040.1071.090804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2004 թվականի N 1071-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Ագաթ արտադրակոմերցիոն ֆիրմա» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Երևանի Աշտարակի խճուղու 1 հասցեում գտնվող 3 շենքերը` 19384 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, Երևանի Աշտարակի խճուղու 1 հասցեում գտնվող մեկ անավարտ շինարարությունը` 2322,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, և 12 մեքենասարքավորումները` 18,7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` համաձայն հավելվածի, և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ:
(1-ին կետը փոփ. 29.10.09 թիվ 1249-Ա որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարումը.
բ) հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել «Ագաթ արտադրակոմերցիոն ֆիրմա» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը:
i
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման` «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն:
(3-րդ կետը փոփ. 29.10.09 թիվ 1249-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի հուլիսի 29-ի
N 1071-Ա որոշման
ՑԱՆԿ
I. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._______________________________________________________________________.
|NN | Անվանումը |Թիվը | Մակերեսը| Հաշվեկշռային| Հասցեն |
|ը/կ| |(հատ)| (քառ. մ)| արժեքը | |
| | | | | (հազ. դրամ) | |
|___|______________|_____|_________|_____________|______________________|
|1. |Շենքեր |3 |2713 | 19384.012 |Երևան, Աշտարակի խճ. 1|
|___|______________|_____|_________|_____________|______________________|
|2. |Շինություններ |1 |3606 | 2322.9 |Երևան, Աշտարակի խճ. 1|
._______________________________________________________________________.
II. ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________.
|NN | Անվանումը |Թիվը |Հաշվեկշռային |
|ը/կ| |(հատ) |արժեքը (դրամ)|
|___|___________________________|_______|_____________|
|1. |Շրջանաձև սղոց |1 |3360 |
|___|___________________________|_______|_____________|
|2. |Ֆուգանային հաստոց |1 |680 |
|___|___________________________|_______|_____________|
|3. |Փայտամշակող հաստոց |2 |8160 |
|___|___________________________|_______|_____________|
|4. |Ճոճանակաձև սղոց |2 |440 |
|___|___________________________|_______|_____________|
|5. |Կլոր սղոցարան |1 |440 |
|___|___________________________|_______|_____________|
|6. |Հաստոց |1 |1560 |
|___|___________________________|_______|_____________|
|7. |Սրող հաստոց |1 |120 |
|___|___________________________|_______|_____________|
|8. |Կոմբինացված հաստոց |1 |2000 |
|___|___________________________|_______|_____________|
|9. |Տրանսֆորմատոր |1 |1080 |
|___|___________________________|_______|_____________|
|10.|Տրանսֆորմատոր «HT-600/10» |1 |855 |
|___|___________________________|_______|_____________|
| |Ընդամենը |12 |18695 |
._____________________________________________________.