(ուժը կորցրել է 16.03.02 ՆՀ-1063 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով, որոշում եմ.
i
1.Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի I բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1. Առողջապահության նախարարություն
2. Առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն
3. Արդարադատության նախարարություն
4. Արդյունաբերության նախարարություն
5. Արտաքին գործերի նախարարություն
6. Բնապահպանության նախարարություն
7. Գյուղատնտեսության նախարարություն
8. էկոնոմիկայի նախարարություն
9. էներգետիկայի նախարարություն
10. Կապի նախարարություն
11. Կրթության և գիտության նախարարություն
12. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն
13. Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն
14. Պաշտպանության նախարարություն
15. Սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարություն
i
16. Սոցիալական ապահովության նախարարություն
17. Տրանսպորտի նախարարություն
18. Քաղաքաշինության նախարարություն
19. ֆինանսների նախարարություն
20. Արտակարգ իրավիճակների վարչություն
21. Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
22. Տարածքային կառավարման նախարար
23. Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:»
2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
8 նոյեմբերի 96թ.
ՆՀ-667