ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 1991 թ. թիվ 687
i
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՁԿՆԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՋՐԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության մակերեսային ջրերի պահպանության և դրանց էկոլոգիական վիճակի հետագա բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մակերեսային ջրային օբյեկտները դասել ձկնատնտեսական ջրավազանների կարգին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել նախարարություններին, գերատեսչություններին, միավորումներին և կազմակերպություններին` նշված ջրավազանների էկոլոգիական փաստաթղթերը մշակելիս և ջրատնտեսական գործունեություն իրականացնելիս ղեկավարել ջրավազանների ձկնատնտեսական գործող նորմաներով:
ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության կառավարության
1991 թվականի դեկտեմբերի 19-ի
N 687 որոշման
ՑԱՆԿ
ՁԿՆԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՋՐԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԿԱՐԳԻՆ ԴԱՍՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
._________________________________________________________________________.
| Ջրամբարներ | Լճեր | Գետեր |
|________________|___________________|____________________________________|
|Ախուրյանի |Սևանալիճ |Հրազդան գետ (Սևանից մինչև Երևան |
| | |հատվածը) |
| | | |
|Արփա լճի |Ակնալիճ (Էջմիածնի |Ախուրյան (մինչև Ախուրյանի ջրամբարը |
| |շրջան) |ներառյալ) |
| | | |
|Ապարանի |Սև լիճ |Մեծավոր (մինչև ձախափնյա ջրանցքի |
| | |գլխամասը ներառյալ) |
| | | |
|Ազատի |Քարի լիճ |Արփա (մինչև Կեչուտի ջրամբարը |
| | |ներառյալ) |
| | | |
|Ջողազի |Ակնալիճ (Կոտայքի |Որոտան |
| |շրջան) | |
| | | |
|Կեչուտի | | |
| | | |
| |Պարզլիճ |Հերհեր |
| | | |
| | |Եղեգիս |
| | | |
|Մանթաշի | |Քասախ (մինչև Ապարանի ջրամբարը |
| | |ներառյալ |
| | | |
| | |Գեղի |
| | | |
| | |Ազատ (մինչև Ազատի ջրամբարը |
| | |ներառյալ |
| | | |
| | |Տանձուտ |
| | | |
|Սառնաղբյուրի | |Աղստև գետի վտակները |
| | | |
|Այգեձորի | |Բեխ |
| | | |
|Սպանդարյանի | |Վաչագան |
| | | |
|Գեղիի | | |
| | | |
|Տոլորսի | |Չանախչի |
| | | |
|Շամբի | |Աջիբադջ |
| | | |
| | |Ձորագետ |
| | | |
| | |Մանթաշ |
| | | |
| | |Սևանալիճ թափվող բոլոր գետերը և |
| | |վտակները |
._________________________________________________________________________.