040.0369.010406
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» ապրիլի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2006 թվականի N 369-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. 12510 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 8152 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերը (այսուհետ` գույք) մասնավորեցնել դասական աճուրդով:
1.2. աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 4250 հազ. դրամ, որը համապատասխանում է 425 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.3. Մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 2500 դրամ:
1.4. «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 2767 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 119 հազ. դրամ,
կարճաժամկետ բանկային վարկերի գծով` 444 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 916 հազ. դրամ,
կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 1238 հազ. դրամ,
ընթացիկ պահուստների գծով` 50 հազ. դրամ:
Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորությունների ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
1.5. «Վաղարշապատի ագրոսպասարկում» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը:
1.7. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության աճուրդով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:
2.1. «Ատեքս նորաձևության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (հասցեն` քաղ. Երևան, Հ. Հակոբյան 3) բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերակազմակերպելով «Ատեքս նորաձևության կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել`
ա) «Ատեքս նորաձևության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը` 15024 հազ. դրամ,
բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 15024 հազ. դրամ:
2.3. «Ատեքս նորաձևության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 2311 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 138 հազ. դրամ,
ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 1640 հազ. դրամ,
կրեդիտորական պարտքերի գծով` 533 հազ. դրամ:
Բացի նշված պարտավորությունների` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
2.4. «Ատեքս նորաձևության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
գ) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 389203 դրամ, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:
2.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը (կշռային գործակիցը` 0,6).
բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով (կշռային գործակիցը` 0,4).
գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
2.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է գնի մեջ:
2.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովին ամրացված 7 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 1 հավելվածի, օտարել դասական աճուրդով որպես գույքի առանձին տարրեր:
3.2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 1 հավելվածի:
3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարարական ծառայության տնօրինության 38 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն N 2 հավելվածի, օտարել դասական աճուրդով որպես գույքի առանձին տարրեր:
4.2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն N 2 հավելվածի:
4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ միս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գինը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն N 2 հավելվածի, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
4.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին;
5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն պետական հիմնարկից հետ վերցնել դրան ամրացված գույքը (այսուհետ` գույք)` համաձայն N 3 հավելվածի:
5.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 5.1-ին կետում նշված գույքը, որպես մեկ ամբողջական լոտ, օտարել դասական աճուրդով:
5.3. Սահմանել`
ա) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 2006 թվականի մարտի 6-ի դրությամբ գնահատված արժեքը` 16550 հազ. դրամ.
բ) գույքի մեկնարկային գինը` 16550 հազ. դրամ:
5.4. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
5.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը 413520 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների փոխանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2006 թվականի մարտի 16-ի
N 369-Ն որոշման
ՑԱՆԿ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ 7 ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ
._________________________________________________________________________.
|NN | Գույքի անվանումը |Գույքի |Գույքի |Գույքի |Թողարկ- |Շահա- |
|ը/կ| |գնահատված|մեկնարկա-|արժեքի |ման |գործման|
| | |արժեքը |յին գինը |որոշման |տարեթիվը|տարե- |
| | |(հազ. |(հազ. |հետ | |թիվը |
| | |դրամ) |դրամ) |կապված | | |
| | | | |վճարը | | |
| | | | |(ներառյալ| | |
| | | | |ավելացված| | |
| | | | |արժեքի | | |
| | | | |հարկը) | | |
| | | | |(դրամ) | | |
|___|______________________|_________|_________|_________|________|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|____________________________________|_________|_________|________|_______|
|ա) միջին 70% մաշվածք ունեցող | | | | |
|____________________________________|_________|_________|________|_______|
|1. |ԳԱԶ 3110 (036 LL 55) |1273.7 |1273.7 |45196 |1999 |09.2000|
|___|______________________|_________|_________|_________|________|_______|
|2. |ԳԱԶ 31029 (223 LS 02) |900.0 |900.0 |32400 |1997 |12.2000|
|___|______________________|_________|_________|_________|________|_______|
|3. |ԳԱԶ 3129 (170 LL 01) |900.0 |900.0 |32400 |1995 |12.2000|
|___|______________________|_________|_________|_________|________|_______|
|4. |ԳԱԶ 3110 (185 LL 01) |856.1 |856.1 |30820 |1998 |12.2000|
|___|______________________|_________|_________|_________|________|_______|
|5. |ԳԱԶ 31029 (225 LS 02) |900.0 |900.0 |32400 |1996 |12.2000|
|_________________________________________________________________________|
|բ) 70% և ավելի մաշվածք ունեցող |
|_________________________________________________________________________|
|6. |ԳԱԶ 31029 (222 LS 02) |724.15 |724.15 |26070 |1997 |09.2000|
|___|______________________|_________|_________|_________|________|_______|
|7. |ՎԱԶ 21213 (113 LL 02) |1246.95 |1246.95 |44300 |1998 |09.2000|
._________________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 26.05.06 թիվ 672-Ն որոծում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2006 թվականի մարտի 16-ի
N 369-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Տրանսպորտային միջոցների|Թողարկ-|Շահա- |Գույքի |Գույքի |Գույքի |
| | անվանումը |ման |գործման|գնահատված|մեկնարկա-|արժեքի |
| | |տարե- |տարե- |արժեքը |յին գինը |որոշման |
| | |թիվը |թիվը |(հազ. |(հազ. |հետ |
| | | | |դրամ) |դրամ) |կապված |
| | | | | | |վճարը |
| | | | | | |(ներառյալ|
| | | | | | |ավելացված|
| | | | | | |արժեքի |
| | | | | | |հարկը) |
| | | | | | |(դրամ) |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|1. |Մ-412, 531 ss01 |1991 |1991 |187,5 |187,5 |6750 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|2. |ԳԱԶ-2417, 588 ss01 |1990 |1990 |298,5 |298,5 |10746 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|3. |ԳԱԶ-2401, 928 ss01 |1978 |1978 |218,4 |218,4 |7862 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|4. |ԳԱԶ-2410, 540 ss01 |1984 |1984 |262,5 |262,5 |9450 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|5. |ՈՒԱԶ-2741, 442 ss01 |1991 |1991 |156,6 |156,6 |5638 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|6. |ՎԱԶ-2106, 572 ss02 |1988 |1988 |159,0 |159,0 |5724 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|7. |ՎԱԶ-66/կոդ), 138 Lu37 |1988 |1988 |237,0 |237,0 |8532 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|8. |ՎԱԶ-24, 955 sL62 |1975 |1975 |195,8 |195,8 |7049 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|9. |ԳԱԶ-2401, 537 ss01 |1982 |1982 |184,5 |184,5 |6642 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|10.|ԱԲ-40, ԶԻԼ-131, |1988 |1988 |330,0 |330,0 |11880 |
| |732 ss01 | | | | | |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|11.|ՎԱԶ-2121, Պն 0581Մ |1990 |1990 |295,6 |295,6 |10642 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|12.|ՈՒԱԶ-462, 618 ss02 |1990 |1990 |204,0 |204,0 |7344 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|13.|ԳԱԶ-24, 100 ss04 |1984 |1984 |184,5 |184,5 |6642 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|14.|Կամազ-5511, Պն 2362 |1990 |1990 |675,0 |675,0 |24300 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|15.|ԿՐԱԶ-256 Բ, Պն 2364 |1990 |1990 |510,0 |510,0 |18360 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|16.|ԿՐԱԶ-256 Բ, Պն 2366 |1990 |1990 |510,0 |510,0 |18360 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|17.|ԿՐԱԶ-256 Բ, Պն 2367 |1987 |1987 |510,0 |510,0 |18360 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|18.|ԳԱԶ-2401, 909 ss02 |1987 |1987 |433,2 |433,2 |15595 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|19.|Մոսկվիչ-2140 366 su67 |1986 |1986 |162,0 |162,0 |5832 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|20.|ԿՐԱԶ-256 Բ 448 su67 |1990 |1990 |510,0 |510,0 |18360 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|21.|ԿՐԱԶ-256 Բ, Պն 23-65s |1987 |1987 |510,0 |510,0 |18360 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|22.|ՄԱԶ-5549 Պն 23-69s |1987 |1987 |375,0 |375,0 |13500 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|23.|ԶԻԼ-130Վ 41-90 ԱԴՄ |1986 |1986 |330,0 |330,0 |11880 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|24.|ԶԻԼ-4331 կողավոր |1991 |1991 |285,0 |285,0 |10260 |
