109.0003.210497 /ուժը կորցրել է 06.06.97 թիվ 5 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
01 ապրիլի 1997 թ. թիվ 109.0003
i
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 31.03.95 թվականի թիվ 165 որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել միջքաղաքային հեռախոսային խոսակցության մեկ րոպեի արժեքը 20 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
2. Սույն հրամանի հսկողությունը դնել նախարարության տնտեսական վարչության վրա:
i
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կապի նախարարության 31.03.95 թ. թիվ 2-Ս հրամանը:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ` ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ`
___________ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ ___________ Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆ
«26» մարտի 1997 թ. «26» մարտի 1997 թ.
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Միջքաղաքային կապի ծառայությունների սակագների մասին հրահանգչական նամակը ընդունված է ՀՀ կառավարության 31.03.95 թ. թիվ 165 որոշման հիման վրա:
1. Միջքաղաքային հեռախոսային խոսակցության մեկ րոպեի արժեքը սահմանել 20 դրամի չափով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21» 04 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11970015