Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՆՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.04.1999  -ից մինչեւ     -ը:
 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 նոյեմբերի 1996 թ. թիվ 602

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման անհրաժեշտությունը`

1. Սահմանել, որ երեխաների համար նպաստը տրվում է`

i

ա) մինչև 6 տարեկան բոլոր երեխաների համար.

բ) ծնողազուրկ, մանկուց հաշմանդամ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաների, ինչպես նաև միայնակ մայրերի երեխաների համար` մինչև այդ երեխաների 17 տարին լրանալը /պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարին լրանալը, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից/:

(1-ին կետն ուժը կորցրել են ՀՀ կառավարության 13.06.97 թիվ 172 որոշմամբ)

2. 1997 թվականի հունվարի 1-ից երեխաների համար տրվող ամենամսյա նպաստի չափը սահմանել 1380 դրամ:

(2-րդ կետն ուժը կորցրել են ՀՀ կառավարության 13.06.97 թիվ 172 որոշմամբ)

3. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրա խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում երեխայի խնամողի ամսական նպաստի չափը սահմանել 1730 դրամ:

(3-րդ կետն ուժը կորցրել են ՀՀ կառավարության 13.06.97 թիվ 172 որոշմամբ)

4. Մինչև 17  տարեկան /պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարին լրանալը, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից/ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստների չափը սահմանել 1730 դրամ:

(4-րդ կետն ուժը կորցրել են ՀՀ կառավարության 13.06.97 թիվ 172 որոշմամբ)

5. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարվող ամսական նպաստի չափը սահմանել 1730 դրամ:

(5-րդ կետն ուժը կորցրել են ՀՀ կառավարության 13.06.97 թիվ 172 որոշմամբ)

i

6. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 4500 դրամ:

(6-րդ կետն ուժը կորցրել է 19.04.99 թիվ 235 որոշում)

i

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 367 որոշման 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.11.1996
N 602
Որոշում