040.1840.141105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2005 թվականի N 1840-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ, ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 176-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան 162 հասցեում գտնվող` 439.6 քառ. մետր մակերեսով կաթսայատան տարածքը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
1.2. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի հուլիսի 19-ին գնահատված գույքի արժեքը` 5372 հազ. դրամ.
բ) օտարվող գույքի մեկնարկային գինը` 5372 հազ. դրամ:
1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
1.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
1.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
1.6. Սահմանել, որ գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում նրա մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան 162 հասցեում գտնվող` 405.2 քառ. մետր մակերեսով սննդի բլոկի տարածքը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
2.2. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի հուլիսի 19-ին գնահատված գույքի արժեքը` 2009 հազ. դրամ.
բ) օտարվող գույքի մեկնարկային գինը` 2009 հազ. դրամ:
2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
2.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.6. Սահմանել, որ գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում նրա մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի տնօրինության Գավառ քաղաքի Գ. Լուսավորչի N 1 հասցեում գտնվող` 34.7 քառ. մետր մակերեսով ավտոտնակի տարածքը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
3.2. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի հուլիսի 25-ին գնահատված գույքի արժեքը` 189 հազ. դրամ.
բ) օտարվող գույքի մեկնարկային գինը` 189 հազ. դրամ:
3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
3.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.6. Սահմանել, որ գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում նրա մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
4.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության «Շիրակ մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Ախուրյանի տարածաշրջանում տեղակայված 311.65 քառ. մետր մակերեսով շինությունը (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, գ. Ախուրյան) հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
4.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Ախուրյանի տարածաշրջանում տեղակայված` 311.65 քառ. մետր մակերեսով շինությունը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Արագած Սաղաթելյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0460809, տրված` 020 կողմից, քաղ. Վայք, Շահումյան փողոց, 20 շենք, բն. 7):
4.3. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի հուլիսի 25-ին գնահատված գույքի արժեքը` 1616 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 1616 հազ. դրամ:
4.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` առուվաճառքի պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`
ա) մեկ տարվա ընթացքում կատարել 100 հազ. դրամի չափով ներդրում.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 56698 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` սույն որոշման 4.3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված գումարը վճարելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասի 21 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 181.4 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Արսեն Քոչարյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AC 0272187, տրված` 013-ի կողմից, քաղ. Երևան, Դավթաշեն, 2-րդ թաղամաս, 22 շենք, բն. 21):
5.2. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի օգոստոսի 2-ին գնահատված գույքի արժեքը` 878 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը` 4090 հազ. դրամ:
5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` առուվաճառքի պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`
ա) 2 տարվա ընթացքում կատարել 1000 հազ. դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 134592 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով սույն որոշման 5.2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված գումարը վճարելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի պողոտայում գտնվող կինոթատրոնի անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ` օբյեկտ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ռաֆիկ Նուրիջանյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0512770, տրված` 049-ի կողմից, քաղ. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, շենք 78, բն. 15):
6.2. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 2005 թվականի մայիսի 31-ին գնահատված գույքի արժեքը` 590 հազ. դրամ.
բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող օբյեկտի վաճառքի գինը` 590 հազ. դրամ:
6.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`
ա) 4 տարվա ընթացքում կատարել 12000 հազ. դրամի չափով ներդրում` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
բ) օբյեկտի շինարարությունն ավարտել 4 տարում.
գ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 7200 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Հրազդանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվի համարին:
6.5. Հրազդանի քաղաքապետին` գնորդի հետ կնքել անավարտ շինարարության օբյեկտի կողմից զբաղեցված հողատարածքի հողօգտագործման պայմանագիր:
i
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Համայնքներին անավարտ շինարարության օբյեկտներ հանձնելու մասին» N 176-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշման հավելվածը լրացնել հետևյալ տողերով`
«ՀՀ Կոտայքի մարզ
գ. Կարենիս-»Չարենցավանի գործիքաշինական գործարան» ՓԲԸ-ի կազմից առանձնացված Կարենիսի անավարտ շինարարության օբյեկտ
ՀՀ Շիրակի մարզ
գ. Ղարիբջանյան - անավարտ դպրոց
գ. Հովիտ - կովանոց
գ. Մեղրաշատ - խանութ, բուժկետ
գ. Ղազանչի - կերախոհանոց և 2 պահեստ»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