| |Պն 23-771s | | | | | |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|25.|ԶԻԼ-63, կողավոր |1964 |1964 |35,5 |35,5 |1278 |
| |30-66 ԱՐԷ | | | | | |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|26.|ԶԻԼ-53, կողավոր |1988 |1988 |150,0 |150,0 |4500 |
| |17-34 ԱԴՑ | | | | | |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|27.|ԱԲ-40 ԶԻԼ-131, |1988 |1988 |330,0 |330,0 |11880 |
| |59-94 ԱԴՐ | | | | | |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|28.|ԶԻԼ-130 կողավոր |1974 |1974 |213,0 |213,0 |76680 |
| |15-76 ԱԴՈՒ | | | | | |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|29.|ԱԲ-40 ԶԻԼ-131, |1983 |1983 |330,0 |330,0 |11880 |
| |91-50 ԱԴն | | | | | |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|30.|ԳԱԶ-5217, կողավոր |1982 |1982 |114,0 |114,0 |4104 |
| |75-42 ԱԴՖ | | | | | |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|31.|ՈՒԱԶ-315101, 26 su46 |1988 |1988 |204,0 |204,0 |7344 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|32.|ԳԱԶ-2401, 908 ss02 |1977 |1977 |184,5 |184,5 |6642 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|33 |ԱԲ-30 ԳԱԶ-53 5021 Lu36 |1989 |1989 |150,0 |150,0 |5400 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|34.|ԳԱԶ-53, կողավոր |1983 |1983 |150,0 |150,0 |5400 |
| |89-11 ԱԴՖ | | | | | |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|35.|ԳԱԶ-2401, 225 sL01 |1980 |1980 |195,8 |195,8 |7049 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|36.|Մոսկվիչ-2140, 534 ss01 |1986 |1986 |162,0 |162,0 |5832 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|37.|ԳԱԶ-2401, 554 ss01 |1977 |1977 |184,5 |184,5 |6642 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
|38.|ԳԱԶ-2410, 352 us21 |1991 |1991 |184,5 |184,5 |6642 |
|___|_______________________|_______|_______|_________|_________|_________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | | |10311,9 |10311,9 |439341 |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2006 թվականի մարտի 16-ի
N 369-Ն որոշման
ՑԱՆԿ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN | Գույքի անվանումը |Թողարկման|Ձեռքբերման|Մաշվածու-|Գնահատված|
|ը/կ| |տարեթիվը |տարեթիվը |թյունը |արժեքը |
| | | | | (տոկոս) | |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|1. |Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» |1991 |1991 |100 |221.13 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|2. |Տրակտոր «ՄՏԶ-82» |1991 |1991 |100 |146.038 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|3. |Էքսկավատոր «ԷՕ-2121» |1992 |1992 |100 |399.872 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|4. |Ավտոմեքենա «ԿԱՎԶ-685M» |1984 |1984 |100 |352.50 |
| |856SL62 | | | | |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|5. |Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» |1989 |1989 |100 |204.00 |
| |134SL62 | | | | |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|6. |Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» |1992 |1992 |100 |153.00 |
| |848SL62 | | | | |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|7. |Ավտոմեքենա «ԿԱՎԶ-3270» |1986 |1986 |100 |352.50 |
| |855SL62 | | | | |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|8. |Ավտոմեքենա «ՄՄԶ-45021» |1988 |1988 |100 |231.00 |
| |539SL62 | | | | |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|9. |Ավտոմեքենա «ՄՄԶ-45021» |1988 |1988 |100 |231.00 |
| |535SU62 | | | | |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|10.|Էլ. ենթակայան |1991 |1999 |100 |323.724 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|11.|Քար ջարդող ագրեգատ |1992 |12.1998 |83.8 |1503.271 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|12.|Վագոն-տնակ 36 մ2 |1991 |1999 |67.5 |138.416 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|13.|Ջրի պոմպ` խողովակաշարով |1991 |12.1999 |100 |191.654 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|14.|Ավտոմեքենա «ԿԱՄԱԶ-5410» |1983 |08.1999 |55 |1593.86 |
| |654SU62 | | | | |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|15.|«ԳԱԶ-53» 537SU62 |1983 |1984 |100 |150.00 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|16.|Ավտոմեքենա «ԵՐԱԶ-762Վ» |1991 |1991 |100 |144.00 |
