Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԱՔՈՂ-ՏԵՂԱՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԱՔՈՂ-ՏԵՂԱՓՈԽՈՂ, ԱՌԱՔՈՂ-Բ ...

25.08.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.11.1997  -ից մինչեւ   25.08.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 265-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 1997 թվականի թիվ 15

 

i

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԱՔՈՂ-ՏԵՂԱՓՈԽՈՂ, ԱՌԱՔՈՂ-ԲԱՇԽՈՂ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՂ-ԲԱՇԽՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 20-ի «դ» կետով որոշեց`

Հաստատել բնական գազի համակարգում Առաքող-Տեղափոխող, Առաքող-Բաշխող և Տեղափոխող-Բաշխող իրավաբանական անձերի միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը (հավելված 1.2.3):

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ -----

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

 

   «-----»-----------------199  թ.            ք. ---------------

 

-------------------------------------------------------------------------

                (գազը վաճառող ձեռնարկության անվանումը)

 

-------------------------------------------------------------------------

 

(այսուհետև` Վաճառող), ի դեմս տնօրեն (նախագահ) --------------------------

 

-------------------------------------------------------------------, որը

(տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)

 

գործում է համաձայն ------------------------------------------------------

(գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)

 

մի կողմից և ------------------------------------------------------------

(գազը գնող ձեռնարկության անվանումը)

 

(այսուհետև` Գնորդ), ի դեմս տնօրեն (նախագահ) ----------------------------

 

-------------------------------------------------------------------, որը

(տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)

 

գործում է համաձայն ------------------------------------------------------

(գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կազմեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

Հոդված  1

 

Պայմանագրի առարկան

 

1.1. Սույն պայմանագրի առարկա է հանդիսանում բնական գազի առքը և վաճառքը:

1.2. Վաճառողը պարտավորվում է բնական գազը առաքման կետ հասցնել ու Գնորդին վաճառել, իսկ Գնորդը պարտավորվում է գնել այն սույն պայմանագրի պայմաններին համաձայն և իրացնել սպառողներին համաձայն նրանց հետ իր կողմից կնքվող պայմանագրերի պայմանների ու ժամկետների:

1.3. Սույն պայմանագրի գործողության ընթացքում Կողմերը ղեկավարվում են «Բնական գազից օգտվելու կանոններով» և ՀՀ օրենսդրության այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված  2

 

Սահմանումներ

 

Բացառությամբ այն դեպքերի, երբ բովանդակությունը այլ իմաստ է պարունակում, սույն պայմանագրում օգտագործված տերմինները նշանակում են.

2.1. «Բնական գազ» , կամ «Գազ» - բնական գազ, որի որակական ցուցանիշները համապատասխանում են ԳՈՍՏ 5542 - 87 «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:

2.2. «Նորմալ խորանարդ մետր» , կամ «ՆԽՄ» - չոր գազի քանակություն, որը գրավում է Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ քառ. ճնշման պայմաններում մեկ խորանարդ մետր ծավալ:

2.3. «Կիլոկալորիա» կամ «կկալ» - արտահամակարգային չափման միավոր, որը հավասար է 4186.8 Ջոուլի:

2.4. «Ստորին տեսակարար ջերմարարություն» կամ «ՍՏՋ» - ջերմության քանակ, արտահայտված կիլոկալորիայով, որը ստացվում է 101.325 կՊա ճնշման տակ գտնվող հավելյալ օդով մեկ նորմալ խորանարդ մետր չոր գազի այրումից, պայմանով, որ այրման արգասիքները գտնվում են գազային վիճակում:

2.5. «Կոնդենսացման աստիճան» կամ «Ցողի կետ» - Ցելսիուսի սանդղակով արտահայտված ջերմաստիճան, որի ժամանակ սկսվում է գազում պարունակվող հեղուկացվող բաղադրիչների կոնդենսացումը:

2.6. «Գազի ճնշում» - գազատարի մեջ գազի բացարձակ ճնշման և մթնոլորտային ճնշման տարբերություն, արտահայտված կգ/սմ քառ.:

2.7. «Օր» - 24 ժամանոց ժամանակահատված, սկսած նախորդ օրվա առավոտյան ժամը 10-ից և վերջացած տվյալ օրվա առավոտյան ժամը 10-ին:

2.8. «Ամիս» - ժամանակահատված, որը սկսվում է նախորդ ամսվա վերջին օրվա առավոտյան ժամը 10-ին և վերջանում տվյալ ամսվա վերջին օրվա առավոտյան ժամը 10-ին:

2.9. «Տարի» - ժամանակաշրջան, որը սկսվում է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 10-ին և վերջանում տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 10-ին:

2.10. «Հաշվառքի կայան» - կայան, որտեղ չափվում է առաքվող գազի քանակը:

 

Հոդված  3

 

Առաքման կետը

 

3.1. Որպես առաքման կետեր են հանդիսանում Վաճառողի կողմից լիազորված ձեռնարկության (Տեղափոխողի) հետևյալ Հաշվառքի կայանների

 

-------------------------------------------------------------------------

         (հաշվառքի կայանների անվանումները եվ գտնվելու վայրը)

 

ելքային փականների և Գնորդի գազատարների միացման կետերը:

Որպես առաքման ճնշում ընդունվում է Հաշվառքի կայանների ելքային փականի ելքում գազի ճնշումը:

3.2. Բնական գազի առաքումը մինչև առաքման կետեր և վաճառքը Գնորդին իրականացնում է Վաճառողի կողմից լիազորված կազմակերպությունը` Տեղափոխողը, որի փոխհարաբերությունները Գնորդի հետ կարգավորվում են առանձին տեխնիկական պայմանագրով: Տեխնիկական պայմանագիրը ուժի մեջ է մտնում Վաճառողի կողմից այն վավերացնելուց հետո:

 

Հոդված  4

 

ԳԱԶԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ՃՆՇՈՒՄԸ

 

4.1. Գազի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ 5542 - 87 «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:

4.2. Գազի ցողի կետը, ըստ ջրի, պետք է լինի`

* ձմռան շրջանում ------------ -ից մինչև -------------- -ը ------- օC

* ամռան շրջանում ------------ -ից մինչև -------------- -ը ------- օC առաքման փաստացի ճնշումների պայմաններում (կետ 4.6):

4.3. Գազի ստորին տեսակարար ջերմարարությունը (ՍՏՋ) պետք է լինի ոչ պակաս, քան ---------- կկալ/նխմ և ոչ ավելի քան ------------ կկալ/նխմ:

4.4. Գազի բազային ստորին տեսակարար ջերմարարությունը (ՍՏԳբ) հավասար է --------------- + --------------- կկալ/նխմ:

-

4.5. Եթե առաքվելիք գազի ՍՏՋ-ն վեց ամիս շարունակ չի համապատասխանում վերը նշված տիրույթին, ապա Կողմերից մեկի նախաձեռնությամբ կատարվում է պայմանագրի պայմանների վերանայում, որը կարող է ձևակերպվել երկկողմանի լրացուցիչ համաձայնագրի կամ արձանագրության ձևով և որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:

4.6. Առաքման կետերում գազի ճնշումը պետք է լինի`

 

--------------------------------------------------------------- կգ/սմ քառ. (հաշվարկի կայանի (ԳԲԿ-ի) անվանումը (նվազագույն ճնշումը) (առավելագույն

ճնշումը)

 

--------------------------------------------------------------- կգ/սմ քառ. (հաշվարկի կայանի (ԳԲԿ-ի) անվանումը (նվազագույն ճնշումը) (առավելագույն

ճնշումը)

 

-------------------------------------------------------------- կգ/սմ քառ. (հաշվարկի կայանի (ԳԲԿ-ի) անվանումը (նվազագույն ճնշումը) (առավելագույն

ճնշումը):

 

4.7. Գազի առաքումների կամ ընդունման դադարեցումից հետո առաքումները վերսկսելիս, Վաճառողը պարտավոր է սույն պայմանագրով որոշված գազի օրական քանակությունները և առաքման ճնշումները ապահովել առաքումները սկսելուց հետո առնվազն ----------- ժամվա ընթացքում:

4.8. Եթե առաքվելիք գազի որակը և (կամ) ճնշումը չի համապատասխանում 4.1, 4.2, 4.3 և 4.6 հոդվածներում նշված ցուցանիշներին, ապա այդպիսի գազը համարվում է անորակ: Նման դեպքում Վաճառողը անմիջապես, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում պարտավոր է տեղեկացնել Գնորդին առաքվելիք գազի որակի և ճնշման մասին և Գնորդը իրավասու է հրաժարվել այդ գազից, կամ ընդունել այն ամբողջությամբ կամ մասնակի: Եթե Գնորդը որոշում է ընդունել այդպիսի գազն ամբողջությամբ կամ մասնակի, ապա նա վճարում է այդ գազի համար համաձայն 4.9 հոդվածի:

4.9. Այն դեպքում, երբ Գնորդը գազ է գնում, որը չի համապատասխանում հոդված 4-ով նախատեսված պահանջներին`

* ծծումբ պարունակող բաղադրիչների պարունակությունը չի համապատասխանում ԳՈՍՏ 5542-87-ի պահանջներին

* գազի ցողի կետը ըստ ջրի չի համապատասխանում 4.2 հոդվածի պահանջներին

* գազի ՍՏԳ չի համապատասխանում 4.3 հոդվածի պահանջներին

* գազի ճնշումը չի համապատասխանում 4.6 հոդվածի պահանջներին, ապա Վաճառողը Գնորդին պետք է վճարի տուգանք, որը հավասար է`

 

                         V1 x C      a

                        -------- x ----

                          1000     100

 

որտեղ`

 

V1 - անորակ գազի քանակությունն է, նխմ

 

C - սույն պայմանագրի 8.1 հոդվածով սահմանված բնական գազի վաճառքի

սակագինն է` ներառյալ ԱԱՀ-ը,

 

a - գազի որակի ցուցանիշների անհամապատասխանելիությունը հաշվի առնող

գործակից է, մեկ ցուցանիշի անհամապատասխանելիության դեպքում`

a = ------օ/օ, մեկից ավելի ցուցանիշների անհամապատասխանելիության

դեպքում` a = -------- օ/օ:

 

Հոդված 5

 

ԱՌԱՔՄԱՆ ՔԱՆԱԿԸ

 

5.1. Վաճառողը պարտավորվում է բնական գազը առաքել և Գնորդին վաճառել, իսկ Գնորդը պարտավորվում է այն գնել և իրացնել համաձայն սույն պայմանագրի պայմանների: Առք ու վաճառքի տարեկան քանակությունը կազմում է (V) ----- մլն նխմ: Նշված քանակության բաշխումը ըստ եռամսյակների, ամիսների և օրերի կատարվում է համաձայն Կողմերի կողմից հաստատված ժամանակացույցի, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

 

Հոդված  6

 

ՉԱՓՈՒՄՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

6.1. Կոմերցիոն հաշվարկները Վաճառողի և Գնորդի միջև կատարվում են համաձայն ԳԲԿ-ների հաշվառքի կայանների չափող սարքավորումների ցուցմունքների:

6.2. Հաշվառքի կայանները պետք է հանդերձված լինեն գազի ծախսը և քանակությունը չափող սարքերով, որոնց տեխնիկական և չափագիտական բնութագրերը պետք է համապատասխանեն կիրառվող ստանդարտների պահանջներին, և որոնք ստուգաչափված և վկայագրված պետք է լինեն ստանդարտացման իրավասու մարմինների կողմից:

6.3. Հաշվառքի կայանը պետք է պարունակի`

ա) գազի ծախսը և քանակությունը չափող սարքեր` մեկ կամ մեկից ավելի չափող խողովակներ, հանդերձված չափող տափօղակներով (մեկ տափօղակ` մեկ չափող խողովակի համար), չափող տափօղակի վրա առաջացած ճնշման անկումը գրանցող մեխանիկական կամ էլեկտրոնային սարքեր (ծախսաչափեր).

բ) գազի ճնշումը գրանցող սարքեր` գազի ավելցուկային կամ բացարձակ ճնշումն անընդհատ գրանցող մեխանիկական կամ էլեկտրոնային սարքեր (տեղադրվում է տափօղակից առաջ).

գ) գազի ջերմաստիճանը գրանցող սարքեր` գազի ջերմաստիճանը անընդհատ գրանցող մեխանիկական կամ էլեկտրոնային սարքեր.

դ) էլեկտրոնային (համակարգչային) հաշվիչ, եթե օգտագործվում են էլեկտրոնային չափող սարքեր:

Այլ սարքավորումների կիրառում պետք է նախապես համաձայնեցվի Գնորդի հետ:

6.4. Առաքվող գազի քանակի և որակական հատկանիշների չափումներին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն սույն պայմանագրին կից թիվ 1 աղյուսակում (հավելված թիվ 1) բերված ցուցանիշներին:

6.5. Գնորդը իրավունք ունի`

ա) ունենալ մշտական ներկայացուցիչներ Տեղափոխողի հաշվառքի կայաններում.

բ) մասնակցել քարտագրերի մշակման գործընթացին և ստորագրել առաքված գազի մասին կազմած ամսական (կամ օրական) փաստաթղթերը.

գ) իր ծախսերով տեղադրել Տեղափոխողի հաշվառքի կայանում զուգահեռ չափող սարքեր (բացառությամբ չափող տափօղակի).

դ) մասնակցել բնական գազի նմուշառմանը և նրա որակական հատկանիշների չափումների գործընթացին.

ե) ցանկացած ժամանակ ուղարկել իր ներկայացուցչին Տեղափոխողի հաշվառքի կայան օպերատիվ տեղեկություններ ստանալու համար.

զ) անհրաժեշտության դեպքում պահանջել արտապլանային ստուգումների անցկացում.

է) կապարակնքել Տեղափոխողի չափող սարքերի իմպուլսային գծերը և փականները:

6.6. Չափման այս կամ այն եղանակը ընտրելիս Կողմերը պետք է նախապատվությունը տան այն եղանակին, որն ապահովում է չափման ավելի բարձր դասը, և որի օգտագործումը բացառում է Կողմերի ազդեցությունը նրանց աշխատանքի վրա:

6.7. Յուրաքանչյուր պլանային կամ արտապլանային ստուգումների ժամանակ չափող սարքերը պետք է կարգաբերվեն այնպես, որպեսզի նվազագույնի հասցվի նրանց սխալանքը:

6.8. Արտապլանային ստուգումների մասին Կողմերը տեղյակ են պահում միմյանց այդ ստուգումները անցկացնելու օրվանից առնվազն երկու օր առաջ, որպեսզի ապահովվի Կողմերի և, անհրաժեշտության դեպքում, չեզոք իրավասու փորձագետների մասնակցությունը:

6.9. Եթե Կողմերը կամ չեզոք կազմակերպության ներկայացուցիչները հայտնաբերում են չափումների այնպիսի սխալներ, որոնք վնաս են հասցրել Կողմերից մեկին և այդ սխալ չափումների սկիզբը հնարավոր չէ որոշել, ապա ընդունվում է, որ այդ սխալ չափումները սկսվել են վերջին չվիճարկվող ստուգաչափման և սխալ չափման հայտնաբերման օրվա միջև ընկած ժամանակահատվածի կետում: Ամեն դեպքում ուղղումները պետք է կատարվեն մի ժամանակահատվածի համար, որը չի գերազանցում երկու ամիսը:

6.10. Արտապլանային ստուգումների ծախսերը կատարում է «մեղավոր» կողմը:

6.11. Համաձայն Գնորդի կողմից ներկայացված հայտի Վաճառողը (Տեղափոխողը) պարտավոր է չափող սարքերի այնպիսի ընտրություն անել, որպեսզի չափումը ապահովվի գրանցող սարքերի սանդղակի 30-100 օ/օ տիրույթում: Սպառման ծավալների հնարավոր փոփոխության դեպքում Գնորդը այդ մասին պաշտոնապես պետք է տեղեկացնի Վաճառողին (Տեղափոխողին), և եթե պահանջվի չափող սարքերի փոխարինում կամ հաշվառքի կայանի վերափոխում, ապա պետք է նաև փոխհատուցի այդ փոխարինման կամ վերափոխման հետ կապված Վաճառողի (Տեղափոխողի) ծախսերը: Նշված աշխատանքը կատարվում է Կողմերի համաձայնեցված ժամանակացույցի համաձայն:

6.12. Եթե սպառման համաձայնեցված քանակությունների փոփոխության պատճառով Վաճառողի (Տեղափոխողի) ծախսաչափի գրանցումը կատարվում է սանդղակի 30 օ/օ-ից ցածր տիրույթում, ապա ծախսը ընդունվում է հավասար ----- օ/օ-ի, իսկ եթե նշված պատճառով գրանցումը կատարվում է սանդղակի 100 օ/օ-ից բարձր տիրույթում, ապա ծախսը ընդունվում է հավասար ----- օ/օ-ի:

6.13. Եթե Վաճառողի (Տեղափոխողի) մեղքով (չափող սարքի և տափօղակի ոչ ճիշտ ընտրություն կամ փոխարինում և այլն) գրանցումը կատարվում է սանդղակի 30 օ/օ-ից ցածր տիրույթում, ապա ծախսը ընդունվում է հաշվարկված ծախսի ----- օ/օ-ի չափին հավասար: Եթե նույն պատճառով ծախսաչափի գրանցումը գերազանցում է սանդղակի 100 օ/օ-ը, ապա ծախսը ընդունվում է հավասար 100 օ/օ-ի:

--------------------------

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - 6.11, 6.12  և  6.13  հոդվածներում նշված չափման տիրույթի

ստորին սահմանը (30 օ/օ) բարձր ճշտության հաշվառքի սարքերի

կիրառման դեպքում կարող է փոխվել: Չափման տիրույթի նոր ստորին

սահման է հանդիսանում այն կետը, որից ցածր չափման սխալանքը

գերազանցում է 5.0 տոկոսը:

--------------------------

6.14.  Օպերատիվ տեղեկությունները գազաբաշխիչ կայաններից առաքված գազի քանակի, ճնշման և ջերմաստիճանի վերաբերյալ Վաճառողը (Տեղափոխողը) Գնորդին է հաղորդում երկու ժամը մեկ անգամ: Տեղեկությունները յուրաքանչյուր օրվա առաքված գազի քանակության մասին հաղորդվում են քարտագրերը հաշվարկելուց հետո, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրվա ժամը 12-ը:

6.15. Յուրաքանչյուր օրվա առավոտյան ժամը 10-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում Գնորդը Վաճառողին օպերատիվ տեղեկություններ է հաղորդում նախորդ օրվա օրական սպառումների մասին ըստ առանձին գազաբաշխիչ կայանների:

6.16. Տեղեկությունները առաքված գազի որակական ցուցանիշների վերաբերյալ հաղորդվում են Գնորդին համաձայն սույն պայմանագրին կից թիվ 1 աղյուսակում (հավելված թիվ 1) նշված պարբերությամբ, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը կազմվում և Գնորդին է տրամադրվում գազի որակը բնութագրող փաստաթուղթ (կամ գազի որակի սերտիֆիկատ, եթե Վաճառողի չափումները վավերացվում են ստանդարտացման մարմինների կողմից):

6.17. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո, երեք օրվա ընթացքում, Վաճառողը (Տեղափոխողը) և Գնորդը կազմում են գազի առք ու վաճառքի ակտ, որը երկկողմ ստորագրվելուց հետո հանդիսանում է վճարման հիմնական փաստաթուղթ: Ակտում նշվում է նաև հաշվարկային ամսում գազի միջին ստորին տեսակարար ջերմարարության արժեքը:

6.18. Վաճառողի (Տեղափոխողի) և Գնորդի միջև առաքված գազի քանակի և կամ որակի որոշման վերաբերյալ որևէ տարաձայնության առկայության դեպքում նույն ամսաթվով կազմվում է առք ու վաճառքի ամսական պայմանական ակտ, որում վաճառված-գնված գազի քանակը և կամ որակական ցուցանիշները հաշվվում են Վաճառողի (Տեղափոխողի) տվյալների հիման վրա: Վճարման առումով այս ակտը հավասարազոր է առք ու վաճառքի ամսական ակտին: Տարաձայնությունը սույն պայմանագրի 6.19 հոդվածով նախատեսված կարգով լուծելուց հետո, ճշտվում է տարբերությունը, որը հաշվի է առնվում հաջորդ ամսվա առաքման-ընդունման ակտում:

