(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 1991 թ. թիվ 674
i
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման կապակցությամբ հաշմանդամ դարձած իսկական ժամկետային զինծառայողների կենսաթոշակները` նրանց ցանկությամբ, հաշվարկել նվազագույն աշխատավարձի հնգապատիկ չափից:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` վերահսկողություն իրականացնել սույն որոշման կիրառման նկատմամբ: