040.0814.120604
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 2004 թվականի N 814-Ա
i
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 17-րդ և 23-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Սպասարկում և մատակարարում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Բուժպահեստներ» անավարտ շինարարության օբյեկտը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկշաբաթյա ժամկետում ապահովել «Բուժպահեստներ» անավարտ շինարարության օբյեկտի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
1.2. Սահմանել, որ սույն որոշման 1.1-ին կետի համաձայն «Բուժպահեստներ» անավարտ շինարարության օբյեկտի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան:
1.3. Հաշվեկշռային մեթոդով 36 հազ. դրամ գնահատված «Բուժպահեստներ» անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Երևան, Արին բերդի փող.) և 0,08 հեկտար հողատարածքը կադաստրային արժեքով մասնավորեցնել մրցույթով:
1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա «Բուժպահեստներ» անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 250 հազ. դրամ:
1.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) «Բուժպահեստներ» անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,
բ) «Բուժպահեստներ» անավարտ շինարարության օբյեկտի շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները,
գ) շինարարության ավարտի համար կատարվող ներդրումների չափը:
1.6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`
ա) օբյեկտի վաճառքի գումարը և 0,08 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքի գումարը վճարել մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
բ) մրցույթի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում և գնորդի կողմից գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների վճարումից հետո կնքել մասնավորեցման պայմանագիր:
1.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. «Մարալիկի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Մարալիկի հիվանդանոցային համալիրի տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկշաբաթյա ժամկետում ապահովել Մարալիկի հիվանդանոցային համալիրի տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
2.2. Սահմանել, որ սույն որոշման 2.1-ին կետի համաձայն Մարալիկի հիվանդանոցային համալիրի տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան:
i
2.3. Հաշվեկշռային մեթոդով 302 հազ. դրամ գնահատված Մարալիկի հիվանդանոցային համալիրի տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտը (ՀՀ, Շիրակի մարզ, քաղ. Մարալիկ, Հ. Շահինյան 1) մասնավորեցնել մրցույթով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` Մարալիկի քաղաքային համայնքի ղեկավարի միջոցով ապահովել անավարտ շինարարությանը հատկացված 0.0876 հեկտար հողամասի` վարձակալության իրավունքով տրամադրումը մրցույթով հաղթողին:
(2.3-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1603-Ն որոշում)
2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի նվազագույն գինը` 302 հազ. դրամ:
2.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
ա) Մարալիկի հիվանդանոցային համալիրի տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,
բ) Մարալիկի հիվանդանոցային համալիրի տարածքում գտնվող անավարտ շինարարության օբյեկտի շինարարությունն սկսելու և ավարտելու ժամկետները,
գ) շինարարության ավարտի համար կատարվող ներդրումների չափը:
2.6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`
ա) օբյեկտի վաճառքի գումարը և 0,0876 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքի գումարը վճարել մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.
բ) մրցույթի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում և գնորդի կողմից գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների վճարումից հետո կնքել մասնավորեցման պայմանագիր:
2.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևանի Իսահակյան փողոցի N 28 հասցեում գտնվող շենքի 300,0 քառ. մետր մակերեսով նկուղային տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի եղանակով վաճառել դրա վարձակալ քաղաքացի Սամվել Սարգսյանին (անձնագիր` AA 0307113, տրված` 004-ի կողմից) (այսուհետ` գնորդ):
3.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 12375,0 հազ. դրամ:
3.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 3.2-րդ կետով սահմանված գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.
գ) երկու տարվա ընթացքում կատարել 5,0 մլն դրամի չափով ներդրում:
3.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