040.0058.110204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2004 թվականի N 58-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագրի ֆինանսավորումը:
3. Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի (թրաֆիկինգ) հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի հունվարի 15-ի
N 58-Ն որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները ձեռնամուխ եղան միջազգային տարբեր կառույցներում մեր պետության ներգրավմանը: Կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունն ստորագրեց և վավերացրեց մի քանի տասնյակ միջազգային դաշնագրեր և պայմանագրեր, այդ թվում` նաև 2 տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը:
2003 թվականի մարտի 25-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ՄԱԿ-ի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան և դրան կից «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» ու Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ արձանագրությունները: Կոնվենցիայի ստորագրման նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելումն ու դրա դեմ պայքարի գործում փոխհամագործակցության հաստատումն է: Այս պարտավորությունները բխում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային այլ պարտավորություններից և, առաջին հերթին` ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին և երեխայի իրավունքների մասին կոնվենցիաներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 4, 8, 15, 16, 18, 38, 39, 40, 41, 42-րդ և 43-րդ հոդվածների դրույթներից, ընդ որում, Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքով մարդկանց առևտուրն արդեն իսկ քրեորեն պատժելի է:
Սույն հայեցակարգում և Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ծրագրում, որպես հիմք ընդունվում է Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրության համաձայն թրաֆիկինգին տրված սահմանումը, ինչը ներառում է` անձանց հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, ապաստանում կամ ընդունում սպառնալիքի կամ ուժի գործադրմամբ, և (կամ) հարկադրանքի, առևանգման, կեղծիքի և խաբեության այլ ձևերով, իշխանության չարաշահման կամ դիմացինի անպաշտպան վիճակից օգտվելու ճանապարհով կամ գումար կամ շահույթ տալով կամ վերցնելով ստանալու այլ մարդկանց վրա ազդեցություն ունեցող անձի համաձայնությունը:
Թրաֆիկինգի երևույթի արմատները Հայաստանում նույնն են, ինչ անցումային շրջանում գտնվող և դեռևս կայուն տնտեսություն չունեցող նախկին Խորհրդային Միության շատ երկրներում, այն է` աղքատությունը, գործազրկության բարձր տոկոսը, կոռուպցիան: Սակայն, կան նաև Հայաստանին բնորոշ առանձնահատկություններ` ի տարբերություն նմանատիպ խնդիր ունեցող երկրների, Հայաստանի բնակչության գրագիտության աստիճանն ավելի բարձր է: Դա նշանակում է, որ երկրի տնտեսական զարգացումը կհանգեցնի միգրացիայի, այդ թվում` նաև տնօրինական միգրացիայի և թրաֆիկինգի երևույթների նվազեցմանը:
Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ լուրջ քայլեր է ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ, մասնավորապես, մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագիրը, որը վեր է հանում բազմաթիվ խնդիրներ և դրանք հաղթահարելու լուրջ ուղեցույց է հանդիսանում:
2003 թվականին հաստատվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը: Միևնույն ժամանակ, մշակվել և բազմաթիվ բաց քննարկումներից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը, մշակման փուլում է գտնվում կանանց իրավիճակի բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի, N 591-Ա որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակը Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման ու առուվաճառքի հետ կապված հարցերն ուսումնասիրելը և առաջարկություններ ներկայացնելն է:
II. ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Միջազգային բնույթ կրող այս հանցագործության դեմ պայքարի կազմակերպման նպատակն այդ հանցագործությանը դիմակայելն է, և Հայաստանի Հանրապետության թրաֆիկինգի դեմ պայքարի ընդհանուր ռազմավարությունն ընդգրկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են մեղմելու և կանխարգելելու այս երևույթը:
Այդ նպատակն իրականացվում է հիմք ընդունելով հետևյալ սկզբունքները`
միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` մարդու իրավունքների և ազատությունների պահպանում,
Հայաստանի Հանրապետության ազգային շահերի և անվտանգության պահպանում,
հանցավորության այս տեսակի մեղավորների պատժում և թրաֆիկինգի ենթարկված անձանց աջակցության ու պաշտպանության ցուցաբերում:
Թրաֆիկինգի երևույթի վերացման միջոցառումները չպետք է որևէ կերպ խախտեն մարդու իրավունքները և մարդկային արժանապատվությունը հարգելու սկզբունքները, հատկապես` միգրանտների, ներքին տեղահանված անձանց, փախստականների և ապաստան հայցողների դեպքում:
III. ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Թրաֆիկինգի դեմ պայքարի կազմակերպման հիմնական միջոցառումներն են`
ա) օրենսդրություն և օրենքի կիրառում` թրաֆիկինգի երևույթի հետ կապված` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական դաշտի վերլուծություն և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, ինչպես նաև իրավակիրառելիությունը` ինչի շնորհիվ պետք է ապահովվի թրաֆիկինգի կանխարգելումը, ինչպես նաև նշված երևույթի զոհերին պաշտպանելն ու օժանդակելը,
բ) ուսումնասիրությունների կատարում` թրաֆիկինգի հարցերին նվիրված սոցիալական ուսումնասիրությունների անցկացում և Հայաստանի Հանրապետության պետական կառույցների գործառույթների հստակեցում,
գ) կանխարգելիչ ծրագրեր` տեղեկատվության տարածում թրաֆիկինգի վտանգի մասին, այդ թվում` նաև մարզերում: Նշված տեղեկատվական արշավը պետք է ներառի տեղեկագրերի պատրաստում և հրապարակում, համագործակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, ռադիոհեռուստահաղորդումների կազմակերպում, ինչպես նաև հրատարակված նյութերի տարածում: Կանխարգելման մասում ներառված են նաև օրինական միգրացիային վերաբերող ծրագրեր,
դ) պաշտպանություն և աջակցություն` զոհերին բժշկական, հոգեբանական, սոցիալական աջակցության և իրավաբանական խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև նրանց վերաինտեգրման գործընթաց,
ե) փորձի փոխանակում` սեմինարների, կլոր սեղանների և համաժողովների անցկացում, ճանաչողական այցերի կազմակերպում, միջազգային և միջգերատեսչական համագործակցություն:
Հայեցակարգի և ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել ԵԱՀԿ Կայունության դաշնագիրը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և մարդկանց առուվաճառքի խնդիրների վերաբերյալ առաջարկվող սկզբունքներն ու ուղեցույցները, ինչպես նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության հակաթրաֆիկինգային գործունեության ծրագիրը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի հունվարի 15-ի
N 58-Ն որոշման
ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՕՐԻՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ԹՐԱՖԻԿԻՆԳ) ԿԱՆԽՄԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Միջոցառման անվանումը |Կատար-|Կատարողը |Ֆինանսա- |Անհրա- |
|ը/կ| |ման | |վորման |ժեշտ |
| | |ժամ- | |հնարավոր |ֆինանսա-|
| | |կետը | |աղբյուրը |վորման |
| | | | | |մոտավոր |
| | | | | |հաշվարկը|
| | | | | |(ԱՄՆ-ի |
| | | | | |դոլարին |
| | | | | |համարժեք|
| | | | | |դրամ) |
|___|______________________|______|__________________|___________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|______________________|______|__________________|___________|________|
|I. |Օրենսդրություն և | | | | |
| |օրենքի կիրառում | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|1.1|Թրաֆիկինգի երևույթի |2004- |ՀՀ գլխավոր |հասարակական|37.000 |
| |հետ կապված` Հայաստանի |2005 |դատախազություն |կազմակեր- | |
| |Հանրապետությունում |թթ. |ՀՀ կառավարությանն |պություններ| |
| |գործող օրենսդրական | |առընթեր ՀՀ |ԵԱՀԿ | |
| |դաշտի վերլուծություն | |ոստիկանություն | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|1.2|Թրաֆիկինգի դեմ պայքարի|2004թ.|ՀՀ կառավարությանն |միջազգային |15.000 |
| |վերաբերյալ ՀՀ առանձին |մարտ |առընթեր ՀՀ |կազմակեր- | |
| |օրենքի նախագծի | |ոստիկանություն |պություններ| |
| |նպատակահարմարության | |ՀՀ կառավարությանն |հասարակական| |
| |հարցի քննարկումների | |առընթեր ազգային |կազմակեր- | |
| |անցկացում և | |անվտանգության |պություններ| |
| |առաջարկություններ | |ծառայություն | | |
| |ներկայացնելը | |ՀՀ գլխավոր | | |
| | | |դատախազություն | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|1.3|Ելնելով թրաֆիկինգի |2004- |ՀՀ արտաքին |միջազգային | |
| |խնդիրներին վերաբերող |2005 |գործերի |կազմակեր- | |
| |ՀՀ օրենսդրական դաշտի |թթ. |նախարարություն |պություններ| |
| |վերլուծությունից` ՀՀ | |ՀՀ կառավարությանն |հասարակական| |
| |քրեական օրենսգրքում, | |առընթեր ՀՀ |կազմակեր- | |
| |ՀՀ վարչական | |ոստիկանություն |պություններ| |
| |իրավախախտումների | |ՀՀ կառավարությանն | | |
| |վերաբերյալ | |առընթեր ազգային | | |
| |օրենսգրքում, ՀՀ | |անվտանգության | | |
| |քրեական դատավարության | |ծառայություն | | |
| |օրենսգրքում և ՀՀ | |ՀՀ գլխավոր | | |
| |աշխատանքային | |դատախազություն | | |
| |օրենսգրքում | |ՀՀ կառավարությանն | | |
| |փոփոխություններ և | |առընթեր միգրացիայի| | |
| |լրացումներ կատարելու | |և փախստականների | | |
| |վերաբերյալ | |վարչություն | | |
| |առաջարկություններ | |ՀՀ աշխատանքի և | | |
| |ներկայացնելը | |սոցիալական հարցերի| | |
| | | |նախարարություն | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|1.4|Թրաֆիկինգ իրականացնող |2004- |ՀՀ կառավարությանն |ֆինանսական | |
| |իրավաբանական և |2006 |առընթեր ՀՀ |ծախսեր չեն | |
| |ֆիզիկական անձանց, |թթ. |ոստիկանություն |պահանջվում | |
| |ինչպես նաև այդ | |ՀՀ գլխավոր | | |
| |հանցագործությունների | |դատախազություն | | |
| |հետաքննման և | |ՀՀ կառավարությանն | | |
| |բացահայտման մասին | |առընթեր ազգային | | |
| |մշտական տեղեկատվության| |անվտանգության | | |
| |փոխանակման նպատակով | |ծառայություն | | |
| |Հայաստանի և | |ՀՀ արտաքին գործերի| | |
| |օտարերկրյա իրավապահ | |նախարարություն | | |
| |մարմինների միջև | | | | |
| |համագործակցության | | | | |
| |ապահովում | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|II.|ՈՒսումնասիրությունների| | | | |
| |կատարում | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|1.5|Հայաստանի |2004- |«Պետական |միջազգային |60.000 |
| |Հանրապետությունում |2006 |վիճակագրության |կազմակեր- | |
| |թրաֆիկինգի չափերի և |թթ. |մասին» ՀՀ օրենքի |պություններ| |
| |բնութագրերի վերաբերյալ| |պահանջների |հասարակական| |
| |ընտրանքային | |համաձայն առաջարկել|կազմակեր- | |
| |հետազոտության | |ՀՀ ազգային |պություններ| |
| |անցկացում | |վիճակագրական | | |
| | | |ծառայությանը | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|1.6|Թրաֆիկինգի հարցերով |2004թ.|ՀՀ արտաքին |ԱՄՆ-ի |35.000 |
| |զբաղվող ՀՀ պետական |մարտ |գործերի |կառավարու- | |
| |համակարգի կառույցների | |նախարարություն |թյուն | |
| |աշխատանքի | |ՀՀ աշխատանքի և | | |
| |վերլուծություն և ՀՀ | |սոցիալական հարցերի| | |
| |կառավարություն դրանց | |նախարարություն | | |
| |գործառույթների | |ՀՀ կառավարությանն | | |
| |հստակեցման վերաբերյալ | |առընթեր ՀՀ | | |
| |առաջարկություններ | |ոստիկանություն | | |
| |ներկայացնելը | |ՀՀ կառավարությանն | | |
| | | |առընթեր միգրացիայի| | |
| | | |և փախստականների | | |
| | | |վարչություն | | |
| | | |ՀՀ գլխավոր | | |
| | | |դատախազություն | | |
| | | |ՀՀ կառավարությանն | | |
| | | |առընթեր ազգային | | |
| | | |անվտանգության | | |
| | | |ծառայություն | | |
| | | |ՀՀ կրթության և | | |
| | | |գիտության | | |
| | | |նախարարություն | | |
| | | |ՀՀ առողջապահության| | |
| | | |նախարարություն | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|III|Կանխարգելում | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|1.7|Հակաթրաֆիկինգային |2004թ.|ՀՀ կառավարությանն |միջազգային |25.000 |
| |տեղեկատվական- |մայիս |առընթեր միգրացիայի|կազմակեր- | |
| |խորհրդատվական և | |և փախստականների |պություններ| |
| |իրավական ծառայության | |վարչություն |հասարակական| |
| |կետի, այդ թվում` | | |կազմակեր- | |
| |հեռախոսային «թեժ գծի» | | |պություններ| |
| |ստեղծում (համապատասխան| | | | |
| |տեխնիկական | | | | |
| |օժանդակության | | | | |
| |տրամադրում) | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|1.8|Հակաթրաֆիկինգային |2004- |ՀՀ կառավարությանն |միջազգային |20.000 |
| |ծառայության կետ դիմած |2006 |առընթեր միգրացիայի|կազմակեր- | |
| |անձանց համակարգչային |թթ. |և փախստականների |պություններ| |
| |հաշվառման ծրագրի | |վարչություն | | |
| |ներդրում, տվյալների | | | | |
| |բանկի ստեղծում, | | | | |
| |վերլուծական- | | | | |
| |տեղեկատվական բնույթի | | | | |
| |տեղեկանքների | | | | |
| |պատրաստում | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|1.9|Թրաֆիկինգի վտանգի |2004թ.|ՀՀ կառավարությանն |միջազգային |28.000 |
| |վերաբերյալ |ընթաց-|առընթեր միգրացիայի|կազմակեր- | |
| |քարոզարշավների |քում |և փախստականների |պություններ| |
| |կազմակերպում, | |վարչություն |հասարակական| |
| |հատկապես, ռիսկային | |ՀՀ կառավարությանն |կազմակեր- | |
| |խմբերի (գործազուրկներ,| |առընթեր ՀՀ |պություններ| |
| |փախստականներ, կանայք, | |ոստիկանություն | | |
| |երիտասարդություն և | |ՀՀ գլխավոր | | |
| |այլն) համար | |դատախազություն | | |
| | | |ՀՀ կառավարությանն | | |
| | | |առընթեր ազգային | | |
| | | |անվտանգության | | |
| | | |ծառայություն | | |
| | | |ՀՀ աշխատանքի և | | |
| | | |սոցիալական հարցերի| | |
| | | |նախարարություն | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|2. |Միջազգային հանրության |2004- |ՀՀ արտաքին գործերի|միջազգային |22.000 |
| |կողմից թրաֆիկինգի դեմ |2006 |նախարարություն |կազմակեր- | |
| |պայքարի վերաբերյալ |թթ. |ՀՀ կառավարությանն |պություններ| |
| |գրքույկների, |ընթաց-|առընթեր միգրացիայի|հասարակական| |
| |թերթոնների, |քում |և փախստականների |կազմակեր- | |
| |տեղեկագրերի | |վարչություն |պություններ| |
| |պատրաստում, | | | | |
| |հրատարակում և | | | | |
| |տարածում | | | | |
| |հանրապետությունում | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|2.1|ՄԱԿ-ի Անդրազգային |2004թ.|ՀՀ արտաքին գործերի|միջազգային |17.000 |
| |կազմակերպված |փետր- |նախարարություն |կազմակեր- | |
| |հանցավորության դեմ |վար |ՀՀ կառավարությանն |պություններ| |
| |կոնվենցիայի և դրան | |առընթեր միգրացիայի| | |
| |կից 2 արձանագրության | |և փախստականների | | |
| |գրքույկի հայերենով | |վարչություն | | |
| |հրատարակումը | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|2.2|Հակաթրաֆիկինգային |2004թ.|ՀՀ արտաքին գործերի|միջազգային |30.000 |
| |բնույթի պաստառների |ընթաց-|նախարարություն |կազմակեր- | |
| |կազմման մրցույթի |քում |ՀՀ կառավարությանն |պություններ| |
| |կազմակերպում և | |առընթեր միգրացիայի|հասարակական| |
| |անցկացում, մրցույթում | |և փախստականների |կազմակեր- | |
| |հաղթող ճանաչված | |վարչություն |պություններ| |
| |պաստառների հրատարակում| | | | |
| |և տարածում | | | | |
| |հանրապետությունում | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|2.3|Արտերկրում գտնվող ՀՀ |2004թ.|ՀՀ արտաքին գործերի|Ֆինանսական | |
| |քաղաքացիների համար ՀՀ |ընթաց-|նախարարություն |ծախսեր չեն | |
| |դեսպանությունների և |քում | |պահանջվում | |
| |հյուպատոսական ներկայա-| | | | |
| |ցուցչությունների | | | | |
| |միջոցով հրատարակված | | | | |
| |նյութերի տարածում | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|2.4|Նախատեսված |2004թ.|միջգերատեսչական |ՀՀ կառա- |11.000 |
| |միջոցառումների |հոկ- |հանձնաժողով |վարության | |
| |իրականացման, |տեմ- | |պահուստային| |
| |արդյունքների |բեր, | |ֆոնդ | |
| |վերլուծման և |ամեն- | | | |
| |ռազմավարության |ամյա | | | |
| |վերանայման նպատակով | | | | |
| |խորհրդակցությունների | | | | |
| |ու սեմինարների | | | | |
| |կազմակերպում | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|2.5|Թրաֆիկինգի |2004- |ՀՀ արդարադատության|միջազգային |50.000 |
| |կանխարգելմանը, |2006 |նախարարություն |կազմակեր- | |
| |իրավախախտողներին |թթ. |ՀՀ կառավարությանն |պություններ| |
| |պատասխանատվության |ընթաց-|առընթեր ՀՀ |հասարակական| |
| |ենթարկելու, |քում, |ոստիկանություն |կազմակեր- | |
| |տուժողներին և |շարու-|ՀՀ գլխավոր |պություններ| |
| |վկաներին պաշտպանելու |նակա- |դատախազություն | | |
| |հարցերով իրավապահ |կան |ՀՀ կառավարությանն | | |
| |մարմինների աշխատողների| |առընթեր ազգային | | |
| |վերապատրաստման | |անվտանգության | | |
| |ապահովում | |ծառայություն | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|2.6|Գործազուրկներին, |2004թ.|ՀՀ աշխատանքի և |միջազգային |70.000 |
| |հատկապես |ընթաց-|սոցիալական հարցերի|կազմակեր- | |
| |երիտասարդներին և |քում, |նախարարություն |պություններ| |
| |կանանց մասնագիտական |շարու-|ՀՀ կրթության և |հասարակական| |
| |կողմնորոշմանն |նակա- |գիտության |կազմակեր- | |
| |աջակցության, նրանց` |կան |նախարարություն |պություններ| |
| |աշխատաշուկայում | |ՀՀ մշակույթի և | | |
| |պահանջարկ ունեցող | |երիտասարդության | | |
| |մասնագիտությունների | |հարցերի | | |
| |ուսուցման կազմակերպում| |նախարարություն | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|2.7|Կանանց և երեխաների |2004թ.|ՀՀ աշխատանքի և |միջազգային |65.000 |
| |աջակցության |ընթաց-|սոցիալական հարցերի|կազմակեր- | |
| |կենտրոններում, ինչպես |քում, |նախարարություն |պություններ| |
| |նաև կրթական |շարու-|ՀՀ առողջապահության|հասարակական| |
| |հաստատություններում |նակա- |նախարարություն |կազմակեր- | |
| |թեմատիկ դասընթացների |կան |ՀՀ կրթության և |պություններ| |
| |կազմակերպում | |գիտության | | |
| | | |նախարարություն | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|2.8|ՀՀ պետական սահմանի |2004թ.|ՀՀ կառավարությանն |միջազգային |100.000 |
| |անցագրային կետերի |ընթաց-|առընթեր ազգային |կազմակեր- | |
| |սահմանային |քում, |անվտանգության |պություններ| |
| |վերահսկողության |շարու-|ծառայություն | | |
| |տեղեկատվական ցանցի |նակա- |ՀՀ կառավարությանն | | |
| |ստեղծում, երկրից |կան |առընթեր ՀՀ | | |
| |մեկնողներին անհրաժեշտ | |ոստիկանություն | | |
| |հակաթրաֆիկինգային | |ՀՀ կառավարությանն | | |
| |տեղեկատվական նյութերի | |առընթեր մաքսային | | |
| |տրամադրում | |պետական կոմիտե | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|2.9|Փոքր և միջին |2004թ.|ՀՀ աշխատանքի և |միջազգային |40.000 |
| |բիզնեսում |ընթաց-|սոցիալական հարցերի|կազմակեր- | |
| |ձեռներեցությամբ |քում, |նախարարություն |պություններ| |
| |զբաղվող կանանց |շարու-|ՀՀ առևտրի և | | |
| |աջակցում` հատկապես |նակա- |տնտեսական | | |
| |գործազուրկ և |կան |զարգացման | | |
| |փախստական կանանց | |նախարարություն | | |
| |շրջանում | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|3. |Հեռուստա և |2004թ.|ՀՀ կառավարությանն |ԱՄՆ-ի |62.000 |
| |ռադիոհաղորդումների |ընթաց-|առընթեր միգրացիայի|կառավարու- | |
| |հատուկ հաղորդաշարերի |քում, |և փախստականների |թյուն | |
| |հեռարձակում |շարու-|վարչություն | | |
| | |նակա- | | | |
| | |կան | | | |
| | | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|IV.|Պաշտպանություն և | | | | |
| |աջակցություն | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|3.1|Թրաֆիկինգի հետևանքով |2004թ.|ՀՀ արտաքին գործերի|ԱՄՆ-ի |40.000 |
| |տուժողների |փետր- |նախարարություն |կառավարու- | |
| |հայտնաբերման համար |վար |ՀՀ կառավարությանն |թյուն | |
| |չափանիշների մշակում և | |առընթեր ՀՀ | | |
| |դրանց պարտադիր | |ոստիկանություն | | |
| |կիրառում զոհերին | |ՀՀ գլխավոր | | |
| |առնչվող | |դատախազություն | | |
| |կազմակերպությունների | |ՀՀ կառավարությանն | | |
| |կողմից | |առընթեր ազգային | | |
| | | |անվտանգության | | |
| | | |ծառայություն | | |
| | | |ՀՀ կառավարությանն | | |
| | | |առընթեր միգրացիայի| | |
| | | |և փախստականների | | |
| | | |վարչություն | | |
| | | |ՀՀ աշխատանքի և | | |
| | | |սոցիալական հարցերի| | |
| | | |նախարարություն | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|3.2|Թրաֆիկինգի հետևանքով |2004թ.|ՀՀ արտաքին գործերի|միջազգային |52.000 |
| |տուժողների վերադարձի |ընթաց-|նախարարություն |կազմակեր- | |
| |և նրանց |քում, |ՀՀ կառավարությանն |պություններ| |
| |բժշկասոցիալական |շարու-|առընթեր ՀՀ |հասարակական| |
| |օգնության |նակա- |ոստիկանություն |կազմակեր- | |
| |կազմակերպում, |կան |ՀՀ գլխավոր |պություններ| |
| |հոգեբանական- | |դատախազություն | | |
| |իրավաբանական | |ՀՀ կառավարությանն | | |
| |խորհրդատվության | |առընթեր ազգային | | |
| |տրամադրում | |անվտանգության | | |
| | | |ծառայություն | | |
| | | |ՀՀ աշխատանքի և | | |
| | | |սոցիալական հարցերի| | |
| | | |նախարարություն | | |
| | | |ՀՀ առողջապահության| | |
| | | |նախարարություն | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|3.3|Հյուպատոսական |2004թ.|ՀՀ արտաքին գործերի|միջազգային |75.000 |
| |ծառայությունների |ընթաց-|նախարարություն |կազմակեր- | |
| |աշխատողների |քում, |ՀՀ կառավարությանն |պություններ| |
| |պատրաստվածության |շարու-|առընթեր ՀՀ |հասարակական| |
| |բարձրացում |նակա- |ոստիկանություն |կազմակեր- | |
| | |կան |ՀՀ կառավարությանն |պություններ| |
| | | |առընթեր ազգային | | |
| | | |անվտանգության | | |
| | | |ծառայություն | | |
| | | |ՀՀ կառավարությանն | | |
| | | |առընթեր միգրացիայի| | |
| | | |և փախստականների | | |
| | | |վարչություն | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|3.4|Թրաֆիկինգի հետևանքով |2004թ.|ՀՀ աշխատանքի և |միջազգային |120.000 |
| |տուժողների, |մայիս |սոցիալական հարցերի|կազմակեր- | |
| |զբաղվածության | |նախարարություն |պություններ| |
| |ապահովմանն աջակցելու | |ՀՀ առևտրի և |հասարակական| |
| |նպատակով համապատասխան | |տնտեսական |կազմակեր- | |
| |կենտրոնի ստեղծում, ուր| |զարգացման |պություններ| |
| |կիրականացվեն նրանց | |նախարարություն | | |
| |աշխատանքային | |Զարգացման հայկական| | |
| |որակավորման | |գործակալություն | | |
| |բարձրացման, փոփոխման, | |ՀՀ մշակույթի և | | |
| |համակարգչային և լեզվի| |երիտասարդության | | |
| |ուսուցման ծրագրերը | |հարցերի | | |
| | | |նախարարություն | | |
| | | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|V. |Փորձի փոխանակում | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|3.5|Թրաֆիկինգի |2004թ.|ՀՀ կառավարությանն |ֆինանսա- | |
| |հանցագործների և |ապրիլ |առընթեր ՀՀ |վորում չի | |
| |զոհերի հայտնաբերման | |ոստիկանություն |պահանջվում | |
| |նպատակով | |ՀՀ գլխավոր | | |
| |համագործակցության | |դատախազություն | | |
| |նախաձեռնում Ինտերպոլի,| |ՀՀ կառավարությանն | | |
| |Եվրոպոլի, | |առընթեր ազգային | | |
| |Հարավեվրոպական | |անվտանգության | | |
| |համագործակցության | |ծառայություն | | |
| |նախաձեռնության | |ՀՀ արտաքին գործերի| | |
| |տարածաշրջանային | |նախարարություն | | |
| |կենտրոնի (SECI) հետ | | | | |
| |համագործակցության, | | | | |
| |գործնական փորձի և | | | | |
| |տեղեկատվության | | | | |
| |փոխանակման վերաբերյալ | | | | |
| |առաջարկություններ | | | | |
| |ներկայացնելը | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|3.6|Համապատասխան պետական |2004- |ՀՀ արտաքին գործերի|միջազգային |100.000 |
| |և հասարակական |2006 |նախարարություն |կազմակեր- | |
| |կազմակերպությունների |թթ. | |պություններ| |
| |հետ համատեղ Միացյալ | | | | |
| |Արաբական | | | | |
| |Էմիրություններ, | | | | |
| |Թուրքիա, Ռուսաստանի | | | | |
| |Դաշնություն և | | | | |
| |ՈՒկրաինա աշխատանքային | | | | |
| |և ճանաչողական այցերի | | | | |
| |կազմակերպում | | | | |
|___|______________________|______|__________________|___________|________|
|3.7|Թրաֆիկինգի դեմ պայքարի|2004- |շահագրգիռ |ֆինանսա- | |
| |կազմակերպման ու դրա |2006 |նախարարություններ |վորում չի | |
| |կանխարգելման |թթ. | |պահանջվում | |
| |միջազգային փորձի | | | | |
| |ուսումնասիրում և | | | | |
| |արդյունավետ | | | | |
| |օգտագործում | | | | |
._________________________________________________________________________.