6.19. Եթե Կողմերը համաձայնության չեն գալիս գազի քանակի և կամ որակի որոշման հարցում ծագած տարաձայնությունների վերաբերյալ, ապա վեճը լուծվում է երկկողմանի ընտրված չեզոք կազմակերպության կողմից: Այն դեպքում, երբ Կողմերը համաձայնության չեն գալիս չեզոք կազմակերպության ընտրության հարցում, ապա այդ տարաձայնությունները լուծվում են սույն պայմանագրի 11 հոդվածի համաձայն:

 

Հոդված  7

 

ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7.1. Գազի պայմանագրային քանակի բաշխումը ըստ ամիսների կատարվում է, որպես կանոն, հավասարաչափ, ելնելով ամսվա միջին օրական ծավալներից: Կողմերի համաձայնությամբ հնարավոր է ամսական ծավալների փոփոխում: Բնական գազի ամսական առաքման ծավալների իր առաջարկները Գնորդը ներկայացնում է Վաճառողին առաքման ամսվանից 10 օր առաջ:

7.2. Գնորդը պարտավորվում է հաշվետու ամսվանից 10 օր առաջ Վաճառողին գրավոր հայտնել իր պատրաստությունը ընդունելու առաքվող գազը:

7.3. Գնորդի խնդրանքով հնարավոր է գազի ոչ հավասարաչափ առաքում ըստ Կողմերի համաձայնեցված գրաֆիկի:

7.4. Չնախատեսված հանգամանքների պատճառով (ֆորս-մաժոր, պլանային և համաձայնեցված վերանորոգում) գազի առաքման կամ ընդունման ծավալների փոփոխման դեպքում Կողմերը պարտավորվում են օպերատիվ կարգով դիտարկել գազամատակարարման աշխատանքներին վերաբերվող հարցերը:

 

Հոդված  8

 

ԳԱԶԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԸ

 

8.1. Գնորդին վաճառվող գազի սակագինը (C) յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի դիմաց հավասար է ------------- ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հաշվված հաշվետու ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի հաշվարկային կուրսով:

8.2. Եթե հաշվարկային ամսում գազի փաստացի ՍՏՋ-ը տարբերվում է 4.4 հոդվածով նշված ՍՏՋ-յան արժեքից, ապա գազի վաճառքի սակագինը վերահաշվարկվում է համաձայն հետևյալ բանաձևի`

 

qp

C1 = -------- x C

qb

 

որտեղ`

 

C  - սույն պայմանագրի 8.1 հոդվածով սահմանված բնական գազի վաճառքի

սակագինն է` ներառյալ ԱԱՀ-Ը,

 

qp - տվյալ ամսում գազի միջին փաստացի ՍՏՋ-ն է, կկալ/նխմ

qb - գազի բազային ՍՏՋ-ն է համաձայն 4.4 հոդվածի, կկալ/նխմ

 

8.3. Գազի իրացումը, վճարումները և ֆինանսական հոսքերի կարգավորումը իրականացվում են համաձայն ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգի:

 

Հոդված  9

 

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9.1. Գնորդը իր պարտականությունները կատարելիս պարտավոր է ղեկավարվել գործող ստանդարտների, կանոնների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներով: Վթարի վտանգի, կամ նրա առաջացման դեպքում Գնորդը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղյակ պահել Վաճառողին և Վաճառողը պարտավոր է դադարեցնել կամ սահմանափակել գազամատակարարումը:

9.2. ---------------------------------------------------------------- սույն պայմանագրի 4.2 հոդվածի պահանջներին, ապա Գնորդը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով գազատարներում առաջացած խցանումների և հիդրավլիկ ռեժիմի խախտման համար: Այսպիսի դեպքերում խցանումների չեզոքացման և հիդրավլիկ ռեժիմի կարգավորման հետ կախված լրացուցիչ ծախսերը կատարում է Վաճառողը:

9.3. Եթե Վաճառողը չի բավարարում պայմանագրում նշված Գնորդի ամսական պահանջարկը, ապա նա տուգանք է վճարում Գնորդին չառաքված գազի ծավալի գնի ---------- օ/օ-ի չափով, եթե չառաքելու պատճառը պայմանավորված չէ ֆորս-մաժորային հանգամանքներով, պլանային կամ փոխհամաձայնեցված վերանորոգումներով: Չառաքված գազը Վաճառողի կողմից չի փոխհատուցվում:

9.4. Եթե Գնորդը չի ընդունում պայմանագրում նշված ամսական ծավալը, ապա նա տուգանք է վճարում Վաճառողին չընդունված գազի ծավալի գնի ------ օ/օ-ի չափով, եթե չընդունելու պատճառը պայմանավորված չէ ֆորս-մաժորային հանգամանքներով, պլանային կամ փոխհամաձայնեցված վերանորոգումներով: Գնորդը պարտավորվում է հաջորդ ամիսների ընթացքում ընդունել չընդունված գազի քանակը:

9.5. Գնորդը սույն պայմանագրի 8.1 հոդվածը խախտելու դեպքում Վաճառողին վճարում է տուգանք յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չկատարված վճարումների ------- օ/օ-ի չափով, բայց ոչ ավելի քան չվճարված գումարի ------- օ/օ-ը:

9.6. Սույն պայմանագրի 4.9 հոդվածով որոշված տուգանքները կիրառվում են միայն այն դեպքում, երբ Գնորդը անորակ գազի պատճառով տուգանք է կրել սպառողից (սպառողներից):

 

Հոդված  10

 

ՖՈՐՍ - ՄԱԺՈՐ

 

10.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում Կողմերը ազատվում են պատասխանատվությունից, եթե դա կապված է եղել անհաղթահարելի ուժի պայմանների (տարերային աղետներ, գազամուղի և ստորգետնյա պահեստ-կայանի վթարներ, իրավասու պետական մարմինների որոշումներ) հետ և, եթե դրանք անմիջականորեն ազդել են պայմանագրային պարտավորությունների կատարման վրա:

10.2. Ֆորս-մաժորային պայմանների առաջացման և ավարտի մասին Կողմերը պարտավոր են տեղյակ պահել միմյանց անմիջապես, սակայն ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում:

10.3. Ֆորս-մաժորային պայմանների սկիզբը և ավարտը պետք է հաստատվի այդպիսի պայմանները հաստատող ՀՀ իրավասու մարմնի կողմից:

 

Հոդված  11

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11.1. Սույն պայմանագրով չկարգավորվող հարցերը լուծվում են համաձայն ՀՀ գործող օրենսդրության:

11.2. Պայմանագրի գործողության ընթացքում ծագող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է Պետական արբիտրաժի միջոցով:

 

Հոդված  12

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

--------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------

 

(Սույն հոդվածով ամրագրված պայմանները չպետք է հակասեն սույն պայմանագրի մնացած հոդվածների դրույթներին և ՀՀ գործող օրենսդրությանը):

 

Հոդված  13

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

13.1. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելուց և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում գրանցվելուց հետո` սկսած «------»

 

---------- 19 ---- թ. և գործում է մինչև «-----»----------- 199  թ.:

 (ամսաթիվ)                                      (ամսաթիվ)

 

13.2. Առաքումները սկսելու մասին Վաճառողը Գնորդին պետք է տեղյակ պահի առաքումները սկսելու ամսաթվից ոչ պակաս քան ----- օր առաջ:

 

Հոդված  14

 

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

        Վաճառող                                    Գնորդ

 

Հասցեն --------------------------     Հասցեն ----------------------------

 

---------------------------------     -----------------------------------

 

Հաշվարկային հաշիվ                     Հաշվարկային հաշիվ

 

Թիվ -----------------------------     Թիվ -------------------------------

 

---------------------------------     -----------------------------------

 

Հեռ. ----------------------------     Հեռ. ------------------------------

 

Հեռատիպ -------------------------     Հեռատիպ ---------------------------

 

Հեռագիր -------------------------     Հեռագիր ---------------------------

 

         Վաճառող                                   Գնորդ

 

---------------------------------     -----------------------------------

 

«----»----------------- 199  թ.     «----»------------------ 199  թ.

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողով

 

Գրանցված է «----»-------------------- 199 թ.

 

Գրանցման թիվ -----------------

 

Պատասխանատու --------------------------

(ստորագրություն)

 

(հավելված թիվ 1)

 

«-----»--------- 199 --- թ.

 

թիվ ----------- պայմանագրի

 

Աղյուսակ թիվ 1

 

.__________________________________________________________________________.

|Հ. Չափումներ Կիրառվող  Չափման     Թույլատրելի   Չափաբերման    Ծանոթություն|

|             ստանդարտը պահանջվող    ճշտության   պարբերությունը            |

|                       պարբերությունը    չափը                             |

|__________________________________________________________________________|

|1.Գազի       ՌԴ50-                                                        |

|  ծախսը      213-                                                         |

|  և          80                                                           |

|  քանակությունը                                                           |

|__________________________________________________________________________|

| ա)տափօղակի                                         Թափող                 |

|  վրա                                              տափօղակ-               |

|  ճնշման                                           առնվազն                |

|  անկումը                                          տարին մեկ              |

|                                                   անգամ                  |

|__________________________________________________________________________|

|  մեխանիկական          անընդհատ       1,5                                 |

|  գրանցող                                          առնվազն                |

|  սարքեր                                           ամիսը                  |

|__________________________________________________ մեկ                    |

|  էլեկտրոնային        անընդհատ           .         անգամ                  |

|  փոխակերպիչներ                     0,1 --- 0,5                           |

|                                         .                                |

|__________________________________________________________________________|

|բ)ճնշումը                                                                 |

|  տափօղակից                                                               |

|  առաջ`                                                                   |

|__________________________________________________________________________|

|  մեխանիկական         անընդհատ        1,0                                 |

|  գրանցող                                           առնվազն               |

|  սարքեր                                            ամիսը                 |

|__________________________________________________- մեկ                   |

|  էլեկտրոնային                           .          անգամ                 |

|  փոխակերպիչներ       անընդհատ      0,1 --- 0,5                           |

|                                         .                                |

|__________________________________________________________________________|

|գ)գազի                                                                    |

|  ջերմաստիճանը`                                                           |

|__________________________________________________________________________|

|  մեխանիկական        անընդհատ          1,5                                |

|  կամ                                                                     |

|  էլեկտրական                                                              |

|  գրանցող                                           առնվազն               |

|  սարքեր                                            ամիսը                 |

|__________________________________________________- մեկ                   |

|  էլեկտրոնային       անընդհատ            .          անգամ                 |

|  փոխակերպիչներ                     0,1 --- 0,3                           |

|                                         .                                |

|__________________________________________________________________________|

|դ)ծախսի և                                                                 |

|  քանակության                                                             |

|  հաշվարկում`                                                             |

|__________________________________________________________________________|

|  քարտագրերի         օրական         ոչ ավելի        առնվազն               |

|  հիման վրա          1 անգամ        0,3 օ/օ         ամիսը                 |

|                                                    մեկ                   |

|                                                    անգամ                 |

|__________________________________________________________________________|

|  փոխակերպիչներից`   անընդհատ       ոչ ավելի        առնվազն               |

|  համակարգչային                     0,1 օ/օ         ամիսը                 |

|  հաշվարկում                                           մեկ                |

|                                                    անգամ                 |

|__________________________________________________________________________|

|2.Գազի    Գոստ       առնվազն                        օրական    առավելու-   |

|  խտու-   17310-86   օրական            .            մեկ       թյունը      |

|  թյունը  Գոստ       մեկ          0,2 --- 0,5 օ/օ   անգամից   տրվում է    |

|          23781-87   անգամ,            .            մինչև     ինքնաշխատ   |

|          Գոստ       (բացա-                         տարին     սարքերին,   |

|          22667-82   ռությամբ                       մեկ       որոնք ունեն |

|          ISO-ի      ազատ և                         անգամ,    հնարավորու- |

|          համապա-    տոնական                        կապված    թյուն պար-  |

|          տասխան     օրերի)                         չափման    բերական     |

|          ստան-                                     եղանակից  (առնվազն    |

|          դարտներ,                                  և  օգտա-  օրական մեկ  |

|          նախապես                                   գործվող   անգամ)      |

|          համաձայ-                                  սարքերի   չափաբերման  |

|          նեցված                                    տեսակից               |

|          ստանդար-                                                        |

|          տացման                                                          |

|          մարմին-                                                         |

|          ների հետ                                                        |

|__________________________________________________________________________|

|3.Գազի    ԳՈՍՏ       առնվազն           .                                  |

|  ստորին  23781-87   շաբաթը       0,2 --- 0,5օ/օ     -»-       -»-      |

|  տեսա-   ԳՈՍՏ       մեկ               .                                  |

|  կարար   22667-82   անգամ                                                |

|  ջերմա-  ԳՈՍՏ                                                            |

|  րարու-  27193-86                                                        |

|  թյուն   ԳՈՍՏ                                                            |

|          10062-75                                                        |

|          ISO-ի                                                           |

|          համապա-                                                         |

|          տասխան                                                          |

|          ստան-                                                           |

|          դարտներ,                                                        |

|          նախապես                                                         |

|          համաձայ-                                                        |

|          նեցված                                                          |

|          ստանդար-                                                        |

|          տացման                                                          |

|          մարմին-                                                         |

|          ների հետ                                                        |

|__________________________________________________________________________|

|4.Գազի    ԳՈՍՏ         -»-         կապված           -»-         -»-    |

|  բաղադ-  23781-87                  առանձին                               |

|  րու-    ISO-ի                     բաղադրիչ-                             |

|  թյունը  համապա-                   ների պակա-                            |

| (բացա-   տասխան                    սությունի                             |

| ռությամբ ստան-                           .                               |

| ծծմբային դարտներ,                   0,2 --- 5օ/օ                         |

| նյութերի նախապես                         .                               |

| և  խոնա- համաձայ-                                                        |

| վության  նեցված                                                          |

|          ստանդար-                                                        |

|          տացման                                                          |

|          մարմին-                                                         |

|          ների հետ                                                        |

|__________________________________________________________________________|

|5.Գազի    ԳՈՍՏ       առնվազն         օ              առնվազն   առավելու-   |

|  ցողի    20060      ամիսը          1 C             տարին     թյունը      |

|  կետը    ISO-Ի      մեկ                            մեկ       տրվում է    |

|  ըստ     համապա-    անգամ                          անգամ     ինքնաշխատ`  |

|  ջրի     տասխան                                              կոնդենսա-   |

|          ստան-                                               ցիոն        |

|          դարտներ,                                            բնույթի     |

|          նախապես                                             սարքերին,   |

|          համաձայ-                                            որոնք       |

|          նեցված                                              ունեն       |

|          ստանդար-                                            հնարավո-    |

|          տացման                                              րություն    |

|          մարմին-                                             պարբերա-    |

|          ների հետ                                            կան         |

|                                                              (առնվազն    |

|                                                              ամիսը մեկ   |

|                                                              անգամ) չա-  |

|                                                              փաբերման    |

|__________________________________________________________________________|

|6.Ծծում-  ԳՈՍՏ       -»-           կապված           -»-                 |

|  բային   22387.                    առանձին                               |

|  նյու-   2-83                      բաղադ-                                |

|  թերի    ISO-ի                     րիչների                               |

|  պարու-  համապա-                   պակասու-                              |

|  նակու-  տասխան                    թյունի                                |

|  թյունը  ստան-                        .                                  |

|          դարտներ,                  5 --- 20օ/օ                           |

|          նախապես                      .                                  |

|          համաձայ-                                                        |

|          նեցված                                                          |

|          ստանդար-                                                        |

|          տացման                                                          |

|          մարմին-                                                         |

|          ների հետ                                                        |

|__________________________________________________________________________|

|7.Գազի                                                                    |

|  մեջ                                                                     |

|  մեխանի-                                                                 |

|  կական                                                                   |

|  խառնուրդ-                                                               |

|  ների պա-                                                                |

|  րունակու-                                                   չի պահանջ-  |

|  թյունը                                                      վում        |

|__________________________________________________________________________|

|8.Բնական   Գոստ                                                           |

|  գազի     18917-82                                                       |

|  նմուշա-  ԳՈՍՏ                                                           |

|  ռումը    22387.                                                         |

|           0-77                                                           |

.__________________________________________________________________________.

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ ----

 

Բնական գազի Տեղափոխողի և Բաշխողի միջև

 

     «----»---------------199  թ.              ք. ----------

 

--------------------------------------------------------------------------

               (գազը տեղափոխող ձեռնարկության անվանումը)

 

--------------------------------------------------------------------------

 

այսուհետև` Տեղափոխող, ի դեմս տնօրեն (նախագահ) -------------------------

 

-------------------------------------------------------------------- , որը

(տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)

 

գործում է համաձայն -------------------------------------------------------

(գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)

 

և գազ առաքող ձեռնարկության (Առաքող) լիազորագրով -------------------------

 

մի կողմից և -------------------------------------------------------------

(գազը բաշխող ձեռնարկության անվանումը)

 

(այսուհետև` Բաշխող), ի դեմս տնօրեն (նախագահ) ---------------------------

 

-------------------------------------------------------------------- , որը

(տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)

 

գործում է համաձայն -------------------------------------------------------

(գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր կազմեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

Հոդված  1

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրի առարկա է հանդիսանում բնական գազի հանձնումը և ընդունումը:

1.2. Տեղափոխողը պարտավորվում է բնական գազը առաքման կետերում Բաշխողին հանձնել, իսկ Բաշխողը պարտավորվում է ընդունել այն սույն պայմանագրի պայմաններին համաձայն:

 

Հոդված  2

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Բացառությամբ այն դեպքերի, երբ բովանդակությունը այլ իմաստ է պարունակում, սույն պայմանագրում օգտագործված տերմինները նշանակում են.

2.1. «Բնական գազ» կամ «Գազ» - բնական գազ, որի որակական ցուցանիշները համապատասխանում են ԳՈՍՏ 5542-87 «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:

2.2. «Նորմալ խորանարդ մետր» կամ «ՆԽՄ» - չոր գազի քանակություն, որը գրավում է Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ քառ. ճնշման պայմաններում մեկ խորանարդ մետր ծավալ:

2.3. «Գազի ճնշում» - գազատարի մեջ գազի բացարձակ ճնշման և մթնոլորտային ճնշման տարբերություն, արտահայտված կգ/սմ քառ.:

2.4. «Օր» - 24 ժամանոց ժամանակահատված, սկսած նախորդ օրվա առավոտյան ժամը 10-ից և վերջացած տվյալ օրվա առավոտյան ժամը 10-ին:

2.5. «Ամիս» - ժամանակահատված, որը սկսվում է նախորդ ամսվա վերջին օրվա առավոտյան ժամը 10-ին և վերջանում տվյալ ամսվա վերջին օրվա առավոտյան ժամը 10-ին:

2.6. «Տարի» - ժամանակաշրջան, որը սկսվում է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 10-ին և վերջանում տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 10-ին:

2.7. «Հաշվառքի կայան» - կայան, որտեղ չափվում է առաքվող գազի քանակը:

 

Հոդված  3

 

ԱՌԱՔՄԱՆ ԿԵՏԸ

 

3.1. Որպես առաքման կետեր հանդիսանում են Տեղափոխողի գազաբաշխիչ կայանների հետևյալ Հաշվառքի կայանների

 

--------------------------------------------------------------------------

(հաշվառքի կայանների (ԳԲԿ-ների անվանումները և գտնվելու վայրը)

 

ելքային փականների և Բաշխողի գազատարների միացման կետերը:

Որպես առաքման ճնշում ընդունվում է գազի ճնշումը Հաշվառքի կայանների ելքային փականի ելքում:

 

Հոդված  4

 

ԳԱԶԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ՃՆՇՈՒՄԸ

 

4.1. Բաշխողին առաքման կետերում հանձնվող գազի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ 5542-87 «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:

4.2. Առաքման կետերում գազը հանձնելիս, Տեղափոխողը պետք է ապահովի գազի հետևյալ ճնշումները`

 

------------------------------------------------------------ , կգ/սմ քառ. (հաշվառքի կայանի (ԳԲԿ-ի) անվանումը) (նվազագույն ճնշումը) (առավելագույն

ճնշումը)

 

4.3. Տեղափոխողը գազը հանձնելիս պարտավոր է ապահովել նրա մաքրումը մեխանիկական խառնուրդներից համաձայն գազաբաշխիչ կայանների համապատասխան սարքավորումների շահագործման կանոնների:

4.4. Տեղափոխողը պարտավոր է Բաշխողի հիմնավորված պահանջով կատարել գազի օդորիզացումը:

 

Հոդված  5

 

ԱՌԱՔՄԱՆ ՔԱՆԱԿԸ

 

5.1. Տեղափոխողը պարտավոր է գազի հանձնումը առաքման կետերում ապահովել համաձայն Առաքողի և Բաշխողի փոխհամաձայնեցված բաշխման ժամանակացույցի: Հանձնվող գազի բաշխումը ըստ ամսվա օրերի, որպես կանոն, կատարվում է հավասարաչափ: Տեղափոխողի կողմից հանձնված և Բաշխողի կողմից ընդունված գազի քանակության շեղումը միջին օրական քանակությունից չպետք է գերազանցի ----օ/օ-ը:

 

Հոդված  6

 

ՉԱՓՈՒՄՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

6.1. Կոմերցիոն հաշվարկները Տեղափոխողի և Բաշխողի միջև կատարվում են համաձայն ԳԲԿ-ների հաշվառքի կայանների չափող սարքավորումների ցուցմունքների: Հաշվառքի կայանները պետք է հանդերձված լինեն գազի ծախսը և քանակությունը չափող սարքերով, որոնց տեխնիկական և չափագիտական բնութագրերը պետք է համապատասխանեն կիրառվող ստանդարտների պահանջներին, և որոնք ստուգաչափված և վկայագրված պետք է լինեն ստանդարտացման իրավասու մարմինների կողմից:

6.2. Հաշվառքի կայանը պետք է պարունակի`

ա) գազի ծախսը և քանակությունը չափող սարքեր` մեկ կամ մեկից ավելի չափող խողովակներ, հանդերձված չափող տափօղակներով (մեկ տափօղակ` մեկ չափող խողովակի համար), չափող տափօղակի վրա առաջացած ճնշման անկումը գրանցող մեխանիկական կամ էլեկտրոնային սարքեր (ծախսաչափեր).

բ) գազի ճնշումը գրանցող սարքեր` գազի ավելցուկային կամ բացարձակ ճնշումն անընդհատ գրանցող մեխանիկական կամ էլեկտրոնային սարքեր (տեղադրվում է տափօղակից առաջ).

գ) գազի ջերմաստիճանը գրանցող սարքեր` գազի ջերմաստիճանը անընդհատ գրանցող մեխանիկական կամ էլեկտրոնային սարքեր.

դ) էլեկտրոնային (համակարգչային) հաշվիչ, եթե օգտագործվում են էլեկտրոնային չափող սարքեր:

Այլ սարքավորումների կիրառումը պետք է նախապես համաձայնեցվի Բաշխողի հետ:

6.3. Բաշխողը իրավունք ունի`

ա) ունենալ մշտական ներկայացուցիչներ Տեղափոխողի հաշվառքի կայաններում.

բ) մասնակցել քարտագրերի մշակման գործընթացին և ստորագրել առաքված գազի մասին կազմած ամսական (կամ օրական) փաստաթղթերը.

գ) իր ծախսերով տեղադրել Տեղափոխողի հաշվառքի կայանում զուգահեռ չափող սարքեր (բացառությամբ չափող տափօղակի).

դ) մասնակցել բնական գազի նմուշառմանը և նրա որակական հատկանիշների չափումների գործընթացին.

ե) ցանկացած ժամանակ ուղարկել իր ներկայացուցչին Տեղափոխողի հաշվառքի կայան օպերատիվ տեղեկություններ ստանալու համար.

զ) անհրաժեշտության դեպքում պահանջել արտապլանային ստուգումների անցկացում.

է) կապարակնքել Տեղափոխողի չափող սարքերի իմպուլսային գծերը և փականները:

6.4. Չափման այս կամ այն եղանակը ընտրելիս Կողմերը պետք է նախապատվությունը տան այն եղանակին, որն ապահովում է չափման ավելի բարձր դասը, և որի օգտագործումը բացառում է Կողմերի ազդեցությունը նրանց աշխատանքի վրա:

6.5. Յուրաքանչյուր պլանային կամ արտապլանային ստուգումների ժամանակ չափող սարքերը պետք է կարգաբերվեն այնպես, որպեսզի նվազագույնի հասցվի նրանց չափումների սխալանքը:

6.6. Արտապլանային ստուգումների մասին Կողմերը տեղյակ են պահում միմյանց այդ ստուգումները անցկացնելու օրվանից առնվազն երկու օր առաջ, որպեսզի ապահովվի Կողմերի և, անհրաժեշտության դեպքում, չեզոք իրավասու փորձագետների մասնակցությունը:

6.7. Եթե Կողմերը կամ չեզոք կազմակերպության ներկայացուցիչները Հայտնաբերում են չափումների այնպիսի սխալներ, որոնք վնաս են հասցրել Կողմերից մեկին և այդ սխալ չափումների սկիզբը հնարավոր չէ որոշել, ապա ընդունվում է, որ այդ սխալ չափումները սկսվել են վերջին չվիճարկվող ստուգաչափման և սխալ չափման հայտնաբերման օրվա միջև ընկած ժամանակահատվածի կեսում: Ամեն դեպքում ուղղումները պետք է կատարվեն մի ժամանակահատվածի համար, որը չի գերազանցում երկու ամիսը:

6.8. Արտապլանային ստուգումների ծախսերը կատարում է «մեղավոր» կողմը:

6.9. Տեղափոխողը Բաշխողի և Առաքողի փոխհամաձայնեցված սպառման հայտի հիման վրա պարտավոր է չափող սարքերի այնպիսի ընտրություն անել, որպեսզի չափումը ապահովվի գրանցող սարքերի սանդղակի 30-100 օ/օ տիրույթում: Սպառման ծավալների հնարավոր փոփոխության դեպքում Բաշխողը այդ մասին պաշտոնապես պետք է տեղեկացնի Առաքողին և Տեղափոխողին, և եթե պահանջվի չափող սարքերի փոխարինում կամ հաշվառքի կայանի վերափոխում, ապա պետք է նաև փոխհատուցի այդ փոխարինման կամ վերափոխման հետ կապված Տեղափոխողի ծախսերը: Նշված աշխատանքը կատարվում է Կողմերի համաձայնեցված ժամանակացույցի համաձայն:

6.10. Եթե սպառման համաձայնեցված քանակությունների փոփոխության պատճառով Տեղափոխողի ծախսաչափի գրանցումը կատարվում է սանդղակի 30 օ/օ-ից ցածր տիրույթում, ապա ծախսը ընդունվում է հավասար --- օ/օ-ի, իսկ եթե նշված պատճառով գրանցումը կատարվում է սանդղակի 100 օ/օ-ից բարձր տիրույթում, ապա ծախսը ընդունվում է հավասար --- օ/օ-ի:

6.11. Եթե Տեղափոխողի մեղքով (չափող սարքի և տափօղակի ոչ ճիշտ ընտրություն կամ փոխարինում և այլն) գրանցումը կատարվում է սանդղակի 30 օ/օ-ից ցածր տիրույթում, ապա ծախսը ընդունվում է հաշվարկված ծախսի --- օ/օ-ի չափին հավասար: Եթե նույն պատճառով ծախսաչափի գրանցումը գերազանցում է սանդղակի 100 օ/օ-ը, ապա ծախսը ընդունվում է հավասար 100 օ/օ-ի:

6.12. Օպերատիվ տեղեկությունները գազաբաշխիչ կայաններից առաքված գազի քանակի, ճնշման և ջերմաստիճանի վերաբերյալ Տեղափոխողը Բաշխողին է հաղորդում երկու ժամը մեկ անգամ: Տեղեկությունները յուրաքանչյուր օրվա առաքված գազի քանակության մասին հաղորդվում են քարտագրերը հաշվարկելուց հետո, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրվա ժամը 12-ը:

6.13. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո, երեք օրվա ընթացքում, Տեղափոխողը և Բաշխողը Առաքողի հետ համատեղ կազմում են գազի հանձնման-ընդունման ակտ, որը երկկողմ ստորագրվելուց հետո հանդիսանում է վճարման հիմնական փաստաթուղթ:

6.14. Տեղափոխողի և Բաշխողի միջև հանձնված գազի քանակի որոշման վերաբերյալ որևէ տարաձայնության առկայության դեպքում նույն ամսաթվով կազմվում է հանձնման և ընդունման ամսական պայմանական ակտ, որում հանձնված-ընդունված գազի քանակը հաշվվում է Տեղափոխողի տվյալների հիման վրա: Վճարման առումով այս ակտը հավասարազոր է հանձնման-ընդունման ամսական ակտին: Տարաձայնությունը սույն պայմանագրի 6.15 հոդվածով նախատեսված կարգով լուծելուց հետո, ճշտվում է տարբերությունը, որը հաշվի է առնվում հաջորդ ամսվա առաքման-ընդունման ակտում:

6.15. Եթե Կողմերը համաձայնության չեն գալիս գազի քանակի որոշման հարցում ծագած տարաձայնությունների վերաբերյալ, ապա վեճը լուծվում է երկկողմանի ընտրված չեզոք կազմակերպության կողմից: Այն դեպքում, երբ Կողմերը համաձայնության չեն գալիս չեզոք կազմակերպության ընտրության հարցում, ապա այդ տարաձայնությունները լուծվում են սույն պայմանագրի 11 հոդվածի համաձայն:

----------------------

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - 6.11, 6.12  և  6.13  հոդվածներում նշված չափման տիրույթի

ստորին սահմանը (30 օ/օ) բարձր ճշտության հաշվառքի սարքերի

կիրառման դեպքում կարող է փոխվել: Չափման տիրույթի նոր ստորին

սահման է հանդիսանում այն կետը, որից ցածր չափման սխալանքը

գերազանցում է 5.0 օ/օ-ը:

-----------------------

 

Հոդված  7

 

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

7.1. Կողմերը իր պարտականությունները կատարելիս պարտավոր են ղեկավարվել գործող ստանդարտների, կանոնների և նորմատիվ-տեխնիկական այլ փաստաթղթերի պահանջներով:

7.2. Այն դեպքում, երբ Տեղափոխողը չի ապահովում 4.2 հոդվածով սահմանված գազի ճնշումը և նրա մաքրումը մեխանիկական խառնուրդներից համաձայն 4.3 հոդվածի պահանջների, և դա պայմանավորված չէ ֆորս-մաժորային հանգամանքների ազդեցությամբ, պլանային կամ փոխհամաձայնեցված վերանորոգումներով, Բաշխողի կողմից սպառման քանակությունների չհամաձայնեցված փոփոխումով, ապա այդպիսի գազը համարվում է անորակ: Նման դեպքում Տեղափոխողը անմիջապես, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում, պարտավոր է տեղեկացնել Բաշխողին գազի որակի և ճնշման մասին, և եթե Բաշխողը համաձայնվում է ընդունել այդպիսի գազը, ապա Տեղափոխողը Բաշխողին վճարում է տուգանք, որի չափը հավասար է`

 

                        V 1  x  C         a

                      -------------  x  ----

                           1000         100

 

որտեղ`

 

V1 - անորակ գազի քանակությունն է, նխմ

 

C  - Բաշխողի կողմից ընդունվող գազի սակագինն է` ԱՄՆ դոլար/1000 նխմ

 

a  - գազի որակի ցուցանիշների անհամապատասխանելիությունը հաշվի առնող

գործակից է, մեկ ցուցանիշի անհամապատասխանելիության դեպքում`

 

a = ---------- օ/օ, մեկից ավելի ցուցանիշների

անհամապատասխանելիության դեպքում`

a = ---------- օ/օ:

 

Հոդված  8

 

ՖՈՐՍ - ՄԱԺՈՐ

 

8.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում Կողմերը ազատվում են պատասխանատվությունից, եթե դա կապված է եղել անհաղթահարելի ուժի պայմանների (տարերային աղետներ, գազամուղի և ստորգետնյա պահեստ-կայանի վթարներ, իրավասու պետական մարմինների որոշումներ) հետ և, եթե դրանք անմիջականորեն ազդել են պայմանագրային պարտավորությունների կատարման վրա:

8.2. Ֆորս-մաժորային պայմանների առաջացման և ավարտի մասին Կողմերը պարտավոր են տեղյակ պահել միմյանց անմիջապես, սակայն ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում:

8.3. Ֆորս-մաժորային պայմանների սկիզբը և ավարտը պետք է հաստատվի այդպիսի պայմանները հաստատող ՀՀ իրավասու մարմնի կողմից:

 

Հոդված  9

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

9.1. Սույն պայմանագրով չկարգավորվող հարցերը լուծվում են համաձայն ՀՀ գործող օրենսդրության:

9.2. Պայմանագրի գործողության ընթացքում ծագող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է Պետական արբիտրաժի միջոցով:

 

Հոդված  10

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

--------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

 

(Սույն հոդվածով ամրագրված պայմանները չպետք է հակասեն սույն պայմանագրի

մնացած հոդվածների դրույթներին և ՀՀ գործող օրենսդրությանը):

 

Հոդված  11

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

11.1. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելուց և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում գրանցվելուց հետո` սկսած

 

«--------»----------------- 19 --- թ. և գործում է մինչև

(ամսաթիվ)

 

«-------»------------------ 19 --- թ.:

(ամսաթիվ)

 

11.2. Տեղափոխումները սկսելու մասին Տեղափոխողը Բաշխողին պետք է տեղյակ պահի առաքումները սկսելու ամսաթվից ոչ պակաս քան ------- օր առաջ:

 

Հոդված  12

 

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

         ՏԵՂԱՓՈԽՈՂ                             ԲԱՇԽՈՂ

 

Հասցեն -------------------------    Հասցեն ---------------------------

 

--------------------------------    ----------------------------------

 

Հաշվարկային հաշիվ                   Հաշվարկային հաշիվ

 

Թիվ ----------------------------    Թիվ ------------------------------

 

Հեռ. ---------------------------    Հեռ. -----------------------------

 

Հեռատիպ ------------------------    Հեռատիպ --------------------------

 

Հեռագիր ------------------------    Հեռագիր --------------------------

 

--------------------------------    ----------------------------------

 

         ՏԵՂԱՓՈԽՈՂ                             ԲԱՇԽՈՂ

 

--------------------------------    ----------------------------------

 

«-----»-------------- 199  Թ.     «-----»----------------- 199 Թ.

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողով

 

Գրանցված է «------»--------------- 19  թ.

 

Գրանցման թիվ -----------------------

 

Պատասխանատու -----------------------

(ստորագրություն)

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ -----

 

Բնական գազի առաքման և տեղափոխման մասին

 

      «-----»--------------- 199  թ.             ք. ----------

 

--------------------------------------------------------------------------

                 (գազը առաքող ձեռնարկության անվանումը)

 

--------------------------------------------------------------------------

 

(այսուհետև` Առաքող), ի դեմս տնօրեն (նախագահ) ---------------------------

 

------------------------------------------------------------------- , որը

(տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)

 

գործում է համաձայն -------------------------------------------------------

(գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)

 

մի կողմից և -------------------------------------------------------------

(գազը տեղափոխող ձեռնարկության անվանումը)

 

(այսուհետև` Տեղափոխող), ի դեմս տնօրեն (նախագահ) ----------------------

 

--------------------------------------------------------------------, որը

(տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)

 

գործում է համաձայն -------------------------------------------------------

(գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր կազմեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

Հոդված  1

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրի առարկա է հանդիսանում բնական գազի առաքումը և ընդունումը ու տեղափոխումը:

1.2. Առաքողը պարտավորվում է առաքել, իսկ Տեղափոխողը պարտավորվում է առաքման կետում Առաքողից ընդունել և համապատասխան գազաբաշխիչ կայաններ ու գազի ստորգետնյա պահեստ-կայան հասցնել և հանձնել Առաքողին, կամ նրա կողմից լիազորված մասնագիտացված ձեռնարկությանը (ձեռնարկություններին) բնական գազի որոշակի քանակություն ստորև նշված պայմաններով և ժամկետներում:

1.3. Առաքման տարեկան ծավալը (լրացվում է բոլոր գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) համար) կազմում է --------------------- մլն խմ, այդ թվում ըստ

(գազի քանակությունը)

 

եռամսյակների (կամ ամիսների- ըստ Կողմերի համաձայնության):

1.4. Սույն պայմանագրի գործողության ընթացքում Կողմերը ղեկավարվում են «Բնական գազից օգտվելու կանոններով» և ՀՀ օրենսդրության այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

Հոդված  2

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Բացառությամբ այն դեպքերի, երբ բովանդակությունը այլ իմաստ է պարունակում, սույն պայմանագրում օգտագործված տերմինները նշանակում են.

2.1. «Բնական գազ» , կամ «Գազ» - բնական գազ, որի որակական ցուցանիշները համապատասխանում են ԳՈՍՏ 5542-87 «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:

2.2. «Նորմալ խորանարդ մետր» , կամ «ՆԽՄ» - չոր գազի քանակություն, որը գրավում է Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ քառ. ճնշման պայմաններում մեկ խորանարդ մետր ծավալ:

2.3. «Կիլոկալորիա» կամ «կկալ» - արտահամակարգային չափման միավոր, որը հավասար է 4186.8 Ջոուլի:

2.4. «Ստորին տեսակարար ջերմարարություն» կամ «ՍՏՋ» - ջերմության քանակ, արտահայտված կիլոկալորիայով, որը ստացվում է 10.325 կՊա ճնշման տակ գտնվող հավելյալ օդով մեկ նորմալ խորանարդ մետր չոր գազի այրումից, պայմանով, որ այրման արգասիքները գտնվում են գազային վիճակում:

2.5. «Կոնդենսացման աստիճան» կամ «Ցողի կետ» - Ցելսիուսի սանդղակով արտահայտված ջերմաստիճան, որի ժամանակ սկսվում է գազում պարունակվող հեղուկացվող բաղադրիչների կոնդենսացումը:

2.6. «Գազի ճնշում» - գազատարի մեջ գազի բացարձակ ճնշման և մթնոլորտային ճնշման տարբերություն, արտահայտված կգ/սմ քառ.:

2.7. «Օր» - 24 ժամանոց ժամանակահատված, սկսած նախորդ օրվա առավոտյան ժամը 10-ից և վերջացած տվյալ օրվա առավոտյան ժամը 10-ին:

2.8. «Ամիս» - ժամանակահատված, որը սկսվում է նախորդ ամսվա վերջին օրվա առավոտյան ժամը 10-ին և վերջանում տվյալ ամսի վերջին օրվա առավոտյան ժամը 10-ին:

2.9. «Տարի» - ժամանակահատված, որը սկսվում է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 10-ին և վերջանում տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 10-ին:

 

Հոդված  3

 

ԳԱԶԻ ՈՐԱԿԸ ԵՎ ՃՆՇՈՒՄԸ

 

3.1. Գազի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ 5542-87 «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:

3.2. Գազի ցողի կետը, ըստ ջրի, առաքման կետում պետք է լինի ոչ ավելի քան`

օ

* ձմռան շրջանում ------------- -ից մինչև ---------- -ը -------- C

օ

* ամռան շրջանում ------------- -ից մինչև ---------- -ը -------- C

 

առաքման փաստացի ճնշման պայմաններում:

3.3. Գազի ստորին տեսակարար ջերմարարությունը (ՍՏՋ) պետք է լինի ոչ պակաս քան ------ կկալ/նխմ և ոչ ավելի քան ------ կկալ/նխմ:

3.4. Առաքման կետում գազի ճնշումը պետք է լինի ոչ պակաս քան ---- կգ/սմ քառ. և ոչ ավելի քան ---- կգ/սմ քառ.:

3.5. Տեղափոխողը գազաբաշխիչ կայաններում գազը հանձնելիս պարտավոր է ապահովել նրա մաքրումը մեխանիկական խառնուրդներից համաձայն գազաբաշխիչ կայանի համապատասխան սարքավորումների շահագործման կանոնների:

3.6. Տեղափոխողը պարտավոր է գազ ընդունող ձեռնարկության հիմնավորված պահանջով կատարել գազի օդորիզացումը:

3.7. Գազաբաշխիչ կայաններում (ԳԲԿ) գազը հանձնելիս Տեղափոխողը կայանից հետո պետք է ապահովի հետևյալ ճնշումները`

 

ԳԲԿ --------------      ---------------        -------------- կգ/սմ քառ.

