040.1748.051105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 2005 թվականի N 1748-Ա
«ԵՂՎԱՐԴԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏԵՍԱՑԱՆՑ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Եղվարդի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը և «Երևանի քաղաքային տեսացանց» պետական ձեռնարկությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Եղվարդի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը և «Երևանի քաղաքային տեսացանց» պետական ձեռնարկության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովների ստեղծումը` դրանց կազմերում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և լուծարվող բաժնետիրական ընկերության ու պետական ձեռնարկության գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչներին:
3. Լուծարման հանձնաժողովներին` «Եղվարդի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության և «Երևանի քաղաքային տեսացանց» պետական ձեռնարկության`
ա) պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերության և ձեռնարկության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը.
բ) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Եղվարդի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության և «Երևանի քաղաքային տեսացանց» պետական ձեռնարկության լուծարման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության և ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