031.0005.140106
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-87-Ն հրամանագրով հաստատված կարգի 5-րդ կետը և նկատի ունենալով որպես գործընկեր հասարակական կազմակերպություն հանդես գալու «Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոն» հասարակական կազմակերպության համաձայնությունը` որոշում եմ.
«Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոն» հասարակական կազմակերպությունը ճանաչել գործընկեր հասարակական կազմակերպություն և նրան վերապահել 2006 թվականի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթի կազմակերպման իրավասությունը:
14 հունվարի 2006 թվականի
ՆԿ-5-Ա