Սեղմել Esc փակելու համար:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈՒ ՋՐԱՅԻ ...

 

 

040.2137.211205

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2005 թվականի N 2137-Ն

 

i

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈՒ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել տրանսպորտային միջոցներում և երկաթուղային ու ջրային տրանսպորտում գովազդի տեղադրման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.06.10 թիվ 798-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

(վերնագիրը փոփ. 03.06.10 թիվ 798-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 24-ի

N 2137-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՈՒ ՋՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են տրանսպորտային միջոցներում և երկաթուղային ու ջրային տրանսպորտում գովազդի տեղադրման հիմնական պահանջները:

2. Տրանսպորտային միջոցների վրա, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության, ինչպես նաև հասարակական անվտանգությունը, գովազդ կարող է տեղադրվել`

1) տրանսպորտային միջոցի տանիքի վրա, ընդ որում, եթե տեղադրվում են լրացուցիչ առարկաներ, ապա դրանց չափերը` երկարությունը չպետք է գերազանցի 1380 միլիմետրը, լայնությունը` 440 միլիմետրը, բարձրությունը` 370 միլիմետրը, իսկ գովազդային գրառումները և պատկերները պետք է իրականացվեն այդ առարկաների` թափքի երկայնական առանցքին զուգահեռ կողմերի վրա.

2) թեթև մարդատար ավտոմոբիլների, տրոլեյբուսների և ավտոբուսների (այդ թվում` միկրոավտոբուսների) թափքերի կողային մակերեսների վրա` մինչև լուսամուտների եզրերը.

3) բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների թափքերի (այդ թվում` ֆուրգոնների) կողային մակերեսներին.

4) մոտոցիկլների վառելիքի բաքերի և գործիքային արկղերի կափարիչների վրա:

3. Գովազդը չպետք է տեղադրվի տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասերում ու վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոցի վրա, ինչպես նաև չպետք է կատարել գրառումներ` թվանշաններ պարունակող բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների և ավտոբուսների (այդ թվում` միկրոավտոբուսների) թափքի հետնապատի վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ տեխնիկական կանոնակարգերով, կամ ստանդարտներով նախատեսված դեպքերի:

4. Գովազդի մակերեսը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցի, որի վրա այն տեղաբաշխված է, թափքի ներկված մանրամասերի (դետալների) մակերեսի 50 տոկոսը:

5. Գովազդի նպատակով չեն կարող օգտագործվել տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքավորումները:

6. Տրանսպորտային միջոցների վրա կարող են տեղադրվել այնպիսի գովազդներ, որոնք իրենց գույնով և տեղադրման (փակցնելու) տեղով չպետք է նման լինեն հատուկ և օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների գունագծապատկերներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններին:

7. Գովազդի համար կարող են օգտագործվել լուսաանդրադարձնող էֆեկտներ ունեցող ծածկույթներ, նյութեր և տարրեր, բացառությամբ ճանապարհային երթևեկության կանոններով արգելված գույների և լուսաանդրադարձնող նյութերի:

8. Գովազդի տեղադրման արդյունքում չպետք է փակվեն կամ սահմանափակվեն վարորդի տեսադաշտը, տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքերը, հաշվառման համարանիշերը, թափքի համարը, նույնացման համարը, տեղեկատվական գրառումները և նշանները:

9. Երկաթուղային տրանսպորտում գովազդը տեղադրվում է բեռնատար վագոնների վրա, ինչպես նաև ուղևորատար վագոններում, բացի պատուհանների մակերեսներից:

10. Ջրային տրանսպորտում գովազդը տեղադրվում է`

1) զբոսանավերի ներսում և կողային մակերեսների վրա.

2) բեռնանավերի և մոտորանավակների կողային մակերեսների վրա.

3) առագաստանավերի կողային մակերեսների և առագաստների վրա.

4) ջրացիկլների վառելիքի բաքերի վրա:

11. Չի թույլատրվում գովազդ տեղադրել ջրային տրանսպորտի տեղեկատվական գրառումների համար նախատեսված մասերի և պատուհանների մակերեսների վրա, ինչպես նաև նավակողերին, որոնց վրա չպետք է կատարվեն թվանշաններ պարունակող գրառումներ:

(հավելվածը փոփ. 03.06.10 թիվ 798-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2005
N 2137-Ն
Որոշում