030.0784.070897
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կազմում առաջացած թափուր տեղը լրացնելու նպատակով, որոշում եմ.
1. Աշոտ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` մինչև 2000 թվականի օգոստոսի 31-ը պաշտոնավարման ժամկետով:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
7 օգոստոսի 1997 թ.
ՀՆ-784