040.0517.110505
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» մայիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2005 թվականի N 517-Ն
i
ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ, ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԸՆԴՈՒՆԵԼ ԸՆՏԱՆԻՔ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել այն հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք` դաստիարակության համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 5-ի
N 517-Ն որոշման
ՑԱՆԿ
i
ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՐԵԽԱ ՈՐԴԵԳՐԵԼ, ՆՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ (ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ), ԸՆԴՈՒՆԵԼ ԸՆՏԱՆԻՔ` ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ
Քրոնիկական ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա
Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի
սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով
Մտավոր զարգացման խանգարումներ, թուլամտություն
Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ
Էպիլեպսիա` բնավորության բնորոշ փոփոխություններով (անձի դեգրադացիայի
երևույթներով)
Տրամադրության խանգարումներ (գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ)
Տուբերկուլյոզի բաց ձևեր
Օրգան-համակարգերի հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում,
անդարձելի փոփոխություններով և ֆունկցիայի կայուն խանգարմամբ
Սուր վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային վարակիչ հիվանդություններ
(ցանկը փոփ. 30.06.11 թիվ 895-Ն որոշում)