Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 1996 թ. թիվ 639

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Երևանի թաղային համայնքների ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության և դրանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացման ապահովման, ինչպես նաև համայնքային սեփականություն հանդիսացող գույքի ցանկի նախագծի ու Երևան քաղաքի զարգացման ծրագրի մշակման անհրաժեշտությունից`

1. Երևանի քաղաքապետին`

i

ա/ եռամսյա ժամկետում ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի 1996 թվականի ընթացիկ գործունեությունը քաղաքաշինության, տարածքային զարգացման, կառավարման, առևտրի, սպասարկումների և այլ բնագավառներում.

բ/ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Երևանի քաղաքապետի 1996 թվականի ընթացքում ընդունած` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումներն ու կարգադրությունները սահմանված կարգով վերացնելու կամ դրանցում լրացումներ կատարելու ուղղությամբ:

2. Սույն որոշման կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ ամիսը մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.12.1996
N 639
Որոշում