010.0056.180105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին
i
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 նոյեմբերի 2004 թվականի ՀՕ-129) 3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, ինչպես նաև արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց» և «` այդ գործունեության մասով» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր թվարկումով`
«արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն.»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` հարկային մարմնի հետ համատեղ:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայով կամ դրան համարժեք (նույն պահանջները բավարարող) համակարգչային սարքավորումներով:»:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների, համակարգչային սարքավորումների, ինչպես նաև համակարգչային ծրագրի կիրառման թույլատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և հարկային մարմնի հետ:»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 9-րդ հոդվածում`
i
ա) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով`
«զ) արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում իրականացնում են սույն մասի «ա»-«ե» կետերում նշված գործառույթները:».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս`
«3. Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրին ներկայացվող պահանջների և կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության մասով սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման առումով համակարգչային սարքավորումները հավասարեցվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին:»:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:
18 հունվարի 2005 թվականի
ՀՕ-56-Ն