44 Ստորադաս փոխառություններ
441 Ստորադաս փոխառություններ
4411 Ստորադաս փոխառություններ ռեզիդենտներից
4412 Ստորադաս փոխառություններ ոչ ռեզիդենտներից
Այս հաշիվները ներկայացնում են բանկի կողմից թողարկված ստորադաս
փոխառությամբ պարտատոմսերը, որոնք ապահովում են տոկոսային
եկամուտ, ունեն մարման հաստատուն ժամկետ և գրանցվում են
անվանական արժեքով: Թողարկման տևողության ընթացքում ցանկացած
զեղչատոկոս կամ հավելավճար դուրս է գրվում (ամորտիզացվում է)
տոկոսային ծախսերի հաշվից` օգտագործելով տոկոսային մեթոդը:
Համամասնության մեթոդը կարող է կիրառվել այն դեպքում, երբ այդ
մեթոդի գործածումից արդյունքը էականորեն չի տարբերվում
տոկոսային մեթոդից:
ԿԱՐԳ 5000 ԿԱՊԻՏԱԼ
Այս կարգը ներառում է բանկի կապիտալը և բոլոր պահուստները, որոնք
ստեղծվում են բանկային օրենսդրության պահանջների համաձայն:
501 Կանոնադրական հիմնադրամ
5011 Անվանական արժեքով արտոնյալ բաժնետոմսեր
Այս հաշիվը ներկայացնում է բանկի կողմից թողարկված արտոնյալ
բաժնետոմսերի անվանական արժեքը: Լրացուցիչ բաժնետոմսերի
թողարկման դեպքում այս հաշիվը կրեդիտագրվում է:
5012 Լրացուցիչ վճարված կապիտալ - արտոնյալ բաժնետոմսերի
հավելավճարներ
Այս հաշիվը ներկայացնում է ներդրողների կողմից արտոնյալ
բաժնետոմսերի ձեռքբերման գնի և դրանց անվանական արժեքի միջև
եղած դրական տարբերությունը:
5013 Անվանական արժեքով սովորական բաժնետոմսեր
Այս հաշիվը ներկայացնում է ներդրողների կողմից սովորական
բաժնետոմսերի անվանական արժեքը: Լրացուցիչ բաժնետոմսերի
թողարկման դեպքում այս հաշիվը կրեդիտագրվում է:
5014 Լրացուցիչ վճարված կապիտալ - սովորական բաժնետոմսերի
հավելավճարներ
Այս հաշիվը ներկայացնում է ներդրողների կողմից սովորական
բաժնետոմսերի ձեռքբերման գնի և դրանց անվանական արժեքի միջև
եղած դրական տարբերությունը:
5015 Կանոնադրական հիմնադրամ կոոպերատիվ և փայատիրական բանկերի
համար
51 Պահուստներ
Հաշիվների այս խումբը ներառում է բոլոր պահուստները, որոնք
ստեղծվում են համաձայն բանկային օրենսդրության պահանջների:
511 Գլխավոր պահուստ
5111 Գլխավոր պահուստ
Այս հաշիվը ներկայացնում է այն պահուստը, որը ստեղծվում է բանկի
տրամադրության տակ մնացած շահույթից` չնախատեսված ծախսերի
փոխհատուցման նպատակով:
512 Վերագնահատման պահուստներ
5121 Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ
Այս հաշիվը ներկայացնում է հիմնական միջոցների պարբերաբար
վերագնահատումից առաջացած չիրացված շահույթը` հիմնական
միջոցների հաշվեկշռային արժեքը գերազանցող գումարի չափով:
Վերագնահատման արդյունքում հիմնական միջոցների հաշվեկշռային
արժեքի նվազումը դեբետագրվում է «Վնասներ հիմնական միջոցների
վերագնահատումից» հաշվին: Հետագայում հիմնական միջոցների
վերագնահատումից առաջացած աճը կրեդիտագրվում է «Հիմնական
միջոցների վերագնահատումից ստացված վնասների վերականգնման»
հաշվին, բայց այն չպետք է գերազանցի «Վնասներ հիմնական
միջոցների վերագնահատումից» հաշվին դեբետագրված գումարը:
Հակադարձ գործողությունը նույնպես կիրառելի է: Եթե հիմնական
միջոցի հաշվեկշռային արժեքը նվազման երկարատև միտում է
ունենում, ապա դեբետագրվում է «Վնասներ հիմնական միջոցների
արժեքի երկարատև իջեցումից» հաշվին: Բայց եթե նախկինում այդ
հիմնական միջոցը վերագնահատվել է, և արդյունքը կրեդիտագրվել է
«Հիմնական միջոցների վերագնահատման պահուստ» հաշվին, ապա
նվազման գումարը դուրս է գրվում այդ հաշվից: Հիմնական միջոցների
իրացման դեպքում այս հաշվի մնացորդները կարող են ուղղակիորեն
փոխանցվել «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս»
հաշվին` առանց եկամուտների հաշվետվությունում գրանցվելու:
Մինչև հիմնական միջոցների օտարումը իրացված գումարները
հաշվարկվում են որպես վերագնահատված հաշվեկշռային արժեքի
ամորտիզացված գումարների տարբերություն:
5122 Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած
արտարժութային տարբերությունների պահուստ
Այս հաշիվը ներկայացնում է բանկի և նրա արտասահմանյան
մասնաճյուղի հաշվեկշիռների կոնսոլիդացիայի ընթացքում
արտարժույթի փոխանակման արդյունքում առաջացած չիրացված շահույթը
կամ վնասը :
52 Եկամուտների պահուստներ
521 Եկամուտների պահուստներ
5211 Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս
Այս հաշիվը ներկայացնում է ընթացիկ ֆինանսական տարվա զուտ
շահույթը կամ վնասը, որը մնում է գլխավոր պահուստին
հատկացումներ կատարելուց և շահաբաժինները վճարելուց հետո:
Ընթացիկ տարվա արդյունքներն անկախ աուդիտային կազմակերպության
