040.1258.130906
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2006 թվականի N 1258-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. 17064 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 16703 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 16 տոկոս բաժնետոմսերը (այսուհետ` գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:
1.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 16 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 2730 հազ. դրամ, որը համապատասխանում է 2730 բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 250 դրամ:
1.4. «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 15694 հազ. դրամ, այդ թվում`
կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 4480 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարներ` 2700 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 1700 հազ. դրամ,
այլ կրեդիտորական պարտքեր` 2050 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով` 960 հազ. դրամ,
կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողներին այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 3804 հազ. դրամ:
Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
1.5. «ՇՄՇ-23» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2005 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
գ) բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
1.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