(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 265-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 1997 թ. թիվ 12
i
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՄԻՆՉԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԹՈՒՅԼ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Հոդված 48-ով և ելնելով էներգասպառողների անխափան էներգամատակարարումն ապահովելու անհրաժեշտությունից`
Թույլատրել բոլոր էլեկտրական էներգիա արտադրող, ներկրող, հաղորդող, արտահանող և բաշխող, ջերմային էներգիա արտադրող, փոխադրող և բաշխող, և բնական գազ ներկրող, փոխադրող և բաշխող տնտեսավարող ձեռնարկություններին` անկախ սեփականության ձևից, շարունակել իրենց գործունեությունը ներկայումս գործող կարգով` մինչև հանձնաժողովի կողմից կազմված ժամանակացույցով և սահմանված կարգով լիցենզավորման համակարգի ներդրումը: