(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 1991 թ. թիվ 633
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները գրանցում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի ներկայացմամբ:
2. Ոչ պետական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին աշխատանքի տեղավորելու հարցում պետությունը պարտավորություն չի ստանձնում:
3. Հայաստանի Հանրապետությունում սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրում` որպես կադրերի պատրաստման պետական պահանջներին համապատասխանության ճանաչման ակտ:
4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեին`
ա) երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման կանոնադրությունը.
բ) կատարել գրանցված ոչ պետական բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների հաշվառում:
6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների գրանցման կարգի մասին» թիվ 196 որոշումը: