ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
i
Նկատի ունենալով բանկային գործունեության ոլորտում նոր օրենսդրական ակտերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների միջև փոխհարաբերությունների հստակեցման, բանկային համակարգի կառուցվածքային բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և հիմնվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6 կետի վրա, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմին` բանկային համակարգի կառուցվածքային բարեփոխումների հարցերի հանձնաժողով /այսուհետ` հանձնաժողով/:
2. Հաստատել հանձնաժողովի հետևյալ կազմը`
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
նախագահ /հանձնաժողովի նախագահ/
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի
տեղակալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ:
3. Հանձնաժողովի նախագահին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
25 նոյեմբերի 1996 թ.
ՆՀ-675