/ուժը կորցրել է 01.04.97 թիվ 2 հրաման/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
1.06.1995 Թ. ԹԻՎ 3-Ս
i
ԱԲՈՆԵՆՏԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության 1995 թ. հունիսի 14-ի հրամանի 25գ-36 գրության`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. 1995 թ. հունիսի 1-ից բնակչությանը և հիմնարկ-ձեռնարկություններին (տնտհաշվարկային և բյուջետային) քաղաքային և գյուղական հեռախոսային կապի աբոնենտային վարձի համար, սահմանել միասնական սակագին ամսական 84 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի, Հրահանգչական նամակ):
2. «Երևանի քաղաքային հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Ա. Ղահրամանյանին, «Հայաստանի հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն Վ. Առաքելյանին հաստատված սակագների մասին ժամանակին տեղյակ պահել բոլոր կարգի աբոնենտներին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կապի նախարարության թ. թիվ հրամանի
կետ Ֆ-ի «ա» ենթակետը:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
_____________ Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆ ___________ Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«1» ՀՈՒՆԻՍԻ 1995 Թ. «1» ՀՈՒՆԻՍԻ 1995 Թ.
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ընդունված Հայաստանի Հանրապետության Կառավարության 1995 թ. մարտի 31-ի թիվ 165 որոշման հիման վրա բնակչությանը իրացվող կապի ծառայությունները կարգավորելու համար:
1995 թվականի հունիսի 1-ից բնակչությանը և հիմնարկ-ձեռնարկություններին (տնտհաշվարկային և բյուջետային) քաղաքային և գյուղական հեռախոսային կապի աբոնենտային վարձի համար սահմանել միասնական սակագին` ամսական 84 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի):
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «21» 11 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11960076