Սեղմել Esc փակելու համար:
ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԽՈՐՀՏՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 1991 թ. թիվ 263

 

i

ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԽՈՐՀՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության <գյուղացիական և="" գյուղացիական="" կոլեկտիվ="" տնտեսությունների="" մասին=""> օրենքով սահմանված կոլտնտեսությունների անդամների, խորհտնտեսությունների ու գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների աշխատողների արտոնություններից օգտվում են այն անձինք, որոնք մինչև 1990 թվականի դեկտեմբերի 20-ը ընդունվել են կոլտնտեսային, խորտհնտեսային ու գյուղացիական այլ տնտեսության անդամ և շարունակում են աշխատել այնտեղ:

2. Սահմանել, որ կոլտնտեսությունների անդամներին, խորհտնտեսությունների ու գյուղացիական այլ ձեռնարկությունների աշխատողներին հավասարեցված անձինք են համարվում կոլտնտեսությունների անդամները, խորհտնտեսությունների ու գյուղատնտեսական այլ ձեռնարկությունների այն աշխատողները, որոնք`

ա) ազատվել են անդամությունից կան աշխատանքից ծերության կամ հաշմանդամության պատճառով.

բ) գտնվում են ժամանակավոր զինվորական ծառայության մեջ.

գ) ընտրվել են խորհրդային, հասարակական, արհմիութենական ընտրովի պաշտոններում, շարունակում են աշխատել այնտեղ և մշտական գրանցում ունեն տվյալ բնակավայրում.

դ) արտադրությունից կտրված սովորում են ուսումնական հաստատություններում.

ե) ազատվել են անդամությունից կամ աշխատանքից երկրապահ ջոկատներում ծառայելու համար և գտնվում են ծառայության մեջ.

զ) ազատվել են անդամությունից կամ աշխատանքից աղետի գոտու վերականգնման աշխատանքներին մասնակցելու համար և շարունակում են աշխատել այնտեղ.

է) ազատվել են աշխատանքից հաստիքների կրճատման պատճառով, բայց շարունակում են բնակվել տվյալ բնակավայրում:

3. Նշված արտոնությունները տարածվում են նաև կոլտնտեսությունների այն անդամների, խորհտնտեսությունների ու գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների այն աշխատողների ընտանիքի անդամների վրա, որոնք կենսաթոշակ են ստանում կերակրողին կորցնելու համար:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
06.04.1991
N 263
Որոշում