/ուժը կորցրել է 01.04.97 թիվ 3 հրաման/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ
31.03.1995 թ. թիվ 2-Ս
i
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ՆԵՐՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել և գործողության մեջ դնել բնակչությանը իրացվող ներհանրապետական հետևյալ սակագները`
ա) 1995 թ. ապրիլի 1-ից քաղաքային և գյուղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճար սահմանել ամսական 50 դրամի չափով,
բ) 1995 թ. ապրիլի 1-ից միջքաղաքային հեռախոսային խոսակցությունների մեկ րոպեի արժեքը սահմանել 5 դրամ,
գ) 1995 թ. ապրիլի 1-ից հեռագրի մեկ բառի արժեքը սահմանել 5 դրամ:
2. Համակարգի ձեռնարկությունների տնօրեններին որոնք մատուցում են կապի վերոհիշյալ ծառայությունների հաստատված սակագների մասին ժամանակին տեղեկացնել ազգաբնակչությանը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆ Ա. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԻՐԱՑՎՈՂ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ընդունված Հայաստանի Հանրապետության Կառավարության 1995 թ. մարտի 31-ի թիվ 165 որոշման հիման վրա բնակչությանը իրացվող կապի ծառայությունները կարգավորելու համար:
_________________________________________________________________________
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐԸ | ՍԱԿԱԳԻՆ /ԴՐԱՄ/
_________________________________________________________________________
Քաղաքային և գյուղական հեռախոսային
կապի համար աբոնենտային վճար 1 ամսվա համար 50 x/
Միջքաղաքային հեռախոսային
խոսակցություն 1 րոպեի համար 5 xx/
Հեռագիր 1 բառի համար 5 xx/
x/ Ուժի մեջ է 1995 թվականի ապրիլի 1-ից
xx/ Ուժի մեջ է 1995 թվականի մայիսի 1-ից
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «20» 12 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11960092