040.0313.290305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մարտի 2005 թվականի N 313-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 278 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 278 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ և 3-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերով.
i
2) որոշմամբ հաստատված կարգում`
i
ա) 1-ին կետը «ամբողջությամբ» բառից հետո լրացնել «կամ դրա մի մասի» բառերով.
i
բ) 2-րդ կետը «վճարման միջոցները,» բառերից հետո լրացնել «ազդագրի հրապարակման ժամկետները, ընկերության պարտավորությունները գույքի գնահատման պահին` ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ շահութաբաժնի գծով պարտավորության գումարի չափը» բառերով.
գ) II բաժնում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության» բառերով.
դ) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետև` սեփականաշնորհման նախարարություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` վարչություն)» բառերով.
i
ե) ամբողջ տեքստում «սեփականաշնորհման նախարարություն» բառերը փոխարինել «վարչություն» բառով, իսկ «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն» բառերը` «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով» բառերով.
զ) 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ա) ապահովում է մասնավորեցվող ընկերության բաժնետոմսերի ռեեստրի վարման հանձնումը արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը կենտրոնացված կարգով վարելու իրավասություն ունեցող կազմակերպությանը, եթե ընկերության ռեեստրը չի վարվում վերջինիս կողմից, որից հետո սահմանված կարգով` բաժնետոմսերի մասնավորեցման ազդագիրը վարչության կողմից հաստատվելուց հետո հրապարակում է մամուլում».
է) 3-րդ կետի «զ» ենթակետից հանել «ու ներկայացնում Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն արժեթղթերի գրանցման համար» բառերը.
ը) 3-րդ կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է) բաց բաժանորդագրությունն ավարտելուց հետո հրավիրում է ընկերության բաժնետերերի ժողով, որը հաստատում է մասնավորեցման արդյունքները` բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում որոշված ընկերության կանոնադրական կապիտալը և բաժնետերերի հասանելիք բաժնեմասերի կլորացման ձևը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ընդունում է որոշում բաժնետոմսերի նոր անվանական արժեքի սահմանման մասին: Վարչությունը նաև երկամսյա ժամկետում ապահովում է նշված հիմքով ընկերության կանոնադրության գրանցված փոփոխության, բաժանորդագրության արդյունքների և այլ անհրաժեշտ փաստաթղթերն ընկերության ռեեստրը վարող կազմակերպություն ներկայացնելը` գրանցված բաժնետերերի բաժնեմասերի վերջնական վերահաշվարկի և բաժանորդագրության արդյունքներն ամրագրելու համար».
i
թ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «ը» ենթակետը և 19-րդ կետի հինգերորդ ու վեցերորդ պարբերությունները.
ժ) 18-րդ կետից հանել «ընկերության առաջին ժողովը չկայանալու» բառերը.
i
ժա) ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետը.
i
ժգ) ուժը կորցրած ճանաչել «Արձանագրություն N բաժանորդագրության
i
արդյունքների ամփոփման» ձևը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել ընկերության մասնավորեցվող բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագիրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ
--------------------------------------------
ԻՐՏԵԿ - Բնագրում որոշման 1-ին կետում «ժբ)» ենթակետը չկա