Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ Զ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.12.1991  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 1991 թ. թիվ 675

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՁԿՆՈՐՍՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ԶԵՆՔ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել բացառության կարգով Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միությանը արտադրելու և նորոգելու որսորդական հրազեն, ճայթիչ, վառոդ, պարկուճ և մանրագնդակ, ինչպես նաև ձեռք բերելու և խանութներում վաճառելու որսորդական հարթափող, ակոսավոր հրազեն, վառոդ և զինամթերք:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միության հրազենի և զինամթերքի արտադրության նկատմամբ հսկողությունը և անվտանգությունը:

Որսորդական հրացանների և զինամթերքը փորձարկելու և սերիական արտադրությունը սկսելու նպատակով կազմել միջգերատեսչական հանձնախումբ:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և նյութական ռեսուրսների նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միությանն անհրաժեշտ նյութատեխնիկական մատակարարումը:

4. Հանձնարարել պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին` Հայաստանի Հանրապետության որսորդների և ձկնորսների միությանը հատկացնել շինություններ և տարածքներ` որսորդական հրազենի, որսորդական օպտիկայի արհեստանոցների կազմակերպման և խանութների ստեղծման համար:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
10.12.1991
N 675
Որոշում