կողմից հաստատվելուց և բաժնետերերի ժողովի կողմից ընդունվելուց
հետո հաշիվը փակվում է` թղթակցելով «Նախորդ ժամանակաշրջանի
չբաշխված շահույթի/վնասի կուտակում» հաշվի հետ:
5212 Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի կուտակում
Այս հաշիվը ներկայացնում է նախորդ ֆինանսական
տարիների զուտ շահույթը կամ վնասը, որը մնացել է գլխավոր
պահուստին հատկացումներ կատարելուց և շահաբաժինները վճարելուց
հետո:
53 Այլ պահուստներ
531 Այլ պահուստներ
5311 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատումից
առաջացած չիրացված շահույթ/վնաս
Այս հաշիվը ներկայացնում է վաճառքի համար նախատեսված արժեթղթերի
պորտֆելի վերագնահատումից առաջացած չիրացված շահույթը/վնասը,
որը ներկայացվում է զուտ գումարով` որպես բանկի կապիտալի տարր:
Այն արտացոլում է վաճառքի համար նախատեսված արժեթղթերի
ձեռքբերման գնի ճշգրտումները, որոնք ցույց են տալիս այդ
արժեթղթերի վերջին գնահատումը շուկայական գնով: Այս
ճշգրտումները գրանցվում են «Վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշիվ» հաշվին, որը
գումարվում է արժեթղթի ձեռքբերման գնին կամ հանվում դրանից:
Երբ արժեթուղթը վաճառվում կամ այլ ձևով օտարվում է , ապա դրա
սկզբնական ձեռքբերման գնի և օտարման արժեքի տարբերությունը
գրանցվում է որպես իրացված շահույթ/վնաս: Միևնույն ժամանակ
վաճառված արժեթղթերի գնահատումից կուտակված չիրացված
շահույթի/վնասի գումարը դուրս է գրվում` թղթակցելով «Վաճառքի
համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման»
հաշվում` այդ արժեթղթի գծով կուտակված գումարի հետ: «Վաճառքի
համար նախատեսված արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման» և
«Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատումից ստացված
շահույթի/վնասի կուտակումներ» հաշիվների մնացորդները պետք է
արտացոլեն վաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատման
արդյունքում կուտակված շահույթը/վնասը:
5312 Սեփականացված գույքի գնահատումից առաջացած չիրացված
շահույթ/վնաս
5313 Սեփականացված այլ ակտիվների գնահատումից առաջացած չիրացված
շահույթ/վնաս
Այս հաշվում հաշվառվում է գրավի իրացման հետևանքով
սեփականացված անշարժ գույքի և այլ ակտիվների չիրացված
շահույթը/վնասը, որը հաշվարկվում է որպես գրավադրված ակտիվի
զուտ իրացվելի արժեքի և չվճարված պահանջի հաշվեկշռային արժեքի
միջև եղած տարբերություն: Այս ակտիվների վաճառքի դեպքում, եթե
գրավի զուտ իրացվելի արժեքը գերազանցում է պահանջի հաշվեկշռային
արժեքը, ապա հաշիվը փակվում է` թղթակցելով «Այլ
գործառնություններից ստացված շահույթ» հաշվի հետ, հակառակ
դեպքում հաշիվը թղթակցում է «Վնասներ այլ գործառնություններից»
հաշվի հետ:
54 Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր
541 Բանկի կողմից հետ գնված սեփական բաժնետոմսեր
5411 Բանկի կողմից հետ գնված սեփական արտոնյալ բաժնետոմսեր
5412 Բանկի կողմից հետ գնված սեփական սովորական բաժնետոմսեր
Այս հաշիվները ներկայացնում են բանկի կողմից օրենքով սահմանված
կարգով հետ գնված սեփական բաժնետոմսերի գումարները: Սեփական
բաժնետոմսերը սովորաբար չունեն ձայնի և դիվիդենդի իրավունք,
ինչպես նաև բանկի լուծարման դեպքում առաջացող իրավունքներ:
Այս բաժնետոմսերը օտարվում են օրենքով սահմանված կարգով:
Բաժնետոմսերի վաճառքի և հետգնման գնի միջև եղած դրական
տարբերությունը կրեդիտագրվում է «Լրացուցիչ վճարված կապիտալ -
արտոնյալ բաժնետոմսերի հավելավճարներ» կամ «Լրացուցիչ վճարված
կապիտալ - սովորական բաժնետոմսերի հավելավճարներ» հաշիվներին:
ԿԱՐԳ 6000 ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
60 Տոկոսային եկամուտ
Հաշիվների այս խումբը ներկայացնում է ստացված կամ հաշվարկված (ստացվելիք)
տոկոսային եկամուտ` տոկոսային եկամուտ ապահովող տարբեր ակտիվներից:
Հաշվարկված տոկոսն այն եկամուտն է, որը հաշվարկվել է, բայց չի իրացվել
հաշվետվության օրվա դրությամբ: Հաշվարկված տոկոսային եկամուտները
դեբետագրվում են համապատասխան ակտիվային հաշիվներից հաշվարկված
(ստացվելիք) տոկոսներ հաշիվների հետ:
601 Տոկոսային եկամուտ թղթակցային հաշիվներից
6011 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից
6012 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերում թղթակցային հաշիվներից
602 Տոկոսային եկամուտ ներդրված ավանդներից
6021 Տոկոսային եկամուտ ոսկով ավանդներից
6022 Տոկոսային եկամուտ ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդներից
6023 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից
6024 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերում ներդրված ավանդներից
603 Տոկոսային եկամուտ վարկերից
6031 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերին տրված վարկերից
6032 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերին տրված վարկերից
6033 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից
6034 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված վարկերից
6035 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ պետական մասնակցությամբ
ձեռնարկություններին տրված վարկերից
6036 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ
պետական ձեռնարկություններին տրված վարկերից
6037 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի
կարգավիճակով սուբյեկտներին տրված վարկերից
6038 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ
չունեցող սուբյեկտներին տրված վարկերից
6039 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակ
չունեցող սուբյեկտներին տրված վարկերից
6040 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող
ռեզիդենտ ձեռնարկություններին տրված վարկերից
6041 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ
ռեզիդենտ ձեռնարկություններին տրված վարկերից
605 Տոկոսային եկամուտ օվերդրաֆտից
6051 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից
6052 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ բանկերին տրված օվերդրաֆտից
6053 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված օվերդրաֆտից
6054 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց տրված
օվերդրաֆտից
6055 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ պետական մասնակցությամբ
ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից
6056 Տոկոսային եկամուտ ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով ոչ
պետական ձեռնարկություններին տրված օվերդրաֆտից
6057 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի
կարգավիճակով սուբյեկտներին տրված օվերդրաֆտից
6058 Տոկոսային եկամուտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
ռեզիդենտ սուբյեկտներին տրված օվերդրաֆտից
6059 Տոկոսային եկամուտ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
ոչ ռեզիդենտ սուբյեկտներին տրված օվերդրաֆտից
6060 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող
ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրված օվերդրաֆտից
6061 Տոկոսային եկամուտ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ
ռեզիդենտ կազմակերպություններին տրամադրված օվերդրաֆտից
607 Տոկոսային եկամուտ արժեթղթերից
6071 Տոկոսային եկամուտ պետական արժեթղթերից
6072 Տոկոսային եկամուտ ոչ պետական արժեթղթերից
6073 Տոկոսային եկամուտ հետգնման պայմանագրով արժեթղթերից
608 Տոկոսային եկամուտ վարկային քարտերից
6081 Տոկոսային եկամուտ ռեզիդենտներին տրված վարկային քարտերից
6082 Տոկոսային եկամուտ ոչ ռեզիդենտներին տրված վարկային քարտերից
609 Տոկոսային եկամուտ ֆակտորինգային և լիզինգային գործառնություններից
6091 Տոկոսային եկամուտ ֆակտորինգային գործառնություններից
Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է ֆակտորինգային
գործունեությունից ստացվելիք տոկոսներ հաշվին
6092 Տոկոսային եկամուտ ֆինանսական լիզինգից
Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է «Գալիք ժամանակաշրջանի
եկամուտներ ֆինանսական լիզինգի գծով» հաշվին:
610 Տոկոսային եկամուտ ստորադաս փոխատվություններից
6101 Տոկոսային եկամուտ ստորադաս փոխատվություններից
611 Այլ տոկոսային եկամուտ
6111 Այլ տոկոսային եկամուտ
Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է «Ֆինանսական այլ
գործառնություններից ստացվելիք տոկոսներ» հաշվին:
612 Շահաբաժիններ
6121 Ներդրումներից ստացված շահաբաժիններ
Հաշվարկված եկամուտը դեբետագրվում է «Վերավաճառքի և վաճառքի
համար նախատեսված բաժնետոմսերից շահաբաժիններ» հաշվին
6122 Դուստր ձեռնարկություններում ներդրումներից զուտ շահույթ/վնաս
Այս հաշիվը ներկայացնում է բանկի բաժնեմասը դուստր
ձեռնարկությունների զուտ շահույթներում կամ վնասներում`
օգտագործելով համաչափ բաշխման մեթոդը: Այս հաշիվը թղթակցում է
«Ներդրումներ դուստր ձեռնարկություններում» խմբի հաշիվների հետ:
Դուստր ձեռնարկությունների կողմից հայտարարված շահաբաժինները
գրանցվում են «Վերավաճառքի և վաճառքի համար նախատեսված
բաժնետոմսերից շահաբաժիններ» հաշվին կրեդիտագրելով այս հաշիվը`
դուստր ձեռնարկությունների կապիտալում համապատասխան նվազումը
արտացոլելու նպատակով:
62 Կորուստների վերականգնում (փոխհատուցում)
621 Կորուստների վերականգնում
Հաշիվների այս խումբը ներկայացնում է գործող կարգերին
համաձայն նախկինում դուրս գրված գումարների
վերականգնում:
6211 Ծախսերով դուրս գրված վարկերի վերականգնում
6212 Ծախսերով դուրս գրված արժեթղթերի վերականգնում
6213 Ծախսերով դուրս գրված այլ ստացվելիք գումարների վերականգնում
63 Վարձավճարներ
631 Վարձավճարներ
Հաշիվների այս խումբը ներկայացնում է տարբեր աղբյուրներից ստացված
եկամուտներ, այն է` կոմիսիոն վճարներ, բյուջեին մատուցված
ծառայությունների դիմաց ստացված վարձեր և այլ վարձավճարներ:
6311 Կոմիսիոն վճարումներ
6312 Պետական գանձապետարանի սպասարկման և մատուցված այլ
ծառայություններից ստացված եկամուտներ:
6313 Տեղական գանձապետարանի սպասարկման և մատուցված այլ
ծառայություններից ստացված եկամուտներ:
64 Այլ եկամուտ
641 Այլ եկամուտ
6411 Եկամուտներ ստացված տույժերից և տուգանքներից
Այս հաշիվը ներկայացնում է եկամուտ` ստացված տարբեր տույժերից
և տուգանքներից, որոնք սահմանվում են բանկի կողմից
պայմանագրերի դրույթների խախտումների համար, ինչպիսիք են
ժամկետային ավանդների ժամկետից շուտ վերադարձը, վարկերի և
վարկերի տոկոսների վճարման ուշացումը կամ այլ խախտումներ:
6412 Երաշխիքներից, պարտամուրհակների ընդունումից, ակրեդիտիվներով
գործառնություններից, լիազորագրային գործունեությունից ստացված
եկամուտներ:
6413 Գործառնական լիզինգից ստացված եկամուտներ
6414 Այլ եկամուտներ
65 Շահույթ
651 Շահույթ
6511 Հիմնական միջոցների օտարումից ստացված շահույթ
Այս հաշիվը ներկայացնում է հիմնական միջոցների օտարումից
ստացված շահույթը: Շահույթը հաշվարկվում է որպես վաճառքի գնի և
հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի տարբերություն:
Հաշվեկշռային արժեքը որոշվում է որպես ձեռքբերման գնի և
հաշվարկված ամորտիզացիայի տարբերություն օտարման օրվա
դրությամբ: Եթե ակտիվը նախկինում վերագնահատվել է, ապա
վերագնահատման հաշվարկված գումարը դուրս է գրվում «Հիմնական
միջոցների վերագնահատման պահուստ» հաշվից` թղթակցելով «Նախորդ
ժամանակաշրջանի չբաշխված շահույթի/վնասի կուտակում» հաշվի հետ,
այնպես որ այն չներառվի ընթացիկ տարվա շահույթի կամ վնասի
հաշվարկի մեջ:
6512 Վերավաճառքի արժեթղթերի վաճառքից ստացված շահույթ
Այս հաշիվը ներկայացնում է վերավաճառքի համար նախատեսված
բաժնետոմսերի և պարտատոմսերի իրացումից ստացված շահույթը:
Իրացված շահույթը հաշվարկվում է որպես վերավաճառքի համար
նախատեսված արժեթղթերի վաճառքի գնի և հաշվեկշռային գնի միջև
եղած տարբերություն, որը արտահայտում է գնահատման վերջին
արդյունքը:
6513 Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքից ստացված շահույթ
Այս հաշիվը ներկայացնում է վաճառքի համար նախատեսված
բաժնետոմսերի և պարտատոմսերի իրացումից ստացված շահույթը:
Իրացված շահույթը հաշվարկվում է որպես վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի վաճառքի գնի և ձեռքբերման գնի միջև եղած
տարբերություն: Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի
ձեռքբերման գնի և հաշվեկշռային արժեքի միջև եղած
տարբերությունը, որը արտահայտում է ամենավերջին գնահատումը,
դեբետագրվում կամ կրեդիտագրվում է «Վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի շուկայական արժեքի ճշտման հաշվին»` թղթակցելով
«Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատումից առաջացած
չիրացված շահույթ/վնաս» հաշվի հետ:
6514 Երկարաժամկետ արժեթղթերի վաճառքից ստացված շահույթ
Այս հաշիվը ներկայացնում է երկարաժամկետ արժեթղթերի իրացումից
ստացված շահույթը:: Իրացված շահույթը հաշվարկվում է որպես այդ
արժեթղթերի վաճառքի գնի և դրա ձեռքբերման գնի կամ արժեքի
երկարատև նվազումից վերագնահատված գումարի միջև եղած
տարբերություն:
6515 Արտարժույթի առք ու վաճառքից ստացված շահույթ
Այս հաշիվը ներկայացնում է արտարժույթի առք ու վաճառքից կամ
փոխանակումից ստացված իրացված շահույթը: Այս գործառնությունները
պետք է տարբերակվեն հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում
առաջացած չիրացված արտարժութային տարբերություններից, որը
գրանցվում է «Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած
արտարժութային տարբերությունների պահուստ» հաշվում:
6516 Արտարժույթի վերագնահատման դրական արդյունք
6517 Ոսկու վաճառքից ստացված շահույթ
Այս հաշիվը ներկայացնում է ոսկու վաճառքից ստացված եկամուտները:
Իրացված շահույթը (եկամուտը) հաշվարկվում է որպես իրացման գնի
և հաշվեկշռային (ձեռքբերման սկզբնական կամ վերագնահատված) գնի
տարբերություն:
6518 Ոսկու վերագնահատման դրական արդյունք
6519 Այլ գործառնություններից ստացված շահույթ
Այս հաշիվը ներկայացնում է այն գործառնությունների վաճառքից կամ
այլ օտարումից ստացված շահույթը, որոնց համար առանձին հաշիվ
նախատեսված չէ: Շահույթը հաշվարկվում է որպես ակտիվի վաճառքի
գնի կամ օտարման գումարի և դրա ձեռքբերման գնի տարբերություն:
6520 Վերավաճառքի արժեթղթերի գնահատումից ստացված շահույթ
Այս հաշիվը ներկայացնում է վերավաճառքի արժեթղթերի ձեռքբերման
գնի ճշտման արդյունքում ստացված չիրացված շահույթը: Ճշտումը
կատարվում է որպես արժեթղթերի գնահատում` ըստ շուկայական գնի:
Հաշիվը թղթակցում է «Վերավաճառքի արժեթղթերի շուկայական արժեքի
ճշտման հաշվի» հետ: Վերավաճառքի արժեթղթերի գնահատումից առաջացած
չիրացված շահույթը ներառվում է ընթացիկ տարվա շահույթի
հաշվարկում:
6521 Հիմնական միջոցների վերագնահատումից ստացված վնասների
վերականգնում
66 Արտառոց եկամուտներ
661 Արտառոց եկամուտներ
6611 Արտառոց եկամուտներ
67 Եկամտի ամփոփում
671 Եկամտի ամփոփում
6711 Եկամտի ամփոփում
Այս հաշիվը օգտագործվում է յուրաքանչյուր օրվա վերջում` եկամտի
և ծախսերի ժամանակավոր բոլոր հաշիվները փակելու համար, ըստ որի
որոշվում է ընթացիկ տարվա զուտ շահույթը/վնասը: Այս հաշիվը
թղթակցում է «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս»
հաշվի հետ:
ԿԱՐԳ 7000 ԾԱԽՍԵՐ
70 Տոկոսային ծախսեր
Հաշիվների այս խումբը ներկայացնում է բանկի պարտավորությունների համար
վճարված կամ հաշվարկված տոկոսային ծախսերը: Հաշվարկված (վճարվելիք)
տոկոսն այն ծախսն է, որը հաշվարկվել է, բայց չի վճարվել հաշվետու օրվա
դրությամբ: Վճարված տոկոսը կրեդիտագրվում է հաշվարկված տոկոսներ խմբի
համապատասխան հաշվի հետ, դեբետագրվում այս խմբի համապատասխան տոկոսային
ծախսի հաշվի հետ:
701 Տոկոսային ծախսեր թղթակցային հաշիվների գծով
7011 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերի հետ թղթակցային
հաշիվների գծով
7012 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերի հետ թղթակցային
հաշիվների գծով
702 Տոկոսային ծախսեր ավանդների գծով
7021 Տոկոսային ծախսեր ոսկով ավանդների գծով
7022 Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկից ավանդների գծով
7023 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից ավանդների գծով
7024 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից ավանդների գծով
7025 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ավանդների գծով
7026 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից ավանդների
գծով
7027 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ պետական մասնակցությամբ
ձեռնարկություններից ավանդների գծով
7028 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ իրավաբանական անձի կարգավիճակով
ոչ պետական սուբյեկտներից ավանդների գծով
7029 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի
կարգավիճակով սուբյեկտներից ավանդների գծով
7030 Տոկոսային ծախսեր իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
ռեզիդենտ սուբյեկտներից ավանդների գծով
7031 Տոկոսային ծախսեր իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
ոչ ռեզիդենտ սուբյեկտներից ավանդների գծով
7032 Տոկոսային ծախսեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող
ռեզիդենտ կազմակերպություններից ավանդների գծով
7033 Տոկոսային ծախսեր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ
ռեզիդենտ կազմակերպություններից ավանդների գծով
7034 Տոկոսային ծախսեր միջազգային ֆինանսական
կազմակերպություններից ավանդների գծով
704 Տոկոսային ծախսեր վարկերի գծով
7041 Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկից ստացված վարկերի գծով
7042 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից ստացված վարկերի գծով
7043 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից ստացված վարկերի գծով
705 Տոկոսային ծախսեր օվերդրաֆտների գծով
7051 Տոկոսային ծախսեր ՀՀ կենտրոնական բանկից ստացված
օվերդրաֆտների գծով
7052 Տոկոսային ծախսեր ռեզիդենտ բանկերից ստացված օվերդրաֆտների գծով
7053 Տոկոսային ծախսեր ոչ ռեզիդենտ բանկերից ստացված
օվերդրաֆտների գծով
706 Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված արժեթղթերի գծով
Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Բանկի կողմից թողարկված