(ԳԲԿ-ի անվանումը)  (նվազագույն ճնշումը)  (առավելագույն ճնշումը)

 

(լրացվում է բոլոր ԳԲԿ-ների համար):

 

ՀՈԴՎԱԾ  4

 

ՀԱՆՁՆՎՈՂ ԳԱԶԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4.1. Տեղափոխողը պարտավոր է ապահովել գազաբաշխիչ կայաններից գազի հանձնումը Բաշխողին համաձայն Առաքողի կողմից ներկայացված բաշխման գրաֆիկի: Գազի բաշխումը ամսվա ընթացքում կատարվում է հավասարաչափ: Օրական բաշխված գազի քանակի շեղումը օրական միջին քանակությունից չպետք է գերազանցի -------- օ/օ:

Բաշխման գրաֆիկի այնպիսի փոփոխությունների մասին, որոնց դեպքում անհրաժեշտություն է առաջանում շահագործել մինչ այդ շահագործման մեջ չգտնվող գազատարներ, կամ գազաբաշխիչ կայաններ, Առաքողը տեղեկացնում է Տեղափոխողին ոչ ուշ քան փոփոխությունից մեկ ամիս առաջ:

4.2. Գազի ներդրումը գազի ստորգետնյա պահեստ-կայան Տեղափոխողը իրականացնում է

-----------------------------------------------------------

                   (ներմղման սկսելու ամիսը)  (ներմղման ավարտի ամիսը)

 

ժամանակահատվածում:

Նշված ժամանակահատվածում Տեղափոխողը պարտավոր է գազի ստորգետնյա պահեստ-կայան ներմղել ------------- մլն խմ բնական գազ:

Ներմղման ժամանակացույցի փոփոխությունը իրականացվում է միայն ՀՀ էներգետիկայի նախարարության գրավոր թույլատրությամբ:

4.3. Տեղափոխողը ազատվում է գազի ստորգետնյա պահեստ-կայան գազ ներմղելու պատասխանատվությունից, եթե գազի ճնշումը ստորգետնյա պահեստ-կայանի հաշվառքի կայանի մուտքում ցածր է ---------- կգ/սմ քառ.:

4.4. Գազի ստորգետնյա պահեստ-կայան ներմղված գազը հանդիսանում է Առաքողի սեփականությունը:

4.5. Տեղափոխողը Առաքողի պահանջով պարտավոր է ապահովել ստորգետնյա պահեստ-կայանից գազի բաց թողումը ցանց և նրա բաշխումը ըստ ԳԲԿ-ների:

 

Հոդված  5

 

ՉԱՓՈՒՄՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

5.1. Գազի առաքումը Առաքողի կողմից և նրա ընդունումը Տեղափոխողի կողմից կատարվում են Վրաստանի տարածքում գտնվող «Կրասնի Մոստ» հաշվառքի կայանում:

5.2. Տեղափոխողի սպասարկման տարածքը սահմանափակվում է ՀՀ տարածքով և նա պատասխանատվություն չի կրում «Կրասնի Մոստ» հաշվառքի կայանի և ՀՀ պետական սահմանի միջև ընկած գազատարի հատվածում գազի կորուստների համար: Գազատարի այդ հատվածում կորուստների առկայությունը որոշվում է ըստ Տեղափոխողի

վերահսկիչ                                                   հաշվառքի

         --------------------------------------------------

              (հաշվառքի կայանի (կայանների) անվանում)

 

կայանի (կայանների), որտեղ Առաքողը ունի մշտական ներկայացուցիչ, և «Կրասնի Մոստ» հաշվառքի կայանի ցուցմունքների համեմատությամբ, և եթե այդ համեմատությունը ենթադրում է գազի կորուստի առկայության գազատարի վերոհիշյալ հատվածում, ապա ստեղծվում է եռակողմ հանձնաժողով Առաքողի, Տեղափոխողի և Վրաստանի «Վրացտրանսգազարդի» ներկայացուցիչներից, որոնք համատեղ ակտով փաստում են (կամ չեն փաստում) կորուստի առկայությունը: Գազատարի այդ հատվածում գազի կորուստի փաստը արձանագրելուց հետո Կողմերը ճշտում են Տեղափոխողի կողմից ընդունված գազի քանակությունը: Երբ հանձնաժողովը չի փաստում կորուստի առկայությունը գազատարի նշված հատվածում, Տեղափոխողի կողմից ընդունված գազի քանակությունը հաշվարկվում է ըստ «Կրասնի Մոստ» հաշվառքի կայանի ցուցմունքի:

5.3. «Կրասնի Մոստ» հաշվառքի կայանը, ինչպես նաև մնացած բոլոր հաշվառքի կայանները պետք է հանդերձված լինեն գազի ծախսը և քանակությունը չափող սարքերով, որոնց տեխնիկական և չափագիտական բնութագրերը համապատասխանում են կիրառվող ԱՊՀ և (կամ) միջազգային ստանդարտների պահանջներին և որոնք ստուգաչափված և վկայագրված են ստանդարտացման իրավասու պետական մարմինների կողմից, այդ թվում առաքման կետում` Վրաստանի ստանդարտացման մարմինների կողմից:

5.4. Հաշվառքի կայաններում չափումներին ներկայացվող պահանջները բերված են սույն պայմանագրին կից թիվ 1 աղյուսակում (հավելված թիվ 1):

5.5. Տեղափոխողը «Կրասնի Մոստ» հաշվառքի կայանում պարտավոր է`

* ունենալ մշտական ներկայացուցիչ (ներկայացուցիչներ).

* մասնակցել քարտագրերի մշակման գործընթացին և ստորագրել առաքված գազի մասին կազմված ամսական (կամ օրական) փաստաթղթերը:

Տեղափոխողը «Կրասնի Մոստ» հաշվառքի կայանում իրավունք ունի`

* մասնակցել բնական գազի նմուշառմանը և նրա որակական հատկությունների չափումների գործընթացին.

* պահանջել արտապլանային ստուգումների անցկացում.

* կապարակնքել չափիչ սարքերը, իմպուլսային գծերը և փականները:

5.6. Առաքողը Տեղափոխողի հաշվառքի բոլոր կայաններում իրավունք ունի`

* ունենալ մշտական ներկայացուցիչ (ներկայացուցիչներ).

* մասնակցել քարտագրերի մշակման գործընթացին և ստորագրել ընդունված կամ բաշխված գազի մասին կազմված ամսական (կամ օրական) փաստաթղթերը.

* պահանջել արտապլանային ստուգումների անցկացում.

* կապարակնքել չափիչ սարքերը, իմպուլսային գծերը և փականները:

5.7. Յուրաքանչյուր պլանային կամ արտապլանային ստուգումների ժամանակ չափող սարքերը պետք է կարգավորվեն այնպես, որպեսզի նվազագույնի հասցվի նրանց չափումների սխալանքը:

5.8. Արտապլանային ստուգումների մասին Կողմերը տեղյակ են պահում միմիանց, իսկ Առաքողը տեղյակ է պահում նաև Վրաստանի համապատասխան կազմակերպության ղեկավարությանը, այդ ստուգումները անցկացնելու օրվանից առնվազն երկու օր շուտ, որպեսզի ապահովվի բոլոր շահագրգիռ կողմերի և, անհրաժեշտության դեպքում, չեզոք իրավասու փորձագետների մասնակցությունը:

5.9. Եթե Կողմերը կամ չեզոք կազմակերպության ներկայացուցիչները հայտնաբերում են չափումների այնպիսի սխալներ, որոնք վնաս են հասցրել Կողմերից մեկին և այդ սխալ չափումների սկիզբը հնարավոր չէ որոշել, ապա ընդունվում է, որ այդ սխալ չափումները սկսվել են վերջին չվիճարկվող ստուգաչափման և սխալ չափման հայտնաբերման օրվա միջև ընկած ժամանակահատվածի կեսում: Ամեն դեպքում ուղղումները պետք է կատարվեն մի ժամանակահատվածի համար, որը չի գերազանցում երկու ամիսը:

5.10. Արտապլանային ստուգումների ծախսերը կատարում է «մեղավոր» կողմը:

5.11. Օպերատիվ տեղեկությունները առաքման կետում առաքված գազի ծախսի, ճնշման և ջերմաստիճանի մասին հաղորդվում են Առաքողի կողմից յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ: Օպերատիվ տեղեկությունները յուրաքանչյուր օրվա առաքված գազի քանակության մասին հաղորդվում են Տեղափոխողին քարտագրերի մշակումից հետո, բայց ոչ ուշ քան տեղական ժամանակով ժամը ----- -ը: Կողմերի համաձայնությամբ այդ տեղեկությունները կարող են հաղորդել Տեղափոխողի ներկայացուցիչները:

5.12. Օպերատիվ տեղեկությունները ընդունված և բաշխված գազի քանակի և ճնշման վերաբերյալ Տեղափոխողը հաղորդում է Առաքողին յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ, իսկ արտակարգ իրավիճակում` Առաքողի կողմից որոշված պարբերականությամբ: Յուրաքանչյուր օրվա առավոտյան ժամը 10-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում Տեղափոխողը Առաքողին օպերատիվ տեղեկություններ է հաղորդում ընդունված և բաշխված գազի օրական քանակությունների վերաբերյալ:

 

Հոդված  6

 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

6.1. Սույն պայմանագրով սահմանված ծառայությունների համար Առաքողը պարտավորվում է Տեղափոխողի կողմից ընդունված յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի դիմաց վճարել (A - B x P F) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հաշվված հաշվետու ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի հաշվարկային կուրսով:

P F - Հաշվարկային ամսում տեխնոլոգիական կորուստների և սեփական կարիքների համար գազի ծախսի գումարային փաստացի արժեքն է, օ/օ:

Նշված արտահայտության A և B թվային արժեքները սահմանում է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը:

6.2. Պայմանագրի 6.1 հոդվածով սահմանված վճարի չափը հաշվված է տեղափոխողի համակարգում պլանային ----- օ/օ կորուստների և ----- օ/օ սեփական կարիքների համար գազի ծախսի համար և ենթակա է վերանայման վերը նշված պլանային արժեքների փոփոխության դեպքում:

6.3. Վճարումների և ֆինանսական հոսքերի կարգավորումը իրականացվում է համաձայն ՀՀ էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգի (լրացվում է «Հատուկ Պայմաններ» հոդվածում):

 

Հոդված  7

 

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

7.1. Տեղափոխողը իր պարտականությունները կատարելիս պարտավոր է ղեկավարվել գործող ստանդարտների, կանոնների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներով: Վթարի վտանգի, կամ նրա առաջացման դեպքում Տեղափոխողը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղյակ պահել Առաքողին և Առաքողի հրահանգով դադարեցնել կամ սահմանափակել գազամատակարարումը:

