ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1996 թ. օգոստոսի 6-ի
թիվ 306 հրամանով
i
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական
i
բյուջեի կատարման վերահսկողության-վերստուգման վարչության և
պետական բյուջեի կատարման վերահսկողության տեղական մարմինների
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կանոնադրությունը մշակվել է ՀՀ վարչապետի 1996 թ. մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու» թիվ 312 որոշմամբ հաստատված կանոնադրության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական բյուջեի կատարման վերահսկողության-վերստուգման վարչությունը /այսուհետ` վարչություն/ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանում է, որը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի պետական բյուջեի կատարման վերահսկողության տեղական մարմինների հետ միասին իրականացնում է վերահսկողություն` պետական բյուջեի եկամուտների հավաքագրման աշխատանքների իրականացման, պետական բյուջեով նախատեսված հատկացումների /ծախսերի/ օգտագործման ճշտության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ:
Պետական բյուջեի կատարման վերահսկողության տեղական մարմիններն են Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում ստեղծված մարզային գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ ապարատները /այսուհետ` վերահսկիչ-վերստուգիչ ապարատներ/, որոնք անմիջականորեն ենթարկվում են վարչությանը:
2. Վարչությունը և վերահսկիչ-վերստուգիչ ապարատներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամաններով, հրահանգներով և սույն կանոնադրությամբ:
3. Վերահսկիչ-վերստուգիչ ապարատներն իրավաբանական անձինք են, ունեն ծախսերի ինքնուրույն նախահաշիվ, բյուջետային և արտաբյուջետային հաշիվներ բանկում, պետական զինանշանի պատկերով և իրենց անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ: Դրանց պահպանման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԻՉ-ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Վարչության և վերահսկիչ-վերստուգիչ ապարատների հիմնական խնդիրներն են.
ա/ պետական բյուջեով նախատեսված`
- եկամուտների հավաքագրման աշխատանքների իրականացման նկատմամբ
վերահսկողությունը,
- հատկացումների /ծախսերի/ օգտագործման ճշտության, նպատակայնության և
արդյունավետության ուղղությամբ ստուգումների իրականացումը և
վերահսկողությունը.
բ/ պետական կառավարման հանրապետական մարմինների կողմից, ինչպես նաև
հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից
ձեռնարկություններին /անկախ նրանց սեփականության ձևից և
կազմակերպական-իրավական տեսակից/ և կազմակերպություններին տրամադրված
հատկացումների, վարկերի և փոխատվությունների արդյունավետ և
նպատակային օգտագործման ուղղությամբ վերահսկողության իրականացումը.
գ/ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի պետական
կառավարման հանրապետական մարմիններում, ձեռնարկություններում,
հիմնարկներում և կազմակերպություններում պետական սեփականություն
հանդիսացող գույքի պահպանության նկատմամբ հսկողության իրականացումը:
5. Իր հիմնական խնդիրներին համապատասխան, վարչությունը`
ա/ իրականացնում է վերահսկողություն
- ՀՀ հարկային և մաքսային մարմինների կողմից պետական բյուջեի եկամուտների
ճիշտ հաշվարկման և ժամանակին գանձման նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի հարկային
և մաքսային մարմինների կողմից բյուջեի փաստացի մուտքերի, ապառքների,
կատարված ստուգումների քանակի, հայտնաբերված գումարների, կիրառված
պատժամիջոցների և պահանջվող այլ տեղեկությունների վերաբերյալ
ներկայացված հաշվետվությունների վերլուծության և դրանց կազմման
ճշտության ուղղությամբ,
- մարդասիրական օգնության կարգով ստացվող ապրանքների իրացումից բյուջե
գանձման ենթակա գումարների հաշվարկման ճշտության և ժամանակին բյուջե
փոխանցման նկատմամբ.
բ/ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հանձնարարությամբ
իրականացնում է վերահսկողություն`
- Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից
առանձին հարկատուների մոտ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների
գծով կատարված ստուգումների արդյունքների ճշտության ուղղությամբ,
- Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի
Հանրապետության մաքսային վարչության կողմից կատարված ստուգումներով և
վերստուգումներով արձանագրված սխալների և խախտումների վերաբերյալ
ընդունված որոշումների կատարման նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և առարկաների
տեղափոխման ժամանակ դրանց մաքսային արժեքի որոշման, մաքսասակագնային
մեխանիզմի կիրառման, մաքսատուրքերի ակցիզային հարկի, ավելացված արժեքի
հարկի հաշվարկման ճշտության և ժամանակին բյուջե փոխանցման նկատմամբ.
գ/ իր իրավասության սահմաններում իրականացնում է`
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի, նրա
պետական կառավարման հանրապետական մարմինների և նրանց ենթակա
ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև
նրանց տեղական մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների
վերաբերյալ գանգատների սահմանված կարգով ուսումնասիրությունը և
քննարկումը, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի,
- քաղաքացիների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և
կազմակերպությունների նամակների, առաջարկների, դիմումների և գանգատների
սահմանված կարգով քննարկումը.
6. Իրենց հիմնական խնդիրներին համապատասխան, վարչությունը և
վերահսկիչ-վերստուգիչ ապարատները`
ա/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
իրականացնում են ստուգումներ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների
օգտագործման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության նախարարություններում,
վարչություններում, գերատեսչություններում, պետական կառավարման
տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև
ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.
բ/ իրականացնում են վերահսկողություն իրենց խնդիրների և գործառույթների
վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանների,
հրահանգների, ցուցումների և հանձնարարականների կատարման ուղղությամբ.
գ/ իրականացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և
սույն կանոնադրությամբ իրենց իրավասությանը վերապահված այլ
գործառույթներ:
III. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7. Վարչությունը և վերահսկիչ-վերստուգիչ ապարատներն իրավունք ունեն`
ա/ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման հարցերով ստուգել
ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում
դրամական և հաշվապահական հաշվառման փաստաթղթերը,
հաշվետվությունները, նախահաշիվները, դրամական միջոցների և մյուս
ապրանքանյութական արժեքների ծախսը հաստատող փաստաթղթերը,
անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով ներգրավել պետական
մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների
համապատասխան մարմիններին` ստուգումներին ու վերստուգումներին որպես
փորձագետներ մասնակցելու համար.
բ/ ստուգում /վերստուգում/ կատարելու հրամանի /որոշման/ մեջ նշված հարցերի
շրջանակներում, անհրաժեշտության դեպքում պահանջել ստուգվող
ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներից`
անցկացնել հիմնական ֆոնդերի, ապրանքանյութական արժեքների, դրամական
միջոցների և հաշվարկների գույքագրումներ, Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել ստուգման նպատակներին
անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և այլ
անհրաժեշտ նյութեր.
գ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում
բանկերից, ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից
պահանջել ստուգվող օբյեկտի գործարքների, հաշիվների վիճակի ու շարժի
մասին տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ և այլ անհրաժեշտ
տեղեկատվություն, սահմանված կարգով կատարել հանդիպակաց ստուգումներ.
դ/ տալ հանձնարարականներ` ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներով
հայտնաբերված խախտումների վերացման, պետական բյուջե և արտաբյուջետային
ֆոնդեր լրացուցիչ հաշվարկված գումարների վճարումը կատարելու
ուղղությամբ.
ե/ ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքների հիման
վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ` պատճառված նյութական
վնասի փոխհատուցման և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու
վերաբերյալ, ստանալ առաջարկությունների կատարումը հաստատող
փաստաթղթեր:
8. Ստուգումների և վերստուգումների արդյունքներով հայտնաբերված
խախտումների ու թերությունների մասին վարչությունը երկշաբաթյա
ժամկետում տեղյակ է պահում համապատասխան պետական կառավարման
հանրապետական մարմինների ղեկավարներին:
9. Վարչությունը, իր իրավասության սահմաններում իրականացնում է`
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգում
կատարվող ստուգումների /այդ թվում տեսչական/ և վերստուգումների
մեթոդական ղեկավարումն ու համակարգումը,
- ստուգումների, այդ թվում տեսչական, արդյունքների հիման վրա ներկայացնում
է համապատասխան առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարին, իրականացնում է ստուգման և վերստուգման աշխատանքների
վերաբերյալ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի գործնական կիրառման
արդյունքների ամփոփումը և դրանց կատարելագործման ուղղությամբ
առաջարկությունների նախապատրաստումը,
- ստուգումների և վերստուգումների արդյունքների ամփոփման և
վերլուծության, թույլ տրված խախտումների բնույթին համապատասխան
դասակարգման, խախտումներ ծնող պատճառների ուսումնասիրության հիման վրա
համապատասխան առաջարկությունների և կանխարգելող միջոցառումների
մշակումը:
11. Վարչությունը, իր խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով, սերտորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատի մյուս ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգի համապատասխան ծառայությունների հետ:
12. Վարչությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի համապատասխան ծառայությունների աշխատողների որակավորման բարձրացման միջոցառումներ, մասնակցում նրանց մասնագիտական համապատասխանության և որակավորման պահանջների սահմանման, կադրերի ընտրության և տեղաբաշխման աշխատանքներին:
13. Վարչության կողմից ստուգումները /վերստուգումները/ իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով:
Վերահսկիչ-վերստուգիչ ապարատների կողմից ստուգումները /վերստուգումները/ իրականացվում են.
- աշխատանքային ծրագրերի շրջանակներում` գլխավոր վերահսկիչ-վերստուգիչի
հրամանով,
- աշխատանքային ծրագրերից դուրս` Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարի հրամանով:
14. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որը նշանակվում և ազատվում է պաշտոնից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից:
Վարչության պետը`
1. Իրականացնում է վարչության գործունեության կազմակերպումն ու
ղեկավարումը, պատասխանատվություն է կրում վարչության խնդիրների
ու գործառույթների ժամանակին և որակով կատարման համար,
2. ապահովում է ստուգումների և վերստուգումների նյութերի ամփոփումն ու
վերլուծությունը, դրանց արդյունքներով զեկուցագրերի, տեղեկանքների և
այլ տեղեկատվության նախապատրաստումը, անհրաժեշտության դեպքում դրանք
ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության
կոլեգիայի քննարկմանը,
3. սահմանում է վարչության ստորաբաժանումների գործառույթների շրջանակները,
իր տեղակալների և մյուս աշխատողների պաշտոնային պարտականությունները,
ստեղծում է գործառույթներն ու պարտականությունները հաջողությամբ
կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, վերահսկողություն իրականացնում
դրանց ժամանակին և ճիշտ կատարման նկատմամբ,
4. առաջարկություններ է ներկայացնում վարչության կառուցվածքի բարեփոխման,
ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
աշխատողներին այլ աշխատանքի տեղափոխման, աշխատանքից ազատման,
խրախուսման և կարգապահական տույժերի ենթարկման մասին,
5. վարչության անունից, առանց լիազորագրերի հանդես է գալիս պետական
մարմիններում ձեռնարկություններում, հիմնարկներում և
կազմակերպություններում,
6. նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի
հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատանքային ծրագրերը, դրանց
հիման վրա հաստատում է վերահսկիչ-վերստուգիչ ապարատների աշխատանքային
ծրագրերը:
15. Վարչության , վերահսկիչ-վերստուգիչ ապարատների աշխատողներին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
16. Վարչության կառուցվածքը, ինչպես նաև վերահսկիչ-վերստուգիչ ապարատների պահպանման ծախսերի նախահաշիվները և հաստիքային ցուցակները հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
21.08.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960045