արժեթղթերի դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ:
7061 Տոկոսային ծախսեր ավանդային հավաստագրերի գծով
7062 Տոկոսային ծախսեր մուրհակների գծով
7063 Տոկոսային ծախսեր պարտատոմսերի գծով
7064 Տոկոսային ծախսեր բանկի կողմից թողարկված այլ արժեթղթերի գծով
709 Տոկոսային ծախսեր ֆակտորինգային և լիզինգային գործառնությունների
գծով
7091 Տոկոսային ծախսեր ֆակտորինգային գործառնությունների գծով
Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Ֆակտորինգի դիմաց
հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ:
7092 Տոկոսային ծախսեր լիզինգային գործառնությունների գծով
Այս հաշիվը ներկայացնում է ֆինանսական լիզինգի գծով տոկոսային
ծախսեր, որոնք ներառվում են լիզինգի նվազագույն վճարումներում:
Երբ վճարումները կատարվում են, ապա մի մասը գրանցվում է
«Տոկոսային ծախսեր լիզինգային գործառնությունների գծով» հաշվին`
օգտագործելով տոկոսային մեթոդը: Յուրաքանչյուր նվազագույն
լիզինգային վճարման և տոկոսային ծախսերի գումարի միջև եղած
տարբերություն գրանցվում է որպես մայր գումարի մարում`
թղթակցելով «Ֆինանսական լիզինգների գծով պարտավորություններ»
հաշվի հետ
710 Տոկոսային ծախսեր ստորադաս փոխառությունների գծով
7101 Տոկոսային ծախսեր ստորադաս փոխառությունների գծով
Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Ստորադաս
փոխառությունների դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ
711 Այլ տոկոսային ծախսեր
7111 Այլ տոկոսային ծախսեր
Վճարվելիք տոկոսները կրեդիտագրվում են «Այլ պարտավորությունների
դիմաց հաշվարկված տոկոսներ» հաշվի հետ
72 Հատկացումներ պահուստաֆոնդերին
721 Հատկացումներ պահուստաֆոնդերին
Հաշիվների այս խումբը ներկայացնում է գործող կարգերին
համաձայն վատորակ ակտիվների դուրսգրման նպատակով
ստեղծվող պահուստներին հատկացումները
7211 Հատկացումներ վարկերի հնարավոր կորուստների ծածկման
պահուստաֆոնդին
7212 Հատկացումներ արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման
պահուստաֆոնդին
7213 Ստացվելիք գումարներ, որոնց համար նախատեսված չեն
պահուստներ, դուրսգրումներ
73 Վճարված վարձավճարներ
731 Վճարված վարձավճարներ
Հաշիվների այս խումբը ներկայացնում է տարբեր ծառայությունների դիմաց
կատարված ծախսերը» որոնք ներառում են կոմիսիոն վճարներ, տույժեր,
տուգանքներ և ծախսեր` կատարված բանկային այլ գործառնությունների`
երաշխիքների, պարտամուրհակների ընդունման, ակրեդիտիվների,
լիազորագրային գործունեության և հանրապետական ու տեղական
բյուջեներին մատուցված ծառայությունների և այլ ծառայությունների
գծով:
7311 Կոմիսիոն վճարումների գծով ծախսեր
7312 Տուգանքների և տույժերի գծով ծախսեր
7313 Երաշխիքների, պարտամուրհակների ընդունման, ակրեդիտիվներով և
լիազորագրային գործառնությունների գծով ծախսեր
74 Կառավարչական ծախսեր
741 Ծախսեր անձնակազմի գծով
7411 Մշտական աշխատողներին տրվող աշխատավարձ
7412 Պայմանագրային աշխատողներին տրվող աշխատավարձ
7413 Պարգևատրումներ և լրավճարներ
7414 Արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի համար վճարումներ
7415 Հատկացումներ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին
7416 Հատկացումներ սոցիալական ապահովության հիմնադրամին
7417 Անձնակազմի ուսուցման ծախսեր
7418 Անձնակազմի այլ ծախսեր
742 Կառավարչական ծախսեր
7421 Բանկի շենքի վարձակալության ծախսեր
7422 Բանկի շենքի տեխնիկական սպասարկման և պահպանման գծով ծախսեր
7423 Բանկի սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր
7424 Անվտանգության ապահովման ծախսեր
7425 Աուդիտի և այլ խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր
7426 Կապի և հաղորդակցական միջոցների գծով ծախսեր
7427 Հարկեր և ապահովագրություններ
7428 Վարկերի տրամադրման և վերադարձման գծով ծախսեր
7429 Գործուղման ծախսեր
7430 Բանկի փոխադրամիջոցների սպասարկման և պահպանման գծով ծախսեր
7431 Գրասենյակային ծախսեր
7432 Այլ ծախսեր
744 Ամորտիզացիոն ծախսեր
7441 Ամորտիզացիոն ծախսեր-շենքեր, շինություններ
7442 Ամորտիզացիոն ծախսեր-համակարգիչներ և հաղորդակցման
սարքավորումներ
7443 Ամորտիզացիոն ծախսեր-փոխադրամիջոցներ
7444 Ամորտիզացիոն ծախսեր-այլ հիմնական միջոցներ
7445 Ամորտիզացիոն ծախսեր-ֆինանսական լիզինգով վարձակալած հիմնական
միջոցներ
Այս հաշիվը ներկայացնում է ֆինանսական լիզինգի համաձայն
կապիտալիզացված հիմնական միջոցների գծով ամորտիզացիոն ծախսերը:
Ամորտիզացիոն ծախսերը պետք է հիմնվեն այդ միջոցների օգտակար
տևողության վրա` հաշվի առնելով հաշվարկված մնացորդային արժեքը,
