Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԾԻՆ ԳՈՐԾԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ ՀՀ Տ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 356

 

i

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Երկրաբանական վտանգավոր արտածին (էքզոգեն) գործընթացների կանխման, դրանց հետևանքների վերացման, հանրապետության տարածքում ռազմավարական և սոցիալ-տնտեսական նշանակությամբ օբյեկտների անվտանգության և շահագործման հուսալիության ապահովման նպատակով`

1. Հաստատել երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացներից Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության համալիր միջոցառումների ցանկը (կցվում է):

i

2. Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացների կանխման, դրանց հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների իրականացման գլխադաս ինստիտուտ սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայինժնախագիծ» ինստիտուտը:

Այդ բնագավառում նախագծահետազոտական աշխատանքներ կատարող բոլոր կազմակերպությունները ինժեներաերկրաբանական հետազոտությունների նյութերը, մինչև համապատասխան միջոցառումների մշակումը, ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայինժնախագիծ» ինստիտուտի համաձայնեցմանը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացներից Հայաստանի Հանրապետության տարածք պաշտպանության նպատակով հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում և բյուջեներում նախատեսել նպատակային ֆինանսական միջոցներ:

4. Սույն որոշման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության վրա:

 

Հաստատված է

 

ՀՀ վարչապետի 1995 թվականի

դեկտեմբերի 21-ի թիվ 356 որոշմամբ

 

Ց  Ա  Ն  Կ

 

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

-------------------------------------------------------------------------

թիվ/թիվ     Միջոցառման անվանումը     Պատասխանատու      Կատարման

  ը/կ                                կատարողը          ժամկետը

-------------------------------------------------------------------------

   1                  2                   3                4

-------------------------------------------------------------------------

   1.       Երկրաբանական վտանգավոր   ՀՀ                1 հոկտեմբերի

            արտածին գործընթացներից   քաղաքաշինության   1997 թ.

            սպառնացող վտանգի         նախարարություն`

            գնահատման և  դրանցից     շահագրգիռ

            հանրապետության տարածքի   նախարարությունների

            պաշտպանության            հետ համատեղ

            միջոցառումների

            իրականացման համալիր

            ծրագրի մշակում` մինչև

            2005 թ. հաշվարկային

            ժամկետով և ներկայացնում

            ՀՀ էկոնոմիկայի

            նախարարություն

 

   2.       Հանրապետության տարածքի   ՀՀ                1 հունվարի

            սողանքների ամփոփագրերի   բնապահպանության   1998 թ.

            կազմում և  տվյալների     և  ընդերքի         

            բանկի ստեղծում           նախարարություն

            Աշխատանքների ֆինանսա-    ՀՀ էկոնոմիկայի    15 հունվարի

            վորման առաջարկության     նախարարություն    1996 թ.

            ներկայացում              ՀՀ ֆինանսների

            ՀՀ կառավարություն        նախարարություն

 

   3.       Երկրաբանական վտանգավոր   ՀՀ գիտությունների 30 հունվարի

            արտածին գործընթացների    ազգային           1996 թ.

            վերաբերյալ               ակադեմիա

            գիտահետազոտական

            աշխատանքների 1996-1997 թթ.

            ծրագրի մշակում և

            ներկայացում ՀՀ էկոնոմիկայի

            նախարարություն

            Աշխատանքների                ՀՀ էկոնոմիկայի   1 մարտի

            ֆինանսավորման               նախարարություն   1996 թ.

            առաջարկություն ներկայացնում ՀՀ ֆինանսների

            ՀՀ կառավարություն           նախարարություն

 

   4.       Երկրաբանական վտանգավոր     ՀՀ               1 օգոստոսի

            արտածին գործընթացների      քաղաքաշինության  1997 թ.

            կանխարգելման, դրանց        նախարարություն

            հետևանքների  վերացման      ՀՀ արտակարգ

            միջոցառումների             իրավիճակների

            օրենսդրական ու նորմատիվ    վարչություն

            փաստաթղթերի մշակում և

            ներկայացում ՀՀ էկոնոմիկայի

            նախարարություն

            Աշխատանքների                ՀՀ էկոնոմիկայի    1 մարտի

            ֆինանսավորման               նախարարություն    1996 թ.

            առաջարկություն ներկայացնում ՀՀ ֆինանսների

            ՀՀ կառավարություն           նախարարություն

 

i

   5.       Երկրաբանական վտանգավոր      ՀՀ                1 ապրիլի

            արտածին գործընթացների և     քաղաքաշինության   1996 թ.

            երևույթների  հետ կապված     նախարարություն`

            ինժեներաերկրաբանական        շահագրգիռ

            նախագծահետազոտական          նախարարությունների

            աշխատանքների փորձաքննության հետ համատեղ

            կարգի մշակում և սահմանված

            կարգով հաստատում

 

   6.       Իրենց տնօրինության տակ       ՀՀ                  1 մարտի

            գտնվող օբյեկտներում և        նախարարություններ,   1996 թ.

            տարածքներում երկրաբանական    գերատեսչություններ,

            վտանգավոր արտածին            տարածքային

            գործընթացների ու             կառավարման մարմիններ

            երևույթների առկայության

            ստուգում և անհրաժեշտության

            դեպքում դրանց կանխարգելման

            միջոցառումների ձեռնարկում

 

   7.       Ռազմավարական և  սոցիալ-                                            

            տնտեսական նշանակությամբ

            օբյեկտները սողանքներից

            պաշտպանելու նպատակով

            հակասողանքային միջոցառումների

            նախագծադիտազննական փաստաթղթերի

            պատվիրում`

               ա) Ագարակ-Մեղրի երկաթուղու  ՀՀ տրանսպորտի և  1 փետրվարի

            1,8 կմ վնասված հատված          հաղորդակցության   1996 թ.

                                           նախարարություն

 

               բ) Երևան-շրջանցիկ           ՀՀ տրանսպորտի և   1 փետրվարի

            (արևելյան)  ավտոճանապարհի      հաղորդակցության   1996 թ.

            4,3 կմ վնասված հատված          նախարարություն

 

               գ) Երևան-Իջևան              ՀՀ տրանսպորտի և   1 փետրվարի

            երկաթուղու Մեղրաձորի թունելի   հաղորդակցության   1996 թ.

            սողանքային հատված              նախարարություն

 

               դ)  Երևան  քաղաքի           պատգամավորների    1 փետրվարի

            Նուբարաշենի գերեզմանոցի 140    Երևանի            1996 թ.

            հա տարածք                      քաղխորհրդի գործկոմ

 

               ե) Երևան  քաղաքի Արզնի-     պատգամավորների    1 փետրվարի

            Երևան  ջրատարի 3,0 կմ          Երևանի            1996 թ.

            հատված                         քաղխորհրդի գործկոմ

 

               զ) Կապանի շրջանի            ՀՀ                1 փետրվարի

            Գեղանուշ և  Կավարտ             գյուղատնտեսության 1996 թ.

            գյուղերի 170 հա տարածք         և  պարենի

                                           նախարարություն

 

               է) Իջևանի  շրջանի Սևքար     ՀՀ                1 փետրվարի

            գյուղի 70 հա տարածք            գյուղատնտեսության 1996 թ.

                                           և պարենի նախարարություն

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.12.1995
N 356
Որոշում