Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆՈԴԵՖԻՑԻՏԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆՈԴԵՖԻՑԻՏԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԿԱՄ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.11.1990  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 1990 թ. թիվ 507

 

i

ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆՈԴԵՖԻՑԻՏԱՅԻՆ ՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԿԱՄ ՍՊԻԴՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սպիդով հիվանդների կամ մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով վարակվածների սոցիալական պաշտպանվածության ապահովման, նրանց բժշկական ու սոցիալական օգնության բարելավման նպատակով, և ղեկավարվելով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1990 թվականի ապրիլի 23-ի <սպիդ հիվանդության="" կանխարգելման="" մասին=""> ԽՍՀՄ օրենքը գործողության մեջ դնելու կարգի վերաբերյալ որոշումով, Հայաստանի Հանրապետության մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Մինչև 16 տարեկան երեխաներին, որոնք վարակված են մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով կամ սպիդ հիվանդությամբ, նշանակել պետական կենսաթոշակ նվազագույն աշխատավարձի չափով:

2. Պահպանել մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով վարակված կամ սպիդով հիվանդ մինչև 16 տարեկան երեխային խնամող ծնողներից մեկի, եթե նա կխզի աշխատանքային պայմանագիրը, անընդմեջ աշխատանքային ստաժը, ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման համար, որ երեխայի նշված տարիքը լրանալուն պես անցնի աշխատանքի:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ժողովրդական կրթության մինիստրությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության մինիստրության հետ համատեղ կլինիկաներում, վերականգնողական կենտրոններում և տնային պայմաններում գտնվող երեխաների և դեռահասների համար, որոնք վարակված են մարդու իմունոդիֆիցիտային վիրուսով կամ հիվանդ են սպիդով, կազմակերպել դասընթացներ միջնակարգ դպրոցի ու պրոֆտեխուսուցման ծրագրով:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության մինիստրությանը` սահմանել մարդու իմունոդիֆիցիտային վիրուսով վարակվածներին կամ սպիդով հիվանդներին ամբուլատոր պայմաններում բուժվելու համար անվճար դեղամիջոցների բացթողման կարգ:

5. Հաստատել, որ մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով վարակված կամ սպիդով հիվանդ մարդկանց բուժման մեկնելու և վերադառնալու ծախսերի հատուցման կարգը որոշվում է հանրապետության կառավարության կողմից:

6. Խորհուրդ տալ պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներին և արհմիութենական մարմիններին` հաշվի առնելով տեղական առանձնահատկությոնները, իրենց լիազորությունների սահմաններում ընդունել մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով վարակվածների կամ սպիդով հիվանդների սոցիալական օգնության ապահովման լրացուցիչ միջոցներ:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների մինիստրությանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության մինիստրության ու ՀԱՄԽ-ի հետ համատեղ նախապատրաստել և 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ առաջարկություն ներկայացնել առողջապահության այն աշխատողներին ապահովագրելու մասին, որոնք հավանություն ունեն վարակվելու մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով:

8. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդունմերի պետական կոմիտեին ու մասսայական լրատվական միջոցներին` լայն աշխատանք ծավալել սպիդ հիվանդության կանխարգելման լուսաբանման ուղղությամբ, բնակչության մեջ դաստիարակել գթասրտություն մարդու իմունոդեֆիցիտային վիրուսով, վարակվածների կամ սպիդով հիվանդների նկատմամբ:

9. Սույն որոշման 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված միջոցառումները իրագործել 1991 թվականից:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
15.11.1990
N 507
Որոշում