(ուժը կորցրել է 11.11.98 թիվ 52 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 1997 թ. թիվ 10
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1997 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ 6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1997 թ. օգոստոսի 1-ի թիվ 6 որոշման առաջին կետի թ) ենթակետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բնակչության յուրաքանչյուր բաժանորդի ամսական 250 կվտժ-ից ավելի սպառած և 6 (10) ու 0,4 կվ լարման այլ սպառողների յուրաքանչյուր կվտժ
էլեկտրաէներգիայի համար 25 դրամ ԿՎտժ սակագին, ներառյալ ԱԱՀ» ,
ավելացնելով հետևյալ պարբերությունները.
«Ուղիղ բջիջներով սնվող սպառողներից և բնակչությունից բացի բոլոր սպառողներին, անկախ լարումից, դասել այլ սպառողների խմբին» ,
«Ընդունել, որ բարձր լարման այլ սպառողներին սնող էլեկտրահաղորդման գծերի և տրանսֆորմատորների էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստները հաշվի են առնված այլ սպառողներին էլեկտրաէներգիայի վաճառքի սակագնում»: