(ուժը կորցրել է 02.02.18 թիվ 11-Ն որոշում)
i
050.0170.030805
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 08 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05005307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2005 թվականի N 170-Ն
i
«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ/ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ, 76-րդ հոդվածները, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, 76-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. Հաստատել «Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների/հանձնաժողովի կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):
(1-ին կետը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
i
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի ապրիլի 30-ի ««Լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման կարգը» հաստատելու մասին» թիվ 127 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի ապրիլի 12-ի
թիվ 170-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
i
ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ/ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
1. ԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
i
1.1. Սույն կարգը կարգավորում է լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) լուծարային կառավարիչների/հանձնաժողովի (այսուհետ` լուծարային կառավարիչ) կողմից իրենց գործունեության վերաբերյալ մամուլում տեղեկությունների հրապարակման կարգն ու պայմանները:
(1.1-ին կետը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
2. ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ` ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
i
2.1. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է իր գործունեության վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկությունները, ընդ որում` բանկի հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով:
(2.1-ին կետը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
2.2. Լուծարային կառավարիչը տեղեկությունները հրապարակում է սույն կարգով հաստատված ձևերին համապատասխան:
2.3. Լուծարային կառավարիչը պարտավոր է բանկի տարածքում` հաճախորդի համար տեսանելի տեղում, փակցնել սույն կարգով սահմանված հրապարակվող տեղեկությունները:
i
2.4. Տեղեկությունների հրապարակման համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման եզրակացության վրա, սույն կարգով սահմանված տեղեկությունները` լուծարային կառավարչի ներկայացմամբ, հրապարակում է Կենտրոնական բանկը:
(2.4-րդ կետը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
i
2.5. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կարգի հավելված 4-ի, ընդ որում` սույն հաշվետվության համաձայն առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկի սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից) մինչև տվյալ ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում, հաշվետվության 10-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում բավարարված բոլոր այն պահանջների չափը, որոնց բավարարումը իրականացվել է հաշվետվության 5-ից 8-րդ սյունակներում չնշված ձևերով (օրինակ` բնեղեն տեսքով, արժեթղթերով և այլն):
(2.5-րդ կետը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
2.6. Լուծարային կառավարիչը նշանակման պահից` 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն է հրապարակում առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում այն մասին, որ լուծարային կառավարիչը մինչև սույն հայտարարության հրապարակման պահը պատվիրված նամակով կամ պարտատիրոջ կողմից ծանուցումն ստանալու հավաստիացումն ապահովելու դեպքում այլ ձևերով ծանուցել է բանկի բոլոր պարտատերերին պահանջների ներկայացման կարգի և ժամկետների մասին:
(2.6-րդ կետը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
3. ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
i
3.1. Լուծարային կառավարիչը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի և Հավելված 2-ի, ընդ որում` Հավելված 1-ի Ձև 1-ը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` ըստ ակտիվային խմբավորման (ըստ կիրառելիության) վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Ընդ որում, վերջին օրվա ամսաթիվ տողում լրացվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա ամսաթիվը: Կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակը` իրացման գներով և օրենքով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:
(3.1-ին կետը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
3.2. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է այն մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունները` օրական հաճախականությամբ:
3.3. Միջանկյալ լուծարային հաշվեկշիռը մամուլում հրապարակելու օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
3.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պահանջով լուծարային կառավարիչները Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում վերահրապարակում են ճշգրտված տեղեկությունները, եթե դրանք նախկինում կազմվել և հրապարակվել են սխալներով:
3.5. Միջանկյալ լուծարային հաշվեկշռում արտացոլված պահանջների, լուծարվող բանկին ներկայացված պահանջների և լուծարային կառավարչի կողմից մերժված պահանջների ցանկը (յուրաքանչյուր ավանդատուի, վարկատուի և այլ պարտատիրոջ անունը կամ անվանումը, ինչպես նաև յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը) փակցվում է լուծարվող բանկի գտնվելու վայրում` տեսանելի տեղում և այդ մասին ծանուցվում է միջանկյալ լուծարային հաշվեկշռի հրապարակման ենթակա տեղեկատվության մեջ:
4. ԸՆԹԱՑԻԿ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
4.1. Լուծարային կառավարիչը հրապարակում է հետևյալ ընթացիկ տեղեկատվությունը.
4.1.1. Լուծարվող բանկի գտնվելու վայրը (փոփոխության դեպքում),
4.1.2. Սակարկություններ կազմակերպելու մասին հայտարարությունը, ինչպես նաև կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին տեղեկություններ,
4.1.3. Տեղեկություններ լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման` օրենքով սահմանված յուրաքանչյուր հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին, որտեղ նշվում է այն հերթը, որում ընդգրկված պահանջները տվյալ ժամանակահատվածի ընթացքում բավարարվում են կամ ենթակա են բավարարման,
i
4.1.4. Կենտրոնական բանկի կողմից ամփոփ լուծարային հաշվեկշիռը (որը ամփոփում է լուծարային գործընթացը) հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային կառավարիչը հրապարակում է լուծարային հաշվեկշիռը առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում: Սույն կետում նշված ամփոփ լուծարային հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Ամփոփ լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Միաժամանակ լուծարային կառավարիչը հրապարակում է նաև բանկի լուծարման վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կարգի Հավելված 3-ի:
(4.1.4-րդ կետը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
4.1.5 Լուծարվող բանկի դրամական հոսքերի մասին հաշվետվությունը` սույն կարգի հավելված 2-ի ձև 10-ին համապատասխան,
4.1.6 Լուծարային կառավարչի հայեցողությամբ` այլ տեղեկություններ:
i
4.2. Սույն կարգի Հավելված 2-ի Ձև 10 հաշվետվությունը հրապարակվում է ամիսը մեկ անգամ: Ձև 10 հաշվետվությանը կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակ` իրացման գներով և օրենքներով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:
(4.2-րդ կետը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
4.3. Սույն կետի 4.1 ենթակետով սահմանված տեղեկությունները հրապարակվում են ազատ ոճով (բացառությամբ` լուծարվող բանկի ամփոփ հաշվեկշռի և դրամական հոսքերի մասին հաշվետվության):
4.4. Սույն կետի 4.1 ենթակետով նախատեսված տեղեկություններն առանձնակի ծավալուն լինելու դեպքում լուծարային կառավարիչը կարող է դրանք մամուլում հրապարակել առանձին մասերով` պահպանելով հրապարակումների հաջորդականությունները` օրական հաճախականությամբ:
4.5. Սույն կետի 4.1 ենթակետով նախատեսված տեղեկությունները մամուլում հրապարակելու օրը լուծարային կառավարիչը պարտավոր է թերթի մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգի
Հավելված 1
«Լուծարման գործընթացում գտնվող
բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային
կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ
տեղեկությունների հրապարակման» կարգի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
Ձև 1. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Լուծարվող բանկի անվանումը`__________________
Հաշվետու ժամանակաշրջանի
ամսաթիվը` ________________
.___________________________________________________________________.
| |Գույքի տեսակը|Քանակը/ |Արժեքը լուծարային|Արժեքը հաշվետու|
| | |միավորները |գործընթացի |ժամանակաշրջանի |
| | |լուծարային |սկզբի դրությամբ |վերջին օրվա |
| | |գործընթացի | |դրությամբ |
| | |սկզբի դրությամբ| | |
|___|_____________|_______________|_________________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_____________|_______________|_________________|_______________|
| 1 | | | | |
|___|_____________|_______________|_________________|_______________|
| 2 | | | | |
|___|_____________|_______________|_________________|_______________|
| 3 | | | | |
|___|_____________|_______________|_________________|_______________|
|...| | | | |
|___|_____________|_______________|_________________|_______________|
| | | | | |
|___|_____________|_______________|_________________|_______________|
| |Ընդամենը | | | |
.___________________________________________________________________.
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անունը, ազգանունը)
(1-ին ձևը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
Ձև 2. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ
(ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Լուծարվող բանկի անվանումը _______________
ամսաթիվը ______________________
._____________________________________________________________________.
|N|Ներկայացված պահանջները` |Ներկայացված պահանջներ, այդ |Հաշ- |
| |ըստ բանկի պարտատերերի |թվում. |վետու |
| | |_______________________________|ժամա- |
| | |Ընդա- |Լուծա- |Լուծա- |Քննարկ-|նակա- |
| | |մենը |րային |րային |ման |շրջանի |
| | | |հանձնա-|հանձնա-|ենթակա |վերջի |
| | | |ժողովի |ժողովի |պահանջ-|դրու- |
| | | |կողմից |կողմից |ներ |թյամբ |
| | | |ընդուն-|մերժված| |չներկա-|
| | | |ված պա-|պահանջ-| |յացրած |
| | | |հանջներ|ներ | |պահանջ-|
| | | | | | |ներ |
| | |_______|_______|_______|_______|_______|
| | |ՀՀ|Ար- |ՀՀ|Ար- |ՀՀ|Ար- |ՀՀ|Ար- |ՀՀ|Ար- |
| | |դ |տար-|դ |տար-|դ |տար-|դ |տար-|դ |տար-|
| | |ր |ժու-|ր |ժու-|ր |ժու-|ր |ժու-|ր |ժու-|
| | |ա |յթ |ա |յթ |ա |յթ |ա |յթ |ա |յթ |
| | |մ | |մ | |մ | |մ | |մ | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|1| 2 |3 | 4 | 5| 6 | 7| 8 | 9| 10 |11| 12 |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|1|Ֆիզիկական անձանց կողմից | | | | | | | | | | |
| |բանկին ներկայացված | | | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|2|ՀՀ տարածքում գործող | | | | | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | | | | | |
| |կազմակերպությունների | | | | | | | | | | |
| |կողմից բանկին ներկայացված | | | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|3|Հայաստանի Հանրապետության | | | | | | | | | | |
| |Կենտրոնական բանկի | | | | | | | | | | |
| |ներկայացված պահանջները | | | | | | | | | | |
| |բանկին | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|4|Հայաստանի Հանրապետության, | | | | | | | | | | |
| |այդ թվում` հարկային մարմնի | | | | | | | | | | |
| |կողմից բանկին ներկայացված | | | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|5|Իրավաբանական անձանց | | | | | | | | | | |
| |կողմից բանկին ներկայացված | | | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|6|Համայնքների կողմից բանկին | | | | | | | | | | |
| |ներկայացված պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|7|Օտարերկրյա | | | | | | | | | | |
| |կառավարությունների, | | | | | | | | | | |
| |կենտրոնական բանկերի, | | | | | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | | | | | |
| |կազմակերպությունների, | | | | | | | | | | |
| |համայնքային բյուջեների | | | | | | | | | | |
| |կողմից բանկին ներկայացված | | | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
|8|Այլ անձանց կողմից | | | | | | | | | | |
| |ներկայացված պահանջներ | | | | | | | | | | |
|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|
| |Ընդհանուր գումար | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
_________________________________________________________________
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը, ազգանունը)
__________________________
(ստորագրություն)
(2-րդ ձևը փոփ. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 3)
(3-րդ ձևը հանվել է 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
i
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ
ՄԵՐԺՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 4)
(4-րդ ձևը հանվել է 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ
ԳԾՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԳՐԱՎԸ (ձև 5)
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
| N | Հոդվածի անվանումը |Լուծարման |Պարտատերերի|
| | |օրվա |պահանջների |
| | |դրությամբ |ներկայացման|
| | | |ժամկետի |
| | | |վերջին օրվա|
| | | |դրությամբ |
|___|______________________________________________|__________|___________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___|______________________________________________|__________|___________|
| 1.|Տրամադրված երաշխավորություններ, այդ թվում` | | |
| |______________________________________________|__________|___________|
| | վարկային երաշխավորություններ | | |
| |______________________________________________|__________|___________|
| | այլ երաշխավորություններ | | |
|___|______________________________________________|__________|___________|
| 2.|Ակրեդիտիվներ և վճարման փաստաթղթեր, այդ թվում`| | |
| |______________________________________________|__________|___________|
| | ակրեդիտիվներ | | |
| |______________________________________________|__________|___________|
| | վճարային հանձնարարագրեր | | |
| |______________________________________________|__________|___________|
| | այլ վճարային փաստաթղթեր | | |
|___|______________________________________________|__________|___________|
| 3.|Ածանցյալ գործիքներ | | |
|___|______________________________________________|__________|___________|
| 4.|Ստացված գրավ, այդ թվում` | | |
| |______________________________________________|__________|___________|
| | պետական արժեթղթեր | | |
| |______________________________________________|__________|___________|
| | այլ արժեթղթեր | | |
| |______________________________________________|__________|___________|
| | թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված | | |
| | ձուլակտորներ | | |
| |______________________________________________|__________|___________|
| | թանկարժեք զարդեր, ոսկու ջարդոն և թանկարժեք | | |
| | քարեր | | |
| |______________________________________________|__________|___________|
| | անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ | | |
| |______________________________________________|__________|___________|
| | պատրաստի արտադրանք և ապրանքներ | | |
| |______________________________________________|__________|___________|
| | դրամական միջոցներ | | |
| |______________________________________________|__________|___________|
| | այլ գրավ | | |
|___|______________________________________________|__________|___________|
| 5.|Ստացված երաշխավորություններ, այդ թվում` | | |
| |______________________________________________|__________|___________|
| | վարկային երաշխավորություններ | | |
| |______________________________________________|__________|___________|
| | այլ երաշխավորություններ | | |
._________________________________________________________________________.
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ
ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ձև 6)
._________________________________________________________________________.
| N |Գրավադրված գույքի|Գրավառուի |Գրավով |Գրավով |Գրավի |
| |բնորոշումը, |անունը կամ |ապահովված |ապահովված |պայմանագրի |
| |պայմանագրով |անվանումը |պարտավորության |գույքի |կնքման |
| |սահմանված կամ | |տեսակը և չափը |գտնվելու |ամսաթիվն |
| |բանկի կողմից | |(հազար դրամ) |վայրը |ու այլ |
| |գնահատված կամ | | | |տեղեկու- |
| |մոտավոր արժեքը | | | |թյուններ |
| |(հազար դրամ) | | | | |
|___|_________________|___________|_______________|__________|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_________________|___________|_______________|__________|____________|
| 1.| | | | | |
|___|_________________|___________|_______________|__________|____________|
| 2.| | | | | |
|___|_________________|___________|_______________|__________|____________|
| 3.| | | | | |
|___|_________________|___________|_______________|__________|____________|
| 4.| | | | | |
|___|_________________|___________|_______________|__________|____________|
._________________________________________________________________________.
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ
ՎՃՌՈՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿԸ (ձև 7)
._________________________________________________________________________.
| N |Դատարանի վճռով |Հայցվորի |Արգելանքի |Հայցային |Արգելանքի |
| |արգելանքի տակ |անունը կամ |կիրառման |պահանջի չափը |կիրառման |
| |գտնվող գույքի |անվանումը |պատճառը |(հազար դրամ) |ամսաթիվն ու այլ |
| |բնորոշումը, | | | |տեղեկություններ |
| |պայմանագրով | | | | |
| |սահմանված կամ | | | | |
| |բանկի կողմից | | | | |
| |գնահատված կամ | | | | |
| |մոտավոր արժեքը | | | | |
| |(հազար դրամ) | | | | |
|___|_______________|___________|__________|_____________|________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_______________|___________|__________|_____________|________________|
| 1.| | | | | |
|___|_______________|___________|__________|_____________|________________|
| 2.| | | | | |
|___|_______________|___________|__________|_____________|________________|
| 3.| | | | | |
|___|_______________|___________|__________|_____________|________________|
| 4.| | | | | |
|___|_______________|___________|__________|_____________|________________|
._________________________________________________________________________.
Բանկի լուծարային կառավարիչ` ______________
Կ.Տ.
«Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից
իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների
հրապարակման» կարգի
հավելված 2
«_______________» ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵԿՇԻՌ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ (ձև 8)
(8-րդ ձևը հանվել է 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
i
ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՐՏԱՑՈԼՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ (ձև 9)
(9-րդ ձևը հանվել է 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
«__________________» ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ձև 10)
Ամսաթիվը ________ թ-ից մինչև _________թ.
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
| N | Հոդվածի անվանումը |Նախորդ |Հաշվետու |
| | |ժամանակա- |ժամանակա- |
| | |շրջան |շրջան |
|____|______________________________________________|__________|__________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____|______________________________________________|__________|__________|
| 1. |Դրամական միջոցների ներհոսք | | |
|____|______________________________________________|__________|__________|
|____|______________________________________________|__________|__________|
|1.1.|Թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված | | |
| |ձուլակտորների և հուշադրամների վաճառքից | | |
|____|______________________________________________|__________|__________|
|1.2.|Արժեթղթերի վաճառքից, այդ թվում` | | |
| |______________________________________________|__________|__________|
| | պետական արժեթղթերից | | |
| |______________________________________________|__________|__________|
| | ոչ պետական արժեթղթերից | | |
|____|______________________________________________|__________|__________|
|1.3.|Հայաստանի Հանրապետության և համայնքների | | |
| |նկատմամբ պահանջներից | | |
|____|______________________________________________|__________|__________|
|1.4.|ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի | | |
| |նկատմամբ պահանջներից | | |
|____|______________________________________________|__________|__________|
|1.5.|Արտերկրում գործող բանկերի և այլ ֆինանսական | | |
| |կազմակերպությունների նկատմամբ պահանջներից | | |
|____|______________________________________________|__________|__________|
|1.6.|Վարկերի և դեբիտորական պարտքերի դիմաց | | |
| |փոխհատուցումների ստացում, այդ թվում` | | |
| |______________________________________________|__________|__________|
| |դուրս գրված վարկերի | | |
| |______________________________________________|__________|__________|
| |դուրս գրված դեբիտորական պարտքերի | | |
|____|______________________________________________|__________|__________|
|1.7.|Շահաբաժինների ստացում | | |
|____|______________________________________________|__________|__________|
|1.8.|Բանկին պատկանող հիմնական միջոցների և ոչ | | |
| |նյութական ակտիվների օտարումից, այդ թվում` | | |
| |______________________________________________|__________|__________|
| | հող | | |
| |______________________________________________|__________|__________|
| | շենքեր, շինություններ | | |
| |______________________________________________|__________|__________|
| | գույք և գրասենյակային սարքավորումներ | | |
| |______________________________________________|__________|__________|
| | կապի և հաղորդակցման միջոցներ, | | |
| | հաշվողական, համակարգչային և ավտոմատ | | |
| | կառավարման այլ տեխնիկա | | |
| |______________________________________________|__________|__________|
| | փոխադրամիջոցներ | | |
| |______________________________________________|__________|__________|
| | այլ հիմնական միջոցներ | | |
|____|______________________________________________|__________|__________|
|1.9.|Բռնագանձված գրավի վաճառքից | | |
| |______________________________________________|__________|__________|
| | անշարժ գույք | | |
| |______________________________________________|__________|__________|
| | այլ գույք | | |
|____|______________________________________________|__________|__________|
|1.10|Այլ եկամուտներ | | |
|____|______________________________________________|__________|__________|
|1.11|Այլ ստացված գումարներ | | |
|____|______________________________________________|__________|__________|
|____|______________________________________________|__________|__________|
| 2. |Դրամական միջոցների արտահոսք | | |
|____|______________________________________________|__________|__________|
|2.1.|Վճարումներ պարտատերերի պահանջների բավարարման | | |
| |գծով` ըստ օրենքով սահմանված հերթերի` | | |
| |______________________________________________|__________|__________|
| |______________________________________________|__________|__________|
| |______________________________________________|__________|__________|
| |______________________________________________|__________|__________|
|____|______________________________________________|__________|__________|
|2.2.|Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների | | |
| |գծով ծախսեր | | |
|____|______________________________________________|__________|__________|
|2.3.|Գործուղման ծախսեր | | |
|____|______________________________________________|__________|__________|
|2.4.|Կապի և հաղորդակցման ծախսեր | | |
|____|______________________________________________|__________|__________|
|2.5.|Պահպանության ծախսեր | | |
|____|______________________________________________|__________|__________|
|2.6.|Կոմունալ ծախսեր | | |
|____|______________________________________________|__________|__________|
|2.7.|Գրասենյակային և տնտեսական ծախսեր | | |
|____|______________________________________________|__________|__________|
|2.8.|Փոխադրամիջոցների սպասարկման և պահպանման | | |
| |ծախսեր | | |
|____|______________________________________________|__________|__________|
|2.9.|Այլ ծախսեր | | |
|____|______________________________________________|__________|__________|
|2.10|Ներդրումներ, այդ թվում` | | |
| |______________________________________________|__________|__________|
| |նյութական ակտիվների ձեռքբերում | | |
|____|______________________________________________|__________|__________|
|2.11|Այլ վճարումներ | | |
|____|______________________________________________|__________|__________|
| |Դրամական միջոցների հոսքերի զուտ աճ | | |
| |______________________________________________|__________|__________|
| |Դրամական զուտ միջոցներ ժամանակաշրջանի սկզբում | | |
| |______________________________________________|__________|__________|
| | այդ թվում` տնօրինման սահմանափակում | | |
| |ունեցող | | |
| |______________________________________________|__________|__________|
| |Կանխատեսվող դրամական միջոցներ ժամանակաշրջանի | | |
| |վերջում | | |
| |______________________________________________|__________|__________|
| | այդ թվում` տնօրինման սահմանափակում | | |
| |ունեցող | | |
._________________________________________________________________________.
Բանկի լուծարային կառավարիչ` ______________
Կ.Տ.
Հավելված 3
i
«Լուծարման գործընթացում գտնվող
բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային
կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ
տեղեկությունների հրապարակման» կարգը
հավելվածի
ՏԵՂԵԿԱՆՔ
Բանկի լուծարման գործընթացի ավարտի վերաբերյալ
._____________________________________________________________________.
| Լուծարվող բանկի տվյալները |
|_____________________________________________________________________|
|1. |1) Բանկի անվանումը և կազմակերպաիրավական ձևը |
| |________________________________________ |
| |2) Բանկի գտնվելու վայրը________________________________________ |
| |3) Գրանցման վկայականի համարը___________________________________ |
| |4) Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվը____________________________ |
| |5) Բանկային գործունեության լիցենզիայի համարը___________________ |
| |6) Բանկային գործունեության լիցենզիայի տրամադրման ամսաթիվ, ամիս, |
| |տարեթիվը ________________________________ |
| | |
|___|_________________________________________________________________|
|2. |1) Բանկի բաժնետերերի կազմն ու մասնակցության չափը` |
| |__________________________________ |
| |__________________________________ |
| |__________________________________ |
| |2) Բանկի խորհուրդը (յուրաքանչյուր անդամի անուն, ազգանուն, |
| |կրթությունը և աշխատանքային փորձը) ____________________________ |
| | |
| |3) Բանկի գործադիր տնօրենը (անուն, ազգանուն, կրթությունը և |
| |աշխատանքային փորձը) մինչ բանկի նկատմամբ լուծարման գործընթացի |
| |նախաձեռնումը_______________________________ |
| | |
|___|_________________________________________________________________|
|3. |1) Բանկի ներքին կազմակերպական կառուցվածքը` |
| |____________________________________ |
| |____________________________________ |
| |____________________________________ |
| | |
|___|_________________________________________________________________|
|4. |1) Բանկի դուստր կազմակերպությունները, գործունեության ոլորտը |
| |_____________________________________ |
| |_____________________________________ |
| |_____________________________________ |
|___|_________________________________________________________________|
|5. |1) Բանկի մասնաճյուղերն ու դրանց բաշխվածությունը |
| |_____________________________________ |
| |_____________________________________ |
| |_____________________________________ |
| | |
|___|_________________________________________________________________|
| |Բանկի լուծարային հանձնաժողովի նշանակման և գործունեության |
| |արդյունքների մասին տեղեկություններ |
|___|_________________________________________________________________|
|6. |1) Լուծարային կառավարիչ (անուն, ազգանուն, կրթություն, |
| |աշխատանքային փորձ, համապատասխան որակավորման վկայականի համար)` |
| |_______________________________________________________________ |
| | |
| |2) Լուծարային հանձնաժողովի անդամներ (անուն, ազգանուն, կրթությունը|
| |և աշխատանքային փորձը)` |
| |____________________________________ |
| |____________________________________ |
| |____________________________________ |
| | |
| |3) Լուծարային կառավարչի գործունեության ժամանակահատվածը |
| |____________________________________ |
| | |
|___|_________________________________________________________________|
|7. |1) Բանկի ակտիվները գումարային արտահայտությամբ մինչ լուծարային |
| |գործընթացի սկսելը`______________ |
| |2) Բանկի ակտիվների վաճառքից ստացված դրամական միջոցները`________ |
| |3 )Իրականացված լուծարային ծախսերը`_____________________________ |
| |4) Բանկի պարտավորությունները գումարային արտահայտությամբ`_______ |
| |Որից ֆիզիկական անձանց նկատմամբ ունեցած պարտավորությունները` |
| |_________________ |
| | |
| |5) Բանկի կողմից մարված պարտավորությունները գումարային |
| |արտահայտությամբ` ________________ |
| | |
| |Որից ֆիզիկական անձանց նկատմամբ մարված պարտավորությունները` |
| |_________________ |
| | |
|___|_________________________________________________________________|
| |Ավանդների երաշխավորման հիմնադրամի մասնակցությունը ավանդների |
| |հատուցման գործընթացին |
|___|_________________________________________________________________|
|8. |1) Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից մինչև 4 մլն |
| |Հայաստանի Հանրապետության դրամ բանկային ավանդների գծով |
| |ավանդատուներին փոխհատուցված գումարի չափը` _____________________ |
| | |
| |2) Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից մինչև 2 մլն |
| |Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք արտարժույթով բանկային |
| |ավանդների գծով ավանդատուներին փոխհատուցված գումարի |
| |չափը`_____________ |
| | |
| |3) Բանկի պարտավորությունը ավանդների երաշխավորման հիմնադրամի |
| |նկատմամբ` ______________ |
| | |
._____________________________________________________________________.
Լուծարային կառավարչի/հանձնաժողովի նախագահի անուն, ազգանունը________________
Ստորագրություն________________ Կ.Տ.
(3-րդ հավելվածը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)
Հավելված 4
«Լուծարման գործընթացում գտնվող
բանկերի և վարկային
կազմակերպությունների լուծարային
կառավարիչների կողմից իրենց
գործունեության վերաբերյալ
տեղեկությունների հրապարակման» կարգը
հավելվածի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ամսական)
Լուծարվող բանկի անվանումը
Ամսաթիվը ______________________ թ-ից
մինչև __________________________թ.
(հազար դրամ)
._____________________________________________________________________.
|N|Ներկայացված պահանջները`|Պահան-|Ներկայացված |Հաշ- |Պահան-|
| |ըստ բանկի պարտատերերի |ջի |պահանջներ, այդ թվում.|վետու |ջի |
| | |չափը |_____________________|ժամա- |չափը |
| | |հաշ- |Դրա-|Հաշ-|Նո- |Գրա-|Ա|նակա- |հաշ- |
| | |վետու |մա- |վանց|տարի|վի |յ|շրջանի |վետու |
| | |ժամա- |կան |ման |դեպո|իրաց|լ|ընթաց- |ժամա- |
| | |նակա- |մի- |մի- |զիտ |ման | |քում |նակա- |
| | |շրջանի|ջոց-|ջո- |կամ |հաշ-| |ներված |շրջանի|
| | |սկզբի |ների|ցով |ի |վին | |պահանջի|վերջին|
| | |դրու- |հաշ-| |պահ | | |չափը |օրվա |
| | |թյամբ |վին | |հանձ| | | |դրու- |
| | | | | |նած | | | |թյամբ |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |8| 9 | 10 |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|1|Ֆիզիկական անձանց կողմից| | | | | | | | |
| |բանկին ներկայացված | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|2|ՀՀ տարածքում գործող | | | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | | | |
| |կազմակերպությունների | | | | | | | | |
| |կողմից բանկին | | | | | | | | |
| |ներկայացված պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|3|Հայաստանի | | | | | | | | |
| |Հանրապետության | | | | | | | | |
| |Կենտրոնական բանկի | | | | | | | | |
| |ներկայացված | | | | | | | | |
| |պահանջները բանկին | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|4|Հայաստանի | | | | | | | | |
| |Հանրապետության, այդ | | | | | | | | |
| |թվում` հարկային մարմնի | | | | | | | | |
| |կողմից բանկին | | | | | | | | |
| |ներկայացված պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|5|Իրավաբանական անձանց | | | | | | | | |
| |կողմից բանկին | | | | | | | | |
| |ներկայացված պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|6|Համայնքների կողմից | | | | | | | | |
| |բանկին ներկայացված | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|7|Օտարերկրյա | | | | | | | | |
| |կառավարությունների, | | | | | | | | |
| |կենտրոնական բանկերի, | | | | | | | | |
| |ֆինանսական | | | | | | | | |
| |կազմակերպությունների, | | | | | | | | |
| |համայնքային բյուջեների | | | | | | | | |
| |կողմից բանկին | | | | | | | | |
| |ներկայացված պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
|8|Այլ անձանց կողմից | | | | | | | | |
| |բանկին ներկայացված | | | | | | | | |
| |պահանջներ | | | | | | | | |
|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|
| |Ընդհանուր գումար | | | | | | | | |
._____________________________________________________________________.
________________________________________________________________
(Լուծարային հանձնաժողովի նախագահի/կառավարչի անունը, ազգանունը)
(4-րդ հավելվածը լրաց. 25.10.11 թիվ 288-Ն որոշում)