040.1040.020804
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» օգոստոսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2004 թվականի N 1040-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 579 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 15-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» N 579 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կանոնների 7-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Սույն կանոնների 6-րդ և 7-րդ կետերով սահմանված կարգով հաշվարկված վնասի փոխհատուցման չափը չի կարող պակաս լինել Հայաստանի Հանրապետության նվազագույն ամսական աշխատավարձի (13000 դրամ) 20 տոկոս գումարի (2600 դրամ) և դրա նկատմամբ հաշվարկված աշխատողի աշխատունակության կորստի աստիճանով հաշվարկված գումարի հանրագումարից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում է 2005 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