7.2. Եթե գազի ցողի կետը, ըստ ջրի, առաքման կետում չի համապատասխանում սույն պայմանագրի 3.2 հոդվածի պահանջներին, ապա Տեղափոխողը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով գազատարներում առաջացած խցանումների և հիդրավլիկ ռեժիմի խախտման համար: Այդպիսի դեպքերում խցանումների չեզոքացման և հիդրավլիկ ռեժիմի կարգավորման հետ կապված լրացուցիչ ծախսերը կատարում է Առաքողը:

7.3. Սույն պայմանագրի 6.1 հոդվածում նշված ժամկետները խախտելու դեպքում Առաքողը Տեղափոխողին վճարում է տույժ յուրաքանչյուր ժամկետ-անց օրվա համար չկատարված վճարումների ------------ օ/օ-ի չափով, բայց ոչ ավելի քան չվճարված գումարի --------------- օ/օ-ի չափով:

7.4. Սույն պայմանագրի 4.1 հոդվածի պահանջները իր մեղքով խախտելու դեպքում Տեղափոխողը Առաքողին վճարում է տույժ չհանձնված գազի ծավալի գնի ----------- օ/օ չափով:

7.5. Սույն պայմանագրի 4.2 հոդվածի պահանջները իր մեղքով խախտելու դեպքում Տեղափոխողը Առաքողին վճարում է տույժ չներմղված գազի ծավալի գնի ------ օ/օ չափով:

 

Հոդված  8

 

ՖՈՐՍ - ՄԱԺՈՐ

 

8.1. Պայմանագրային պարտավորությունները լրիվ կամ մասամբ չկատարելու դեպքում Կողմերը ազատվում են պատասխանատվությունից, եթե դա կապված է եղել անհաղթահարելի ուժի պայմանների հետ (տարերային աղետներ, գազամուղի և ստորգետնյա պահեստ-կայանի վթարներ, իրավասու պետական մարմինների որոշումներ) և, եթե դրանք անմիջականորեն ազդել են պայմանագրային պարտավորությունների կատարման վրա:

8.2. Ֆորս-մաժորային պայմանների առաջացման և ավարտի մասին Կողմերը պարտավոր են տեղյակ պահել միմյանց անմիջապես, սակայն ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում:

8.3. Ֆորս-մաժորային պայմանների սկիզբը և ավարտը պետք է հաստատվի այդպիսի պայմանները հաստատող ՀՀ իրավասու մարմնի կողմից:

 

Հոդված  9

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

9.1. Սույն պայմանագրով չկարգավորվող հարցերը լուծվում են համաձայն ՀՀ գործող օրենսդրության:

9.2. Սույն պայմանագրի գործողության ընթացքում ծագող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է Պետական արբիտրաժի միջոցով:

 

Հոդված  10

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

-----------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------

 

-----------------------------------------------------------------------:

 

(Սույն հոդվածով ամրագրված պայմանները չպետք է հակասեն սույն պայմանագրի

մնացած հոդվածների դրույթներին և ՀՀ գործող օրենսդրությանը):

 

Հոդված  11

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

11.1. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելուց և ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում գրանցվելուց հետո` սկսած «-----»---------- 19  թ. և գործում է մինչև «-----»--------- 19 թ.:

          (ամսաթիվ)                                       (ամսաթիվ)

 

11.2. Առաքումները սկսելու մասին Առաքողը Տեղափոխողին պետք է տեղյակ պահի առաքումները սկսելու ամսաթվից ոչ պակաս քան -------------- օր առաջ:

 

Հոդված  12

 

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

              ԱՌԱՔՈՂ                                ՏԵՂԱՓՈԽՈՂ

 

Հասցեն -----------------------        Հասցեն -------------------------

 

------------------------------        --------------------------------

 

Հաշվարկային հաշիվ                     Հաշվարկային հաշիվ

 

Թիվ --------------------------        Թիվ ----------------------------

 

Հեռ. -------------------------        Հեռ. ---------------------------

 

Հեռատիպ ----------------------        Հեռատիպ ------------------------

 

Հեռագիր ----------------------        Հեռագիր ------------------------

 

              ԱՌԱՔՈՂ                                ՏԵՂԱՓՈԽՈՂ

 

------------------------------        --------------------------------

 

«----»-------------- 199  թ.        «----»----------------- 199  թ.

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողով

 

Գրանցված է «-----»------------- 19  թ.

 

Գրանցման թիվ --------------------

 

Պատասխանատու --------------------

(ստորագրություն)

 

(հավելված թիվ 1)

 

«----»----------- 199 թ.

 

Թիվ ------- պայմանագրի

 

Աղյուսակ թիվ 1

 

.__________________________________________________________________________.

|Հ.|Չափումներ|Կիրառվող |Չափման    |Թույլատրելի | Չափաբերման |  Ծանոթություն|

|  |         |ստանդարտը|պահանջվող |  ճշտության | պարբերու   |              |

|  |         |         |պարբերու- |    չափը    |  թյունը    |              |

|  |         |         |թյունը    |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|1.|Գազի ծախ-|ՌԴ50-    |          |            |            |              |

|  |սը և  քա-|213-     |          |            |            |              |

|  |նակու-   |80       |          |            |            |              |

|  |թյունը   |         |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|ա)|տափողակի |         |          |            |Չափող տափօ- |              |

|  |վրա ճնշ- |         |          |            |ղակ- առնվազն|              |

|  |ման ան-  |         |          |            |տարին մեկ   |              |

|  |կումը`   |         |          |            |անգամ       |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|  |մեխանիկա-|         |անընդհատ  |   1.5      |առնվազն ամի-|              |

|  |կան գրան-|         |          |            |սը մեկ անգամ|              |

|  |ցող սար- |         |          |            |            |              |

|  |քեր      |         |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|  |էլեկտրոնա|         |անընդհատ  | 0.1  0.5   |առնվազն ամի-|              |

|  |յին փոխա-|         |          |            |սը մեկ անգամ|              |

|  |կերպիչներ|         |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|բ)|ճնշումը  |         |          |            |            |              |

|  |տափօղակից|         |          |            |            |              |

|  |առաջ`    |         |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|  |մեխանիկա-|         |անընդհատ  |   1.0      |առնվազն ամի-|              |

|  |կան գրան-|         |          |            |սը մեկ անգամ|              |

|  |ցող սար- |         |          |            |            |              |

|  |քեր      |         |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|  |էլեկտրո- |         |անընդհատ  | 0.1  0.5   |առնվազն ամի-|              |

|  |նային փո-|         |          |            |սը մեկ անգամ|              |

|  |խակերպիչ-|         |          |            |            |              |

|  |ներ      |         |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|գ)|գազի ջերմ|         |          |            |            |              |

|  |աստիճանը`|         |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|  |մեխանիկա-|         |անընդհատ  |   1.5      |առնվազն ամի-|              |

|  |կան կամ  |         |          |            |սը մեկ անգամ|              |

|  |էլեկտրա- |         |          |            |            |              |

|  |կան գրան-|         |          |            |            |              |

|  |ցող սար- |         |          |            |            |              |

|  |քեր      |         |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|  |էլեկտրո- |         |անընդհատ  | 0.1  0.3   |առնվազն ամի-|              |

|  |նային փո-|         |          |            |սը մեկ անգամ|              |

|  |խակերպիչ-|         |          |            |            |              |

|  |ներ      |         |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|դ)|ծախսի և  |         |          |            |            |              |

|  |քանակու- |         |          |            |            |              |

|  |թյան հաշ-|         |          |            |            |              |

|  |վարկում` |         |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|  |- քարտա- |         |օրական 1  |ոչ ավելի    |առնվազն ամի-|              |

|  |գրերի հի-|         | անգամ    | 0.3 օ/օ    |սը մեկ անգամ|              |

|  |ման վրա  |         |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|  |- փոխակեր|         |անընդհատ  |ոչ ավելի    |առնվազն ամի-|              |

|  |պիչներից`|         |          |  01 օ/օ    |սը մեկ անգամ|              |

|  |համակարգ-|         |          |            |            |              |

|  |չային հաշ|         |          |            |            |              |

|  |վարկում  |         |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|2.|         |  ԳՈՍՏ   |ամեն օր բա|0.2  0.5 օ/օ|առնվազն տա- |առավելությու- |

|  |         |17310-86 |ցի ազատ և |            |րին 1 անգամ |նը տրվում է   |

|  |         |  ԳՈՍՏ   |տոնական օ-|            |            |ինքնաշխատ սար-|

|  |         |23781-87 |րերից     |            |            |քերին, որոնք  |

|  |         |  ԳՈՍՏ   |          |            |            |ունեն հնարա-  |

|  |         |22667-82 |          |            |            |վորություն    |

|  |         | ISO-ի   |          |            |            |պարբերական    |

|  |         |համապատաս|          |            |            |/առնվազն օրա- |

|  | Գազի    |խան ստան-|          |            |            |կան մեկ անգամ/|

|  |խտությու-|դարտներ, |          |            |            |չափաբերման    |

|  |  նը     |նախապես  |          |            |            |              |

|  |         |համաձայ- |          |            |            |              |

|  |         |նեցված   |          |            |            |              |

|  |         |ստանդար- |          |            |            |              |

|  |         |տացման   |          |            |            |              |

|  |         |մարմիննե-|          |            |            |              |

|  |         |րի հետ   |          |            |            |              |

|__|_________|_________|__________|____________|____________|______________|

|3.|         |  ԳՈՍՏ   |առնվազն   |   Օ        | առնվազն տա-|առավելությունը|

|  |         | 20060   |ամիսը մեկ |  1  C      | րին մեկ ան-|տրվում է ինք- |

|  |         |ISO-Ի հա-|անգամ     |            | գամ        |նաշխատ` կոնդեն|

|  |         |մապատաս- |          |            |            |սացիոն բնույթի|

|  |         |խան ստան-|          |            |            |սարքերին,     |

|  |         |դարտներ, |          |            |            |որոնք ունեն   |

|  |Գազի ցո- |նախապես  |          |            |            |հնարավորու-   |

|  |ղի կետը  |համաձայ- |          |            |            |թյուն պարբերա-|

|  |ըստ ջրի  |նեցված   |          |            |            |կան /առնվազն  |

|  |          ստանդար- |          |            |            |ամիսը մեկ ան- |

|  |         |տացման   |          |            |            |գամ/ չափաբեր- |

|  |         |մարմիննե-|          |            |            |ման           |

|  |         |րի հետ   |          |            |            |              |

____________________________________________________________________________.

 

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
05.11.1997
N 15
Որոշում