եթե սեփականատիրական իրավունքը պետք է փոխանցվի բանկին լիզինգի
ժամկետի ավարտից հետո: Եթե այդ իրավունքը հետ է վերադարձվում
վարձատուին, ապա ամորտիզացիոն ծախսը պետք է հիմնվի լիզինգի
ժամանակաշրջանի վրա, եթե այն ավելի կարճ է, քան կապիտալիզացված
ակտիվի հաշվարկված օգտակար տևողությունը: Կիրառվող
ամորտիզացիոն մեթոդը պետք է համապատասխանի բանկի կողմից
ընդունված ամորտիզացիայի պահանջներին:
745 Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ծախսեր
7451 Ամորտիզացիոն ծախսեր-վարձակալված հիմնական միջոցներին ուղղված
կապիտալ ներդրումների գծով
Այս հաշիվը ներկայացնում է վարձակալված հիմնական միջոցներին
ուղղված կապիտալ ներդրումների ամորտիզացիոն ծախսեր, որոնք բանկը
կատարում է գործառնական լիզինգի պայմանագրի համաձայն:
Վարձակալված հիմնական միջոցներին ուղղված կապիտալ ներդրումները
պետք է ամորտիզացվեն դրանց օգտակար տևողության կամ լիզինգային
պայմանագրի տևողության ընթացքում` նայած թե որն է ավելի կարճ:
Լիզինգի ժամանակաշրջանը պետք է ներառի ցանկացած վերականգնման
շրջան, եթե, իհարկե, հնարավոր է, որ պայմանագիրը կերկարաձգվի:
7452 Ամորտիզացիոն ծախսեր-գուդվիլ
7453 Ամորտիզացիոն ծախսեր-լիցենզիաներ, ապրանքանիշեր և այլ ոչ
նյութական ակտիվներ
7454 Ամորտիզացիոն ծախսեր-համակարգչային ծրագրեր
7455 Ամորտիզացիոն ծախսեր-կազմակերպական ծախսեր
7456 Ամորտիզացիոն ծախսեր-այլ ոչ նյութական ակտիվներ
75 Հասարակական կապերի գծով ծախսեր
751 Հասարակական կապերի գծով ծախսեր
7511 Գովազդի ծախսեր
7512 Ներկայացուցչական ծախսեր
7513 Հասարակական կապերի գծով ծախսեր
7514 Անդամավճարներ
76 Վնասներ
761 Վնասներ
7611 Վնասներ հիմնական միջոցների օտարումից
Այս հաշիվը ներկայացնում է հիմնական միջոցների օտարումից
առաջացած վնասները: Վնասները հաշվարկվում են որպես հաշվեկշռային
արժեքի և վաճառքի գնի միջև եղած բացասական տարբերություն:
Մնացորդային արժեքը որոշվում է որպես հաշվեկշռային արժեքի և
հաշվարկված ամորտիզացիայի տարբերություն` օտարման օրվա
դրությամբ: Եթե ակտիվը նախկինում վերագնահատվել է, ապա
վերագնահատման հաշվարկված գումարը դուրս է գրվում «Հիմնական
միջոցների վերագնահատման պահուստ» հաշվից` թղթակցելով «Նախորդ
ժամանակաշրջանի չբաշխված եկամուտների կուտակում» հաշվի հետ,
այնպես որ այն չներառվի ընթացիկ տարվա շահույթի/վնասի հաշվարկի
մեջ:
7612 Վնասներ վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքից
Այս հաշիվը ներկայացնում է վերավաճառքի համար նախատեսված
բաժնետոմսերի և պարտատոմսերի իրացումից առաջացած վնասը: Վնասը
հաշվարկվում է որպես վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի
վաճառքի գնի (ավելի ցածր) և հաշվեկշռային գնի միջև եղած
տարբերություն` արտահայտված վերջին գնահատման արդյունքներով:
7613 Վնասներ վաճառքի համար նախատեսված արժեթղթերի վաճառքից
Այս հաշիվը ներկայացնում է վաճառքի համար նախատեսված
բաժնետոմսերի և պարտատոմսերի իրացումից առաջացած վնասը: Վնասը
հաշվարկվում է որպես վաճառքի համար նախատեսված արժեթղթերի
վաճառքի գնի (ավելի ցածր) և ձեռքբերման գնի տարբերություն:
Նշված դեպքում «Վաճառքի համար նախատեսված արժեթղթերի շուկայական
արժեքի ճշտման» հաշիվը թղթակցում է «Վաճառքի համար նախատեսված
արժեթղթերի գնահատումից առաջացած չիրացված շահույթ/ վնաս» հաշվի
հետ:
7614 Վնասներ երկարաժամկետ արժեթղթերի վաճառքից
Այս հաշիվը ներկայացնում է երկարաժամկետ արժեթղթերի իրացումից
առաջացած վնասը: Վնասը հաշվարկվում է որպես այդ արժեթղթերի
վաճառքի գնի (ավելի ցածր) և ձեռքբերման գնի կամ արժեքի
երկարատև նվազումից վերագնահատված գումարի տարբերություն:
7615 Վնասներ արժեթղթերի վերագնահատումից
Այս հաշիվը ներկայացնում է վերավաճառքի համար նախատեսված
արժեթղթերի վերագնահատումից ստացված չիրացված վնասը որպես դրանց
ձեռքբերման գնի ճշգրտման արդյունք` վերջին շուկայական իրական
գինը արտացոլելու նպատակով: Այս հաշիվը թղթակցում է
«Վերավաճառքի համար նախատեսված արժեթղթերի գնահատումից առաջացած
չիրացված շահույթ/վնաս» հաշվի հետ: Վերավաճառքի արժեթղթերի
վերագնահատումից ստացված չիրացված վնասը ներառվում Է «Ընթացիկ
տարվա շահույթ կամ վնաս» հաշվում:
7616 Վնասներ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններից
Այս հաշիվը ներկայացնում է արտարժույթի առք ու վաճառքից կամ
փոխանակումից առաջացած իրացված վնասը: Այս գործառնությունները
պետք է տարբերակվեն հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում
առաջացած չիրացված արտարժութային տարբերություններից, որը
գրանցվում է «Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած
արտարժութային տարբերությունների համար պահուստ» հաշվում:
7617 Արտարժույթի վերագնահատման բացասական արդյունք
7618 Վնասներ ոսկով գործառնություններից
Այս հաշիվը ներկայացնում է ոսկու վաճառքից ստացված վնասները:
Իրացված վնասը հաշվարկվում է որպես իրացման գնի և հաշվեկշռային
(ձեռքբերման սկզբնական կամ վերագնահատված) գնի տարբերություն:
7619 Ոսկու վերագնահատման բացասական արդյունք
7620 Վնասներ այլ գործառնություններից
Այս հաշիվը ներկայացնում է վաճառքից կամ այլ օտարումից, ինչպես
նաև այն գործառնություններից առաջացած վնասը, որոնց համար
առանձին հաշիվ նախատեսված չէ: Վնասը հաշվարկվում է որպես ակտիվի
վաճառքի գնի կամ օտարման գումարի և դրա ձեռքբերման գնի
տարբերություն:
7621 Վերավաճառքի արժեթղթերի վերագնահատման բացասական արդյունք
7622 Հիմնական միջոցների վերագնահատումից ստացված վնասների
վերականգնում
763 Վնասներ հիմնական միջոցների վերագնահատումից
7631 Վնասներ հիմնական միջոցների վերագնահատումից
7632 Վնասներ հիմնական միջոցների արժեքի երկարատև իջեցումից
77 Հաշվարկված հարկեր
771 Հաշվարկված հարկեր
7711 Հաշվարկված հարկեր հանրապետական գանձապետարանի գծով
7712 Հաշվարկված հարկեր տեղական գանձապետարանի գծով
7713 Ծախսեր` հետաձգված հարկերի գծով
78 Արտառոց ծախսեր
781 Արտառոց ծախսեր
7811 Արտառոց ծախսեր
ԿԱՐԳ 8000 ՀԵՏՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
80 Պահանջներ և պարտավորություններ երաշխավորությունների և վճարման
փաստաթղթերի գծով
801 Տրամադրված երաշխավորություններ
8011 Վարկային երաշխավորություններ
8012 Այլ երաշխավորություններ
8013 Վարկային երաշխավորություններ բանկի հետ կապված անձանց գծով
8014 Այլ երաշխավորություններ բանկի հետ կապված անձանց գծով
802 Վարկային գիծ
8021 Վարկային գծերի առավելագույն սահմանաչափեր
8022 Վարկային գծերի չօգտագործված մասը
8023 Վարկային քարտերի սահմանաչափեր
803 Ակրեդիտիվներ և վճարման փաստաթղթեր
8031 Ակրեդիտիվներ
8032 Վճարային հանձնարարագրեր
8033 Այլ վճարային փաստաթղթեր
81 Կանխիկ (սպոտ) և ժամկետային գործառնություններ
811 Կանխիկ (սպոտ) գործառնություններ
8111 2 օրվա ընթացքում արտարժույթի վաճառքի համար
8112 2 օրվա ընթացքում արժեթղթերի վաճառքի համար
8113 2 օրվա ընթացքում արտարժույթի գնման համար
8114 2 օրվա ընթացքում արժեթղթերի գնման համար
812 Ժամկետային գործառնություններ
8121 Արտարժույթի վաճառքի համար
8122 Արժեթղթերի վաճառքի համար
8123 Արտարժույթի գնման համար
8124 Արժեթղթերի գնման համար
813 Օպցիոններ
8131 Արտարժույթի վաճառքի համար
8132 Արժեթղթերի վաճառքի համար
8133 Արտարժույթի գնման համար
8134 Արժեթղթերի գնման համար
814 Չիրացված փոխարժեքային տարբերություններ
8141 Արտարժույթի գծով
8142 Արժեթղթերի գծով
ԿԱՐԳ 9000 ԾԱՆՈՒՑՈՒՄ
90 Գրավ
901 Ստացված գրավ
9011 Պետական արժեթղթեր
9012 Այլ արժեթղթեր
9013 Ոսկու ստանդարտացված ձուլակտորներ
9014 Թանկարժեք զարդեր, ոսկու ջարդոն և թանկարժեք քարեր
9015 Անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ
9016 Պատրաստի արտադրանք և ապրանքներ
9017 Այլ գրավ
902 Ստացված երաշխավորություններ
9021 Վարկային երաշխավորություններ
9022 Այլ երաշխավորություններ
903 Տրամադրված գրավ
9031 Պետական արժեթղթեր
9032 Այլ արժեթղթեր
9033 Անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ
9034 Այլ գրավ
91 Դուրսգրումներ
911 Դուրսգրումներ
9111 Ծախսերով դուրս գրված վարկեր
9112 Ծախսերով դուրս գրված դեբիտորական պարտքեր
9113 Ակտիվներ` դուրս գրված գլխավոր պահուստի միջոցներից
9114 Դուրս գրված տոկոսներ վարկերից
92 Գործառնական լիզինգ
921 Ըստ գործառնական լիզինգի վարձով տրված
9211 Փոխադրամիջոցներ և սարքավորումներ
9212 Այլ հիմնական միջոցներ
9213 Այլ ակտիվներ
922 Ըստ գործառնական լիզինգի օգտագործվող
9221 Փոխադրամիջոցներ և սարքավորումներ
9222 Այլ հիմնական միջոցներ
9223 Այլ ակտիվներ
93 Տրաստային պայմանագրի համաձայն կառավարվող գումարներ
931 Տրաստային պայմանագրի համաձայն կառավարվող գումարներ
9311 Տրաստային պայմանագրի համաձայն կառավարվող արժեթղթեր
9312 Տրաստային պայմանագրի համաձայն կառավարվող այլ ակտիվներ
94 Արժեքների պահպանում
941 Ի պահ ընդունված արժեքներ
9411 Պետական արժեթղթեր
9412 Այլ արժեթղթեր
9413 Թանկարժեք մետաղներ
9415 Այլ արժեքավոր իրեր
942 Ի պահ տրված արժեքներ
9421 Պետական արժեթղթեր
9422 Այլ արժեթղթեր
9423 Թանկարժեք մետաղներ
9424 Այլ արժեքավոր իրեր