i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 1991 թ. թիվ 298
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ՇԵՆՔԻ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԵՂԱԾ ԳՈՒՅՔԻ Ի ՊԱՀ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
i
1. Բավարարել Հայաստանի կոմկուսի Կենտկոմի խնդրանքը և, ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 18-ի N 284 որոշման 2-րդ կետի, թույլատրել նրան հետաձգելու մինչև 1991 թվականի ապրիլի 30-ը կոմկուսի Կենտկոմի շենքի և նրանում եղած գույքի ի պահ հանձնումը պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի հանձնաժողովին` կապված կոմունիստական կուսակցության ապրիլի 28-ին կայանալիք համագումարի հետ:
2. Ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները Հայաստանի կոմունիստական կուսակցության համագումարի աշխատանքները անցկացնելու համար:
3. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի ազգային անվտանգության խնդիրների ծրագրման և կոորդինացման հարցերով գլխավոր խորհրդական պրն. Ա. Մանուչարյանի վրա: