Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 2001 թվականի թիվ 41

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 07.03.2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.03.2001թ. Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման ընթացքում ծագող հարցերը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

Դատարաններին պարզաբանել`

1. Օրենքը կիրառելիս պետք է ղեկավարվել ՀՀ Քրեական օրենսգրքի 6 հոդվածի 2-րդ մասի պահանջով, ըստ որի, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է նաև դրա հրատարակումից առաջ կատարած արարքների վրա:

ՈՒստի անկախ այն բանից, թե երբ են կատարվել արարքները, պետք է որակվեն քրեական օրենսգրքում սույն օրենքով կատարված փոփոխություններին ու լրացումներին համապատասխան և պատիժներ նշանակվեն հոդվածների նոր սանկցիաների շրջանակներում:

2. ՀՀ Քրեական օրենսգրքի 222 հոդվածի 2-րդ մասի նոր խմբագրության «նախկինում դատապարտված անձ» պետք է համարվի նախկինում խուլիգանության համար դատապարտված անձը, որի դատվածությունը չի մարվել կամ չի հանվել:

3. Օրենսդրության համապատասխանեցման հարցը դատաքննության փուլում, ինչպես նաև օրինական ուժի մեջ չմտած դատավճիռներով լուծում է այն դատարանը, որի վարույթում գտնվում է գործը:

4. Օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով օրենսդրության համապատասխանեցման հարցը, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 437 հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան, լուծում է դատավճիռ կայացրած դատարանը, իսկ այն դեպքերում, երբ համապատասխանեցման հետևանքով դատապարտյալը, անկախ դատարանի հայեցողությունից, լրիվ ազատվում է նշանակված պատիժը կրելուց, նույն հոդվածի 2-րդ մասի հիմքով` պատիժը կրելու վայրի տարածքի 1-ին ատյանի դատարանը:

Վերը նշված կարգի շեղումներով ստացված` դատապարտյալների դիմումները կամ դատախազի միջնորդությունները դատարանները պետք է անհապաղ փոխանցեն միմյանց:

5. Օրենսդրության համապատասխանեցման վերաբերյալ որոշումները այն գործերով, որոնցով կայացված դատավճիռները օրինական ուժի մեջ են մտել, կարող են բողոքարկվել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով, մնացած դեպքերում` նույն օրենսգրքի 376-379 հոդվածների և 404 հոդվածի 3-րդ կետի կարգով:

6. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438 հոդվածը դատավճռի կատարման հետ կապված հարցերի քննությանը դատախազի մասնակցություն չի նախատեսում, այդուհանդերձ, նկատի ունենալով, որ 07.03.2001թ. օրենքի 8-րդ հոդվածը սահմանել է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներն ու որոշումները կարող են վերանայվել նաև դատախազի միջնորդությամբ, դատարանները դատական նիստի տեղի ու ժամանակի մասին տեղյակ են պահում միջնորդություն բերած դատախազին, սակայն վերջինիս չներկայանալը գործի քննությանը չի խոչընդոտում:

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
20.04.2001
N 41
Որոշում