Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՔԱՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱ ...

 

 

040.0909.300604

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2004 թվականի N 909-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Երևանի գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հայտ ներկայացրած «Էլիտ Փրոջեքթ Շին», «Գլենդել Հիլզ» և «Վիզկոն», «ԳԱՊ բնակշին» ընկերություններին և Մելիք Գասպարյանին հողամասեր տրամադրելու մասին, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ, 74-րդ ու 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1151-Ն ու 2004 թվականի մարտի 4-ի N 399-Ն որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 21.07.05 թիվ 1074-Ն որոշում)

i

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին կնքել կառուցապատման իրավունքի պայմանագրեր` առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 3 տարի ժամկետով`

ա) «Էլիտ Փրոջեքթ Շին» փակ բաժնետիրական ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Արամի փողոցին հարող հատվածից 2850.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3600.0 քառ. մետր.

բ) Մելիք Գասպարյանի հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Ամիրյան փողոցին հարող հատվածից 4200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար Մելիք Գասպարյանի կողմից իրացվելու է 5384.0 քառ. մետր.

գ) «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Բուզանդի փողոցին հարող հատվածից 2400.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3078.0 քառ. մետր.

դ) «Գրիար» փակ բաժնետիրական ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Բուզանդի փողոցին հարող հատվածից 6200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 8000.0 քառ. մետր.

ե) «Վիզկոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Բուզանդի փողոցին հարող հատվածից 4200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 5384.0 քառ. մետր.

զ) «ԳԱՊ բնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Արամի փողոցին հարող հատվածից 3000.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3850.0 քառ. մետր:

(1-ին կետը փոփ. 05.08.04 թիվ 1115-Ն, 21.07.05 թիվ 1074-Ն որոշումներ)

2. Սահմանել, որ`

ա) որոշման 1-ին կետով կառուցապատման իրավունք ձեռք բերած անձինք համապատասխան հողամասերում իրացման աշխատանքներն ավարտելուց հետո ձեռք են բերում այդ հողամասերի վարձակալության իրավունք` 99 տարի ժամկետով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնման նախապատվության իրավունքով` սույն որոշման ընդունման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.

բ) հողամասերը գույքային իրավունքներով ծանրաբեռնվածություններից և շինություններից ազատվում, ու ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողների միջոցների հաշվին:

3. Վարձակալության պայմանագրում ամրագրել կառուցապատողների կողմից նոր ստեղծվող գույքի` կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի հաշվարկով «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հաշվին փոխանցման պարտավորություն` 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որպես օժանդակություն քաղաքի կառուցապատման ծրագրերին:

(որոշումը փոփ. 05.08.04 թիվ 1115-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2004
N 909-Ն
Որոշում