| |846SL62 | | | | |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|17.|Մետաղական տարա` 43.5 տ |1999 |06.1999 |27.5 |354.860 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|18.|Սրման հաստոց |1984 |1984 |100 |23.669 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|19.|Սրման հաստոց |1984 |1984 |100 |17.558 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|20.|Էլ. կարապիկ` 3.5 տ |1984 |1984 |100 |5.883 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|21.|Էլ. կարապիկ` 1 տ |1984 |1984 |100 |3.775 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|22.|Խառատային հաստոց |1984 |1984 |100 |137.274 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|23.|Մետաղական տարա 4 տ |- |05.1999 |72.5 |56.840 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|24.|Մետաղական տարա 6.7 տ |- |05.1999 |72.5 |73.080 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|25.|Մետաղական տարա 3 տ |- |05.1999 |72.5 |40.600 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|26.|Մետաղական տարա 3 տ |- |05.1999 |72.5 |40.600 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|27.|Ավտոմեքենա «ԳԱԶ-66» 847SL62 |1991 |1992 |100 |260.28 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|28.|ՈՒնիվերսալ լիցքավորման սարք |1999 |1999 |55.0 |82.865 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|29.|ՈՒնիվերսալ «ՈՒԱԶ-3307» |1991 |1992 |100 |153.00 |
| |845SL62 | | | | |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|30.|Ավտոմեքենա «ՄՄԶ-45021» |1989 |1989 |100 |231.00 |
| |534SU62 | | | | |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|31.|Տրակտոր «Տ-16» |1994 |1994 |100 |249.975 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|32.|Շարժական էլ. կայան «ԱԱԴ-400»|1999 |1999 |68.8 |362.404 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|33.|Էլ. եռակցման սարք |2001 |2001 |35.0 |155.538 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|34.|Ավտոմեքենա «ՌԱՖ-2203» |1991 |1991 |100 |510.11 |
| |854SL62 | | | | |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|35.|Բետոնախառնիչ շարժ. |1997 |06.1999 |60 |535.606 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|36.|Շարժական ճնշակայան «ԶԻՖ-55» |1991 |1998 |72.9 |204.543 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|37.|Լիցքավորման սարք` ունիվերսալ|1999 |06.1999 |55 |82.865 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|38.|Տրակտոր «Տ-16 M» |2001 |2001 |43.8 |709.647 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|39.|Շարժական եռակցման սարք |1991 |1991 |100 |419.348 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|40.|Զոդման սարք |1993 |1993 |100 |66.660 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|41.|Շարժական էլ. կայան |1991 |1991 |100 |149.175 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|42.|Շաղախախառնիչ ՌՄ-350 |1990 |1991 |100 |45.365 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|43.|Շաղախախառնիչ ՍՕ-50 |1985 |1985 |100 |30.749 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|44.|Վագոն-տնակ 32 մ2 |1992 |1992 |62.5 |371.694 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|45.|Վագոն-տնակ 18 մ2 |1990 |1990 |72.5 |135.525 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|46.|Վագոն-տնակ 3 x 12 մ2 |1999 |1999 |27.5 |404.635 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|47.|ՕԴԱԶ 9370 38-53 ԱՌ |1983 |08.1999 |55 |531.29 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|48.|Էքսկավատոր «ԷՕ-2621» |2001 |2001 |43.8 |741.696 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|49.|Եռակցման սարք «ԱԴՏ 3122» |1995 |1995 |95.0 |432.490 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|50.|Վառելանյութի տարա |1986 |1986 |92.5 |89.339 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|51.|Ջրահեռացման պոմպ |2001 |2001 |27.0 |266.645 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|52.|Բուլդոզեր «ԴԶ-171» |1989 |1989 |100 |1306.248 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|53.|Բենզակտրիչ |1991 |1991 |100 |58.344 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|54.|Շարժական էլ. կայան |1987 |1987 |100 |109.850 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|55.|Թունելի օդափոխիչ |2001 |2001 |30.0 |170.341 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|56.|Ավտոմեքենա «ԿՌԱԶ-256Բ» |1991 |19 |100 |510.00 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
|57.|Լիցքավորման սարք` ունիվերսալ|1999 |12.1999 |55 |82.865 |
|___|____________________________|_________|__________|_________|_________|
| |Ընդամենը |X |X |X |16549.9 |
._________________________________________________________________________.