/ուժը կորցրել է 23.06.97 օրենք/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «19» նոյեմբերի 1994թ. Հ.Ն-1121-I
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինեօղու արտադրանք, գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ, ծխախոտի արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), մորթի, մորթեղեն և բնական կաշվից հագուստ, ավտոդողեր, բյուրեղապակյա և ճենապակյա իրեր, ձեռագործ գորգեր արտադրող-իրացնող, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններից այդպիսի ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները (այսուհետև` վճարողներ)»:
2. Սույն օրենքը կիրարկել 1995 թվականի հունվարի 1-ից: