Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴԵՊՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՔԱՂԱՔ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 1996 թվականի թիվ 123

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հաստատել «Վարկային և դեպոզիտային քաղաքականության նպատակների ու սկզբունքների մասին» ՀՀ կենտրոնական բանկի հայտարարությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության և ներքին ֆինանսական շուկայում գործառնությունների վարչություններին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից և «Վարկային և դեպոզիտային քաղաքականության նպատակների ու սկզբունքների մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հայտարարությունից բխող կարգերի նախագծեր:

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴԵՊՈԶԻՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով ԿԲ-ն մշակում և իրականացնում է վարկային և դեպոզիտային քաղաքականություն:

Ղեկավարվելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթներով և, հաշվի առնելով անցման շրջանի առանձնահատկությունները, կենտրոնական բանկն իր վարկային և դեպոզիտային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ հիմնական սկզբունքներով.

1. Վարկային և դեպոզիտային քաղաքականության նպատակներն ամբողջությամբ բխում են ԿԲ-ի հիմնական խնդրից և ուղղված են դրա կենսագործմանը:

2. ՀՀ տարածքում գործող բանկերի համար Կենտրոնական բանկը հանդես է գալիս որպես վերջին ատյանի վարկատու, ինքն է սահմանում վարկավորման պայմաններն ու վարկերի տրամադրման տոկոսադրույքները: Որպես կանոն, Կենտրոնական բանկը տրամադրում է կարճաժամկետ վարկեր` շուկայականից բարձր տոկոսադրույքներով:

3. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարկերը, որպես կանոն, բանկերին տրամադրվում են ՀՀ դրամով բարձր իրացվելի ակտիվների, մասնավորապես, պետական պարտատոմսերի գրավադրմամբ:

4. ՀՀ ԿԲ-ն իրականացնում է բաց շուկայական գործառնություններ:

ՀՀ տարածքում գործող բանկերի վարկավորումն իրականացվում է հետևյալ ձևերով.

1. Բանկային համակարգի իրացվելիության կարգավորմանն ուղղված վարկեր`

ա) վարկերի տրամադրում սակարկությունների միջոցով,

բ) լոմբարդային վարկեր,

գ) «ռեպո» համաձայնագրերի կնքում:

2. Բանկային համակարգի զարգացման և վճարահաշվարկային հարաբերությունների կարգավորմանն ուղղված վարկեր`

ա) օվերդրաֆտի տրամադրում,

բ) տեխնիկական վերազինման և զարգացման վարկեր:

Վարկային սակարկությունները, որպես շուկայական կարգավորման լծակ, հանդիսանում են բանկային համակարգի իրացվելիության կարգավորման և վարկային ռեսուրսների տեղաբաշխման հիմնական ուղղորդիչ մեխանիզմ և կօգտագործվեն, որպես կանոն, կարճաժամկետ և միջնաժամկետ վարկերի տրամադրման նպատակով:

Վարկային սակարկությունների կազմակերպման և վարկերի մարումների ժամկետները կհամապատասխանեցվեն պետական կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման և մարման ժամկետների` նպատակ ունենալով աշխուժացնել պետական պարտատոմսերի շուկան և նախադրյալներ ստեղծել դրամավարկային կարգավորման հիմնական գործիքներից մեկի` բաց շուկայական գործառնությունների իրականացման համար:

Լոմբարդային վարկերի տրամադրումը Կենտրոնական բանկի վարկային քաղաքականության իրականացման մյուս կարևոր գործիքն է: Լոմբարդային վարկերը բանկերին կտրամադրվեն ավտոմատ կարգաձևով, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված գրավի առկայության պայմաններում, շուկայականից բարձր տոկոսադրույքով, կարճաժամկետ իրացվելիության նպատակով:

«Ռեպո» համաձայնագրերի կնքումը (repurchase agreements) այն լծակն է, որի մեջ համադրված են բաց շուկայական գործառնությունների և ուղղակի վարկավորման տարրեր, և մինչև ՀՀ ԿԲ-ի կողմից բաց շուկայական գործառնությունների լիարժեք կիրառումը կհանդիսանա բանկերի ակտիվների կարգավորման հիմնական լծակը:

Բանկային համակարգի վճարումների հստակությունն ապահովելու նպատակով ՀՀ ԿԲ-ն հաշվի առնելով բանկերի ֆինանսական ցուցանիշները, նրանց կտրամադրի կարճաժամկետ` մինչև 7 օր մարման ժամկետով օվերդրաֆտի թույլտվություն:

Բանկային համակարգի զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ կենտրոնական բանկը կտրամադրի նաև նպատակային վարկեր` բանկերի տեխնիկական վերազինման աջակցության, բանկային առաջավոր տեխնոլոգիաների ներդրման նպատակով:

Առանձին դեպքերում, ամբողջությամբ վերցրած երկրի բանկային համակարգի կայունության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը կտրամադրի նաև այլ վարկեր, որոնց ժամկետայնությունը (ոչ ավելի քան մեկ տարի) և տրամադրման պայմանները կսահմանվեն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի առանձին որոշումներով: ԿԲ կողմից իրականացվող դեպոզիտների ներգրավումը նպատակ ունի կլանել տնտեսությունում ավելցուկային իրացվելիությունը: Դեպոզիտները կենտրոնական բանկի կողմից կներգրավվեն կարճ ժամկետներով, սակարկությունների միջոցով: ՀՀ կենտրոնական բանկում ներդրված դեպոզիտները բանկերի կողմից կարող են օգտագործվել որպես գրավ` Կենտրոնական բանկից վարկեր ստանալու համար:

ՀՀ միջազգային պահուստների արդյունավետ կառավարման նպատակով Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա և միջազգային բանկերից ու ֆինանսական հաստատություններից ներգրավել դեպոզիտներ, ստանալ վարկեր, ինչպես նաև վերջիններիս տրամադրել վարկեր և նրանցում տեղաբաշխել դեպոզիտներ:

Պահուստային միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը դրանց անվտանգությունը, իրացվելիությունը և պահպանումն է այն մակարդակի վրա, որը համապատասխանում է դրամավարկային քաղաքականության իրականացմանը և ապահովում է պետության միջազգային պարտավորությունների անարգել կատարումը:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող վարկերի և ներգրավվող դեպոզիտների ծավալները որոշվում են դրամավարկային քաղաքականության նպատակներին համապատասխան` առաջնորդվելով ծրագրային ցուցանիշներով:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
19.07.1996
N 123
Որոշում