ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
____________________ Վ. Խաչատրյան
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
Համաձայն «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի` «Կազմակերպիչը յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում տարեկան պետական տուրքի գումարը»: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի` «սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարումը յուրաքանչյուր տարվա համար կատարվում է մեկ տարվա ընթացքում` մինչև առաջին անգամ կատարված վճարման օրը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ»: Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-5-Ն) ՀՀ օրենքի 1-ին հոդվածի վիճակախաղերի կազմակերպման համար տարեկան սահմանված է պետական տուրք` բազային տուրքի 100.000-ապատիկի չափով: Նույն օրենքի 2-րդ հոդվածի «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ լիցենզավորված վիճակախաղերի կազմակերպիչների համար տարեկան պետական տուրքի նոր դրույքաչափը կիրառվում է նշված վճարողների գործող լիցենզիաների համար տարեկան պետական տուրքի հերթական վճարման ժամկետը լրանալու օրվանից»: Համաձայն «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի` «Հայաստանի Հանրապետությունում» վիճակախաղի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` համապատասխան լիցենզիայի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1263 հոդվածի համաձայն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար քաղաքացիական իրավունակությունից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Նույն օրենսգրքի 1273 հոդվածով սահմանվում է, որ օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող ձեռնարկատիրական և այլ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց նման գործունեության համար օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան, եթե օտարերկրյա իրավաբանական անձանց համար այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 1-ին պարբերության համաձայն օտարերկրյա ներդրումների և դրանց հետ կապված իրավական ռեժիմը Հայաստանի Հանրապետությունում չի կարող նվազ բարենպաստ լինել, քան Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքի, գույքային իրավունքների և ներդրման գործունեության ռեժիմը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի 3-րդ մասի համաձայն միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը` բացառությամբ նույն օրենքի 94 հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Նույն օրենքի 94 հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանվում է, որ մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելը միևնույն մարմնի ընդունած և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով` պաշտոնապես պարզաբանում ենք`
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը ընդունվել են մինչև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, հայտնում ենք, որ պետք է գործի ավելի ուշ ուժի մեջ մտած ակտը, այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը: ՈՒստի հայտնում ենք, որ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, 19 հոդվածի 1-ին մասով և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՕ-5-Ն) ՀՀ օրենքով նախատեսված դրույթները սահմանվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված դրույթներին համապատասխան և ենթակա են կիրառման: